Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒ ...

 

 

040.1059.061014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1059-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թվականների պետական ծրագրի միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1059-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բնության հատուկ պահպանվող տարածքները (այսուհետ` ԲՀՊՏ) բնական միջավայրի, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, կենսոլորտի բնական վիճակի հավասարակշռության պահպանության ավանդական և արդյունավետ միջոցներից են: ԲՀՊՏ-ների գործառույթները հիմնված են էկոհամակարգային համալիր մոտեցումների կիրառման վրա և ուղղված են բնական գործընթացների ապահովմանը, վտանգների կանխարգելմանը և վերացմանը, գիտական ուսումնասիրությունների և շարունակական մոնիթորինգի, ինչպես նաև կայուն բնօգտագործման, մասնակցային կառավարման և միջոլորտային համագործակցության կազմակերպմանը: ԲՀՊՏ-ների ներկա համակարգի պահպանումն ու զարգացումը հանդիսանում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության իրականացման, ինչպես նաև երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչն ու երաշխիքը: Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը նպատակաուղղված են այդ քաղաքականության իրականացմանը և դրանից բխող առաջնահերթությունների ու գործողությունների սահմանմանը:

2. ԲՀՊՏ-ների դերը, նշանակությունը կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանության ու կայուն օգտագործման գործում`

1) բնության պահպանության և վերականգնման գործում ԲՀՊՏ-ներն առանցքային դերակատարում ունեն, քանի որ նպաստում են շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության նվազեցմանը, էկոլոգիական հավասարակշռության ապահովմանը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանմանը: Կենսաբազմազանության պահպանման գործում ԲՀՊՏ-ների կարևորությունն ու անհրաժեշտությունն ամրագրված է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածով, համաձայն որի յուրաքանչյուր երկիր պարտավոր է ստեղծել ԲՀՊՏ-ների համակարգ և ապահովել դրա կանոնավոր գործունեությունը: 2004 թ. կոնվենցիայի կողմերի 7-րդ համաժողովը, հիմնվելով Հազարամյակի զարգացման նպատակների, Կայուն զարգացման համաշխարհային վեհաժողովի իրականացման պլանի և Պարկերի 5-րդ համաշխարհային կոնգրեսի գործողությունների պլանի վրա, ընդունեց Պահպանվող տարածքների աշխատանքային ծրագիր, որի նպատակն է ստեղծել և պահպանել «...ԲՀՊՏ-ների ընդգրկուն, արդյունավետ կառավարվող և էկոլոգիական առումով ներկայացուցչական համակարգեր», որոնք զգալիորեն կնվազեցնեն գլոբալ կենսաբազմազանության կորստի չափը ցամաքային և ծովային տարածքներում: Համաձայն աշխատանքային ծրագրի` ԲՀՊՏ-ների կառավարումը բարելավելու համար պետք է հստակեցնել կենսաբազմազանության պահպանության խնդիրները, նպատակները, կառավարման ռազմավարությունները և օգտագործել մոնիթորինգի ծրագրեր ընդգրկող մասնակցային ու գիտականորեն հիմնավորված տարածքային պլանավորման գործիքներ: ԲՀՊՏ-ների անփոխարինելի դերը կենսաբազմազանության պահպանման գործում շեշտադրվեց նաև կոնվենցիայի կողմերի 10-րդ համաժողովում ընդունված` Կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ռազմավարական պլանում (որոշում X/2) և 2010-2020 թվականների Այիչիի նպատակային խնդիրներում: Նշված պլանի C. Ռազմավարական նպատակի 11-րդ նպատակային խնդիրը նշում է, որ «2020 թվականին ցամաքային տարածքների առնվազն 17%-ը և ներքին ջրերի, ինչպես նաև առափնյա և ծովային տարածքների 10%-ը, մասնավորապես, այն տարածքների, որոնք կարևոր նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգային ծառայությունների ապահովման համար, պահպանվում են արդյունավետ կառավարվող, էկոլոգիապես ներկայացուցչական ու իրար հետ սերտ կապված ԲՀՊՏ-ների համակարգի միջոցով».

2) համաձայն էկոհամակարգային մոտեցման սկզբունքների` ԲՀՊՏ-ները հանդես են գալիս ոչ միայն որպես միջավայր առողջացնող օբյեկտներ, այլև ուսուցանող մոդելային համակարգեր` լանդշաֆտի մակարդակով կայուն բնօգտագործման հնարավորությունը ցուցադրելու համար: Դրանց դերը զգալի է լանդշաֆտի և դրա բաղադրիչների վրա վնասակար ազդեցությունների ու ծանրաբեռնվածության հաղթահարման, առկա և սպասվող բնական ու մարդածին վտանգների ու փոփոխությունների կանխատեսման, լանդշաֆտի կորցրած որակների, գենետիկական պաշարների և էկոլոգիական ծառայությունների վերականգնման գործում: ԲՀՊՏ-ները, հանդիսանալով տվյալ երկրի ընդհանուր բնապահպանական համակարգի անբաժանելի մաս, ընդգրկվում են արդյունավետ բնօգտագործման համակարգում ու փոխազդելով շահագործվող տարածքների հետ իրականացնում են միջավայրապաշտպան և ռեսուրսախնայողական գործառույթներ: Ընդ որում, բնական միջավայրի վրա ազդեցության բնույթն այնպիսին է, որ ԲՀՊՏ-ների գործառույթները լիարժեք կարող են իրականացվել միայն շահագրգիռ կողմերի և միմյանց հետ փոխհամաձայնեցված ու միասնական ռազմավարության առկայության պայմաններում: Այդ տեսակետից կարևոր է կապակցել ԲՀՊՏ-ների ստեղծման և զարգացման պլանները կենսաբազմազանության ազգային ռազմավարության, կայուն զարգացման ռազմավարության և երկրի այլ ռազմավարական փաստաթղթերի դրույթների և տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հետ:

3. ԲՀՊՏ-ների դերն էկոհամակարգային ծառայությունների ապահովման խնդիրներում`

1) բնական էկոհամակարգերի խախտման ժամանակակից պայմաններում, մարդկության կենսապայմաններն ապահովելու համար արդիական է անվերապահորեն պահպանել դեռևս գոյություն ունեցող բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը և դրանց կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունները (այսուհետ` ԷԾ): Այդ իսկ պատճառով ԲՀՊՏ-ների համակարգում ԷԾ-ների ապահովման հարցը կարևորում է նաև 2010-2020 թթ. Այիչիի 11-րդ նպատակային խնդրում, քանի որ բուսական և կենդանական յուրաքանչյուր տեսակի եզակիությունը պայմանավորված է ոչ միայն գենոֆոնդով, այլև էկոհամակարգում դրանց ունեցած դերակատարմամբ.

2) ներկայումս ԲՀՊՏ-ները դիտարկվում են որպես կայունության և ԷԾ-ների պահպանման ու վերականգնման գոտիներ` տարածաշրջանային կենտրոններ, որոնց գործունեությունը միտված է ոչ միայն բնության հարստության պահպանմանը, այլև տեղական բնակչության բարեկեցության բարելավմանը, չքավորության նվազեցմանը և կայուն զարգացմանը: Դա թույլ է տալիս ձևավորել շրջակա միջավայրի ընկալման էկոհամակարգային համապարփակ մոդել, որի դեպքում ԲՀՊՏ-ների բոլոր գործառույթներն ուղղված են գործնական խնդիրների լուծմանը և համահունչ են երկրի սոցիալ-տնտեսական պայմաններին ու կարիքներին.

3) ԲՀՊՏ-ների համակարգում ԷԾ-ներից ստացված օգուտների բացահայտումը կարող է զգալիորեն նպաստել բնօգտագործման սահմանափակումներով պայմանավորված կոնֆլիկտների մեղմացմանը` բնակչության համար ստեղծելով օրինական հիմունքներով բնական պաշարներից օգտվելու հնարավորություններ: Ընդ որում, ԲՀՊՏ-ներում ԷԾ-ից ստացված օգուտներն անհրաժեշտ է արդարացիորեն բաշխել` նպատակ ունենալով նպաստել համայնքների սոցիալական վիճակի բարելավմանը: Մյուս կողմից, օգուտների բաշխման և փոխհատուցման մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև ծախսեր կրող ու օգուտներ ստացող համայնքների և անհատների որոշումը բավականին դժվար խնդիր է, որը կարող է լուծվել միայն ԷԾ-ների մանրակրկիտ հետազոտության շնորհիվ: Հարկ է նշել նաև, որ էկոհամակարգերին, անշուշտ, բնորոշ է փոփոխություններին հարմարվելու և ինքնավերականգնվելու հատկությունը, սակայն առավելագույն խախտմանը հասնելու դեպքում դրանց բնույթը կարող է փոխվել և որոշակի ԷԾ-ների հնարավորությունների ընձեռումը դադարեցվել: Հետևաբար` ԲՀՊՏ-ները, լինելով բնապահպանական ճկուն գործիք, պետք է ապահովեն ԷԾ-ների կայունությունը` լուծելով մի շարք տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր խնդիրներ.

4) էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունները հիմնականում ունեն ապահովող (սնունդ, մաքուր ջուր, թարմ օդ, վառելիք, հումք), կարգավորիչ (կլիմա, բնական աղետների և համաճարակների կանխում, ապաստաններ, կենսամիջավայր, էրոզիայի կանխում), մշակութային (գեղագիտական, կրոնական, գիտաճանաչողական, սոցիալական և հոգևոր արժեքներ, ավանդույթների ձևավորում, ռեկրեացիոն ռեսուրսներ) և աջակցող (հողագոյացում, ֆոտոսինթեզ, ազոտի, ածխածնի, թթվածնի, ջրի շրջանառություն) նշանակություն: ԷԾ-ները տնտեսական արժեք են ներկայացնում և պետք է ինտեգրվեն երկրի տնտեսության ընդհանուր համակարգում: Դրանց տրամադրման կամ պահպանման համար նախատեսված փոխհատուցման վճարները նոր մոտեցումներ են բնապահպանության ոլորտում, որոնք խրախուսում են լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական հավելյալ հոսքերի ստեղծումը: ԷԾ-ների դիմաց կատարվող փոխհատուցման վճարների մեխանիզմի ձևավորման ժամանակ պետք է հստակ նշվի ԷԾ-ների տեսակը, սպառողների կողմից դրանց տրամադրողներին ուղղվող միջոցների ծավալները, իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը` հաշվի առնելով տեղական առանձնահատկություններն ու սոցիալ-տնտեսական իրավիճակը: Հետևաբար` ԷԾ-ների տնտեսական երկարաժամկետ ռազմավարությունը պետք է նպատակամղվի էկոլոգիապես ռացիոնալ, սոցիալապես արդարացի և տնտեսապես շահավետ խնդիրների լուծմանը.

5) տեսականորեն ԲՀՊՏ-ներում ԷԾ-ների պահպանման նպատակով ֆինանսական հիմնական աղբյուրներ են հանդիսանում բնապահպանության ոլորտի պետական ծախսերը, աղտոտող կազմակերպությունների միջոցները, դոնոր կազմակերպությունները, բնօգտագործման վճարները, հողերի սեփականատերերը, հովանավորները և այլն: ԷԾ-ների դիմաց կատարված վճարները հետագայում կարող են ձևավորել վերարտադրվող էկոլոգիական հիմնադրամներ` նպաստելով բնության պահպանության համար միջոցների տրամադրմանը, փոխհատուցման ֆոնդերի ստեղծմանը և կանաչ էկոնոմիկայի հիմքերի ստեղծմանը: Նշված մոտեցումները համահունչ են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Բնապահպանական ոլորտի նորարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 16 արձանագրային որոշմանը.

6) ԲՀՊՏ-ներում ձևավորվող ԷԾ-ների համալիր նշանակությունը, հատկապես նրանց կողմից կենսապայմանների ապահովումը, դեռևս չունի տնտեսական կոնկրետ գնահատում, ինչը հանգեցնում է էկոհամակարգերի խախտմանը և կենսաբազմազանության աղքատացմանը: Ներկայումս ԷԾ-ների տնտեսական գնահատման մեթոդներն առավելապես կիրառվում են հանքահումքային, անտառային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև էկոզբոսաշրջության ոլորտներում: Էկոզբոսաշրջությունը բնութագրվում է բնական միջավայրի վրա համեմատաբար թույլ բացասական ազդեցությամբ` հանդիսանալով էկոլոգիական գիտելիքների և տեղեկատվության տարածման, բնապահպանական և սոցիալ-տնտեսական համակարգերի միջև լարվածության թուլացման ու ինտեգրմանը նպաստող արդյունավետ միջոց: Այն ապահովում է ԲՀՊՏ-ների կառավարման համար միջոցների հավելյալ ներհոսք և ֆինանսական կայունության աճ: Էկոզբոսաշրջությունը միաժամանակ տեղական բնակչության համար կայուն եկամուտներ ստանալու, կենսամակարդակի, զբաղվածության և ԲՀՊՏ-ների կառավարման գործընթացներին մասնակցության աստիճանի բարձրացման գործուն եղանակ է:

4. ԲՀՊՏ-ների դերը կլիմայի փոփոխության և անապատեցման հիմնահարցերի տեսանկյունից`

1) կենսաբազմազանության պահպանությունը, կլիմայի փոփոխությունը և հողերի դեգրադացիան (անապատացումը) խիստ փոխկապակցված գործընթացներ են.

2) երկրի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակի անընդհատ ավելացումն ու մարդու կողմից կանաչ զանգվածների կրճատումը նպաստում են գլոբալ տաքացման գործընթացի ակտիվացմանը, որի արդյունքում մեծանում է կլիմայական բաղադրիչի բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա: Այն արտահայտվում է պոպուլյացիաների և տեսակների թվաքանակի կրճատմամբ, տեսակների տարածման արեալների փոփոխությամբ, կենսացիկլի տարածաժամանակային փոփոխությամբ, միաժամանակ ընթացող փոխազդեցությունների խախտմամբ (օրինակ` բույսերի և փոշոտող միջատների), տեսակների դեմոգրաֆիկ ցուցանիշների փոփոխությամբ (օրինակ` կենսունակություն ու պտղատվություն), վնասատուների թվաքանակի և հիվանդությունների զանգվածային բռնկումների ավելացմամբ, մրցակից տեսակների միջև հավասարակշռության խախտմամբ, ինվազիվ տեսակների և հիվանդածին օրգանիզմների տարածմամբ և այլն: Այսպիսի բազմաբնույթ փոփոխությունները բնականաբար բացասական ազդեցություն են թողնում ինչպես բնական ռեսուրսների վիճակի, այդպես էլ հասարակության առողջ ապրելակերպի վրա: ԲՀՊՏ-ները, հանդիսանալով կլիմայի փոփոխությունների դիմակայելուն ուղղված միջազգային և ազգային գործընթացների կարևոր մաս, նպաստում են կանխարգելելու նման փոփոխությունները հետևյալ ճանապարհներով`

