Սեղմել Esc փակելու համար:
ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հունիսի 2026 թվականի N 25-Ն

 

ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժ.10», «ժ.11» և «ժ.12» կետերը`

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների մշակման, ներդրման ու վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

6/16/2026

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2026 թվականի հունիսի 16-ի

N 25-Ն հրաման

 

ԿԱՐԳ

ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ` ՍԿՏՀ) վարման և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների մշակման, ներդրման ու վարման հետ կապված իրավահարաբերությունները:

2. ՍԿՏՀ-ն տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության սպորտի ոլորտի վարչական ռեգիստրների վարումը: ՍԿՏՀ-ում պահվող տվյալները (տեղեկությունները) մշակում են վարչական բնույթի դիտարկումների հիման վրա:

3. ՍԿՏՀ-ում գրանցվում են Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցների, մարզական բարձր նվաճումների, այդ թվում հաշմանդամային սպորտի վարչական ռեգիստրների ամբողջականությունը, ինչպես նաև մարզական միջոցառումներին վերապահված գործառությունն ապահովելու նպատակով:

4. Անձնական տվյալները (մարզական կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների, պարապողների) ՍԿՏՀ-ում հավաքագրվում, մշակվում և պահվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

5. ՍԿՏՀ-ի ողջ տեղեկատվությունը պահվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ԿՏԱԿ) կենտրոնական հանգույցի սերվերների վրա:

6. ՍԿՏՀ-ի հիմնական ենթահամակարգերից օգտվելու հնարավորություն ունեն ՍԿՏՀ բոլոր մասնակիցները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև նախարարության աշխատակիցները:

7. ՍԿՏՀ-ի և պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նմանատիպ համակարգերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային, ինքնաշխատ եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան` պետական տեղեկատվական համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումը (այդ թվում` համապատասխան ենթառեգիստրների վարումը) իրականացնող օպերատորի միջոցով:

8. ՍԿՏՀ-ի միջոցով հավաքագրված տվյալները կիրառվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման, տվյալների հիման վրա որոշումների կայացման, վարչարարության իրականացման և վիճակագրության վարման նպատակով:

9. ՍԿՏՀ-ի վարումը` բազայի թարմացումը, տեղեկատվության ընդլայնման գործողությունները, հարակից ոլորտների ստեղծումը և այլ մասնագիտական տեխնիկական սպասարկման գործառույթները իրականացնում է ԿՏԱԿ-ը, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատոր և ռեգիստորի կառավարչական պատասխանատու:

10. «ՍԿՏՀ-ի մասնակից են համարվում Մարզադպրոցները` ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, մարզական հասարակական կազմակերպությունները, մարզական ֆեդերացիաներ հասարակական կազմակերպությունները, հաշմանդամային սպորտի հասարակական կազմակերպությունները:

11. Նախարարությունը մշակում է մանկապատանեկան մարզադպրոցների (ՊՈԱԿ, ՀՈԱԿ), մարզական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մասսայական միջոցառումներ կազմակերպող և իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների ստեղծման կազմակերպչական և տեխնիկական հիմքերը, ինչպես նաև տեղեկատվական համակարգի գործառնական և տեխնիկական պահանջները: Նախարարությունը ապահովում է մշակված տեղեկատվական համակարգի ներդրումն ու գործարկումը էլեկտրոնային հարթակում, իրականացնում է ռեգիստրների շարունակական վարումը` յուրաքանչյուր կազմակերպության կողմից իր տվյալների մուտքագրման, լրացման, թարմացման և ճշգրտման գործընթացների համակարգմամբ, ինչպես նաև հաշվետվությունների կազմմամբ` ապահովելով սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների ամբողջական, արդյունավետ և շարունակական աշխատանքը

12. ՍԿՏՀ-ի տեղեկատվական համակարգի պատասխանատու անձինք են.

