14.08.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ և 32-րդ կետերով.
«31) էներգետիկ ըմպելիքներ` ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, որոնցում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ն, և որոնք պարունակում են մեկ կամ ավելի տոնուսը բարձրացնող նյութ կամ հանքային նյութեր կամ դյուրամարս ածխաջրեր կամ վիտամիններ կամ վիտամինանման նյութեր կամ էներգետիկ նյութափոխանակության հիմնանյութեր (սուբստրատներ) կամ խթանիչներ, այդ թվում` բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ), բացառությամբ թեյի, սուրճի.
32) ավտոմատ ինքնասպասարկող սարք` առևտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարք, որն ապահովում է առևտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումն առանց աշխատակցի անմիջական միջամտության:»:
i
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 16-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «և էներգետիկ ըմպելիքների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին և 16.2-րդ մասերով.
«16.1. Արգելվում է 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը:
16.2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների վաճառքը ավտոմատ ինքնասպասարկող սարքերով և տեխնիկական այլ միջոցներով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ մասով.
«26. Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահով¬ված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)` «էներգետիկ ըմպելիք» նշումով: Դարակաշարը (հատվածը) պետք է ունենա «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» ընթեռնելի և տեսանելի վայրում տեղադրված գրառում:»:
i
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «և էներգետիկ ըմպելիքների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-8-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական: