031.0094.240508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՆԿ-235-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-235-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբում կատարել հետևյալ լրացումը`
«Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ» տողից հետո լրացնել «Տիգրան ԵՐԱՆՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ» նոր տողը:
24 մայիսի 2008 թվականի
ՆԿ-94-Ա