12.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 հունիսի 2026 թվականի N 46-Ն
ՍԵՊՍԻՍՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել սեպսիսով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2026 թ. հունիսի 24-ի N 46-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՍԵՊՍԻՍՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
| Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
| 1) |
A41.0 |
Սեպտիցեմիա` հարուցված ստաֆիլոկոկուս աուրեուսով (Staphylococcus aureus) |
| 2) |
A41.1 |
Սեպտիցեմիա` հարուցված ճշտված այլ ստաֆիլոկոկերով |
| 3) |
A41.2 |
Սեպտիցեմիա` հարուցված չճշտված ստաֆիլոկոկերով |
| 4) |
A41.3 |
Սեպտիցեմիա` հարուցված հեմոֆիլուս ինֆլուենցայով (Haemophylus influenza) |
| 5) |
A41.4 |
Սեպտիցեմիա` հարուցված անաէրոբներով, բացառությամբ` գազային գանգրենա (փտախտ) (A48.0) |
| 6) |
A41.5 |
Սեպտիցեմիա` հարուցված այլ գրամ-բացասական մանրէներով Գրամ-բացասական սեպսիս` ԱՀՃ |
| 7) |
A41.8 |
Այլ սեպտիցեմիա` ճշտված |
| 8) |
A41.9 |
Սեպտիցեմիա` չճշտված |
| 9) |
R57.2 |
Սեպտիկ ցնցակաթված |
| 10) |
T81.4 |
Վարակ` բուժական միջամտությունից հետո այլ դասերում չդասակարգված. Սեպսիս |
| 11) |
O85 |
Հետծննդյան սեպսիս (նեխավարակում) |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
|
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
|
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական/իգական |
|
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Բ |
|
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Առկա չէ |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ և անհետաձգելի |
|
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ինտենսիվ թերապևտ, վիրաբույժ, վարակաբան, կլինիկական դեղաբան, մանրէաբան: Ախտահարման բնույթով պայմանավորված բուժման գործընթացում կարող են ներգավվել նաև սրտաբան, նեֆրոլոգ, ուրոլոգ, մանկաբարձ գինեկոլոգ, թոքաբան, ռադիոլոգ: |
|
8) |
Գանգատներ |
Գիտակցության խանգարումներ` արգելակում, սոպոր, գրգռվածություն, դելիրիում և այլ: Մաշկի գույնի փոփոխություններ, հաճախաշնչություն, հաճախասրտություն, զարկերակային թերճնշում, աղիքային անանցանելիություն (իլեուս), դիուրեզի նվազում, այտուցների առաջացում: |
|
9) |
Անամնեզ |
Սեպսիսի ռիսկի գործոնների մասին (ուղեկցող հիվանդություններ, իմուն համակարգի ընկճում և այլն), անցյալում բազմակի կայուն մանրէներով (ԲԿՄ) հարուցված վարակների մասին, կանոնավոր ընդունվող դեղերի մասին, հատկապես` իմունաճնշող ազդեցություն ունեցող (ստերոիդների կամ ցիտոստատիկների), հոսպիտալացումների և կրած վիրահատությունների մասին, վերջերս վերջին շրջանում ընդունած հակամանրէային դեղերի մասին, որևէ ներքին սարքի կամ իմպլանտի կամ ներերակային կամ միզային կաթետերի տեղադրման մասին տեղեկության հավաքագրում: |
|
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա. համակարգային բորբոքային պատասխանի (Systemic Inflammatory Response Syndrome, SIRS) ≥ 2 ցուցանիշների առկայությունը, դրանք բացատրող այլ պատճառների բացակայության դեպքում, տենդ` > 38.30C, կամ հիպոթերմիա < 360C, սրտի կծկումների հաճախությունը` > 90 զ/ր, արագաշնչություն` > 20 շ/ր, կամ PaCO2 < 32 մմ Hg, լեյկոցիտները` > 12,000/մմ3, կամ < 4,000/մմ3, կամ > 10% անհաս ձևեր, ընդ որում, տենդը կարող է բացակայել կամ լինել ոչ արտահայտված տարեցների, քրոնիկ ալկոհոլիզմով պացիենտների, կամ իմունաճնշող բուժում ստացողների շրջանում,
բ. մաշկի գույնի դիսցիրկուլյատոր փոփոխություններ և մազանոթային արյան հետվերադարձի թեստի արդյունքը` > 2 վայրկյան, զարկերակային թերճնշումը` սիստոլիկ ԶՃ < 90 մմ Hg, կամ միջին ԶՃ < 65 մմ Hg, կամ սիստոլիկ ԶՃ տարիքին համապատասխանող տատանումների նորմայից 2 անգամ ցածր,
գ. այլ լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները` լակտատը > 2 մմոլ/լ, PaO2/FiO2 < 300, կրեատինինի աճ ≥ 0.5 մգ/դլ (44.2 մմոլ/լ), միջազգային նորմալացված գործակից (INR) > 1.5 կամ ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (aPTT) > 60 վ: |
|
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Ցուցված է հոսպիտալացում ինտենսիվ թերապիայի բաժանմունք: |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի.
Ձև 2
|
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
|
ԱԲ |
Բ |
|
1) |
Ինտենսիվ թերապևտ |
- |
1 |
|
2) |
Վիրաբույժ |
- |
1 |
|
3) |
Վարակաբան |
- |
0,2 |
|
4) |
Կլինիկական դեղաբան |
- |
0,2 |
|
5) |
Մանրէաբան |
- |
1 |
4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի.
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ |
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
|
ԱԲ |
Բ |
|
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն |
- |
1 |
Լեյկոցիտոզ, շեղում դեպի ձախ կամ լեյկոպենիա |
|
2) |
Առկա չէ |
Արյան ընդլայնված բիոքիմիական քննություն |
- |
1 |
Բուժման մարտավարության վրա ազդող էլեկոտրոլիտների, գլյուկոզի, կրեատինինի, լակտատի (ընդ որում` բետա պաշարիչներով երկարաժամկետ բուժումը կարող է արհեստականորեն նվազեցնել լակտատի արժեքները), մակարդելիության կամ լյարդային թեստերի նշանակալի շեղումներ |
|
3) |
Առկա չէ |
Պրոկալցիտոնինի (PCT) մակարդակի որոշում արյան մեջ |
- |
0,5 |
Շեղումների հայտնաբերում
Կատարվում է հակամանրէային թերապիայի (ՀՄԹ) դադարեցման որոշում ընդունելու ժամանակ, ինչպես նաև հակաբիոտիկների դեէսկալացիայի, բուժման տևողության որոշման համար: |
|
4) |
Առկա չէ |
C-ռեակտիվ սպիտակուցի (CRP) քանակը արյան մեջ |
- |
1 |
Անբավարար զգայունություն և սպեցիֆիկություն |
|
5) |
Առկա չէ |
1,3-բետա-D-գլյուկան և գալակտոմաննա |
- |
0,1 |
Շեղումների հայտնաբերում
Կատարվում է սնկային սեպսիսի կասկածի դեպքում |
|
6) |
Առկա չէ |
Պրեսեպսինը (PSP)` |
- |
0,5 |
Զգայունությամբ և սպեցիֆիկությամբ գերազանցում է պրոկալցիտոնինին և C-ռեակտիվ սպիտակուցին, պատասխանը հասանելի է 15 րոպեների ընթացքում, ≥ 600 pg/mL արժեքները վկայում են սեպսիսի, իսկ ≥ 1,000–1,300 pg/mL` սեպտիկ շոկի և բարձր մահացության մասին (ընդ որում` առկա է կեղծ բարձր արժեքների ռիսկ երիկամների քրոնիկ հիվանդության դեպքում) |
|
7) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր քննություն |
- |
1 |
Կարող է հայտնաբերվել պիուրիա, իսկ դիուրեզի նվազումը (< 0.5 մլ/կգ/ժ կամ 45 մլ/ժ ≥ 2 ժ), կարող է վկայել նոր առաջացող օրգանային անբավարարության մասին |
|
8) |
Առկա չէ |
Մանրէաբանական ցանքսեր (արյան, խորխի, մեզի, կամ ողնուղեղային հեղուկի)
Այլ ցանքսեր` ըստ կլինիկական ընթացքի |
- |
1 |
Սեպսիսի կասկածի դեպքում պարտադիր ցուցված են արյան ստերիլության ≥ 2 ցանքս (աէրոբ և անաէրոբ) մինչ ՀՄԹ մեկնարկը այն պարագայում, եթե դա նշանակալի չի երկարաձգում հակաբիոտիկի ներմուծումը: Ցանքսերից ≥ 1-ը պետք է կատարվի հարմաշկային կամ ծայրամասային և ≥ 1-ը > 48ժ տեղադրված ներանոթային կամ ներփորոքային սարքից/կաթետերից: |
|
9) |
Առկա չէ |
Արյան էլեկտրոլիտներ (Na, K, Cl, Ca) |
- |
1 |
Շեղումների հայտնաբերում
Կատարվում է ընդհանուր վիճակի և բուժման նկատմամբ արձագանքի կանանովոր օրական գնահատման նպատակով |
|
10) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական քննությունների պանել (գլյուկոզա, բիլիռուբին, ալբումին, միզանյութ, կրեատինին, ԱՍՏ, ԱԼՏ) |
- |
1 |
|
11) |
Առկա չէ |
Մակարդելիության պանել (ֆիբրինոգեն, պրոթրոմբինային ժամանակ, միջազգային նորմալացված հարաբերություն, մասնակի թրոմբապլաստինային ժամանակ) |
- |
1 |
|
12) |
Առկա չէ |
Արյան թթվահիմնային հավասարակշռություն և գազային կազմ |
- |
1 |
|
13) |
Առկա չէ |
Դ-դիմերի մակարդակի որոշում |
- |
0,1 |
Շեղումների հայտնաբերում
Կատարվում է թրոմբոէմբոլիզմի կասկածի դեպքում |
|
14) |
Առկա չէ |
N-ծայրային նախա-ուղեղային նատրիուրետիկ պեպտիդի որոշում |
- |
0,1 |
Շեղումների հայտնաբերում
Կատարվում է սուր սրտային անբավարարության կամ քրոնիկ սրտային անբավարարության սրացման կասկածի դեպքում |
|
Գործիքային հետազոտություններ |
|
15) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն |
- |
1 |
Վարակի օջախի հայտնաբերում |
|
16) |
Առկա չէ |
Ուլտրաձայնային հետազոտություն |
- |
1 |
|
17) |
Առկա չէ |
Համակարգչային շերտագրություն |
- |
1 |
|
18) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
- |
1 |
|
19) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
- |
1 |
Շեղումների հայտնաբերում |
|
20) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն |
- |
1 |
Շեղումների հայտնաբերում
Կատարվում է հեղուկային ռեակտիվականության գնահատման կամ վարակային էնդոկարդիտի կասկածի դեպքում |
|
21) |
Առկա չէ |
Թոքերի ուլտրաձայնային հետազոտություն |
- |
1 |
Շեղումների հայտնաբերում
Կատարվում է հեղուկային ծանրաբեռնվածության ոչ ինվազիվ գնահատման նպատակով |
7. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
8. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի.