ա. ապահովում են բնական վիճակին մոտ գտնվող ու ածխածնի կուտակման բարձր ներուժ ունեցող էկոհամակարգերի լայն սպեկտրի միջոցով (անտառներ, ջրաճահճային տարածքներ, մարգագետիններ) ածխածնի ակտիվ կուտակումը` նպաստելով մթնոլորտում ջերմոցային գազերի քանակության կրճատմանը,

բ. պահպանում են էկոհամակարգերի ամբողջականությունը` ծառայելով բուֆերներ տեղային կլիմայի կայունության համար և մեղմացնում են բնական աղետների բնույթը,

գ. հանդիսանում են «կլիմայական ապաստաններ» կենդանիների շատ տեսակների համար, որոնք ապրելավայրի սովորական պայմանների փոփոխության դեպքում կարող են ԲՀՊՏ-ներում ստեղծել նոր կայուն պոպուլյացիաներ,

դ. հանդիսանում են այն գենետիկական նյութի աղբյուրը, որը կարող է ապահովել կլիմայի տաքացմանը հարմարեցված ջերմադիմացկուն, չորադիմացկուն նոր սելեկցիոն սորտերի ստացումը,

ե. նպաստում են էկոհամակարգերի կայունությանը և ԷԾ-ների պահպանմանը` նվազեցնելով գլոբալ տաքացման բացասական հետևանքները.

3) ինչ վերաբերում է անապատացման հիմնախնդիրներին, ապա հայտնի է, որ բուսականությունը և դրա ֆիզիկական կառուցվածքի բազմազանությունն օժանդակում են հողերի պահպանությանը և կազմավորմանը, ինչպես նաև կարգավորում են ջրերի մակերևութային հոսքը, տեղային կլիման և հողերի կողմից մթնոլորտային տեղումների կլանումը` ապահովելով չորային և կիսաչորային տարածքներում ԷԾ-ների պահպանությունը: Ընդ որում, ԷԾ-ների փոխկապակցվածության խախտումը հանդիսանում է չորային և կիսաչորային տարածքների անապատացման առանցքային գործոններից մեկը, երբ բնական ռեսուրսների էկոլոգիապես անթույլատրելի երկարատև տնտեսավարումը (օգտակար հանածոների արդյունահանում, գերարածեցում, ջրային և անտառային ռեսուրսների գերօգտագործում և այլն) չի համապատասխանում բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի էկոլոգիական բարվոք վիճակն ապահովող հնարավորություններին: Տնտեսական օգտագործման ենթարկված տարածքներում անապատացման գործընթացների դրսևորման մակարդակը և արագությունը կախված են ոչ միայն հողօգտագործման սխալ եղանակներից և մեթոդներից, այլև հողերի օգտագործման և պահպանության հարաբերության միջև հավասարակշռության բացակայությունից: Յուրաքանչյուր կոնկրետ տարածաշրջանում անապատացման գործընթացների կանխումը կամ մեղմացումը հնարավոր է միայն տարածքի բնական ռեսուրսների ներուժի «օգտագործման-բարելավման-պահպանման» հարաբերության բացահայտման դեպքում, որը կապահովի բնական միջավայրի լանդշաֆտաէկոլոգիական հավասարակշռության պահպանությունը: Այստեղ կրկին առաջին պլան է մղվում ԲՀՊՏ-ների դերը, որոնք կարող են հանդիսանալ մոդելային տեղամասեր` հողերի անապատացումը կանխարգելելու կամ մեղմացնելու և դրա արդյունքները ցուցադրելու համար: ԲՀՊՏ-ների առկայությունը նպաստում է բուսածածկույթի պահպանմանը, հողերի էրոզիայի կանխարգելմանը, ջրային և ջերմային բալանսի կարգավորմանը, աղետների կառավարմանը և ԷԾ-ների տրամադրմանը:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՀՊՏ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման պատմական համառոտ ակնարկը`

1) Հայաստանի ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացն սկսվել է 1958 թվականից, երբ ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 որոշմամբ ստեղծվեցին «Խոսրովի», «Դիլիջանի» և «Շիկահողի» պետական արգելոցները, ինչպես նաև «Ախնաբադի կենու», «Արջատխլենու», «Գիհու նոսրանտառային», «Գյուլագարակի», «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Սոսու պուրակ» պետական արգելավայրերը: Այնուհետև 1959 թ. ստեղծվեցին 4 պետական արգելավայրեր («Արագածի ալպյան», «Բանքսի սոճու», «Գոռավանի ավազուտներ», «Կովկասյան մրտավարդենու»): Գործընթացի հաջորդ փուլն ընդգրկեց 1971-1972 թվականները` ստեղծվեցին ևս 7 պետական արգելավայրեր (»Արզական-Մեղրաձորի», «Գանձաքարի», «Գետիկի», «Իջևանի», «Մարգահովիտի», «Եղեգնաձորի», «Գորիսի»), որից հետո 1987-1989 թվականներին ստեղծվեց «Սև լիճ» պետական արգելոցը և 2 պետական արգելավայրեր: Այսպիսով` Հայաստանի պատմության խորհրդային ժամանակահատվածում ստեղծվեցին 4 արգելոցներ և 20 արգելավայրեր: Ընդ որում`

ա. ԲՀՊՏ-ներն ստեղծվել են համապատասխան օրենսդրության և ռազմավարության բացակայության պայմաններում,

բ. ԲՀՊՏ-ներն ստեղծվել են առանց լուրջ գիտական հիմնավորումների` հիմնականում նպատակաուղղված անտառների պահպանությանն ու վերարտադրությանը,

գ. ԲՀՊՏ-ների ստեղծման ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվել լեռնային երկրներին բնորոշ լանդշաֆտների և դրանց բաղադրամասերի ուղղահայաց գոտիական բաշխվածության աշխարհագրական օրինաչափությունները,

դ. հիմնականում բացակայում էին ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրությունները, հատկապես` պետական արգելավայրերի,

ե. հիմնականում չեն սահմանվել ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմները և այդ տարածքներում թույլատրելի գործողությունները,

2) Հայաստանի անկախության տարիներին ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացը պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրով: Նախատեսված ԲՀՊՏ-ներից ստեղծվել է միայն «Խոր վիրապ» արգելավայրը, իսկ գործողությունների ազգային ծրագրից դուրս` «Զանգեզուր» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշում), «Զիկատար» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 380-Ն որոշում), «Խուստուփ» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշում) արգելավայրերը և «Արփի լիճ» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. ապրիլի 16-ի N 405-Ն որոշում), «Արևիկ» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշում) ազգային պարկերը: Բացի դրանից, կատարվել են նաև որոշ ԲՀՊՏ-ների կատեգորիայի փոփոխություններ: Այսպես`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հոկտեմբերի 12-ի N 976 որոշմամբ փոխվել է «Սև լիճ» պետական արգելոցի կատեգորիան` տալով պետական արգելավայրի կատեգորիա,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. փետրվարի 21-ի N 165 որոշմամբ «Դիլիջան» պետական արգելոցի և հարակից տարածքների վրա կազմակերպվել է «Դիլիջան» ազգային պարկը.

3) Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման կարևոր առաջընթաց կարելի է համարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հունվարի 18-ի N 204-Ն և N 205-Ն որոշումներով «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի 2007-2011 թվականների կառավարման պլանների հաստատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. ապրիլի 23-ի N 500-Ն որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 22-ի N 1854-Ա որոշմամբ «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թվականների կառավարման պլանների հաստատումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի բնության հուշարձանների ցանկը, որում ընդգրկվել են 230 բնության հուշարձաններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն ցանկում լիարժեք չէր ներկայացվել Հայաստանի տարածքում առկա կենդանի և անկենդան բնական օբյեկտների և համալիրների հարուստ բազմազանությունը, քարտեզագրված և ճշգրտված չեն բնության հուշարձանների պահպանման գոտիները, սահմանազատված չեն հողամասերը, բնության հուշարձանները չունեն «ԲՀՊՏ-ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագրեր` Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեի շրջանակներում ընդգրկվեց «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքներ» ծրագիրը, որի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մայիսի 2-ի N 473-Ն որոշմամբ հաստատվում է բնության հուշարձանների նոր ցանկը` 232 անվանումով և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով հաստատվում է «Թռչկան» ջրվեժի անձնագիրը: Ներկայումս բնության հուշարձաններից 106-ը հանդիսանում են երկրաբանական, 48-ը` ջրաերկրաբանական, 40-ը` ջրագրական, 17-ը` բնապատմական և 21-ը` կենսաբանական հուշարձաններ.

5) այսպիսով` ներկայումս հանրապետությունում գործում են հետևյալ ԲՀՊՏ-ները (աղյուսակ N 1)`

ա. 3 պետական արգելոցներ («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), որոնք զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19%-ը,

բ. 4 ազգային պարկեր («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ»), որոնք զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96%-ը,

գ. 232 բնության հուշարձաններ,

դ. 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95%-ը:

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՀՊՏ-ՆԵՐԸ, ՍՏԵՂԾՈՒՄԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|ԲՀՊՏ-ի    |Կառավարության |Նպատակը                     |ՀՀ մարզը|Զբաղեցրած|

|անվանումը |որոշման համարը|                            |        |տարածքը  |

|          |              |                            |        |(հեկտար) |

|__________|______________|____________________________|________|_________|

|ԱՐԳԵԼՈՑՆԵՐ|ՀՍՍՀ          |Ազատ և  Վեդի գետերի         |Արարատ, |23 213.5 |

|Խոսրովի   |Մինիստրների   |ավազաններում, լեռնային      |Կոտայք  |         |

|անտառ     |սովետի 1958 թ.|չորասեր համակեցությունների, |        |         |

|          |սեպտեմբերի    |մշակովի բույսերի վայրի      |        |         |

|          |13-ի N Պ-341  |ցեղակիցների, արիդային       |        |         |

|          |              |նոսրանտառների, Հայաստանի    |        |         |

|          |              |Կարմիր գրքում գրանցված      |        |         |

|          |              |կենդանիների ու բույսերի     |        |         |

|          |              |պահպանություն               |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Շիկահող   |ՀՍՍՀ          |էնդեմիկ և  ռելիկտային       |Սյունիք |12 137.1 |

|          |Մինիստրների   |բուսատեսակների, խոնավասեր   |        |         |

|          |սովետի 1958 թ.|անտառների, հարավային        |        |         |

|          |սեպտեմբերի    |Հայաստանում միայն այստեղ    |        |         |

|          |13-ի N Պ-341  |հանդիպող արևելյան  հաճարենու|        |         |

|          |              |և  հատապտղային կենու        |        |         |

|          |              |պուրակների, Հայաստանի Կարմիր|        |         |

|          |              |գրքում գրանցված կենդանիների |        |         |

|          |              |ու բույսերի պահպանություն   |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Էրեբունի  |ՀՍՍՀ          |վայրի հացազգիների գենոֆոնդի |Կոտայք  |  89.0   |

|          |Մինիստրների   |և  աճելավայրի պահպանություն |        |         |

|          |խորհրդի       |                            |        |         |

|          |1981 թ. N 324 |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|ԱԶԳԱՅԻՆ   |ՀՍՍՀ Կոմկուսի |Սևանա  լճի էկոհամակարգի     |Գեղար-  |147 455.0|

|ՊԱՐԿԵՐ    |Կենտկոմի և    |պահպանություն               |քունիք  |         |

|Սևան      |Մինիստրների   |                            |        |         |

|          |խորհրդի       |                            |        |         |

|          |1978 թ. մարտի |                            |        |         |

|          |14-ի N 125    |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Դիլիջան   |ՀՀ            |կաղնու և  հաճարենու         |Տավուշ  |33 765.0 |

|          |կառավարության |ռելիկտային անտառների,       |        |         |

|          |2002 թ.       |հատապտղային կենու եզակի     |        |         |

|          |փետրվարի 21-ի |պուրակի, բնական սոճուտների, |        |         |

|          |N 165         |հանքային աղբյուրների սնման  |        |         |

|          |              |մակերեսների, Հայաստանի      |        |         |

|          |              |Կարմիր գրքում գրանցված      |        |         |

|          |              |կենդանիների ու բույսերի     |        |         |

|          |              |պահպանություն               |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Արփի լիճ  |ՀՀ            |Արփի լճի էկոհամակարգի,      |Շիրակ   |21 179.3 |

|          |կառավարության |հազվագյուտ և  չվող          |        |         |

|          |2009 թ. ապրիլի|թռչնատեսակների              |        |         |

|          |16-ի N 405-Ն  |բնադրավայրերի, Հայաստանի    |        |         |

|          |              |Կարմիր գրքում գրանցված      |        |         |

|          |              |բուսատեսակների պահպանություն|        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Արևիկ     |ՀՀ            |Մեղրիի լեռնաշղթայի          |Սյունիք |34 401.8 |

|          |կառավարության |լանդշաֆտային ու կենսաբանական|        |         |

|          |2009 թ.       |բազմազանության, բնական և    |        |         |

|          |հոկտեմբերի    |մշակութային ժառանգության    |        |         |

|          |15-ի N 1209-Ն |պահպանություն               |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|ԱՐԳԵԼԱՎԱՅ-|ՀՍՍՀ          |ռելիկտային Կենի հատապտղային |Տավուշ  |  25.0   |

|ՐԵՐ       |Մինիստրների   |տեսակի պահպանություն        |        |         |

|Ախնաբադի  |սովետի 1958 թ.|                            |        |         |

|կենու     |սեպտեմբերի    |                            |        |         |

|          |13-ի N Պ-341  |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Արջատխլե- |ՀՍՍՀ          |ռելիկտային արջատխլենու և    |Տավուշ  |  40.0   |

|նու       |Մինիստրների   |կենու պուրակների            |        |         |

|          |սովետի 1958 թ.|պահպանություն               |        |         |

|          |սեպտեմբերի    |                            |        |         |

|          |13-ի N Պ-341  |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Գիհու     |ՀՍՍՀ          |Գիհի բազմապտուղ, Գիհի       |Գեղար-  | 3 312.0 |

|նոսրանտա- |Մինիստրների   |գարշահոտ և  Գիհի երկարատերև |քունիք  |         |

|ռային     |սովետի 1958 թ.|տեսակների գերակշռությամբ    |        |         |

|          |սեպտեմբերի    |նոսրանտառների պահպանություն |        |         |

|          |13-ի N Պ-341  |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Գյուլագա- |ՀՍՍՀ          |ռելիկտային սոճու անտառների  |Լոռի    | 2 576.0 |

|րակի      |Մինիստրների   |պահպանություն               |        |         |

|          |սովետի 1958 թ.|                            |        |         |

|          |սեպտեմբերի    |                            |        |         |

|          |13-ի N Պ-341  |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Հերհերի   |ՀՍՍՀ          |գիհու ռելիկտային            |Վայոց   | 6 139.0 |

|նոսրանտա- |Մինիստրների   |նոսրանտառների պահպանություն |ձոր     |         |

|ռային     |սովետի 1958 թ.|                            |        |         |

|          |սեպտեմբերի    |                            |        |         |

|          |13-ի N Պ-341  |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Ջերմուկի  |ՀՍՍՀ          |Խոշորառէջ կաղնու լեռնային   |Վայոց   | 3 865.0 |

|անտառային |Մինիստրների   |անտառների և  դրանց բնորոշ   |ձոր     |         |

|          |սովետի 1958 թ.|կենդանական աշխարհի          |        |         |

|          |սեպտեմբերի    |պահպանություն               |        |         |

|          |13-ի N Պ-341  |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Սոսու     |ՀՍՍՀ          |Սոսի արևելյան  տեսակի բնական|Սյունիք |  64.2   |

|պուրակ    |Մինիստրների   |պուրակի պահպանություն       |        |         |

|          |սովետի 1958 թ.|                            |        |         |

|          |սեպտեմբերի    |                            |        |         |

|          |13-ի N Պ-341  |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Արագածի   |ՀՍՍՀ          |սառցադաշտային Քարի լճի և    |Արագա-  | 300.0   |

|ալպյան    |Մինիստրների   |հարակից ալպյան              |ծոտն    |         |

|          |սովետի 1959 թ.|մարգագետինների պահպանություն|        |         |

|          |հունվարի 29-ի |                            |        |         |

|          |N 20          |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Բանքսի    |ՀՍՍՀ          |Բանքսի սոճու եզակի          |Կոտայք  |   4.0   |

|սոճու     |Մինիստրների   |տնկարանային պուրակի         |        |         |

|          |սովետի 1959 թ.|պահպանություն               |        |         |

|          |հունվարի 29-ի |                            |        |         |

|          |N 20          |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Գոռավանի  |ՀՍՍՀ          |ավազուտային անապատի և  դրան |Արարատ  |  95.99  |

|ավազուտներ|Մինիստրների   |բնորոշ բուսական ու          |        |         |

|          |սովետի 1959 թ.|կենդանական աշխարհի          |        |         |

|          |հունվարի 29-ի |պահպանություն               |        |         |

|          |N 20          |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Կովկասյան |ՀՍՍՀ          |ռելիկտային Մրտավարդ         |Լոռի    |1 000.0  |

|մրտավարդե-|Մինիստրների   |կովկասյան տեսակի            |        |         |

|նու       |սովետի 1959 թ.|պահպանություն               |        |         |

|          |հունվարի 29-ի |                            |        |         |

|          |N 20          |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Արզական-  |ՀՍՍՀ          |անտառային հազվագյուտ        |Կոտայք  |13 532.0 |

|Մեղրաձորի |Մինիստրների   |կենդանիների (գորշ արջ,      |        |         |

|          |սովետի 1971 թ.|կովկասյան մարեհավ)          |        |         |

|          |ապրիլի 9-ի    |պահպանություն               |        |         |

|          |N 212         |                            |        |         |

|          |կարգադրություն|                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Գանձաքարի |ՀՍՍՀ          |լեռնային անտառների,         |Տավուշ  | 6 813.0 |

|          |Մինիստրների   |հազվագյուտ և  արժեքավոր     |        |         |

|          |սովետի 1971 թ.|կենդանիների (այծյամ,        |        |         |

|          |ապրիլի 9-ի    |գորշ արջ, Կովկասյան մարեհավ)|        |         |

|          |N 212         |պահպանություն               |        |         |

|          |կարգադրություն|                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Գետիկի    |ՀՍՍՀ          |լեռնային անտառների,         |Գեղար-  | 5 728.0 |

|          |Մինիստրների   |հազվագյուտ և  արժեքավոր     |քունիք  |         |

|          |սովետի 1971 թ.|կենդանիների (այծյամ,        |        |         |

|          |ապրիլի 9-ի    |գորշ արջ, Կովկասյան մարեհավ)|        |         |

|          |N 212         |պահպանություն               |        |         |

|          |կարգադրություն|                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Իջևանի    |ՀՍՍՀ          |անտառային լանդշաֆտների ու   |Տավուշ  | 5 908.0 |

|          |Մինիստրների   |դրանց բնորոշ կենդանական     |        |         |

|          |սովետի 1971 թ.|աշխարհի պահպանություն       |        |         |

|          |ապրիլի 9-ի    |                            |        |         |

|          |N 212         |                            |        |         |

|          |կարգադրություն|                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Մարգահովտի|ՀՍՍՀ          |խոնավասեր անտառների և  դրանց|Լոռի    | 3 368.0 |

|          |Մինիստրների   |բնորոշ կենդանական աշխարհի   |        |         |

|          |սովետի 1971 թ.|պահպանություն               |        |         |

|          |ապրիլի 9-ի    |                            |        |         |

|          |N 212         |                            |        |         |

|          |կարգադրություն|                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Եղեգնաձորի|ՀՍՍՀ          |անտառային լանդշաֆտների ու   |Վայոց   | 4 200.0 |

|          |Մինիստրների   |դրանց բնորոշ կենդանական     |Ձոր     |         |

|          |սովետի 1971 թ.|աշխարհի պահպանություն       |        |         |

|          |նոյեմբերի 16-ի|                            |        |         |

|          |N 375         |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Գորիսի    |ՀՍՍՀ          |անտառային լանդշաֆտների ու   |Սյունիք | 1850.0  |

|          |Մինիստրների   |դրանց բնորոշ կենդանական     |        |         |

|          |սովետի 1972 թ.|աշխարհի պահպանություն       |        |         |

|          |նոյեմբերի 6-ի |                            |        |         |

|          |N 775         |                            |        |         |

|          |կարգադրություն|                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Որդան     |ՀՍՍՀ          |հայկական Որդան կարմիրի      |Արմավիր | 219.85  |

|կարմիր    |Մինիստրների   |աղուտային բնակության վայրերի|        |         |

|          |խորհրդի       |և  աղասեր բույսերի          |        |         |

|          |1987 թ.       |պահպանություն               |        |         |

|          |փետրվարի 2-ի  |                            |        |         |

|          |N 61          |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Բողաքարի  |ՀՍՍՀ          |էնդեմիկ բուսատեսակների      |Սյունիք | 2 728.0 |

