031.0104.130607
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՆԿ-235-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-235-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար,
համաձայնությամբ)».
2) կազմը առաջին տողից հետո լրացնել հետևյալ տողով`
«Գևորգ ՄԱԼԽԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի
առաջին տեղակալ».
3) «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի նախագահ» բառերով.
4) «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու» բառերով:
13 հունիսի 2007 թվականի
ՆԿ-104-Ա