(ուժը կորցրել է 30.12.2021 թիվ 2188-Ն որոշում)
i
040.1205.071114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1205-Ն
 
i
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի` բացառությամբ N 2 հավելվածով նախատեսված ապրանքների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1205-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|                 |Ապրանքի անվանումը                                      |
|_________________|_______________________________________________________|
|01 01            |Կենդանի ձիեր, ավանակներ, ջորիներ                       |
|_________________|_______________________________________________________|
|01 02            |Կենդանի խոշոր եղջերավոր կենդանիներ                     |
|_________________|_______________________________________________________|
|01 03            |Կենդանի խոզեր                                          |
|_________________|_______________________________________________________|
|01 04            |Կենդանի ոչխարներ և  այծեր                              |
|_________________|_______________________________________________________|
|01 05            |Կենդանի տնային թռչուններ, այդ թվում` հավեր, բադեր,     |
|                 |սագեր, հնդկահավեր և  խայտահավեր                        |
|_________________|_______________________________________________________|
|01 06            |Այլ կենդանի կենդանիներ                                 |
|_________________|_______________________________________________________|
|02 01            |Թարմ կամ պաղեցված խոշոր եղջերավոր կենդանու միս         |
|_________________|_______________________________________________________|
|02 02            |Սառեցված խոշոր եղջերավոր կենդանու միս                  |
|_________________|_______________________________________________________|
|02 03            |Թարմ, պաղեցված կամ սառեցված խոզի միս                   |
|_________________|_______________________________________________________|
|02 04            |Թարմ, պաղեցված կամ սառեցված ոչխարի կամ այծի միս        |
|_________________|_______________________________________________________|
|02 0500          |Թարմ, պաղեցված կամ սառեցված ձիու, ավանակի, ջորու միս   |
|_________________|_______________________________________________________|
|02 06            |Թարմ, պաղեցված կամ սառեցված խոշոր եղջերավոր կենդանի,   |
|                 |խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային      |
|                 |ենթամթերք                                              |
|_________________|_______________________________________________________|
|02 07            |Թարմ, պաղեցված կամ սառեցված սննդային ենթամթերք և       |
|                 |ընտանի թռչնի միս` նշված 0105 ապրանքային դիրքի          |
|_________________|_______________________________________________________|
|02 08            |Թարմ, պաղեցված կամ սառեցված այլ միս և  սննդային        |
|                 |մսային ենթամթերք                                       |
|_________________|_______________________________________________________|
|02 09            |Թարմ, պաղեցված, սառեցված, աղի, աղաջրում, չորացված կամ  |
|                 |ապխտած հյուծված մսից առանձնացված չհալեցված կամ այլ     |
|                 |ճանապարհով կորզված խոզի ճարպ և  ընտանի թռչնի ճարպ      |
|_________________|_______________________________________________________|
|02 10            |Աղի, աղաջրում, չորացված կամ ապխտած միս և  սննդային     |
|                 |ենթամթերք, մսից կամ սննդային ենթամթերքից սննդային      |
|                 |ալյուր                                                 |
|_________________|_______________________________________________________|
|03 01            |Կենդանի ձուկ                                           |
|_________________|_______________________________________________________|
|03 02            |Թարմ կամ պաղեցված ձուկ` բացառությամբ ձկան սուկիից և    |
|                 |0304 ապրանքային դիրքի ձկան այլ մսից                    |
|_________________|_______________________________________________________|
|03 03            |Սառեցված ձուկ` բացառությամբ ձկան սուկիից և  0304       |
|                 |ապրանքային դիրքի ձկան մսից                             |
|_________________|_______________________________________________________|
|03 04            |Թարմ, պաղեցված կամ սառեցված ձկան սուկի և  այլ ձկնամիս  |
|                 |(ներառյալ` աղացած (ֆարշ)                               |
|_________________|_______________________________________________________|
|03 05            |Չորացված, աղի կամ աղաջրի մեջ դրած ձուկ; մինչև  ապխտումը|
