041.0417.010704
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
1 հուլիսի 2004 թվականի N 417-Ա
 
i
«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541 որոշման 1-ին կետի պահանջներով և նպատակ ունենալով ապահովելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը`
Հաստատել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք իրավական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի հուլիսի 1-ի
N 417-Ա որոշման
 
ՑԱՆԿ
 
«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
 
._________________________________________________________________________.
| Իրավական ակտի տեսակն ու |  Իրավական |  Իրավական ակտի  |  Իրավական ակտի  |
|        վերնագիրը        |    ակտի   |նախագծի ընդունման|     նախագծի     |
|                         |  նախագծի  |   առնչությամբ   |ներկայացման համար|
|                         |ներկայացման|   իրականացվող   |   պատասխանատու  |
|                         |  ժամկետը  | միջոցառումների  |     պետական     |
|                         |           |   ֆինանսական    |կառավարման մարմնի|
|                         |           |    ապահովման    |    անվանումը    |
|                         |           |    աղբյուրը     |                 |
|_________________________|___________|_________________|_________________|
|«Ընդհանուր օգտագործման   |2004 թ.    |ՀՀ պետական բյուջե|ՀՀ կառավարությանն|
|այն տարածքները սահմանելու|օգոստոսի 1 |                 |առընթեր ՀՀ       |
|մասին, որտեղ այլ         |           |                 |ոստիկանություն   |
|հրապարակային             |           |                 |Երևանի           |
|միջոցառումներ չեն կարող  |           |                 |քաղաքապետարան    |
|անցկացվել առանց          |           |                 |                 |
|իրազեկման» ՀՀ            |           |                 |                 |
|կառավարության որոշում    |           |                 |                 |
|_________________________|___________|_________________|_________________|
|«Պետական հատուկ,         |2004 թ.    |ՀՀ պետական բյուջե|ՀՀ կառավարությանն|
|կարևորագույն             |օգոստոսի 1 |                 |առընթեր ՀՀ       |
|նշանակության օբյեկտների  |           |                 |ոստիկանություն   |
|ցանկը սահմանելու մասին,  |           |                 |Երևանի           |
|որոնց տարածքներում և  այդ|           |                 |քաղաքապետարան    |
|տարածքներից 150 մետրից   |           |                 |                 |
|պակաս հեռավորության վրա  |           |                 |                 |
|արգելվում է հրապարակային |           |                 |                 |
|միջոցառումներ անցկացնելու|           |                 |                 |
|մասին» ՀՀ կառավարության  |           |                 |                 |
|որոշում                  |           |                 |                 |
|_________________________|___________|_________________|_________________|
|«Զանգվածային հրապարակային|2004 թ.    |ՀՀ պետական բյուջե|Երևանի           |
|միջոցառում անցկացնելու   |օգոստոսի 1 |                 |քաղաքապետարան    |
|մասին իրազեկման քննարկման|           |                 |                 |
|ընթացակարգը սահմանելու   |           |                 |                 |
|մասին» Երևանի  քաղաքապետի|           |                 |                 |
|որոշում                  |           |                 |                 |
._________________________________________________________________________.