Ձև 4
| Հ/Հ |
Անվանում |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի) |
Բուժման կուրսի միջին ժամա-նակա-հատված (ամիս) |
Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում |
| 1) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) 1000մգ |
դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի |
0,1 |
4000 |
0,25 |
7 |
| 2) |
Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում 1000մգ+500մգ |
դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի |
0,25 |
4500 |
0,25 |
7 |
| 3) |
Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) 1000մգ+1000մգ |
դեղափոշի ներարկման լուծույթի |
1 |
4000 |
0,25 |
7 |
| 4) |
Պիպերացիլին (պիպերացիլին նատրիում), տազոբակտամ (տազոբակտամ նատրիում) 4000մգ+500մգ |
դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի |
1 |
18000 |
0,25 |
7 |
| 5) |
Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) 1000մգ |
դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի |
1 |
3000 |
0,25 |
7 |
| 6) |
Վանկոմիցին 1000մգ |
դեղափոշի լիոֆիլիզացված կաթիլաներարկման լուծույթի խտանյութի կամ լուծույթ ներքին ընդունման |
0,5 |
2500 |
0,25 |
7 |
| 7) |
Լինեզոլիդ 600մգ |
դեղահատեր |
0,2 |
1200 |
0,25 |
7 |
| 8) |
Մետրոնիդազոլ 500 մգ |
դեղահատեր |
0,25 |
1500 |
0,25 |
7 |
| 9) |
Լևոֆլոքսացին (լևոֆլոքսացին հեմիհիդրատ) 750մգ |
դեղահատեր թաղանթապատ |
0,1 |
750 |
0,25 |
7 |
| 10) |
Մոքսիֆլոքսացին 500 մգ |
դեղահատեր |
0,1 |
500 |
0,25 |
7 |
| 11) |
Ամիկացին 1000մգ |
դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի |
0,1 |
2000 |
0,25 |
7 |
| 12) |
Տիգեցիկլին 50 մգ |
Լիոֆիլիզատ` ինֆուզիայի լուծույթ պատրաստելու համար, |
0,1 |
100 |
0,25 |
7 |
| 13) |
Ազտրեոնամ 1000 մգ |
դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի |
0,05 |
2000 |
0,25 |
7 |
| 14) |
Կոլիստիմետատ նատրիում 150մգ |
Ինհալացիաների համար լուծույթ պատրաստելու փոշի |
0,05 |
300 |
0,25 |
7 |
| 15) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ,1000մլ, 3000մլ, 5000մլ |
պլաստիկե փաթեթ |
1 |
- |
0,5 |
7 |
| 16) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ; 250մլ, 500մլ |
պլաստիկե փաթեթ |
1 |
- |
0,5 |
7 |
| 17) |
նատրիում քլորիդ, կալիում քլորիդ, մագնեզիումի քլորիդի Հեքսահիդրատ, կալցիումի քլորիդի դիհիդրատ, նատրիումի ացետատի տրիհիդրատ, L-խնձորաթթու լուծույթ կաթիլաներարկման 6,8գ/լ+0,3գ/լ+0,20գ/լ+0,37գ/լ +3,27գ/լ +0,67գ/լ; 500մլ |
պլաստիկե փաթեթ |
1 |
- |
0,5 |
7 |
| 18) |
նատրիումի ացետատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ և մագնեզիումի քլորիդ 1000մլ |
պլաստիկե փաթեթ |
1 |
- |
0,5 |
7 |
| 19) |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ |
շշիկ |
0,5 |
6000 |
0,2 |
3 |
| 20) |
Նադրոպարին կալցիումի 2850անտի-XaՄՄ/0,3մլ |
ներարկման լուծույթ |
1 |
5,7 |
0,25 |
7 |
| 21) |
Հեպարին (հեպարին նատրիում), բենզոկային, բենզիլ նիկոտինատ 100ՄՄ/գ+40մգ/գ+0,8մգ/գ; 25գ |
քսուք արտաքին կիրառման |
1 |
- |
0,25 |
7 |
| 22) |
Միդազոլամ 5մգ/մլ |
լուծույթ ներարկման /կաթիլաներարկման |
0,2 |
15 |
0,2 |
3 |
| 23) |
Կետամին |
Լուծույթ` ներերակային և ներմկանային ներարկման համար, 50 մգ/2 մլ |
0,1 |
100 |
0,1 |
3 |
| 24) |
Դեքսմեդետոմիդին 200մկգ/մլ |
(դեքսմեդետոմիդինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի |
0,25 |
400 |
0,25 |
3 |
| 25) |
Ֆենտանիլ 0,05մգ/մլ |
(ֆենտանիլի ցիտրատ) լուծույթ ներարկման |
0,25 |
200 |
0,2 |
3 |
| 26) |
Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 100մգ/մլ |
լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման |
0,25 |
200 |
0,2 |
3 |
| 27) |
Նորադրենալին (նորադրենալին տարտրատ) 1մգ/մլ |
խտանյութ կաթիլաներարկման լուծույթի |
0,2 |
16 |
0,2 |
3 |
| 28) |
Ատրոպին (ատրոպինի սուլֆատ) 1մգ/մլ |
լուծույթ ներարկման |
0,1 |
2 |
0,1 |
1 |
| 29) |
Օմեպրազոլ 20մգ |
դեղապատիճներ աղելույծ |
1 |
20 |
0,25 |
7 |
| 30) |
Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրա) 40մգ |
դեղահատեր աղելույծ |
0,5 |
40 |
0,25 |
7 |
9. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
10. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում.