|          |Մինիստրների   |(Վարդակակաչ սոսնովսկու,     |        |         |

|          |խորհրդի       |Խլածաղիկ թախտաջյանի, Կաղնի  |        |         |

|          |1989 թ.       |արաքսյան և  այլն)           |        |         |

|          |օգոստոսի 10-ի |պահպանություն               |        |         |

|          |N 400         |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Սև  լիճ   |ՀՀ            |բարձրալեռնային Սև  լճի      |Սյունիք |  240.0  |

|          |կառավարության |էկոհամակարգի պահպանություն  |        |         |

|          |2001 թ.       |                            |        |         |

|          |հոկտեմբերի    |                            |        |         |

|          |12-ի N 975    |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Խոր վիրապ |ՀՀ            |խոնավ էկոհամակարգերի        |Արարատ  |  50.28  |

|          |կառավարության |պահպանություն               |        |         |

|          |2007 թ.       |                            |        |         |

|          |հունվարի 25-ի |                            |        |         |

|          |N 975-Ն       |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Հանքավանի |ՀՀ            |հանքային աղբյուրների սնման  |Կոտայք  |5 169.04 |

|ջրաբանական|կառավարության |ավազանների պահպանություն    |        |         |

|          |2009 թ.       |                            |        |         |

|          |սեպտեմբերի    |                            |        |         |

|          |17-ի N 1063-Ն |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Ջերմուկի  |ՀՀ            |հանքային տաք աղբյուրների    |Վայոց   |17 371.0 |

|ջրաբանական|կառավարության |սնման ավազանների            |ձոր     |         |

|          |2009 թ.       |պահպանություն               |        |         |

|          |սեպտեմբերի    |                            |        |         |

|          |17-ի N 1063-Ն |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Զանգեզուր |ՀՀ            |մարգագետնատափաստանային,     |Սյունիք |25 870.64|

|          |կառավարության |ենթալպյան և  ալպյան         |        |         |

|          |2009 թ.       |էկոհամակարգերի պահպանություն|        |         |

|          |հոկտեմբերի    |                            |        |         |

|          |15-ի N 1187-Ն |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Զիկատար   |ՀՀ            |անտառային էկոհամակարգերի    |Տավուշ  |  150.0  |

|          |կառավարության |պահպանություն               |        |         |

|          |2010 թ.       |                            |        |         |

|          |ապրիլի 8-ի    |                            |        |         |

|          |N 380-Ն       |                            |        |         |

|__________|______________|____________________________|________|_________|

|Խուստուփ  |ՀՀ            |անտառային գոտու վերին       |Սյունիք | 6946.74 |

|          |կառավարության |հատվածի,                    |        |         |

|          |2013 թ.       |մարգագետնատափաստանային և    |        |         |

|          |դեկտեմբերի    |մարգագետնային բնական        |        |         |

|          |19-ի N 1465-Ն |էկոհամակարգերի պահպանություն|        |         |

._________________________________________________________________________.

 

Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի զարգացմանը նպաստող կարևոր արդյունքներից են նաև`

ա. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թ. հոկտեմբերի 27-ի N 364-Ա հրամանով ԲՀՊՏ-ների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումների հաստատումը,

բ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թ. փետրվարի 12-ի N 60-Ա հրամանով ԲՀՊՏ-ի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների համազգեստի ձևի, այն կրելու կարգի և պայմանների հաստատումը,

գ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմին արժանացնելը (Եվրոպայի նախարարների կոմիտեի 2013 թ. հուլիսի 10-ի CM/ResDip (2013)2 հատուկ որոշում):

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի իրականացման գործընթացի վերլուծությունը`

1) սույն ծրագիրը մշակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կենսաբազմազանության համար հզորությունների ստեղծման կարիքների գնահատում» ARM97/G/31 ծրագրի շրջանակներում և պլանավորվել է 8 տարվա համար` ընդգրկելով հետևյալ հինգ բաժինները`

ա. օրենսդրության կատարելագործում. 2006 թ.-ին ընդունվել է «ԲՀՊՏ-ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է մի շարք օրենսդրական ակտեր, այդ թվում` ԲՀՊՏ-ներում մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը (ՀՀ կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշում), ԲՀՊՏ-ների պետական կադաստրի վարման կարգը (ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 20-ի N 259-Ն որոշում), ԲՀՊՏ-ների ստեղծման կարգը (ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 22-ի N 72-Ն որոշում): Վավերացվել են ծրագրով նախատեսված միջազգային 4 համաժողովներ` 2004 թ. «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան», 2008 թ. «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի), «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES), 2010 թ. «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» (Բոնն).

բ. կառավարման համակարգի բարելավում. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2007 թվականին հաստատել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի, 2009 թվականին` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, իսկ 2011 թվականին «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանները,

գ. ԲՀՊՏ-ների ցանցի ընդլայնում. 2004-2009 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվել և իրականացվել են հետևյալ միջնաժամկետ ծրագրերը` 6 նոր ԲՀՊՏ-ների ստեղծման ծրագրերի մշակում («Արևիկ» պետական արգելոց, «Արփի (Գնիշիկ)» և «Ջերմուկ» ազգային պարկեր, «Կիրանց» և «Որոտան» բնական պարկեր, «Արայի լեռ» արգելավայր).

ԲՀՊՏ-ների կադաստրի ստեղծում, ԲՀՊՏ-ների սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքներ (այդ թվում` «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի» պետական արգելոցներ, պետական արգելավայրեր), Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի ստեղծման ծրագրի մշակում,

դ. ֆինանսատնտեսական մեխանիզմների բարելավում. վերջին տարիների ընթացքում զգալիորեն ավելացել են ԲՀՊՏ-ների ֆինանսավորման ծավալները: 2000-2013 թթ. ընթացքում պետական արգելոցների, ազգային պարկերի և արգելոցապարկային համալիրի ֆինանսավորումն աճել է մոտ 4.8 անգամ,

ե. կադրային ապահովության բարելավում. պետական միջոցներով և միջազգային կառույցների աջակցությամբ կազմակերպվել են ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների կադրերի վերապատրաստման դասընթացներ, ուժեղացվել են առկա ԲՀՊՏ-ների տեխնիկական հզորությունները և ենթակառուցվածքները, համալրվել են գիտական կադրերը, ստեղծվել են այցելուների կենտրոններ, վերականգնվել են թանգարանները և այլն.

2) ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ժամկետները հիմնականում չեն պահպանվել, իսկ դրանց չկատարման կամ թերի կատարման հիմնական պատճառն այն է, որ ծրագրով նախատեսվող որոշ գործողություններ իրատեսական չեն և հստակ չեն դրանց իրականացման նպատակները, որոշ գործողություններ էլ չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, օրինակ` բնական պարկերի ստեղծումը: Գործողությունների ծրագրի լուրջ թերություններից է ԲՀՊՏ-ների զարգացման պրակտիկայում առաջնային համարվող էկոլոգիական ցանցերի ստեղծման գաղափարի բացակայությունը: Ըստ էության չեն դիտարկվում նաև անդրսահմանային ԲՀՊՏ-ի ստեղծման խնդիրը, կլիմայի փոփոխության ազդեցության սպառնալիքները:

7. Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերը`

1) միջազգային կազմակերպությունները նշանակալի ավանդ են ունեցել Հայաստանի Հանրապետության ԲՀՊՏ-ների համակարգի ընդլայնման, զարգացման և պահպանության գործում: Նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերը կարելի է բաժանել հետևյալ հիմնական ուղղությունների`

ա. ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում ստեղծվել են նոր ԲՀՊՏ-ներ,

բ. ծրագրեր, որոնց իրականացումը նպաստել է ԲՀՊՏ-ների կառավարման համակարգի և կարողությունների հզորացմանը,

գ. ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում բարելավվել է ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրությունը.

