07.12.2024 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
18 հունիսի 2021 թվականի N 49-Ն
 
ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, Կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 288-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
1. Հաստատել`
1) ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևերը` համաձայն հավելված 1-ի,
2) ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևերի լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
 
Հավելված 1
Առողջապահության նախարարի
2021 թվականի հունիսի 18-ի
N 49-Ն հրամանի
 
Ձև 1
 
Թքագեղձի ասպիրատի բջջաբանական եզրակացության ախտորոշիչ դասերը` ըստ
Միլանի համակարգի
 
._____________________________________________________________.
|Պացիենտի ԱԱՀ        |        |Ծննդյան օր, ամիս  |            |
|                    |        |ամսաթիվ           |            |
|____________________|________|__________________|____________|
|Նյութը ընդունված է  |        |Բժշկական          |            |
|                    |        |կազմակերպություն  |            |
|____________________|________|__________________|____________|
|Պատասխանատու բժիշկ` |        |                  |            |
|____________________|___________________________|____________|
|          N         |Հետազոտվող նյութի բնութագիր|Հետազոտման  |
|                    |                           |մեթոդները   |
|____________________|___________________________|____________|
|____________________|___________________________|____________|
|_____________________________________________________________|
|Պատրաստվել է .... ապակի                                      |
._____________________________________________________________.
 
Նկարագրական մաս
 
.________________________________________________.
|Դաս|                                            |
|___|____________________________________________|
|I  |Ոչ ախտորոշիչ                                |
|___|____________________________________________|
|II |Ոչ ուռուցքային                              |
|___|____________________________________________|
|III|Ատիպիա անորոշ նշանակության                  |
|___|____________________________________________|
|IVa|Նեոպլազիա` բարորակ                          |
|___|____________________________________________|
|IVb|Նեոպլազիա` թքագեղձի նեոպլազիա չարորակացման  |
|   |անորոշ պոտենցիալով                          |
|___|____________________________________________|
|V  |Կասկածելի չարորակ գոյացության համար         |
|___|____________________________________________|
|VI |Չարորակ                                     |
.________________________________________________.
 
Բջջաբանական եզրակացություն -
Մեկնաբանություններ -
    Բջջաբան` ԱԱՀ ---       Ստորագրություն
 
«» __________ 202 թ., ժամը
 
Ձև 2
 
Կրծքագեղձի ասպիրատի բջջաբանական եզրակացության ախտորոշիչ դասերը`
ըստ Յոկոհամայի համակարգի
 
._____________________________________________________________.
|Պացիենտի ԱԱՀ        |        |Ծննդյան օր, ամիս  |            |
|                    |        |ամսաթիվ           |            |
|____________________|________|__________________|____________|
|Նյութը ընդունված է  |        |Բժշկական          |            |
|                    |        |կազմակերպություն  |            |
|____________________|________|__________________|____________|
|Պատասխանատու բժիշկ` |        |                  |            |
|____________________|___________________________|____________|
|          N         |Հետազոտվող նյութի բնութագիր|Հետազոտման  |
|                    |                           |մեթոդները   |
|____________________|___________________________|____________|
|____________________|___________________________|____________|
|_____________________________________________________________|
|Պատրաստվել է .... ապակի                                      |
._____________________________________________________________.
 
Նկարագրական մաս
 
.________________________________________________.
|Դաս|                                            |
|___|____________________________________________|
|I  |Ոչ ախտորոշիչ                                |
|___|____________________________________________|
|II |Բարորակ                                     |
|___|____________________________________________|
|III|Ատիպիկ բջիջների առկայություն                |
|___|____________________________________________|
|IV |Կասկածելի չարորակացման համար                |
|___|____________________________________________|
|V  |Չարորակ                                     |
.________________________________________________.
 