1. Նախարարության համապատասխան վարչության պետը:

2. Մարզական հասարակական կազմակերպության (Ֆեդերացիաների, հաշմանդամային այլ կազմակերպությունների) պատասխանատու անձը` համապատասխան կազմակերպության նախագահը:

3. Մարզադպրոցի տնօրենը,

13. Նախարարությունը ունի լիազորություն տիրապետելու Հայաստանի Հանրապետության մարզական բոլոր կազմակերպությունների մասին սույն համակարգով հավաքագրվող ողջ տեղեկատվությանը` ներառյալ անձնական տվյալները:

14. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ստանալ տեղեկատվություն` ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան:

15. Հայաստանի Հանրապետության համայնքային, պետական և ոչ պետական մարզական կազմակերպությունները, հասարակական մարզական կազմակերպությունները, ինչպես նաև մասսայական միջոցառումներ իրականացնող պատասխանատուները պարտավոր են մուտքագրել և խմբագրել իրենց կազմակերպությանը ներգրավված սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը` կրելով դրա ճշգրտության և օրինականության ամբողջական պատասխանատվությունը:

16. ՍԿՏՀ-ի հիմնական ենթահամակարգերն են

1) բարձր նվաճումների սպորտի, այդ թվում հաշմանդամային սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ` ԲՆՍԿՏՀ վարչական ռեգիստր,

2) մանկապատանեկան սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ` ՄՍԿՏՀ-ի վարչական ռեգիստր,

3) մասսայական սպորտի, այդ թվում մասսայական միջոցառումների կառավարման տեղեկատվական համակարգ` ՄՄԿՏՀ-ի վարչական ռեգիստրներ,

17. ՍԿՏՀ-ի տվյալները հավաքագրվում են մարզական կազմակերպությունների միջոցով:

18. ՍԿՏՀ-ի ենթահամակարգերի կառուցվածքը, հավաքվող տվյալները, հավաքման և փոփոխման ժամկետները նկարագրված են աղյուսակում:

 

Աղյուսակ

 

ՍԿՏՀ ենթահամակարգերի կառուցվածքը, հավաքագրման տվյալները,

հավաքագրման և փոփոխման ժամկետները

 

._____________________________________________________________________.

|Համակարգը|ենթահամակարգը|Հավաքվող տվյալները         |Հավաքման և       |

|         |             |                           |փոփոխման         |

|         |             |                           |ժամկետները       |

|_________|_____________|___________________________|_________________|

|ՍԿՏՀ     |ԲՆՍԿՏՀ       |1. ՀՀ հավաքականների        |Մինչև  30.06.2026|

|         |             |թեկնածու մարզիկները        |Փոփոխություններն |

|         |             |(մեծահասակներ,             |իրականացվում են  |

|         |             |երիտասարդներ, պատանիներ).  |10 աշխատանքային  |

|         |             |1.1. Հիմնական տվյալներ.    |օրվա ընթացքում:  |

|         |             |Մուտքագրումը               |                 |

|         |             |(նույնականացումը)          |                 |

|         |             |իրականացվում է Հանրային    |                 |

|         |             |ծառայությունների համարանիշի|                 |

|         |             |(այսուհետ` ՀԾՀ) կամ        |                 |

|         |             |Հանրային ծառայությունների  |                 |

|         |             |համարանիշ չստանալու        |                 |

|         |             |վերաբերյալ տեղեկանքի հիման |                 |

|         |             |վրա:                       |                 |

|         |             |. ՀԾՀ                      |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան ամսաթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |. Քաղաքացիություն          |                 |

|         |             |. Ազգություն               |                 |

|         |             |. Հաշվառման հասցե          |                 |

|         |             |. Հեռախոսահամար            |                 |

|         |             |. Էլեկտրոնային հասցե       |                 |

|         |             |1.2. Հավելյալ տվյալներ     |                 |

|         |             |. Մարզաձև                  |                 |

|         |             |. Մրցաձև                   |                 |

|         |             |. Քաշային կարգ             |                 |

|         |             |. Նվաճումները մրցաշարերում |                 |

|         |             |. Անձնական նվաճումները     |                 |

|         |             |. Մարզական կոչումներ       |                 |

|         |             |2. ՀՀ հավաքականների գլխավոր|                 |

|         |             |մարզիչը, երկրորդ մարզիչը,  |                 |

|         |             |ավագ մարզիչը, բժիշկը,      |                 |

|         |             |մերսողը.                   |                 |

|         |             |2.1. Հիմնական տվյալներ     |                 |

|         |             |Մուտքագրումը               |                 |

|         |             |(նույնականացումը)          |                 |

|         |             |իրականացվում է Հանրային    |                 |

|         |             |ծառայությունների համարանիշի|                 |

|         |             |(այսուհետ` ՀԾՀ) կամ        |                 |

|         |             |Հանրային ծառայությունների  |                 |

|         |             |համարանիշ չստանալու        |                 |

|         |             |վերաբերյալ տեղեկանքի հիման |                 |

|         |             |վրա:                       |                 |

|         |             |. ՀԾՀ                      |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան ամսաթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |. Քաղաքացիություն          |                 |