|                 |կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման ենթարկված կամ   |
|                 |չենթարկված ապխտած ձուկ; խոշոր և  մանր աղացվածքի և      |
|                 |հատիկների ձևավորումով  սննդի մեջ օգտագործելու համար    |
|                 |պիտանի ձկնալյուր                                       |
|_________________|_______________________________________________________|
|03 06            |Կենդանի, թարմ, սառեցված, պաղեցված, չորացված, աղի կամ   |
|                 |աղաջրի մեջ դրած խեցիով կամ առանց խեցիի խեցգետնակերպեր; |
|                 |Խեցիով կամ առանց խեցիի մինչև  ապխտումը կամ ապխտման     |
|                 |ընթացքում ջերմային մշակման չենթարկված կամ ենթարկված    |
|                 |ապխտած խեցգետնակերպեր, շոգեխաշված կամ եփած պաղեցված    |
|                 |կամ չպաղեցված, սառեցված, չորացված, աղի, աղաջրի մեջ     |
|                 |դրված խեցիով խեցգետնակերպեր:                           |
|                 |Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և  մանր      |
|                 |աղացվածքի ալյուր և  խեցգետնակերպերից հատիկներ          |
|_________________|_______________________________________________________|
|03 07            |Կենդանի, թարմ, պաղեցված, սառեցրած, չորացրած, աղի կամ   |
|                 |աղաջրի մեջ դրած կակղամորթեր` խեցիով կամ առանց խեցու;   |
|                 |մինչև  ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման |
|                 |ենթարկված կամ չենթարկված խեցիով կամ առանց խեցու ապխտած |
|                 |կակղամորթեր:                                           |
|                 |Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և  մանր      |
|                 |աղացվածքի ալյուր և  կակղամորթերից հատիկներ             |
|_________________|_______________________________________________________|
|03 08            |Կենդանի, թարմ, պաղեցված, սառեցրած, չորացրած, աղի կամ   |
|                 |աղաջրի մեջ դրած ջրային անողնաշարավորներ` բացի          |
|                 |խեցեմորթերից և  կակղամորթերից;                         |
|                 |Ապխտած մինչև  ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային  |
|                 |մշակման ենթարկված կամ չենթարկված ջրային այլ            |
|                 |անողնաշարավորներ` բացի խեցեմորթերից և  կակղամորթերից;  |
|                 |Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և  մանր      |
|                 |աղացվածքի ալյուր և  ջրային անողնաշարավորներից          |
|                 |հատիկներ` բացի խեցեմորթերից և  կակղամորթերից           |
|_________________|_______________________________________________________|
|04 01            |Չխտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր          |
|                 |չավելացրած կաթ և  սերուցք                              |
|_________________|_______________________________________________________|
|04 02            |Խտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած |
|                 |կաթ և  սերուցք                                         |
|_________________|_______________________________________________________|
|04 03            |Խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր |
|                 |ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով |
|                 |կամ առանց դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած |
|                 |կամ չավելացրած թան, մերած կաթ և  սերուցք, մածուն,      |
|                 |յոգուրտ, կեֆիր և  խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ   |
|                 |կաթ ու սերուցք                                         |
|_________________|_______________________________________________________|
|04 04            |Խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր |
|                 |ավելացրած կամ չավելացրած կաթնային շիճուկ, կաթի բնական  |
|                 |բաղադրամասերից, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր       |
|                 |ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված կամ        |
|                 |չընդգրկված մթերք                                       |
|_________________|_______________________________________________________|
|04 05            |Կաթից պատրաստված սերուցքային կարագ և  այլ յուղեր և     |
|                 |կարագ; կաթնային մածուկներ                              |
|_________________|_______________________________________________________|
|04 06            |Պանիրներ և  կաթնաշոռ                                   |
|_________________|_______________________________________________________|