Բջջաբանական եզրակացություն -
Մեկնաբանություններ -
Բջջաբան` ԱԱՀ ---  Ստորագրություն
 
«» __________ 202 թ., ժամը
 
Ձև 3
 
Մեզի բջջաբանական եզրակացությունների ախտորոշիչ դասերը`
ըստ Փարիզյան համակարգի
 
._____________________________________________________________.
|Պացիենտի ԱԱՀ        |        |Ծննդյան օր, ամիս  |            |
|                    |        |ամսաթիվ           |            |
|____________________|________|__________________|____________|
|Նյութը ընդունված է  |        |Բժշկական          |            |
|                    |        |կազմակերպություն  |            |
|____________________|________|__________________|____________|
|Պատասխանատու բժիշկ` |        |                  |            |
|____________________|___________________________|____________|
|          N         |Հետազոտվող նյութի բնութագիր|Հետազոտման  |
|                    |                           |մեթոդները   |
|____________________|___________________________|____________|
|____________________|___________________________|____________|
|_____________________________________________________________|
|Պատրաստվել է .... ապակի                                      |
._____________________________________________________________.
 
Նկարագրական մաս
._____________________________________________________________________.
|Դաս                                                                  |
|_____________________________________________________________________|
|I  |Ոչ ախտորոշիչ                                                     |
|___|_________________________________________________________________|
|II |Բացասական բարձր չարորակության աստիճանի ուրոթելային քաղցկեղի      |
|   |համար                                                            |
|   | . Բարորակ ուրոթելային, գեղձային և  տափակ էպիթելային բջիջներ     |
|   | . Բարորակ ուրոթելային հյուսվածքի ֆրագմենտ և  ուրոթելային        |
|   |բջիջների կլաստերներ                                              |
|   | . Լիթիազի (միզաքարային հիվանդություն) հետ ասոցացված             |
|   |փոփոխություններ                                                  |
|   | . Վիրուսային ցիտոպաթիկ ազդեցություն                             |
|   | . Հետբուժական ազդեցություն                                      |
|___|_________________________________________________________________|
|III|Ատիպիա անորոշ նշանակության                                       |
|___|_________________________________________________________________|
|IV |Կասկածելի բարձր չարորակության աստիճանի ուրոթելային կարցինոմայի   |
|   |համար                                                            |
|___|_________________________________________________________________|
|V  |Բարձր չարորակության աստիճանի ուրոթելային կարցինոմա               |
|___|_________________________________________________________________|
|VI |Ցածր չարորակության աստիճանի ուրոթելային նեոպլազիա                |
._____________________________________________________________________.
 
Բջջաբանական եզրակացություն -
Մեկնաբանություններ -
    Բջջաբան` ԱԱՀ ---       Ստորագրություն
 
«» __________ 202 թ., ժամը
 
Ձև 4
 
Ոսկրածուծի ձևաբանական հետազոտություն N
 
._____________________________________________________________.
|Պացիենտի ԱԱՀ        |        |Ծննդյան օր, ամիս  |            |
|                    |        |ամսաթիվ           |            |
|____________________|________|__________________|____________|
|Նյութը ընդունված է  |        |Բժշկական          |            |
|                    |        |կազմակերպություն  |            |
|____________________|________|__________________|____________|
|Պատասխանատու բժիշկ` |        |                  |            |
|____________________|___________________________|____________|
|          N         |Հետազոտվող նյութի բնութագիր|Հետազոտման  |
|                    |                           |մեթոդները   |
|____________________|___________________________|____________|
|____________________|___________________________|____________|
._____________________________________________________________.
 
Նկարագրական մաս
 
.__________________________________________________________.
|Արյունաստեղծ բջիջներ     |Տոկոսը|Դիսպլաստիկ     |Այլ      |
|                         |      |փոփոխություններ|նշումներ |
|_________________________|______|_______________|_________|
|Բլաստներ                 |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Պրոմիելոցիտներ           |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Միելոցիտներ              |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Մետամիելոցիտներ          |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Ցուպիկակորիզավոր         |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Սեգմենտակորիզավոր        |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Էրիթրոնորմոբլաստներ      |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Օղակաձև  սիդերոբլաստներ  |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Մոնոբլաստներ             |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Պրոմոնոցիտներ            |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Մոնոցիտներ               |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Պրոլիմֆոցիտներ           |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Լիմֆոցիտներ              |      |               |         |
|_________________________|______|_______________|_________|
|Մեգակարիոցիտներ          |      |               |         |
|_________________________|________________________________|
|Այլ բջիջներ              |                                |
|_________________________|________________________________|
|Պլազմատիկ բջիջներ        |                                |
|_________________________|________________________________|
|Մակրոֆագեր               |                                |
|_________________________|________________________________|
|Պարարտ բջիջներ           |                                |
|_________________________|________________________________|
|Ռետիկուլային բջիջներ     |                                |
|_________________________|________________________________|
|Այլ                      |                                |
|_________________________|________________________________|
|Բջջաբանական ասպիրատի     |                                |
|որակական գնահատում       |                                |
.__________________________________________________________.
 
Բջջաբանական եզրակացություն -
Մեկնաբանություններ -
Բջջաբան` ԱԱՀ --- Ստորագրություն
 
«» __________ 202 թ., ժամը
 
Ձև 5
 
Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն (ՊԱՊ-թեստ) N
 
._____________________________________________________________.
|Պացիենտի ԱԱՀ        |        |Ծննդյան օր, ամիս  |            |
|                    |        |ամսաթիվ           |            |
|____________________|________|__________________|____________|
|Նյութը ընդունված է  |        |Բժշկական          |            |
|                    |        |կազմակերպություն  |            |
|____________________|________|__________________|____________|
|Պատասխանատու բժիշկ` |        |                  |            |
|____________________|___________________________|____________|
|          N         |Հետազոտվող նյութի բնութագիր|Հետազոտման  |
|                    |                           |մեթոդները   |
|____________________|___________________________|____________|
|____________________|___________________________|____________|
|_____________________________________________________________|
|Պատրաստվել է .... ապակի                                      |
._____________________________________________________________.
 