Ձև 5
| Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Թթվածնային թերապիա (ոչ միջամտական) |
- |
1 |
| 2) |
Թոքերի արհեստական օդափոխություն (միջամտական) |
- |
0,5 |
| 3) |
Կենտրոնական երակային կաթետերիզացիա |
- |
1 |
| 4) |
Ծայրամասային երակի կաթետերիզացիա |
- |
1 |
| 5) |
Զարկերակի պունկցիա` արյան գազային կազմի որոշման համար |
- |
1 |
| 6) |
Արյան արտամարմնային շրջանառություն (դիալիզ կամ ֆիլտրում) |
- |
0,25 |
| 7) |
Բրոնխադիտարկում |
- |
0,2 |
| 8) |
Որովայնահատում |
- |
0,1 |
| 9) |
Թոքամզի դրենավորում |
- |
0,1 |
| 10) |
Թարախակույտի բացազատում կամ հարմաշկային պունկցիա |
- |
0,1 |
| 11) |
Միզածորանների ստենտավորում |
- |
0,1 |
11. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1. Prescott, Hallie C. MD, MSc1,2; Antonelli, Massimo MD3,4; Alhazzani, Waleed MD, MSc, FRCPC5,6,7; MՔller, Morten Hylander MD, PhD8,9; Alshamsi, Fayez MBBS10; Azevedo, Luciano C. P. MD, PhD11; Belley-Cote, Emilie MD, PhD12,13,14; De Waele, Jan MD, PhD15,16; Derde, Lennie MD, PhD17,18; Dionne, Joanna C. MD, MSc, PhD, FRCPC19,20; Evans, Laura MD21; Gershengorn, Hayley B. MD22,23; Hodgson, Carol L. PhD, PT, MPhils, PGDip(Crit Care)24,25; Honarmand, Kimia MD, MSc, PhD26,27; Kesecioglu, Jozef MD, PhD28; McIntyre, Lauralyn MD29,30; Mer, Mervyn MD, PhD31; Nunnally, Mark E. MD32; Oczkowski, Simon J. W. MD20,27; Rochwerg, Bram MD, MSc, FRCPC, FCCM, ATSF20,27; Akinola, Olurotimi Olaolu MBBS, MMED33; Akuamoah-Boateng, Kwame A. DNP, ACNP-BC, FCCM34; Alberto, Laura BN, Esp.Ed., MEd, Com.Sc.(Dip), PhD35,36; Angus, Derek C. MD37; Arabi, Yaseen M. MD38; Azoulay, Elie MD39; Cecconi, Maurizio MD40,41; Convocar, Pauline F. MD, MCHM42,43,44; De Pascale, Gennaro MD3,4; Doi, Kent MD, PhD45; Du, Bin MD46; Egi, Moritoki MD47; Elie-Turenne, Marie-Carmelle MD48,49; Ferrer, Ricard MD, PhD50,51; Fox-Robichaud, Alison MD52,53; French, Craig MBBS24,54; Freund, Yonathan MD, PhD55,56; Gong, Michelle Ng MD, MS57; Hale, Caleb P. MD58; Hammond, Naomi E. RN, BN, MN (Crit.Care), MPH, PhD59,60; Hashmi, Madiha MD, FFARCSI61; Heunks, Leo MD, PhD62; Iwashyna, Theodore J. MD, PhD63,64; Jacob, Shevin T. MD, MPH65,66; Klompas, Michael MD, MPH67,68; Kwizera, Arthur MD69; Leeies, Murdoch MD70,71; Lejnieks, Joanna D. RN72; Levy, Mitchell M. MD73; Machado, Flavia R. MD, PhD74; Maia, Marcelo O. MD75,76,77; Masur, Henry MD78; Maves, Ryan C. MD79,80; McGloughlin, Steven