|         |             |. Ազգություն               |                 |

|         |             |. Հաշվառման հասցե          |                 |

|         |             |. Հեռախոս                  |                 |

|         |             |. Էլեկտրոնային հասցե       |                 |

|         |             |2.2. Զբաղեցրած պաշտոնը     |                 |

|         |             |. Պաշտոնի անվանումը        |                 |

|         |             |. Գործունեության մասին     |                 |

|         |             |պայմանագիրը                |                 |

|         |             |. Տվյալ պաշտոնում ստաժ     |                 |

|         |             |. Ընդհանուր մարզչական ստաժ |                 |

|         |             |. Ընդհանուր աշխատանքային   |                 |

|         |             |ստաժ                       |                 |

|         |             |3. ՀՀ առաջնություններ      |                 |

|         |             |. Ժամանակացույց            |                 |

|         |             |. Կանոնակարգ               |                 |

|         |             |. Հայտերում մարզիկների     |                 |

|         |             |տվյալները` Կազմակերպության |                 |

|         |             |ղեկավարի կողմից            |                 |

|         |             |հաստատված հայտերը, PDF     |                 |

|         |             |4. Օլիմպիական խաղերում     |                 |

|         |             |մասնակիցների տվյալները.    |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան ամսաթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |. Մրցաձև                   |                 |

|         |             |. Քաշային կարգ             |                 |

|         |             |. Անձնական մարզիչ          |                 |

|         |             |. Գրաված տեղ               |                 |

|         |             |5. Աշխարհի                 |                 |

|         |             |առաջնություններում         |                 |

|         |             |մասնակիցների տվյալները.    |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան ամսաթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |. Մրցաձև                   |                 |

|         |             |. Քաշային կարգ             |                 |

|         |             |. Անձնական մարզիչ          |                 |

|         |             |. Գրաված տեղը              |                 |

|         |             |6. Եվրոպայի                |                 |

|         |             |առաջնություններում         |                 |

|         |             |մասնակիցների տվյալները.    |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան ամսաթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |. Մրցաձև                   |                 |

|         |             |. Քաշային կարգ             |                 |

|         |             |. Անձնական մարզիչ          |                 |

|         |             |. Գրաված տեղը              |                 |

|         |             |7. Միջազգային մրցաշարերում |                 |

|         |             |մասնակիցների տվյալները.    |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան ամսաթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |. Մրցաձև                   |                 |

|         |             |. Քաշային կարգ             |                 |

|         |             |. Անձնական մարզիչ          |                 |

|         |             |. Գրաված տեղը              |                 |

|         |             |8. Ուսումնամարզական        |                 |

|         |             |հավաքների հայտերում        |                 |

|         |             |մասնակիցների տվյալները.    |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան ամսաթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |. Մրցաձև                   |                 |