Նկարագրական մաս
 
._____________________________________________________________________.
|Որակի համապատասխանությունը        |Որակի համապատասխանությունը -      |
|Բավարար                           |անբավարար                         |
|1. Առկա է էնդոցերվիկալ/անցումային |10. Ծանր բորբոքում (>75%)         |
|զոնայի կոմպոնենտը                 |11. Շատ արյուն (>75%)             |
|2. էնդոցերվիկալ/անցումային զոնայի |12. Շատ լորձ (>75%)               |
|բջիջները սակավ են կամ             |13. Անբավարար էպիթելային բջիջներ  |
|բացակայում են                     |14. Անբավարար տափակ էպիթել        |
|3. էնդոցերվիկալ/անցումային զոնայի |15. Օդում չորացված/վատ պահպանված  |
|բջիջների քանակը ոչ ադեկվատ է      |16. Խիտ բջջայնություն             |
|(ատրոֆիա, հիստերէկտոմիա)          |17. Անբավարար գնահատման համար     |
|4. Մասնակի ծածկված է արյունով     |                                  |
|(50-75%)                          |                                  |
|5. Մասնակի ծածկված է բորբոք. Էլեմ.|                                  |
|(50-75%)                          |                                  |
|6. Մասնակի ծածկված է լորձով       |                                  |
|(50-75%)                          |                                  |
|7. Սակավ տափակ բջիջներ            |                                  |
|8. Օդում չորացված/վատ պահպանված   |                                  |
|9. Որոշ հատվածներում բջիջների մեծ |                                  |
|խտություն                         |                                  |
|__________________________________|__________________________________|
|Առաջնային մեկնաբանություն         |Այլ մեկնաբանություն               |
|1. Նեգատիվ                        |26. Բազմաթիվ բորբոքային           |
|2. Նեգատիվ տափակբջջային           |էլեմենտներ                        |
|ներէպիթելային ախտահարման համար,   |27. Մեծ քանակությամբ արյուն       |
|առկա են էնդոմետրիալ բջիջներ       |28. Եղջերացած բջիջներ             |
|(>45տ.)                           |29. Կանդիդա ցեղի խմորասնկեր       |
|3. Նեգատիվ- ռեակտիվ/ռեպարատիվ     |30. Ծաղկող խմորասնկեր             |
|4. Նեգատիվ - ներարգանդային        |31. Տրիխոմոնոզի հարուցիչ          |
|պարույրի փոփոխություններ          |32. Ակտինոմիկոզի հարուցիչներ      |
|5. Նեգատիվ-                       |33. Բակտերիալ վագինոզի պատկեր     |
|քիմիաթերապևտիկ/ճառագայթային       |34. Հասարակ հերպեսին բնորոշ       |
|փոփոխություններ                   |փոփոխություններ                   |
|6. Ատիպիկ տափակ էպիթելային բջիջներ|35. Պապիլոմավիրուսին բնորոշ       |
|անորոշ նշանակության               |փոփոխություններ                   |
|7. Ատիպիկ տափակ էպիթելի բջիջներ,  |36. Ցիտոմեգալովիրուսին բնորոշ     |
|չի բացառվում բարձր աստիճանի տափակ |փոփոխություններ                   |
|բջջային ներէպիթելային ախտահարում` |__________________________________|
|HGSIL                             |1. Ատրոֆիկ քսուք                  |
|8. Ցածր աստիճանի պարանոցային      |2. Բարձր տափակ բջջային հասունացում|
|ներէպիթելային նորագոյացություն I o|3. Ցածր տափակ բջջային հասունացում |
|(LSIL, CIN I)                     |4. Նախընտրելի է հեշտոցային, քան   |
|9. Բարձր աստիճանի պարանոցային     |ցերվիկալ քսուք                    |
|ներէպիթելային նորագոյացություն    |5. Անբավարար կլինիկական տվյալները |
|II o (HSIL, CIN II)               |դժվարացնում են բջջաբանական        |
|10. Բարձր աստիճանի պարանոցային    |հետազոտությունը                   |
|ներէպիթելային նորագոյացություն    |6. Կրկնել քսուքը, եթե կլինիկորեն  |
|III o (HSIL, CIN III)             |ցուցված է                         |
|11. CIN III ինվազիայի կասկածի     |7. Կրկնել քսուքը 6-8 շաբաթում     |
|նշաններով                         |8. Կրկնել քսուքը 3-4 ամսում       |
|12. Հավանաբար LSIL, անհրաժեշտ է   |9. Խորհուրդ է տրվում կրկնել քսուքը|
|հետագա հետազոտություն             |10. Կրկնել քսուքը հակաբորբոքային  |
|13. Հավանաբար HSIL, անհրաժեշտ է   |բուժումից հետո                    |
|հետագա հետազոտություն             |11. Հետագա հետազոտություն, եթե    |
|14. Տափակ բջջային քաղցկեղ (SCC)   |կլինիկորեն ցուցված է              |
|15. Ատիպիկ էնդոցերվիկալ բջիջներ   |12. Բիոպսիա, ճշգրիտ դասակարգման   |
|16. Բջջային ատիպիա /HSIL          |համար                             |
|էնդոցերվիկալ ախտահարում           |13. Կրկնել քսուքը                 |
|17. Էնդոցերվիկալ ատիպիա, չի       |էստրոգենաթերապիայից հետո` եթե չկան|
|բացառվում ադենոկարցինոմա տեղում   |հակացուցումներ                    |
|(AIS) կամ ադենոկարցինոմա          |14. Հնարավոր է ռադիացիոն          |
|18. Ատիպիկ գեղձային բջիջներ       |փոփոխություն                      |
|19. Ատիպիկ էնդոմետրիալ բջիջներ    |Տափակբջջային ներէպիթելային        |
|20. Նորոշ նշանակության տափակ      |ախտահարումը չի ժխտվում            |
|էպիթելի բջիջներ/Անորոշ            |15. Հնարավոր է ռեակտիվ            |
|նշանակության գեղձային բջիջներ     |փոփոխություն կամ դիսպլազիա        |
|(ASCUS vs AGCUS)                  |անհրաժեշտ է կլինիկական            |
|21. Էնդոմետրիալ ատիպիա, չի        |համադրություն                     |
|բացառվում էնդոմետրիումի ախտահարում|16. Գեղձային բջիջներ, վիճակ       |
|22. էնդոցերվիկալ ադենոկարցինոմա   |հիստերէկտոմիայից հետո             |
|տեղում                            |                                  |
|23. էնդոմետրիալ ադենոկարցինոմա    |                                  |
|24. Էնդոցերվիկալ ադենոկարցինոմա   |                                  |
|25. Առկա են չարորակ               |                                  |
|բջիջներ/պահանջվում է              |                                  |
|մեկնաբանություն                   |                                  |
._____________________________________________________________________.
 
