041.0495.300606
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2006 թվականի N 495-Ա
i
ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 67-րդ կետին համապատասխան` Սևանա լճում ու Հայաստանի Հանրապետության այլ ջրային տարածքներում լողամիջոցների օգտագործումը կանոնակարգելու և լողասեզոնի ընթացքում դժբախտ պատահարներից բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել լողամիջոցների ձեռքբերման, օգտագործման և վարման հարցերը կանոնակարգող ու վերահսկող ժամանակավոր հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին`
ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել լողամիջոցների ձեռքբերման, օգտագործման և վարման հարցերը կանոնակարգող ու վերահսկող ժամանակավոր հանձնաժողովի կանոնադրությունը և լողամիջոցների վարման, օգտագործման ժամանակավոր կանոնները.
բ) 6-ամսյա ժամկետում, հանձնաժողովի գործունեությանը զուգահեռ, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտերի նախագծերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2006 թվականի հունիսի 30-ի
N 495-Ա որոշման
ԿԱԶՄ
ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Թանանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի
տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Մաթիլյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման
նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության բյուջետային ծախսերի
ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման
նախարարության «Տեխնիկական անվտանգության
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն