031.0108.160608
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՆԿ-235-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-235-Ա կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը`
1) աշխատանքային խմբում «Արամ ԹԱՄԱԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ» տողից հետո լրացնել «Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ» նոր տողը.
2) 2-րդ կետի «2007 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2009 թվականի մայիսի 30-ը» բառերով:
16 հունիսի 2008 թվականի
ՆԿ-108-Ա