|         |             |. Քաշային կարգ             |                 |

|         |             |. Անձնական մարզիչ          |                 |

|         |             |. Գրաված տեղը              |                 |

|         |             |9. Մրցաշարերի              |                 |

|         |             |արձանագրություն            |                 |

|         |             |. Հայաստանի                |                 |

|         |             |Հանրապետության առաջնություն|                 |

|         |             |. Միջազգային մրցաշարեր     |                 |

|         |             |. Եվրոպայի առաջնություն    |                 |

|         |             |. Աշխարհի առաջնություն     |                 |

|         |             |. Օլիմպիական խաղեր         |                 |

|         |             |10. Տվյալ տարում մեդալների |                 |

|         |             |թիվը` ըստ մրցաշարերի և     |                 |

|         |             |հարգի                      |                 |

|         |             |. Ոսկե                     |                 |

|         |             |. Արծաթե                   |                 |

|         |             |. Բրոնզե                   |                 |

|         |             |  Հաշմանդամային սպորտ      |                 |

|         |             |1. ՀՀ հավաքականների        |                 |

|         |             |մարզիկների տվյալները       |                 |

|         |             |հավաքագրվում և             |                 |

|         |             |մուտքագրվում են համաձայն   |                 |

|         |             |աղյուսակի 1-ին կետի:       |                 |

|         |             |2. ՀՀ հավաքականների գլխավոր|                 |

|         |             |մարզիչը, երկրորդ մարզիչը,  |                 |

|         |             |ավագ մարզիչը, բժիշկը.      |                 |

|         |             |տվյալները հավաքագրվում և   |                 |

|         |             |մուտքագրվում են համաձայն   |                 |

|         |             |աղյուսակի 2-րդ կետի:       |                 |

|         |             |3. ՀՀ առաջնությունների     |                 |

|         |             |կանոնակարգը,               |                 |

|         |             |ժամանակացույցը, հայտերը,   |                 |

|         |             |(կազմակերպության ղեկավարի  |                 |

|         |             |կողմից հաստատված հայտերը   |                 |

|         |             |PDF) տվյալները հավաքագրվում|                 |

|         |             |և  մուտքագրվում են համաձայն|                 |

|         |             |աղյուսակի 3-րդ կետի:       |                 |

|         |             |4. Պարալիմպիկ, սուրդլիմպիկ |                 |

|         |             |խաղերի, միջազգային հատուկ  |                 |

|         |             |օլիմպիադաների մասնակիցների |                 |

|         |             |տվյալները հավաքագրվում և   |                 |

|         |             |մուտքագրվում են համաձայն   |                 |

|         |             |աղյուսակի 4-րդ կետի        |                 |

|         |             |5. Աշխարհի առաջնությունների|                 |

|         |             |տվյալները հավաքագրվում և   |                 |

|         |             |մուտքագրվում են համաձայն   |                 |

|         |             |աղյուսակի 5-րդ կետի        |                 |

|         |             |6. Եվրոպայի                |                 |

|         |             |առաջնությունների տվյալները |                 |

|         |             |հավաքագրվում և             |                 |

|         |             |մուտքագրվում են համաձայն   |                 |

|         |             |աղյուսակի 6-րդ կետի:       |                 |

|         |             |7. Միջազգային մրցաշարերի   |                 |

|         |             |մասնակիցների տվյալները     |                 |

|         |             |հավաքագրվում և             |                 |

|         |             |մուտքագրվում են համաձայն   |                 |

|         |             |աղյուսակի 7-րդ կետի:       |                 |

|         |             |8. Ուսումնամարզական        |                 |

|         |             |հավաքների հայտերը տվյալները|                 |

|         |             |հավաքագրվում և             |                 |

|         |             |մուտքագրվում են համաձայն   |                 |

|         |             |աղյուսակի 8-րդ կետի:       |                 |

|         |             |9. Մրցաշարերի              |                 |

|         |             |արձանագրություններ`        |                 |

|         |             |Հայաստանի Հանրապետության   |                 |

|         |             |առաջնության, Միջազգային    |                 |

|         |             |մրցաշարեր, Եվրոպայի        |                 |

|         |             |առաջնություն, Աշխարհի      |                 |

|         |             |առաջնություն, Պարալիմպիկ,  |                 |

|         |             |Սուրդլիմպիկ և  հատուկ      |                 |

|         |             |խաղեր:                     |                 |

|         |             |10. Տվյալ տարում մեդալների |                 |

|         |             |թիվը ըստ հարգի. տվյալները  |                 |

|         |             |հավաքագրվում և             |                 |

|         |             |մուտքագրվում են համաձայն   |                 |

|         |             |աղյուսակի 10-րդ կետի:      |                 |

|_________|_____________|___________________________|_________________|

|         |ՄՍԿՏՀ        |1. Մարզադպրոց.             |Յուրաքանչյուր    |

|         |             |. Մարզադպրոցի անվանումը    |տարի մինչև       |

|         |             |. Մարզը                    |հունվարի 15-ը,   |

|         |             |. Համայնք/Վարչական շրջան   |փոփոխություններն |

|         |             |. Մարզադպրոցի գտնվելու     |իրականացվում են  |

|         |             |վայրը/հասցեն               |10 աշխատանքային  |

|         |             |. Մարզադպրոցի              |օրվա ընթացքում   |

|         |             |ենթակայությունը            |                 |

|         |             |. Հեռախոսահամարներ`        |                 |