|04 07            |Թարմ, կոնսերվացված կամ եփած կճեպով թռչնի ձու           |
|_________________|_______________________________________________________|
|04 08            |Թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, ձևած,  սառեցված    |
|                 |կամ այլ եղանակով կոնսերվացված (պահածոյացված), շաքար    |
|                 |կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած    |
|                 |առանց կճեպի թռչնի ձու և  ձվի դեղնուց                   |
|_________________|_______________________________________________________|
|04 09 00 000 0   |Բնական մեղր                                            |
|_________________|_______________________________________________________|
|0410 00 000 0    |Այլ տեղ չհիշատակված կամ չընդգրկված կենդանական ծագման   |
|                 |սննդամթերք                                             |
|_________________|_______________________________________________________|
|05 02            |Խոզանակների արտադրության մեջ օգտագործվող խոզի կամ      |
|                 |վայրի խոզի խոզան, կզաքիսի կամ այլ կենդանիների մազեր;   |
|                 |դրանց թափոնները                                        |
|_________________|_______________________________________________________|
|05 04 00 000 0   |Կենդանիների (բացի ձկան) ամբողջական կամ կտորներով թարմ, |
|                 |պաղեցված, սառեցված, աղի կամ աղաջրի մեջ դրած, չորացրած  |
|                 |կամ ապխտած աղիքներ, պարկեր ու ստամոքսներ (փորոտիք)     |
|_________________|_______________________________________________________|
|05 05            |Մաքրված, ախտահանված կամ պահման համար մշակված, սակայն   |
|                 |հետագա վերամշակման չենթարկված կաշի և  փետուրով կամ     |
|                 |աղվամազով թռչնի այլ մասեր, փետուր և  փետուրի մասեր     |
|                 |(կտրված կամ չկտրված ծայրերով) և  աղվամազ; փոշի և       |
|                 |փետուրների ու դրանց մասերի թափոններ                    |
|_________________|_______________________________________________________|
|05 06            |Չվերամշակված, յուղազրկված, առաջնային մշակման ենթարկված |
|                 |(առանց ձև  տալու), թթվով մշակված կամ                   |
|                 |դոնդողանյութազրկված ոսկրեր և  եղջյուրներ; փոշի և  այդ  |
|                 |մթերքների թափոններ                                     |
|_________________|_______________________________________________________|
|05 07            |Չմշակված կամ առանց ձև  տալու առաջնային մշակման         |
|                 |ենթարկված փղոսկր, կրիայի պատյան, կետի կամ այլ ջրային   |
|                 |կաթնասունների բեղիկ, եղջյուր, եղջերուի եղջյուր, սմբակ, |
|                 |եղունգ, ճանկ և  կտուց; փոշի և  այդ մթերքների թափոններ  |
|_________________|_______________________________________________________|
|05 1000 000 0    |Գորշ ամբրա, կուղբի շիթ, ցիվետտա և  մշկայուղ,           |
|                 |ճանճասպեղանի; լեղի, այդ թվում` չոր; կարճաժամկետ        |
|                 |պահպանման համար թարմ, պաղեցված, սառեցված կամ այլ       |
|                 |եղանակով մշակված գեղձեր և  այլ կենդանական ծագման       |
|                 |մթերքներ դեղագործական մթերքների արտադրությունում       |
|                 |օգտագործվող                                            |
|_________________|_______________________________________________________|
|05 11            |Այլ տեղ չնշված կամ չընդգրկված կենդանական ծագման        |
|                 |արտադրանք; 01 կամ 03 խմբի անկած կենդանիներ, որոնք      |
|                 |պիտանի չեն սննդում օգտագործման                         |
|_________________|_______________________________________________________|
|05 11 99 859 2   |Ձիու մազ և  դրա թափոնները, այդ թվում` կտավի տեսքով     |
|                 |տակացուով կամ առանց դրա                                |
|_________________|_______________________________________________________|
|0511-ից, 9601-ից,|Որսորդական հաղթանշաններ, խրտվիլակներ, այդ թվում`       |
|9705 00 000 0-ից |մաշկամշակում անցած կամ կոնսերվացված                    |
|_________________|_______________________________________________________|
|1212 99 950 0-ից |Այլ (ծաղկափոշի)                                        |
|_________________|_______________________________________________________|
|1301 90 000 0-ից |Այլ (ակնամոմ)                                          |
|_________________|_______________________________________________________|
|1501             |Խոզաճարպ (ներառյալ հալած խոզաճարպը) և  ընտանի թռչնի    |
|                 |ճարպ` բացի 0209 կամ 1503 ապրանքային դիրքերում նշված    |
