Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻ ...

 

23.12.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69-րդ կետով.

«69) Հայաստանի Հանրապետության արագ արձագանքման բժշկական խումբ` արտակարգ իրավիճակներում գործող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ինքնաբավ և հատուկ պատրաստություն անցած մասնագիտական խումբ:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը`

ա. «Հիվանդանոցային» բառից հետո լրացնել «և արտահիվանդանոցային» բառերով, իսկ «հնարավորությունները» բառից հետո` «, ինչպես նաև, բժշկական օգնության և սպասարկման որոշ տեսակների մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված, լիազոր մարմնի սահմանած պահանջները» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում լիազոր մարմնի սահմանած տեսակների բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, սահմանում է լիազոր մարմինը:».

2) 6-րդ մասը «ինչպես նաև հիվանդանոցային» բառերից հետո լրացնել «և արտահիվանդանոցային» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 35.1-ին հոդվածում`

1) 3-րդ և 4-րդ մասերի «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «քննական հանձնաժողովի» բառերով.

2) 4-րդ մասից հանել «լիազոր մարմնի ձևավորած» բառերը:

 

i

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 42.3. Արագ արձագանքման բժշկական խումբը

 

1. Արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին կարող են ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը և մարդասիրական առաքելության շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած միջազգային արագ արձագանքման բժշկական խմբերը:

2. Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը կարող է ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին` տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետությունում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու, դրա կառուցվածքը, կազմը, քանակը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Արագ արձագանքման բժշկական խումբը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվում է վարչապետի որոշմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. դեկտեմբերի 13
Երևան
ՀՕ-479-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 05.12.2024
N ՀՕ-479-Ն օրենք