MD25,81; McPeake, Joanne PhD, MSc, BN (Hons), RGN82; Mohr, Nicholas M. MD, MS83,84,85; Myatra, Sheila Nainan MD86; Ostermann, Marlies MD, PhD87,88; Peake, Sandra L. MD, PhD, FCICM89,90,91; Pletz, Mathias W. MD92,93; Roberts, Jason A. PhD94,95,96; Rosa, Regis G. MD97,98,99; Sawyer, Robert G. MD100; Schorr, Christa A. RN, DNP101,102; Simpson, Steven Q. MD103; Weng, Li MD104; Wiersinga, W. Joost MD, PhD, MBA105,106,107; Rhodes, Andrew MBBS, MD108; Coopersmith, Craig M. MD109. Surviving Sepsis Campaign: International Guidelines for Management of Sepsis and Septic Shock 2026. Critical Care Medicine ():10.1097/CCM.0000000000007075, March 23, 2026. | DOI: 10.1097/CCM.0000000000007075/Պրեսքոթ, Հալի Ս. MD, MSc; Անտոնելի, Մասիմո MD; Ալհազանի, Վալիդ MD, MSc, FRCPC; Մյոլլեր, Մորտեն Հայլանդեր MD, PhD; Ալշամսի, Ֆայեզ MBBS; Ազևեդո, Լուչիանո Ս. Պ. MD, PhD; Բելլի-Կոտ, Էմիլի MD, PhD; Դե Վաելե, Յան MD, PhD; Դերդե, Լենի MD, PhD; Դիոն, Ջոաննա Ս. MD, MSc, PhD, FRCPC; Էվանս, Լաուրա MD; Գերշենգորն, Հեյլի Բ. MD; Հոջսոն, Քերոլ Լ. PhD, PT, MPhil, PGDip(Crit Care); Հոնարմանդ, Քիմիա MD, MSc, PhD; Կեսեչիօղլու, Յոզեֆ MD, PhD; ՄաքԻնթայր, Լորալին MD; Մեր, Մերվին MD, PhD; Նաննալի, Մարկ Է. MD; Օչկովսկի, Սայմոն Ջ. Վ. MD; Ռոխվերգ, Բրամ MD, MSc, FRCPC, FCCM, ATSF; Ակինոլա, Օլուրոտիմի Օլաոլու MBBS, MMED; Ակուամոա-Բոատենգ, Կվամե Ա. DNP, ACNP-BC, FCCM; Ալբերտո, Լաուրա BN, Esp.Ed., MEd, Com.Sc.(Dip), PhD; Անգուս, Դերեկ Ս. MD; Արաբի, Յասին Մ. MD; Ազուլե, Էլի MD; Չեկոնի, Մաուրիցիո MD; Կոնվոկար, Փոլին Ֆ. MD, MCHM; Դե Պասկալե, Ջեննարո MD; Դոյ, Քենթ MD, PhD; Դու, Բին MD; Էգի, Մորիտոկի MD; Էլի-Տյուրեն, Մարի-Կարմել MD; Ֆերեր, Ռիկարդ MD, PhD; Ֆոքս-Ռոբիշո, Ալիսոն MD; Ֆրենչ, Քրեյգ MBBS; Ֆրոյնդ, Յոնաթան MD, PhD; Գոնգ, Միշել Նգ MD, MS; Հեյլ, Քելեբ Պ. MD; Համոնդ, Նաոմի Է. RN, BN, MN (Crit.Care), MPH, PhD; Հաշմի, Մադիհա MD, FFARCSI; Հոյնկս, Լեո MD, PhD; Այվաշինա, Թեոդոր Ջ. MD, PhD; Ջեյքոբ, Շևին Թ. MD, MPH; Կլոմպաս, Մայքլ MD, MPH; Կվիզերա, Արթուր MD; Լիզ, Մերդոք MD; Լեյնիեքս, Ջոաննա Դ. RN; Լևի, Միտչել Մ. MD; Մաչադո, Ֆլավիա Ռ. MD, PhD; Մայա, Մարսելո Օ. MD; Մասուր, Հենրի MD; Մեյվս, Ռայան Ս. MD; ՄաքԳլաֆլին, Սթիվեն MD; ՄաքՓիք, Ջոան PhD, MSc, BN (Hons), RGN; Մոր, Նիկոլաս Մ. MD, MS; Միատրա, Շեյլա Նայնան MD; Օստերման, Մարլիս MD, PhD; Փիք, Սանդրա Լ. MD, PhD, FCICM; Պլեց, Մաթիաս Վ. MD; Ռոբերթս, Ջեյսոն Ա. PhD; Ռոզա, Ռեջիս Գ. MD; Սոյեր, Ռոբերտ Գ. MD; Շոր, Քրիստա Ա. RN, DNP; Սիմփսոն, Սթիվեն Ք. MD; Վենգ, Լի MD; Վիերսինգա, Վ. Յոստ MD, PhD, MBA; Ռոդս, Էնդրյու MBBS, MD; Կուպերսմիթ, Քրեյգ Մ. MD: ,Սրվայվինգ Սեփսիս Քեմփեյն. Սեփսիսի և սեպտիկ շոկի կառավարման միջազգային ուղեցույցներ 2026ե: Քրիթիքալ Քեր Մեդիսին ():10.1097/CCM.0000000000007075, 23 մարտի, 2026: DOI` 10.1097/CCM.0000000000007075:
2. Brunkhorst FM, Adamzik M, Axer H, Bauer M, Bode C, Bone HG, Brenner T, Bucher M, David S, Dietrich M, Eckmann C, Elke G, Esser T, Felbinger T, Geffers C, Gerlach H, Grabein B, GrՖndling M, GՖnther U, Hagel S, Hecker A, Henkel S, Janusan B, John S, JՓrres A, Kaasch A, Kluge S, Kochanek M, Lajca A, Marx G, Mayer K, Meybohm P, MՓrer O, Oppert M, Patchev V, Pletz M, Putensen C, Rahmel T, Rosendahl J, Rossaint R, Salzberger B, Sander M, Schaller S, Scharf-Janssen C, Schmitt F, Unterberg M, Weigand M, Weimann A, Weis S, Weiշ B, Wolf A, Zarbock A. S3-Leitlinie Sepsis – PrՊvention, Diagnose, Therapie und Nachsorge – Update 2025 [S3 guideline on sepsis-prevention, diagnosis, therapy, and follow-up care-update 2025]. Med Klin Intensivmed Notfmed. 2025 Aug 18. German. doi: 10.1007/s00063-025-01317-1. Epub ahead of print. PMID: 40824313./Բրունկհորստ Ֆ.Մ., Ադամցիկ Մ., Աքսեր Հ., Բաուեր Մ., Բոդե Կ., Բոնե Հ.Գ., Բրեններ Թ., Բուխեր Մ., Դավիդ Ս., Դիտրիխ Մ., Էքման Կ., Էլկե Գ., Էսեր Թ., Ֆելբինգեր Թ., Գեֆերս Կ., Գերլախ Հ., Գրաբայն Բ., Գրյունդլինգ Մ., Գյունթեր Ու., Հագել Ս., Հեքեր Ա., Հենկել Ս., Յանուսան Բ., Յոն Ս., Յորես Ա., Կաաշ Ա., Կլուգե Ս., Կոխանեկ Մ., Լայցա Ա., Մարքս Գ., Մայեր Կ., Մեյբոմ Պ., Մյորեր Օ., Օպպերտ Մ., Պատչև Վ., Պլեց Մ., Պուտենսեն Կ., Ռահմել Թ., Ռոզենդալ Յ., Ռոսայնտ Ռ., Զալցբերգեր Բ., Զանդեր Մ., Շալեր Ս., Շարֆ-Յանսեն Կ., Շմիթ Ֆ., Ունտերբերգ Մ., Վայգանդ Մ., Վայման Ա., Վայս Ս., Վայս Բ., Վոլֆ Ա., Զարբոկ Ա.` ,S3-Լայտլինիե Սեփսիս – կանխարգելում, ախտորոշում, թերապիա և հետագա հսկողություն – թարմացում 2025ե [S3 ուղեցույց սեփսիսի կանխարգելման, ախտորոշման, բուժման և հետագա խնամքի վերաբերյալ – թարմացում 2025]: Med Klin Intensivmed Notfmed: 18 օգոստոսի, 2025: Գերմաներեն: doi` 10.1007/s00063-025-01317-1: Epub ahead of print: PMID` 40824313:
3. Adams, R., Henry, K.E., Sridharan, A. et al. Prospective, multi-site study of patient outcomes after implementation of the TREWS machine learning-based early warning system for sepsis. Nat Med 28, 1455–1460 (2022)./ Ադամս, Ռ., Հենրի, Կ. Է., Սրիդհարան, Ա. և համահեղինակներ: ,Պրոսպեկտիվ, բազմակենտրոն հետազոտություն պացիենտների ելքերի վերաբերյալ` TREWS մեքենայական ուսուցման վրա հիմնված սեփսիսի վաղ նախազգուշացման համակարգի ներդրումից հետոե: Նեյչր Մեդիսին 28, 1455–1460 (2022): https://doi.org/10.1038/s41591-022-01894-0 :
4. Knack SKS, Scott N, Driver BE, Prekker ME, Black LP, Hopson C, Maruggi E, Kaus O, Tordsen W, Puskarich MA. Early Physician Gestalt Versus Usual Screening Tools for the Prediction of Sepsis in Critically Ill Emergency Patients. Ann Emerg Med. 2024 Sep;84(3):246-258. doi: 10.1016/j.annemergmed.2024.02.009. Epub 2024 Mar 25. PMID: 38530675. Կնակ Ս.Կ.Ս., Սքոթ Ն., Դրայվեր Բ.Ե., Պրեկեր Մ.Ե., Բլեք Լ.Պ., Հոփսոն Կ., Մարուջի Է., Կաուս Օ., Տորդսեն Վ., Պուսկարիչ Մ.Ա./,Բժշկի վաղ կլինիկական տպավորությունը` համեմատած սովորական սկրինինգային գործիքների հետ, ծանր վիճակում գտնվող շտապօգնության պացիենտների մոտ սեփսիսի կանխատեսման համարե: Ann Emerg Med: 2024 սեպտեմբեր;84(3):246-258: doi` 10.1016/j.annemergmed.2024.02.009: Epub 2024 մարտի 25: PMID` 38530675:
5. Paul M, Carrara E, Retamar P, TՊngdռn T, Bitterman R, Bonomo RA, de Waele J, Daikos GL, Akova M, Harbarth S, Pulcini C, Garnacho-Montero J, Seme K, Tumbarello M, Lindemann PC, Gandra S, Yu Y, Bassetti M, Mouton JW, Tacconelli E, Rodrվguez-Baրo J. European Society of Clinical Microbiology and Infectious Diseases (ESCMID) guidelines for the treatment of infections caused by multidrug-resistant Gram-negative bacilli (endorsed by European society of intensive care medicine). Clin Microbiol Infect. 2022 Apr;28(4):521-547. doi: 10.1016/j.cmi.2021.11.025. Epub 2021 Dec 16. PMID: 34923128./Պոլ Մ., Կարրարա Է., Ռետամար Պ., Թենգդեն Թ., Բիտերման Ռ., Բոնոմո Ռ.Ա., դե Վաելե Յ., Դայկոս Գ.Լ., Ակովա Մ., Հարբարթ Ս., Պուլչինի Կ., Գառնաչո-Մոնտերո Խ., Սեմե Կ., Տումբարելո Մ., Լինդեման Պ.Ս., Գանդրա Ս., Յու Յ., Բասետի Մ., Մուտոն Ջ.Վ., Տակոնելի Է., Ռոդրիգես-Բանյո Խ.` ,Կլինիկական միկրոբիոլոգիայի և վարակիչ հիվանդությունների եվրոպական միության (ESCMID) ուղեցույցներ` բազմադեղակայուն գրամ-բացասական բացիլներով պայմանավորված վարակների բուժման համար (հաստատված` Եվրոպական ինտենսիվ թերապիայի միության կողմից)ե: Clin Microbiol Infect: 2022 ապրիլ;28(4):521-547: doi` 10.1016/j.cmi.2021.11.025: Epub 2021 դեկտեմբերի 16: PMID` 34923128:
6. https://www.gov.ie/en/department-of-health/publications/sepsis-management-for-adults-including-maternity/ :
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական:
|