|                 |ճարպերից                                               |
|_________________|_______________________________________________________|
|1502             |Խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների և  այծերի ճարպ, |
|                 |բացի 1503 ապրանքային դիրքում նշված ճարպերից            |
|_________________|_______________________________________________________|
|1503 00          |Չէմուլգիացված և  չխառնված, կամ այլ եղանակով            |
|                 |չպատրաստված հալած տաք խոզաճարպ, բնաճարպ, հալած տաք     |
|                 |խոզաճարպ - այլ օլեոբնաճարպ, օլեոօյլ և  կենդանական յուղ |
|_________________|_______________________________________________________|
|1504             |Չզտած կամ զտած, սակայն առանց քիմիական բաղադրությունը   |
|                 |փոփոխելու ձկան կամ ծովային կաթնասունների ճարպեր,       |
|                 |յուղեր և  դրանց զտամասեր                               |
|_________________|_______________________________________________________|
|1505 00          |Ճարպաքրտինք և  դրանցից ստացված ճարպանյութեր (այդ       |
|                 |թվում` լանոլին)                                        |
|_________________|_______________________________________________________|
|1516 10          |Լրիվ կամ մասնակի ջրածնավորած (հիդրոգենացրած),          |
|                 |ընդեթերացրած, վերաեթերացրած կամ էլաիդինացրած, չզտած    |
|                 |կամ զտած, սակայն հետագա մշակման չենթարկված կենդանական  |
|                 |ճարպեր և  յուղեր ու դրանց զտամասեր                     |
|_________________|_______________________________________________________|
|1518 00          |Եփված, օքսիդացված, դեհիդրատացված, սուլֆինացված, օդի    |
|                 |փչման միջոցով օքսիդացված, վակուում տաքացման միջոցով    |
|                 |պոլիմերիզացված, կամ իներտ գազում, կամ այլ եղանակով     |
|                 |քիմիական ձևափոխված  կենդանական կամ բուսական ճարպեր և   |
|                 |յուղեր և  դրանց զտամասեր` բացի 1516 ապրանքային դիրքի   |
|                 |մթերքներից; տվյալ խմբի կենդանական կամ բուսական ճարպերի |
|                 |և  յուղերի կամ այլ ճարպերի և  յուղերի զտամասերի, այլ   |
|                 |տեղում չհիշատակված կամ չընդգրկված                      |
|_________________|_______________________________________________________|
|1521 90          |Գունավորված կամ չգունավորված, զտված կամ չզտված         |
|                 |մեղրամոմ և  այլ միջատների մոմեր և  սպերմացետ           |
|_________________|_______________________________________________________|
|0601 00          |Երշիկեղեն և  մսից, մսային ենթամթերքից կամ արյունից     |
|                 |համանման մթերք, դրանց հիմքով պատրաստված պատրաստի       |
|                 |սննդամթերք                                             |
|_________________|_______________________________________________________|
|1602             |Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստի կամ     |
|                 |պահածոյացված այլ մթերք                                 |
|_________________|_______________________________________________________|
|1603 00          |Մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ     |
|                 |ջրային այլ անողնաշարավորներից մզվածքներ և  հյութեր     |
|_________________|_______________________________________________________|
|1604             |Պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափի ձկնկիթ և  դրա   |
|                 |փոխարինիչներ` պատրաստված այլ ձկների ձկնկիթից           |
|_________________|_______________________________________________________|
|1605             |Պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր  |
|                 |և  ջրային այլ անողնաշարավորներ                         |
|_________________|_______________________________________________________|
|2301             |Մսից կամ մսային ենթամթերքից, ձկից կամ                  |
|                 |խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ ջրային այլ         |
|                 |անողնաշարավորներից, սննդում օգտագործման համար ոչ       |
|                 |պիտանի մանր և  խոշոր աղացվածքի ալյուր և  հատիկներ;     |
|                 |խորխոզիկ                                               |
|_________________|_______________________________________________________|
|2309             |Կենդանիների կերակրման համար օգտագործվող մթերքներ       |
|_________________|_______________________________________________________|
|30-ից            |Դեղագործական արտադրանք (անասնաբուժությունում           |
|                 |օգտագործման համար)                                     |
|_________________|_______________________________________________________|
|3101 00 000 0    |Խառը կամ ոչ խառը, քիմիապես մշակված կամ չմշակված        |
|                 |կենդանական և  բուսական ծագման պարարտանյութեր;          |
|                 |կենդանական կամ բուսական ծագման մթերքների խառնումից կամ |
|                 |քիմիական մշակումից ստացված պարարտանյութեր              |
|_________________|_______________________________________________________|
|3501-ից          |Կազեին, կազեինատներ և  կազեինի այլ ածանցյալներ         |
|_________________|_______________________________________________________|
|3502             |Ալբումիններ (սպիտակուցներ) (ներառյալ շիճուկային        |
|                 |սպիտակուցների երկու կամ ավելի կոնցենտրատներ, որոնք     |
|                 |կազմում են շիճուկային սպիտակուցների 80% զանգվածը չոր   |
|                 |նյութերի հաշվարկով), ալբումինատներ և  ալմուբինի այլ    |
|                 |ածանցյալներ                                            |
|_________________|_______________________________________________________|
|3503 00          |Դոնդողանյութ` շերտերով (այդ թվում` ուղղանկյունաձև,     |
|                 |ներառյալ քառակուսաձև),  մշակված կամ չմշակված           |
|                 |մակերևույթով,  գունավորված կամ չգունավորված) և         |
|                 |ածանցյալ դոնդողանյութեր; ձկի սոսինձ, կենդանական ծագման |
|                 |այլ սոսինձներ` բացի կազեինայինի 3501 ապրանքային դիրքի  |
|_________________|_______________________________________________________|
|3504 00,         |Պեպտոնները և  դրանց ածանցյալները; այլ տեղում           |
|2852 10 000 2-ից,|չհիշատակված կամ չընդգրկված սպիտակուցային նյութերը      |
|2852 10 000 8-ից,|և  դրանց այլ ածանցյալները; քրոմացված կամ չքրոմացված    |
|2852 90 000 2,   |սրունքի կամ կաշվի փոշի                                 |
|2852 90 000 4,   |                                                       |
|2852 90 000 7-ից |                                                       |
|_________________|_______________________________________________________|
|3808-ից          |Փաթեթավորված տարաներում կամ մանրածախ առևտրում  իրացվող |
|                 |տարաներում կամ պատրաստի պատրաստուկի կամ արտադրանքի     |
|                 |տեսքով ներկայացված միջատասպան, ռոդենտիցիդներ ախտահանիչ |
|                 |և  համանման արտադրանք (անասնաբուժությունում            |
|                 |օգտագործման համար)                                     |
|_________________|_______________________________________________________|
|3822 00 000 0-ից |Ախտորոշիչ կամ լաբորատոր պարագաներ, պատրաստի ախտորոշիչ  |
|                 |կամ լաբորատոր պարագաներ` բացի 3002 կամ 3006 ապրանքային |
|                 |դիրքի ապրանքներից (անասնաբուժությունում օգտագործման    |
|                 |համար); սերտիֆիկացված էտալոնային նյութեր               |
|                 |(անասնաբուժությունում օգտագործման համար)               |
|_________________|_______________________________________________________|
|4101             |Խոշոր եղջերավոր կենդանիների (այդ թվում` գոմեշների)     |
|                 |չմշակված կաշիներ կամ ձիերի ընտանիքի կենդանիների        |
|                 |(գոլորշախաշված կամ աղադրված, չորացված, մոխրացված,      |
|                 |պիկելացված կամ այլ եղանակով կոնսերվացված, սակայն       |
|                 |չդաղմված, մագաղաթի համար չառանձնացված կամ հետագա       |
|                 |մշակման չենթարկված), մազածածկով կամ առանց մազածածկի,   |
|                 |երկտակ կամ ոչ երկտակ                                   |
|_________________|_______________________________________________________|
|4102             |Ոչխարների չմշակված փոստեր կամ գառների մորթիներ         |
|                 |(գոլորշախաշված կամ աղադրված, չորացված, մոխրված,        |
|                 |պիկելացված կամ այլ եղանակով կոնսերվացված, սակայն       |
|                 |չդաղմված, մագաղաթի համար չառանձնացված կամ հետագա       |
|                 |մշակման չենթարկված), մազածածկով կամ առանց մազածածկի,   |
|                 |երկտակ կամ ոչ երկտակ                                   |
|_________________|_______________________________________________________|
|4103             |Այլ չմշակված կաշիներ (գոլորշախաշված կամ աղադրված,      |
|                 |չորացված, մոխրված, պիկելացված կամ այլ եղանակով         |
|                 |կոնսերվացված, սակայն չդաղմված, մագաղաթի համար          |
|                 |չառանձնացված կամ հետագա մշակման չենթարկված),           |
|                 |մազածածկով կամ առանց մազածածկի, երկտակ կամ ոչ երկտակ   |
|_________________|_______________________________________________________|
|4206 00 000 0    |Աղիների, կույրաղիքի, պարկերի, ջլերի արտադրանք (բացի    |
|                 |շերամի որդի, ֆիբրիոնի մազիկներից)                      |
|_________________|_______________________________________________________|
|4301             |Մորթամուշտակավոր հումք (ներառյալ գլուխներ, պոչեր,      |
|                 |թաթեր և  այլ մասեր կամ կտորներ, որոնք պիտանի են        |
|                 |մորթիների արտադրության պատրաստման համար)` բացի 4101,   |
|                 |4102 կամ 4103 ապրանքային դիրքի չմշակված մորթիներից     |
|_________________|_______________________________________________________|
|5101             |Կարդո- կամ սանրման չենթարկված բուրդ                    |
|_________________|_______________________________________________________|
|5102             |Կարդո- կամ սանրման չենթարկված բարակ կամ կոպիտ մազ`     |
|                 |կենդանիների                                            |
|_________________|_______________________________________________________|
|5103             |Կենդանիների բրդի կամ բարակ կամ հաստ մազի թափոններ`     |
|                 |ներառյալ մանվածքային թափոններ` բացառելով գզգզած հումքը |
|_________________|_______________________________________________________|
|9508 10 000 0-ից |Շրջիկ կրկեսների և  շրջիկ գազանանոցների կազմի կենդանիներ|
|_________________|_______________________________________________________|
|9705 00 000 0-ից |Կենդանիների կենդանաբանության, անատոմիայի և             |
|                 |հնէաբանության (բացի թանգարանային պահման                |
|                 |ցուցադրանմուշների) հավաքածուներ և  հավաքածուացման      |
|                 |առարկաներ                                              |
|_________________|_______________________________________________________|
|3923-ից, 3926-ից,|Օգտագործման մեջ եղած բոլոր տեսակի կենդանիների          |
|4415-ից,         |փոխադրման, բուծման, ժամանակավոր կայանման համար         |
|441600 000 0-ից, |սարքավորումներ և  հարմարություններ, ինչպես             |
|4421-ից,         |նաև  կենդանական ծագման հումքի (արտադրանքի)             |
|7020 00-ից,      |փոխադրման համար սարքավորումներ                         |
|7309 00-ից,      |                                                       |
|7310-ից, 7326-ից,|                                                       |
|7616-ից,         |                                                       |
|8436 21 000 0-ից,|                                                       |
|8436 29 000 0-ից,|                                                       |
|8436 80 900 0-ից,|                                                       |
|8606 91 800 0-ից,|                                                       |
|8609 00-ից,      |                                                       |
|8716 39 800-ից   |                                                       |
._________________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
20014 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1205-Ն որոշման
 
ՑԱՆԿ
 
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|ԱԱ ԱՏԳՄՄ          |Ապրանքների նկարագիրը                                  |
|__________________|______________________________________________________|
|1001 10 000 0     |Կարծր ցորեն                                           |
|(միայն ֆուրաժային |                                                      |
|հացահատիկ)        |                                                      |
|__________________|______________________________________________________|
|1001 90 990 0     |Փափուկ ցորեն                                          |
|(միայն ֆուրաժային |                                                      |
|հացահատիկ)        |                                                      |
|__________________|______________________________________________________|
|1002 00 000 0     |Տարեկանի                                              |
|(միայն ֆուրաժային |                                                      |
|հացահատիկ)        |                                                      |
|__________________|______________________________________________________|
|1003 00 900 0     |Գարի                                                  |
|(միայն ֆուրաժային |                                                      |
|հացահատիկ)        |                                                      |
|__________________|______________________________________________________|
|1004 00 000 0     |Վարսակ                                                |
|(միայն ֆուրաժային |                                                      |
|հացահատիկ)        |                                                      |
|__________________|______________________________________________________|
|1005 90 000 0     |Եգիպտացորենի այլ տեսակներ                             |
|(միայն ֆուրաժային |                                                      |
|հացահատիկ)        |                                                      |
|__________________|______________________________________________________|
|1201 00 900 0     |Սոյա                                                  |
|(միայն ֆուրաժային |                                                      |
|հացահատիկ)        |                                                      |
|__________________|______________________________________________________|
|1208-ից           |Մանր և  կոշտ աղվածքի ալյուր` սերմերից կամ ձիթապտղային |
|                  |կուլտուրաների պտուղներից (բացառությամբ մանանեխի       |
|                  |սերմերը), որոնք օգտագործվում են կենդանիների կերակրման |
|                  |համար                                                 |
|__________________|______________________________________________________|
|1211-ից           |Բույսերը և  նրանց մասերը (ներառյալ սերմերը և          |
|                  |պտուղները), որոնք օգտագործվում են ինսեկտիցիդների կամ  |
|                  |համանման նպատակներով կամ անասնաբուժության մեջ, թարմ   |
|                  |կամ չորացրած, ամբողջական կամ կտրտված, մանրացված կամ   |
|                  |աղացած                                                |
|__________________|______________________________________________________|
|1213 00 000 0     |Սերմնավորների ծղնոտը և  մղեղը` չմշակված, մանրացված    |
|                  |կամ չմանրացված, աղացած կամ չաղացած, մամլած կամ հատիկի |
|                  |տեսքով                                                |
|__________________|______________________________________________________|
|1214              |Շաղգամ, բազուկի տերևներ  (մանգոլդ), կերի արմատներ,    |
|                  |խար, առվույտ, երեքնուկ, կորնգան, ուտելի կաղամբ,       |
|                  |լյուպին, վիկ և  նմանատիպ կերի արտադրանքներ, հատիկավոր |
|                  |կամ ոչ հատիկավոր                                      |
|__________________|______________________________________________________|
|1516 20           |Ճարպեր և  բուսական յուղեր և  դրանց տարանջատումը       |
|__________________|______________________________________________________|
|1902 20           |Մակարոնեղեն` լցոնած, ջերմային մշակման ենթարկված կամ   |
|                  |չենթարկված կամ այլ կերպ պատրաստված, ձկան              |
|                  |պարունակությամբ, խեցգետնակերպերի, խեցեմորթերի կամ այլ |
|                  |ջրային անողնաշարավորների, երշիկեղենի, մսի մսային      |
|                  |ենթամթերքների, արյան կամ 04 խմբի արտադրանքների, կամ   |
|                  |հետևյալ  արտադրանքների ցանկացած համակցության          |
|__________________|______________________________________________________|
|1904 20           |Շիլաներ (բացառությամբ եգիպտացորենի) հացահատկի,        |
|                  |փաթիլների կամ այլ կերպ մշակված հացահատկի տեսքով       |
|                  |(բացառությամբ մանր և  խոշոր աղվածքի ալյուրի), նախապես |
|                  |եփած կամ այլ կերպ պատրաստված, ձկան, խեցգետնակերպերի,  |
|                  |խեցեմորթերի կամ այլ ջրային անողնաշարավորների,         |
|                  |երշիկեղենի, մսի, մսային ենթամթերքների, արյան կամ 04   |
|                  |խմբի արտադրանքների, կամ հետևյալ  արտադրանքների        |
|                  |ցանկացած համակցության                                 |
|__________________|______________________________________________________|
|20 գ-ից           |Արտադրանքներ` բանջարեղենի, մրգերի, ընկուզեղենի կամ    |
|                  |բույսերի այլ մասերի մշակման արդյունքում ստացված և     |
|                  |դրանց խառնուրդների երշիկեղենի, մսի, մսային            |
|                  |ենթամթերքների, արյան, ձկան կամ խեցգետնակերպերի,       |
|                  |խեցեմորթերի կամ այլ ջրային անողնաշարավորների կամ 04   |
|                  |խմբի արտադրանքների, կամ հետևյալ  արտադրանքների        |
|                  |ցանկացած համակցության                                 |
|__________________|______________________________________________________|
|2102-20-ից        |Պասիվ խմորիչներ, այլ մահացած միաբջիջ                  |
|                  |միկրոօրգանիզմներ, որոնք օգտագործվում են կենդանիների   |
|                  |կերակրման համար                                       |
|__________________|______________________________________________________|
|2104-ից           |Պատրաստի ապուրներ և  արգանակներ և  դրանց պատրաստման   |
|                  |համար կիսաֆաբրիկատներ (բացառությամբ բանջարեղենայինի); |
|                  |հոմոգենիզացված պատրաստի սննդամթերք, որոնք պարունակում |
|                  |են երշիկեղենը, միսը, մսային ենթամթերքները, արյունը,   |
|                  |ձուկը կամ խեցգետնակերպերը, խեցեմորթերը կամ այլ ջրային |
|                  |անողնաշարավորները կամ 04 խմբի արտադրանքները կամ       |
|                  |հետևյալ  արտադրանքների ցանկացած համակցությունը        |
|__________________|______________________________________________________|
|2105 00-ից        |Պաղպաղակ` բացառությամբ այն պաղպաղակների, որոնք        |
|                  |մշակվել են մրգային և  սննդային սառույցի               |
|                  |մրգահատապտղային հիմքով                                |
|__________________|______________________________________________________|
|2106-ից           |Հալեցրած պանիրներ և  այլ պատրաստի սննդամթերք, որոնք   |
|                  |պարունակում են երշիկ, միս, մսային ենթամթերքներ,       |
|                  |արյուն, ձուկ, խեցգետնակերպեր, խեցեմորթներ կամ այլ     |
|                  |անողնաշարավորներ կամ 04 խմբի արտադրանքներ` հետևյալ    |
|                  |արտադրանքների յուրաքանչյուր համակցություն 1           |
|__________________|______________________________________________________|
|2302-ից           |Թեփ և  մաղումից, աղումից հացահատիկի և  լոբազգային     |
|                  |կուլտուրաների մշակման այլ միջոցներից մնացած նմանատիպ  |
|                  |այլ մնացորդներ, չհատիկավորված կամ հատավորված          |
|                  |օգտագործվող կենդանիների կերակրման համար               |
|__________________|______________________________________________________|
|2303-ից           |Օսլայի արտադրության մնացորդներ և  նմանատիպ            |
|                  |մնացորդներ, բազուկի քուսպ, բագասա, եղեգնաշաքարի       |
|                  |քուսպ, և  շաքարավազի արտադրության այլ թափոններ, դիրտ  |
|                  |և  գարեջրագործության կամ օղեգործության այլ թափոններ,  |
|                  |չհատիկավորված կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են |
|                  |կենդանիների կերի համար                                |
|__________________|______________________________________________________|
|2304 00 000       |Սոյայի յուղի առանձնացման ընթացքում ստացվող քուսպ և    |
|                  |այլ պինդ թափոններ, չաղացած կամ աղացած, չհատիկավորված  |
|                  |կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են որպես         |
|                  |կենդանիների կեր                                       |
|__________________|______________________________________________________|
|2306-ից           |Բուսական ճարպերի և  յուղերի առանձնացման ընթացքում     |
|                  |ստացվող քուսպ և  այլ պինդ թափոններ` բացառությամբ 2304 |
|                  |կամ 2305 ապրանքային թափոնների, չաղացած կամ աղացած,    |
|                  |չհատիկավորված կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են |
|                  |որպես կենդանիների կեր                                 |
|__________________|______________________________________________________|
|2308 00           |Բուսական ծագման արտադրանքները և  բուսական թափոնները,  |
|                  |բուսական մնացորդները և  ենթամթերքները, չհատիկավորված  |
|                  |կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են որպես         |
|                  |կենդանիների կեր, այլ տեղ չնշված կամ չընդգրկված        |
|__________________|______________________________________________________|
|29 խմբից          |Օրգանական քիմիական միացություններ (անասնաբուժության   |
|                  |մեջ օգտագործելու նպատակով)                            |
|__________________|______________________________________________________|
|3507-ից           |Ֆերմենտներ (էնզիմներ); ֆերմենտային դեղորայքներ, այլ   |
|                  |տեղ չհիշատակված կամ չընդգրկված (անասնաբուժության մեջ  |
|                  |օգտագործելու նպատակով)                                |
|__________________|______________________________________________________|
|382100 000 0-ից   |Կուլտուրալային պատրաստ միջավայր աճեցման համար`        |
|                  |անասնաբուժության մեջ օգտագործման նպատակով             |
._________________________________________________________________________.