2) առավել խոշոր ֆինանսական ներդրումներ են իրականացվել Համաշխարհային բանկի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի, Բնության համաշխարհային հիմնադրամի, Կովկասի բնության հիմնադրամի կողմից.

3) որոշ ծրագրերի շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի ԲՀՊՏ-ներում հանդիպող մի քանի հազվագյուտ կենդանատեսակներ և դրանց պոպուլյացիաներ, ինչպես օրինակ` Դալի ավազամուկը, կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, սև անգղը, հայկական իժը, Դարևսկու իժը և այլն: Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից մշակվել և հավանության են արժանացել կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի պահպանության և մոնիթորինգի ծրագրերը: Առանձնացվել են նաև Հայաստանի 18 կարևոր թռչնաբանական տարածքներ և կազմվել է 16 կարևոր բուսաբանական տարածքների նախնական ցանկը:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՀՊՏ-ՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

 

8. Կենսաբազմազանության ներկայացվածությունը`

1) ԲՀՊՏ-ներում առավել կարևորվում է կենսաբազմազանության ներկայացվածությունը, քանի որ բուսական կամ կենդանական աշխարհի ամեն մի տեսակի կորուստը կարող է էական նշանակություն ունենալ էկոհամակարգերի հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության և կայուն զարգացման համար: Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում իր հարստությամբ և բազմազանությամբ: Հայաստանի աշխարհագրական դիրքը, միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկում գտնվելը, լանդշաֆտային ու բարձունքային գոտիների բազմազանությունը և տեսակառաջացման ակտիվ գործընթացները ստեղծել են նպաստավոր պայմաններ` հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանության ձևավորման համար: Հանրապետության տարածքում գրանցված են ավելի քան 4500 տեսակի սնկեր, մոտ 9000 տեսակի ստորակարգ և բարձրակարգ բույսեր, որոնց խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը` յուրաքանչյուր 1 քառ. կիլոմետրին ընկնում է մոտ 107 տեսակ: Հարուստ է նաև կենդանական աշխարհը` շուրջ 17 500 տեսակի անողնաշար և ողնաշարավոր կենդանիներ: Գենոֆոնդում առկա են ոչ միայն բազմաթիվ էնդեմիկ տեսակներ, մշակովի և ընտելացված տեսակների վայրի ցեղակիցներ, այլև արժեքավոր, օգտակար տեսակներ, որոնց մի մասը գտնվում է կրիտիկական վիճակում, իսկ զգալի մասը` վտանգված կամ խոցելի է: Կենսաբազմազանությունը Հայաստանում ունի բնապահպանական և սոցիալտնտեսական կարևոր նշանակություն, որի բաղադրիչները դարերով օգտագործվել և ներկայումս էլ ակտիվ օգտագործվում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` գյուղատնտեսությունում, սննդարդյունաբերությունում, շինարարությունում, դեղագործությունում և այլն.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահպանության է ենթակա ողջ կենսաբազմազանությունը, սակայն առաջնահերթ պահպանության կարիք ունեն բույսերի և կենդանիների` կրիտիկական վիճակում գտնվող և վտանգված տեսակները: Վերջին տարիներին Հայաստանում տարվել է մեծ աշխատանք` բույսերի և կենդանիների հազվագյուտ ու խոցելի տեսակների բացահայտման և գնահատման ուղղությամբ: Այդ տվյալները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումներով հաստատված` Հայաստանի բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում: Ընդ որում, Կարմիր գրքում տեսակների գրանցման փաստը համարվում է այն գերակա չափորոշիչը, որով գնահատվում է Հայաստանի ԲՀՊՏ-ներում կենսաբազմազանության ներկայացվածությունը (աղյուսակ N 2): Հավելվածում բերված տվյալներից ակնհայտ է դառնում հետևյալը`

ա. Հայաստանի ԲՀՊՏ-ների ճնշող մեծամասնությունում բացակայում են լիարժեք տվյալներ կենսաբազմազանության վերաբերյալ,

բ. Կարմիր գրքում գրանցված գլխարկավոր սնկերի 40 տեսակներից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 33-ը (82.5%): Առավել հարուստ է ներկայացված «Դիլիջան» ազգային պարկի տարածքը: «Շիկահող» և «Էրեբունի» պետական արգելոցներում, «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև պետական արգելավայրերի գերակշռող մասում տվյալների բացակայությունը հավանաբար վկայում է այն մասին, որ այս տարածքներում սնկերի տեսակային կազմի ուսումնասիրության աշխատանքներ չեն տարվել,

 

Աղյուսակ N 2

 

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՀՊՏ-ՆԵՐՈՒՄ

 

._________________________________________________________________________.

|Կատեգո-|ԲՀՊՏ-ի   |Սնկեր        |Բարձրակարգ   |Անողնաշար    |Ողնաշարավոր  |

|րիան   |անվանումը|             |բույսեր      |կենդանիներ   |կենդանիներ   |

|       |         |_____________|_____________|_____________|_____________|

|       |         |Ընդ-  |ՀՀ    |Ընդ-  |ՀՀ    |Ընդ-  |ՀՀ    |Ընդ-  |ՀՀ    |

|       |         |հանուր|Կարմիր|հանուր|Կարմիր|հանուր|Կարմիր|հանուր|Կարմիր|

|       |         |քանակը|գիրք  |քանակը|գիրք  |քանակը|գիրք  |քանակը|գիրք  |

|_______|_________|______|______|______|______|______|______|______|______|

|Արգելոց|Խոսրովի  |Տվյալ-|  6   | 1849 |  26  | 1500 |  31  |  283 |  34  |

|       |անտառ    |ներ   |      |      |      |      |      |      |      |

|       |         |չկան  |      |      |      |      |      |      |      |

|       |_________|_____________|______|______|______|______|______|______|

|       |Շիկահող  |Տվյալներ չկան| 1074 |  49  |Տվյալ-|  6   |  220 |  21  |

|       |         |             |      |      |ներ   |      |      |      |

|       |         |             |      |      |չկան  |      |      |      |

|       |_________|_____________|______|______|______|______|______|______|

|       |Էրեբունի |Տվյալներ չկան| 292  |  20  | 774  |  5   |  99  |  1   |

|_______|_________|_____________|______|______|______|______|______|______|

|Ազգային|Սևան     | 267  |  6   | 1619 |  19  | 683  |  20  |  336 |  52  |

|պարկ   |_________|______|______|______|______|______|______|______|______|

|       |Դիլիջան  | 480  |  20  | 1200 |  9   | 1501 |  7   |  229 |  16  |

|       |_________|______|______|______|______|______|______|______|______|

|       |Արփի լիճ |  13  |  0   | 656  |  12  |2500- |  4   |  249 |  18  |

|       |         |      |      |      |      |3000  |      |      |      |

|       |_________|_____________|______|______|______|______|______|______|

|       |Արևիկ    |Տվյալներ չկան| 1462 |  24  | 528  |  32  |  253 |  28  |

|_______|_________|_____________|______|______|_____________|_____________|

|Արգելա-|Արջատխլե-|Տվյալներ չկան|Տվյալ-|  1   |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|վայր   |նու      |             |ներ   |      |             |             |