|         |             |ֆիքսված/բջջային            |                 |

|         |             |. Էլ. Փոստ                 |                 |

|         |             |. Մարզակառույցի            |                 |

|         |             |օգտագործման հիմքը          |                 |

|         |             |(սեփական, վարձակալական,    |                 |

|         |             |անհատույց տնօրինման        |                 |

|         |             |իրավունք)                  |                 |

|         |             |2. Հավելյալ տվյալներ       |                 |

|         |             |. Մարզադպրոցի ստեղծման     |                 |

|         |             |տարեթիվը                   |                 |

|         |             |. Մարզադպրոցի              |                 |

|         |             |կազմակերպաիրավական ձևը     |                 |

|         |             |(ՀՈԱԿ, ՊՈԱԿ)               |                 |

|         |             |. Պետական ռեգիստրում       |                 |

|         |             |գրանցման համարը            |                 |

|         |             |. Պետական ռեգիստրում       |                 |

|         |             |վկայականի համարը           |                 |

|         |             |. Պետական ռեգիստրում       |                 |

|         |             |գրանցման ամսաթիվ           |                 |

|         |             |. ՀՎՀՀ                     |                 |

|         |             |. Փոստային դասիչ           |                 |

|         |             |. Շենքի սեփականության ձևը  |                 |

|         |             |. Հարկայնությունը          |                 |

|         |             |(սեյսմակայունությունը)     |                 |

|         |             |. Մարզադահլիճների քանակը   |                 |

|         |             |. Մարզադահլիճների          |                 |

|         |             |օգտագործման հիմքը          |                 |

|         |             |(սեփական, վարձակալական,    |                 |

|         |             |անհատույց տնօրինման        |                 |

|         |             |իրավունք)                  |                 |

|         |             |. Մարզակառույցի            |                 |

|         |             |ընդհանուր մակերես (մ2)     |                 |

|         |             |. Վարձակալությամբ տրված    |                 |

|         |             |մակերես (մ2)               |                 |

|         |             |. Վարձակալությամբ          |                 |

|         |             |վերցված մակերես (մ2)       |                 |

|         |             |3. Հաստիքային տվյալներ     |                 |

|         |             |. Պաշտոնների անվանումները  |                 |

|         |             |. Հաստիքային դրույքների    |                 |

|         |             |թիվը                       |                 |

|         |             |. Դրույքաչափը` ըստ պաշտոնի |                 |

|         |             |. Պաշտոնին տրվող           |                 |

|         |             |լրավճարները                |                 |

|         |             |4. Ուսումնամարզական        |                 |

|         |             |տվյալներ.                  |                 |

|         |             |. Մարզաձևերը               |                 |

|         |             |. Մարզաձևերի  թիվը         |                 |

|         |             |. Մարզիչների թիվը          |                 |

|         |             |. Մարզիչների թիվը` ըստ     |                 |

|         |             |մարզաձևերի                 |                 |

|         |             |. Խմբերի թիվը              |                 |

|         |             |. Խմբերի թիվը` ըստ         |                 |

|         |             |մարզաձևերի                 |                 |

|         |             |. Պարապողների թիվը         |                 |

|         |             |. Պարապողների թիվը` ըստ    |                 |

|         |             |մարզաձևերի                 |                 |

|         |             |. Պարապողների              |                 |

|         |             |ընդունելության             |                 |

|         |             |նվազագույն տարիքը ըստ      |                 |

|         |             |մարզաձևերի                 |                 |

|         |             |5. Պարապողներ.             |                 |

|         |             |. Անունը                   |                 |

|         |             |. Ազգանունը                |                 |

|         |             |. Հայրանունը               |                 |

|         |             |. Ծննդյան տարեթիվը         |                 |

|         |             |. Սեռը                     |                 |

|         |             |. ՀԾՀ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթը|                 |

|         |             |. Քաղաքացիությունը         |                 |

|         |             |. Ազգությունը              |                 |

|         |             |. Մարզական արդյունքը       |                 |

|         |             |(Օլիմպիական խաղերի,        |                 |

|         |             |Աշխարհի, Եվրոպայի          |                 |

|         |             |առաջնություններ` ըստ       |                 |

|         |             |տարիքային խմբերի)          |                 |

|         |             |. Մարզական արդյունքը (ՀՀ   |                 |

|         |             |առաջնություններ` ըստ       |                 |

|         |             |տարիքային խմբերի)          |                 |

|         |             |6. Մարզիչ-մանկավարժի       |                 |

|         |             |տվյալներ.                  |                 |

|         |             |. Անունը                   |                 |

|         |             |. Ազգանունը                |                 |

|         |             |. Հայրանունը               |                 |

|         |             |. Ծննդյան տարեթիվը         |                 |

|         |             |. Սեռը                     |                 |

|         |             |. ՀԾՀ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթը|                 |

|         |             |. Քաղաքացիությունը         |                 |

|         |             |. Ազգությունը              |                 |

|         |             |. Կրթությունը              |                 |

|         |             |. Ուսումնամարզական         |                 |

|         |             |գործունեության հասցեն      |                 |

|         |             |. Մասնագիտական             |                 |

|         |             |աշխատանքային ստաժ          |                 |

|         |             |. Ուսումնամարզական         |                 |

|         |             |խումբը (նախնական           |                 |

|         |             |պատրաստության,             |                 |

|         |             |ուսումնամարզական 1-ից      |                 |

|         |             |5-րդ կամ մարզական          |                 |

|         |             |կատարելագործման 1-ից-3-րդ  |                 |

|         |             |տարիների)                  |                 |

|         |             |. Շաբաթական                |                 |

|         |             |ծանրաբեռնվածությունը       |                 |

|         |             |. Դրույքաչափը              |                 |

|         |             |. Մասնագիտական աշխատանքային|                 |

|         |             |ստաժի համար տրվող          |                 |

|         |             |հավելավճարի չափը           |                 |

|         |             |. Լրավճարի չափը (ԽՍՀՄ և    |                 |

|         |             |ՀՀ վաստակավոր մարզչի       |                 |

|         |             |կոչում)                    |                 |

|         |             |. Ատեստավորման համար       |                 |

|         |             |տրվող լրավճարի չափը        |                 |

|         |             |. Մարզական արդյունքի       |                 |

|         |             |համար տրվող լրավճարի չափը  |                 |

|         |             |. Հիմնական/համատեղությամբ  |                 |

|         |             |աշխատող                    |                 |

|         |             |. Անցկացված մարզական       |                 |

|         |             |միջոցառումները ըստ         |                 |

|         |             |անվանումների               |                 |

|_________|_____________|___________________________|_________________|

|         |ՄՄՍԿՏՀ       |1. Միջոցառման անվանումը`   |Յուրաքանչյուր    |

|         |             |ըստ կանոնակարգի.           |տարի մինչև       |

|         |             |2. Մասնակից դպրոցի         |հունվարի 15-ը    |

|         |             |անվանումը.                 |մուտքագրվում է   |

|         |             |3. Մասնակիցների տվյալները  |1-2 կետերը, իսկ  |

|         |             |. Անուն                    |3-րդ կետը        |

|         |             |. Ազգանուն                 |մուտքագրվում է,  |

|         |             |. Հայրանուն                |միջոցառման       |

|         |             |. Ծննդյան տարեթիվ          |ավարտից հետո 10  |

|         |             |. Սեռ                      |աշխատանքային     |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |օրվա ընթացքում   |

|         |             |4. համայնքային փուլի       |                 |

|         |             |մասնակիցների թիվը          |                 |

|         |             |5. մարզային փուլի          |                 |

|         |             |մասնակիցների տվյալները     |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան տարեթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |6. մարզային փուլի          |                 |

|         |             |մասնակիցների թիվը          |                 |

|         |             |7. եզրափակիչ փուլի         |                 |

|         |             |մասնակիցների թիվը          |                 |

|         |             |8. Եզրափակիչ փուլի         |                 |

|         |             |մասնակիցների տվյալներ      |                 |

|         |             |. Անուն                    |                 |

|         |             |. Ազգանուն                 |                 |

|         |             |. Հայրանուն                |                 |

|         |             |. Ծննդյան տարեթիվ          |                 |

|         |             |. Սեռ                      |                 |

|         |             |. Անձը հաստատող փաստաթուղթ |                 |

|         |             |9. Եզրափակիչ փուլի         |                 |

|         |             |մասնակիցների թիվը          |                 |

|         |             |10. Հաղթողները/            |                 |

|         |             |մրցանակակիրները.           |                 |

|         |             |11. արական/իգական          |                 |

|         |             |մասնակիցների թիվը.         |                 |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2026 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.06.2026
N 25-Ն
Հրաման