Բջջաբան` ԱԱՀ -- Ստորագրություն
 
«___» _______ 202 թ., ժամը (տվյալ հետազոտությունը սքրինինգային է և չի կարող հանդիսանալ վերջնական ախտորոշում)
 
Ձև 6
 
Շճային խոռոչների (պլևրալ, պերիկարդիալ, որովայնի) հեղուկի
բջջաբանական հետազոտություն N
 
._____________________________________________________________.
|Պացիենտի ԱԱՀ        |        |Ծննդյան օր, ամիս  |            |
|                    |        |ամսաթիվ           |            |
|____________________|________|__________________|____________|
|Նյութը ընդունված է  |        |Բժշկական          |            |
|                    |        |կազմակերպություն  |            |
|____________________|________|__________________|____________|
|Պատասխանատու բժիշկ` |        |                  |            |
|____________________|___________________________|____________|
|          N         |Հետազոտվող նյութի բնութագիր|Հետազոտման  |
|                    |                           |մեթոդները   |
|____________________|___________________________|____________|
|____________________|___________________________|____________|
|_____________________________________________________________|
|Պատրաստվել է .... ապակի                                      |
._____________________________________________________________.
 
Նկարագրական մաս
 
._____________________________________________________________________.
|Դաս                                                                  |
|_____________________________________________________________________|
|I  |Ոչ ախտորոշիչ                                                     |
|___|_________________________________________________________________|
|II |Բարորակ                                                          |
|___|_________________________________________________________________|
|III|Ատիպիկ բջիջների առկայություն                                     |
|___|_________________________________________________________________|
|IV |Կասկածելի չարորակ ախտահարման համար                               |
|___|_________________________________________________________________|
|V  |Չարորակ                                                          |
._____________________________________________________________________.
 
Բջջաբանական եզրակացություն -
Մեկնաբանություններ -
    Բջջաբան` ԱԱՀ ---     Ստորագրություն
 
«» __________ 202 թ., ժամը
 
Ձև 7
 
Վահանաձև գեղձի նուրբ ասեղնային ասպիրատի բջջաբանական
հետազոտություն N
 
._____________________________________________________________.
|Պացիենտի ԱԱՀ        |        |Ծննդյան օր, ամիս  |            |
|                    |        |ամսաթիվ           |            |
|____________________|________|__________________|____________|
|Նյութը ընդունված է  |        |Բժշկական          |            |
|                    |        |կազմակերպություն  |            |
|____________________|________|__________________|____________|
|Պատասխանատու բժիշկ` |        |                  |            |
|____________________|___________________________|____________|
|          N         |Հետազոտվող նյութի բնութագիր|Հետազոտման  |
|                    |                           |մեթոդները   |
|____________________|___________________________|____________|
|____________________|___________________________|____________|
|_____________________________________________________________|
|Պատրաստվել է .... ապակի                                      |
._____________________________________________________________.
 
