031.0034.270208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՆԿ-235-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-235-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Գևորգ ՄԱԼԽԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի առաջին տեղակալ
Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության
պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ
Արամ ԹԱՄԱԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի
տեղակալ
Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)
Տիգրան ՍԱՀԱԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական
դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարության քննչական վարչության պետ
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր ազգային անվտանգության ծառայության
քննչական վարչության պետ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության
շտաբի հետաքննության բաժնի պետ
Արթուր ՂԱՄԲԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազության մարդու դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության
դատախազ
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
քրեական պալատի նախագահի ավագ օգնական
(համաձայնությամբ)
Գագիկ ՂԱԶԻՆՅԱՆ Երևանի պետական համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի
անդամ, փաստաբան (համաձայնությամբ)»:
27 փետրվարի 2008 թվականի
ՆԿ-34-Ա