(ուժը կորցրել է 06.09.18 թիվ 978-Ն որոշում)
i
040.0810.030712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2012 թվականի N 810-Ն
i
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կուտակային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգը, ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում երաշխիքային ֆոնդին գումար փոխանցելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.09.13 թիվ 991-Ն, 10.07.14 թիվ 788-Ն / գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 13.09.13 թիվ 991-Ն, 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած
հարաբերությունների վրա/ որոշումներ)
(որոշումը փոփ. 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 28-ի
N 810-Ն որոշման
i
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգի և ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների հետ կապված հարաբերությունները:
2. Եթե սույն կարգով նախատեսված որևէ փաստաթուղթ ուղարկելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա դա ներկայացվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված սահմանումներին:
i
II. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(II բաժինը խմբ. 13.09.13 թիվ 991-Ն որոշում)
i
4. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և երաշխիքային ֆոնդ է ներկայացնում օրենքով սահմանված հատուցման դեպքի առկայության վերաբերյալ տեղեկանք` համաձայն N 1 ձևի: Տեղեկանքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-նեթ համակարգի (այսուհետ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգ) միջոցով, էքսել ֆորմատով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով: Տեղեկանքը երաշխիքային ֆոնդ ներկայացվում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էքսել ֆորմատով` երաշխիքային ֆոնդի կառավարչի կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` երաշխիքային ֆոնդ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:
(4-րդ կետը փոփ. 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(III բաժինը խմբ. 13.09.13 թիվ 991-Ն որոշում)
i
5. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հատուցման ժամանակ, երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում, երաշխիքային ֆոնդը հատուցման դեպքի առկայության և բավարար միջոցներ չունենալու փաստը հաստատված համարելու դեպքում օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վճարման հայտ և կից վճարման հանձնարարագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված ձևի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք երաշխիքային ֆոնդի կառավարչին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:
(5-րդ կետը փոփ. 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
i
IV. ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ` ԳՆԱՃՈՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(IV բաժինն ուժը կորցրել է 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
i
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(V բաժինն ուժը կորցրել է 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
(V բաժինը լրաց. 13.09.13 թիվ 991-Ն որոշում)
Ձև 1
i
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________.
|1. Հղման համարը` ......|3. Հատուցվող գումարը` |4. Սպասարկող բանկի|
|_______________________|երաշխիքային ֆոնդի |անվանումը |
|2. (2-րդ կետն ուժը |հաշվին | |
|կորցրել է 10.07.14 | | |
|թիվ 788-Ն որոշում) | | |
|_______________________|______________________|__________________|
|_________________________________________________________________|
|5. Հաշվեհամարը | 6. Հաշվետիրոջ անվանումը |
|______________________________|__________________________________|
|_________________________________________________________________|
|7. Վճարման ամսաթիվը` 20 թ. |
._________________________________________________________________.
Տեղեկանքի լրացման ուղեցույցը
1. «1. Հղման համարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է /գործողությունը տարածվում է 2014
թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
3. Հատուցվող գումարը` երաշխիքային ֆոնդի հաշվին» վանդակում լրացվում է մասնակցի համար օրենքի 45-րդ հոդվածով սահմանված տարբերության գումարի` երաշխիքային ֆոնդի հաշվին փոխհատուցվող մասը` համաձայն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի:
4. «4. Սպասարկող բանկի անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող այն բանկի անվանումը, որտեղ գտնվող հաշվում պետք է վճարվի հատուցվող գումարը:
5. «5. Հաշվեհամարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող բանկում գտնվող հաշվի համարը:
6. «6. Հաշվետիրոջ անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի լրիվ ֆիրմային անվանումը:
7. «7. Վճարման ամսաթիվը» վանդակում լրացվում է հատուցվող գումարը վճարելու ամսաթիվը:
(1-ին ձևը փոփ. 13.09.13 թիվ 991-Ն, 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
Ձև N 2
i
ՏԵՂԵԿԱՆՔ 61 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐԵԿԱՆԸ ԼՐԱՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԿԱՄ ՍՏԱՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՅՆ ՄԱՀԱՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԱՐԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՓԱՅԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ ԿԱՄ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԵՐԻ) ՓԱՅԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՔՐ Է ՏՎՅԱԼ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ (ՃՇԳՐՏՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃՈՎ) 120%-ԻՑ
(2-րդ ձևն ուժը կորցրել է 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
(2-րդ ձևը լրաց. 13.09.13 թիվ 991-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 28-ի
N 810-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են երաշխիքային ֆոնդի կողմից Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողին` մասնակցի կատարած սոցիալական վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարի տարբերության չափով երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված սահմանումներին:
II. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
3. Երաշխիքային ֆոնդի հաշվին հատուցվող գումարը վճարվում է օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին` Բանկ-մեյլ համակարգով` նշելով մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից յուրաքանչյուր հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխիքային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 810-Ն որոշման N 1 հավելվածի III բաժնով սահմանված վճարման հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա գումարի և երաշխիքային ֆոնդում առկա միջոցների տարբերության չափով վճարում է երաշխիքային ֆոնդի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված դրամական հաշվին` Բանկ-մեյլ համակարգով:
(2-րդ հավելվածը փոփ. 13.09.13 թիվ 991-Ն որոշում)
(2-րդ հավելվածը խմբ. 10.07.14 թիվ 788-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)