Նկարագրական մաս
 
Վահանագեղձի ասպիրատի ախտորոշիչ կարգերը ըստ Բեթեսդա համակարգի
 
Ոչ ախտորոշիչ
. Կիստայի պարունակություն
. Ոչ բջջային նմուշ
. Այլ (արյուն, արտեֆակտ, այլ)
I. Բարորակ
. Համատեղելի է բարորակ ֆոլիկուլային հանգույցի հետ (ադենոմատոիդ հանգույց, կոլոիդ հանգույց)
. Համատեղելի է քրոնիկ լիմֆոցիտային (Հաշիմոտոյի) թիրեոիդիտի հետ
. Համատեղելի է գրանուլեմատոզ (ենթասուր) թիրեոիդիտի հետ
II. Ատիպիա անորոշ նշանակության
III. Ֆոլիկուլային նեոպլազիա
. Հարթ-բջջային (օնկոցիտային) տարբերակ
IV. Կասկածելի չարորակացման համար
. Կասկածելի պապիլյար կարցինոմայի համար
. Կասկածելի մեդուլյար կարցինոմայի համար
. Կասկածելի մետաստատիկ կարցինոմայի համար
. Կասկածելի լիմֆոմայի համար
V. Չարորակ
. Պապիլյար կարցինոմա
. Մեդուլյար կարցինոմա
. Չտարբերակված/անապլաստիկ կարցինոմա
. Տափակաբջջային կարցինոմա
. Մետաստատիկ կարցինոմա
. Ոչ-Հոջկինյան լիմֆոմա
. Այլ
 
Բջջաբանական եզրակացություն -
Մեկնաբանություններ -
    Բջջաբան` ԱԱՀ ---     Ստորագրություն
 
«» ---------- 202 թ., ժամը
 
Ձև 8
 
Այլ նյութի բջջաբանական հետազոտություն N
 
._____________________________________________________________.
|Պացիենտի ԱԱՀ        |        |Ծննդյան օր, ամիս  |            |
|                    |        |ամսաթիվ           |            |
|____________________|________|__________________|____________|
|Նյութը ընդունված է  |        |Բժշկական          |            |
|                    |        |կազմակերպություն  |            |
|____________________|________|__________________|____________|
|Պատասխանատու բժիշկ` |        |                  |            |
|____________________|___________________________|____________|
|          N         |Հետազոտվող նյութի բնութագիր|Հետազոտման  |
|                    |                           |մեթոդները   |
|____________________|___________________________|____________|
|____________________|___________________________|____________|
|_____________________________________________________________|
|Պատրաստվել է .... ապակի                                      |
._____________________________________________________________.
 
Մանրադիտակային նկարագրություն _____________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
 
Բջջաբանական եզրակացություն -
Մեկնաբանություններ -
    Բջջաբան` ԱԱՀ ----    Ստորագրություն
 
«» ---------- 202 թ., ժամը
 
(1-ին հավելվածը փոփ. 30.10.2024 թիվ 320-Ն հրաման)
 
Հավելված 2
Առողջապահության նախարարի
2021 թվականի հունիսի 18-ի
N 49-Ն հրամանի
 
ԿԱՐԳ
ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Ձևաբանական լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքներն ամփոփվում են ձևաբանական հետազոտության եզրակացության օրինակելի ձևում (այսուհետ` ձևաթուղթ) հետազոտող բժշկի կողմից:
2. Ձևաթուղթը լրացվում է գրական հայերենով:
3. Ձևաթղթում լրացված տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ժամանակագրական առումով ճշգրիտ:
4. Ձևաթղթում արված խմբագրումները և դրանք իրականացնողների վերաբերյալ տվյալներն ամրագրվում և պահպանվում են:
5. Ձևաթղթի համապատասխան տողերը լրացնում է բջջաբանը սույն կարգին համապատասխան:
 
2. ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՈՂԵՐԸ
 
6. Ձևաթղթի սկզբնամասում նշվում է հետազոտությունը կատարող լաբորատորիայի անվանումը, հասցեն:
7. Բջջաբանական հետազոտության ձևաթուղթը համարակալվում է:
8. Ձևաթղթի համարը համընկնում է նյութը ընդունելու ժամանակ տրված համարին, բջջաբանական ապակիների վրա առկա համարներին:
9. «Պացիենտի ԱԱՀ» տողում նշվում է հետազոտվող պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը:
10. «Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» տողում նշվում է հետազոտվող պացիենտի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը
(10-րդ կետը փոփ. 30.10.2024 թիվ 320-Ն հրաման)
11. «Նյութը ընդունված է» տողում նշվում է հետազոտվող նյութի լաբորատորիա ընդունման օրը, ամիսը և տարեթիվը:
12. «Բժշկական կազմակերպություն» տողում լրացվում է այն բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ պացիենտից վերցվել է հետազոտվող բջջաբանական նյութը:
13. «Պատասխանատու բժիշկ`» տողում լրացվում է նյութը լաբորատորիա ուղեգրող բժշկի անունը, ազգանունը:
14. «Հետազոտվող նյութի բնութագիրը» տողում նշվում է հետազոտման ենթակա նյութը (բիոպտատ, ռեզեկտատ, օրգանի մասնահատված կտոր կամ ամբողջական օրգան): Մեկից ավելի նմուշների դեպքում պարտադիր է կատարել հստակ նշագրում:
15. «Հետազոտման մեթոդները» տողում նշվում է հետազոտման համար օգտագործված ներկման մեթոդը կամ մեթոդները:
16. «Մանրադիտակային նկարագրություն» տողում նկարագրվում է նմուշի, մեկից ավելի նմուշների դեպքում` դրանցից յուրաքանչյուրի առանձին միկրոսկոպիկ և մակրոսկոպիկ բնութագրերը` չափերը կամ ծավալը, գույնը, համակազմությունը, հատման եզրերը և այլն:
17. «Բջջաբանական եզրակացություն» տողում լրացվում է ձևաբանական հետազոտության արդյունքները:
18. «Մեկնաբանություններ» տողում կատարվում են նշումներ հայտնաբերված ձևաբանական փոփոխությունների մասին, որոնք կարող են ունենալ կարևոր դեր պացիենտի բուժման կամ հետագա վարման գործընթացում: Այս տողում կարող են կատարվել նաև նշումներ հայտնաբերված փոփոխությունների կարևոր գիտական և համաճարակաբանական արժեքի մասին:
19. «Բջջաբան» տողում նշվում է ձևաբանական հետազոտությունը կատարած բջջաբանի անունը և ազգանունը: Նույն տողի վերջում դրվում է հետազոտող բժշկի ստորագրությունը: Ձևաբանական հետազոտության ներքևի մասում նշվում է հետազոտության ամսաթիվը և ժամը:
(19-րդ կետը փոփ. 30.10.2024 թիվ 320-Ն հրաման)
 
3. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՁԵՎԱՆՄՈՒՇՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՕՐԳԱՆՆԵՐԻՑ ՎԵՐՑՎԱԾ/ՍՏԱՑՎԱԾ ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՄԱՆՐԱԴԻՏԱԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԵՏԵՐԸ
 
20. Թքագեղձի նորագոյացությունից ստացված նուրբ ասեղնային ասպիրատի բջջաբանական եզրակացությունը լրացվում է համապատասխան ձևաթղթում` ըստ Միլանի համակարգի կողմից առաջարկված ախտորոշիչ դասերի:
21. Կրծքագեղձի նորագոյացությունից ստացված նուրբ ասեղնային ասպիրատի բջջաբանական եզրակացությունը լրացվում է համապատասխան ձևաթղթի նկարագրական մասում` ըստ Յոկոհամայի համակարգի կողմից առաջարկված ախտորոշիչ դասերի:
22. Մեզի բջջաբանական հետազոտության եզրակացությունն ամփոփվում է համապատասխան ձևաթղթի նկարագրական մասում` ըստ Փարիզյան համակարգի կողմից առաջարկված ախտորոշիչ դասերի:
23. Ոսկրածուծի ասպիրատի ձևաբանական հետազոտության արդյունքները լրացվում են համապատասխան ձևաթղթի նկարագրական մասում:
24. Նկարագրական մասի «Տոկոսը» տողի ստորին վանդակներում նշվում է արյունաստեղծ բջիջների համապատասխան բջջային տարրերի տոկոսային արժեքը:
25. Նկարագրական մասի «Դիսպլաստիկ փոփոխություններ» տողի ստորին վանդակներում նշվում են համապատասխան արյունաստեղծ բջջային տարրում հայտնաբերված դիսպլաստիկ փոփոխությունները: Նշված վանդակները չեն լրացվում` եթե գնահատում չի կատարվել:
26. Նկարագրական մասի «Այլ նշումներ» տողի ստորին վանդակներում նշվում է համապատասխան արյունաստեղծ բջջային տարրում հայտնաբերված այլ կառուցվածքային ձևաբանական բնութագիր, և/կամ այլ քանակային կամ նկարագրական բնութագիր: Նշված վանդակները չեն լրացվում` եթե այլ քանակային կամ այլ նկարագրական բնութագրեր չեն հայտնաբերվում:
27. Նկարագրական մասի «Այլ բջիջներ» տողի ստորին վանդակներում նշումներ են արվում համապատասխան բջջային տարրերի հայտնաբերման, նրանց քանակային կամ նկարագրական բնութագրերի մասին:
28. Նշված տողի ամենաներքևի «Այլ» կետի դիմաց նշվում են հայտնաբերված մետաստատիկ չարորակ նորագոյացության բջիջները, հայտնաբերված մանրէային կամ այլ ինֆեկցիոն տարրերը (Լեյշմանիոզի հարուցիչ, Մալարիայի հարուցիչ և այլն): Նշված վանդակները չեն լրացվում` եթե համապատասխան բջջային տարրեր, մետաստատիկ չարորակ նորագոյացության բջջային տարրեր, մանրէային կամ այլ ինֆեկցիոն տարրեր չեն հայտնաբերվում:
29. Նկարագրական մասի «Բջջաբանական ասպիրատի որակական գնահատում» տողի կողքին նշում է արվում հետազոտվող բջջաբանական ասպիրատի գնահատելի կամ ոչ գնահատելի լինելու մասին: Վերջինիս դեպքում նշվում է ոչ գնահատելի լինելու պատճառը:
30. Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտության արդյունքները (PAP-թեստ) լրացվում են Բեթեզդա համակարգի կողմից առաջարկված ձևաթղթի նկարագրական մասում:
31. Շճային խոռոչների (պլևրալ, պերիկարդիալ, որովայնի խոռոչ) հեղուկի բջջաբանական հետազոտության արդյունքները լրացվում են ըստ համապատասխան ձևաթղթում առաջարկված ախտորոշիչ դասերի:
32. Վահանաձև գեղձի նուրբ ասեղնային ասպիրատի բջջաբանական հետազոտության արդյունքները լրացվում են Բեթեզդա համակարգի կողմից առաջարկված ձևաթղթի նկարագրական մասի ախտորոշիչ դասերում:
33. Եթե հետազոտվող բջջաբանական նյութի օրգանը նշված չէ ձևաթղթերում, կամ բջջաբանական նյութը ստացվել է այլ կերպ, քան նուրբ ասեղնային ասպիրացիան, ապա հետազոտության արդյունքներն ամփոփվում են «Այլ նյութի բջջաբանական հետազոտություն» ձևաթղթում:
34. «Այլ նյութի բջջաբանական հետազոտություն» ձևաթղթի «Մանրադիտակային նկարագրություն» տողում նշվում են հայտնաբերված բոլոր բջջային տարրերի մասին նկարագրական կառուցվածքային բնութագրերը:
 
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2021 թվական: