(մասնակի ուժը կորցրել է 01.01.98թ և լրիվ 01.03.98թ` 15.12.97 թիվ 329 որոշում)
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 դեկտեմբերի 1996 թ. թիվ 68
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 134 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ի ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա) 1-ին գլխի 1-ին կետում`
i
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների կազմում ավելացնել «Տեղական արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ» ձև թիվ 7-տ (օրական) տեղեկանքը (կցվում է).
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների կազմում «Տեղեկանք կանխիկ արտարժույթի, սեփականաշնորհման սերտիֆիկատների և միջբանկային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ» ձև թիվ 2-տ տեղեկանքը փոխարինել «Տեղեկանք արտարժույթի, չեկերի և սեփականաշնորհման սերտիֆիկատների առք ու վաճառքի վերաբերյալ թիվ 2-տ (շաբաթական) տեղեկանքով կցվում է).
բ) 2-րդ գլխի 1-ին կետում.
- թիվ 2-տ տեղեկանքի լրացման կարգը վերաշարադրել հետևյալ կերպ`
«Թիվ 2-տ (շաբաթական) տեղեկանքը բաղկացած է 3 բաժնից:
Տեղեկանքի I բաժինը լրացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող բանկի կողմից:
«Գործարքի տեսակը» սյունակը լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 141 որոշմամբ հաստատված «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի
(նոր խմբագրությամբ) 6-րդ գլխում թվարկված գործարքների տեսակների (արտարժույթի առք ու վաճառք, սփոթ, ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ, միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքներ)` խմբավորված ըստ արտարժույթների տեսակների:
«Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են փոխարկվող համապատասխան արժույթների ISO կոդերը (օրինակ ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն): Յուրաքանչյուր գործարք լրացվում է` ելնելով նրա նպատակից, եթե իրականացվել է արտարժույթի գնման գործարք, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակի համարիչում նշվում է գնվող արտարժույթի ISO կոդը և լրացվում է առքի ծավալն ու առքի միջին փոխարժեքը: Եթե իրականացվել է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակի հայտարարում նշվում է վաճառվող արտարժույթի ISO կոդը, և լրացվում է վաճառքի ծավալն ու վաճառքի միջին փոխարժեքը:
«Ընդամենը» սյունակում լրացվում է ողջ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների հանրագումարը` խմբավորված ըստ գործարքի և արտարժույթի տեսակների:
II բաժնում արտահայտվում են չեկերի առք ու վաճառքի ծավալները:
III բաժնում արտահայտվում են սեփականաշնորհման սերտիֆիկատների առք ու վաճառքի ծավալները».
- թիվ 6-տ տեղեկանքի լրացման կարգից հետո ավելացնել հետևյալ մասը`
i
«Թիվ 7-տ (օրական) տեղեկանքը լրացնում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող բանկերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առք ու վաճառքի փոխարժեքների սահմանման մեջ հաշվի առնելու նպատակով:
«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները` խմբավորված ըստ գործարքի իրականացման վայրի և արտարժույթի տեսակի:
«Վայր» սյունակում լրացվում է գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, գրասենյակի կամ գործակալի գտնվելու վայր):
«Միջին փոխարժեք» սյունակում լրացվում է տվյալ վայրում տվյալ գործարքի և տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը (մի քանի գործարքի դեպքում), որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 141 որոշմամբ հաստատված «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (նոր խմբագրությամբ) 5-րդ գլխում նշված ձևով».
գ) 2-րդ գլխի 3-րդ կետում ավելացնել 8-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«8. Տեղեկանք արտարժութային գործառնությունների վերաբերյալ» ձև թիվ 7-տ (օրական) տեղեկանքը 1000 և դրանից ավելի ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով գործարքներ իրականացնելու դեպքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների վարչության գործարքների ձևակերպման և հաշվառման բաժին` յուրաքանչյուր օր, մինչև ժամը 17.00 (տեղեկանքում արտացոլված տվյալները կարող են հաղորդվել նաև կապի միջոցներով` ֆաքս, հեռախոս և այլն):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
i
1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի
ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ձև թիվ 2-տ
(շաբաթական)
 
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
 
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ, ՉԵԿԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Բանկի անվանումը _____________________________________
 
Ամսաթիվը ________________ _ ից մինչև _____________ թ.
 
I. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ
._______________________________________________________________________.
| Շաբաթվա օրերը  | Գործարքի| Փոխարկվող  |Առքի  |Առքի  | Վաճառքի| Վաճառքի|
|                |  տեսակը | արժույթներ |ծավալ |միջին | ծավալ  | միջին  |
|                |         | (գնվող/    |      |փոխար-|        |փոխարժեք|
|                |         |  վաճառվող) |      |ժեք   |        |        |
|________________|_________|____________|______|______|________|________|

| Ընդամենը`      |         |            |      |      |        |        |
._______________________________________________________________________.
 
II. Չեկերի առք ու վաճառք
._______________________________________________________________________.
|   Չեկերի   |Արտարժույթի   |   Գնված չեկեր      |  Վաճառված չեկեր      |
| տեսակները  | անվանումը    |____________________|______________________|
|            |              |գումար | Կոմիսիոն   |  գումար  | Կոմիսիոն  |
|            |              |       | վճար, %    |          | վճար,  %  |
|____________|______________|_______|____________|__________|___________|

| Ընդամենը   |              |       |            |          |           |
| ըստ        |              |       |            |          |           |
| արտարժույթի|              |       |            |          |           |
| տեսակների  |              |       |            |          |           |
.____________|______________|_______|____________|__________|___________|
|______________|_______|____________|__________|___________|
|______________|_______|____________|__________|___________|
|______________|_______|____________|__________|___________|
.__________________________________________________________.
 
III. Սեփականաշնորհման սերտիֆիկատների առք ու վաճառքը
.____________________________________________________.
|   Գնված սերտիֆիկատներ  |   Վաճառված սերտիֆիկատներ  |
|________________________|___________________________|
|   քանակ  |   գումար    |    քանակ    |    գումար   |
|__________|_____________|_____________|_____________|
.____________________________________________________.
 
Բանկի վարչության նախագահ` _____________________________
 
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` _____________________________
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
___________
i
                                           ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
                                           1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի
                                                 ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ձև թիվ 7-տ
(օրական)
 
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
 
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Բանկի անվանումը _______________________
 
Ամսաթիվը ___________________ թ.
 
.________________________________________________________________________.
| Թիվ| Գործարքի |Վայրը |Փոխարկ-  |Առքի    |Առքի  |Վաճառքի |Վաճառքի |Միջին|
|    | տեսակը   |      |վող ար-  |ծավալ   |միջին |ծավալ   |միջին   |փոխ- |
|    |          |      |ժույթներ |(արտար- |փոխար-|(արտար- |փոխարժեք|արժեք|
|    |          |      |(գնվող/  |ժույթով)|ժեք   |ժույթով)|        |     |
|    |          |      |վաճառվող)|        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|1   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|2   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|3   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|4   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|5   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|6   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|7   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|8   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|9   |          |      |         |        |      |        |        |     |
|____|__________|______|_________|________|______|________|________|_____|
|10  |          |      |         |        |      |        |        |     |
.________________________________________________________________________.
 
Բանկի վարչության նախագահ` _______________________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` _______________________