|       |         |             |չկան  |      |             |             |

|       |_________|_____________|______|______|_____________|_____________|

|       |Ախնաբադի |Տվյալ-|  2   |Տվյալ-|  1   |Տվյալ-|  0   |Տվյալներ չկան|

|       |կենու    |ներ   |      |ներ   |      |ներ   |      |             |

|       |պուրակ   |չկան  |      |չկան  |      |չկան  |      |             |

|       |_________|______|______|______|______|______|______|_____________|

|       |Արագածի  |  2   |  0   | 158  |  1   |Տվյալ-|  3   |Տվյալներ չկան|

|       |ալպյան   |      |      |      |      |ներ   |      |             |

|       |         |      |      |      |      |չկան  |      |             |

|       |_________|_____________|______|______|______|______|_____________|

|       |Արզական- |Տվյալներ չկան|Տվյալ-|  0   |Տվյալ-|  4   |Տվյալներ չկան|

|       |Մեղրաձորի|             |ներ   |      |ներ   |      |             |

|       |         |             |չկան  |      |չկան  |      |             |

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Բանքսի   |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|       |սոճու    |             |             |             |             |

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Բողաքարի |Տվյալներ չկան|Տվյալ-|  1   |Տվյալներ չկան|Տվյալ-| 2    |

|       |         |             |ներ   |      |             |ներ   |      |

|       |         |             |չկան  |      |             |չկան  |      |

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Գանձաքարի|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Գետիկի   |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Գիհու    |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|       |նոսրանտա-|             |             |             |             |

|       |ռային    |             |             |             |             |

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Գորիսի   |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Գոռավանի |Տվյալներ չկան|Տվյալ-|  8   |Տվյալ-| 12   |Տվյալ-|  7   |

|       |ավազուտ- |             |ներ   |      |ներ   |      |ներ   |      |

|       |ներ      |             |չկան  |      |չկան  |      |չկան  |      |

|       |_________|_____________|______|______|______|______|_____________|

|       |Գյուլագա-|Տվյալ-|  1   |Տվյալ-|  0   |Տվյալ-|  0   |Տվյալներ չկան|

|       |րակի     |ներ   |      |ներ   |      |ներ   |      |             |

|       |         |չկան  |      |չկան  |      |չկան  |      |             |

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Եղեգնաձո-|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|       |րի       |             |             |             |             |

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Զանգեզուր|  13  |      |  696 |  28  |  74  |  7   |  93  | 18   |

|       |_________|_____________|_____________|______|______|______|______|

|       |Իջևանի   |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալ-|  2   |Տվյալ-|  1   |

|       |         |             |             |ներ   |      |ներ   |      |

|       |         |             |             |չկան  |      |չկան  |      |

|       |_________|_____________|_____________|______|______|_____________|

|       |Խոր վիրապ|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալ-|  1   |Տվյալներ չկան|

|       |         |             |             |ներ   |      |             |

|       |         |             |             |չկան  |      |             |

|       |_________|_____________|_____________|______|______|_____________|

|       |Խուստուփ |  9   |  0   | 493  |  17  |  58  |  4   | 111  |  19  |

|       |_________|_____________|_____________|______|______|_____________|

|       |Հանքավանի|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալ-|  2   |Տվյալներ չկան|

|       |ջրաբանա- |             |             |ներ   |      |             |

|       |կան      |             |             |չկան  |      |             |

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Հեր-Հերի |Տվյալներ չկան|Տվյալ-|  1   |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|       |նոսրանտա-|             |ներ   |      |             |             |

|       |ռային    |             |չկան  |      |             |             |

|       |_________|_____________|______|______|_____________|_____________|

|       |Կովկասյան|Տվյալներ չկան|Տվյալ-|  1   |Տվյալ-|  0   |Տվյալներ չկան|

|       |մրտավար- |             |ներ   |      |ներ   |      |             |

|       |դենու    |             |չկան  |      |չկան  |      |             |

|       |_________|_____________|_____________|______|______|_____________|

|       |Մարգահով-|Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալ-|  1   |Տվյալներ չկան|

|       |տի       |             |             |ներ   |      |             |

|       |         |             |             |չկան  |      |             |

|       |_________|_____________|_____________|______|______|_____________|

|       |Որդան    |Տվյալներ չկան|Տվյալ-|  5   |Տվյալ-|  1   |Տվյալ-|   1  |

|       |կարմիր   |             |ներ   |      |ներ   |      |ներ   |      |

|       |         |             |չկան  |      |չկան  |      |չկան  |      |

|       |_________|_____________|_____________|______|______|_____________|

|       |Ջերմուկի |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալ-|  4   |Տվյալներ չկան|

|       |անտառային|             |             |ներ   |      |             |

|       |         |             |             |չկան  |      |             |

|       |_________|_____________|_____________|______|______|_____________|

|       |Ջերմուկի |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|Տվյալ-|  3   |Տվյալներ չկան|

|       |ջրաբանա- |             |             |ներ   |      |             |

|       |կան      |             |             |չկան  |      |             |

|       |_________|_____________|_____________|_____________|_____________|

|       |Սոսու    |Տվյալ-|  2   |Տվյալ-|  1   |Տվյալներ չկան|Տվյալներ չկան|

|       |պուրակ   |ներ   |      |ներ   |      |             |             |

|       |         |չկան  |      |չկան  |      |             |             |

|       |_________|_____________|______|______|_____________|_____________|

|       |Սև  լիճ  |Տվյալներ չկան| 102  |  0   |Տվյալ-|  2   |Տվյալներ չկան|

|       |         |             |      |      |ներ   |      |             |

|       |         |             |      |      |չկան  |      |             |

._________________________________________________________________________.

 

գ. Կարմիր գրքում գրանցված 452 տեսակի բարձրակարգ բույսերից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 166-ը կամ 36.7%-ը, որն, անշուշտ, բարձր ցուցանիշ չէ: Ընդ որում` Կարմիր գրքում գրանցված բարձրակարգ բույսերի ներկայացվածության մակարդակը համեմատաբար բարձր է «Շիկահող» պետական արգելոցում: Պետական արգելավայրերի տարածքներն աչքի են ընկնում Կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների ներկայացվածության ցածր ցուցանիշներով: Ընդ որում` մի շարք արգելավայրերի վերաբերյալ տվյալներն ընդհանրապես բացակայում են,

դ. Կարմիր գրքում գրանցված 155 տեսակի անողնաշար կենդանիներից 97-ը կամ 62.6%-ը հանդիպում են ԲՀՊՏ-ներում: Տեսակների ներկայացվածությամբ աչքի են ընկնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերը: Ներկայացվածության ցածր մակարդակ արձանագրվել է «Շիկահող» և «Էրեբունի» պետական արգելոցներում, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերում, ինչպես նաև պետական արգելավայրերում,

ե. Կարմիր գրքում գրանցված 153 տեսակի ողնաշարավորներից 100-ը կամ 65.3%-ը ներկայացված են ԲՀՊՏ-ներում: Ընդ որում, դրանցից շուրջ կեսը միաժամանակ հանդիպում են մի քանի ԲՀՊՏ-ներում: Տեսակների ներկայացվածությամբ առանձնապես աչքի են ընկնում «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցները, բոլոր ազգային պարկերը: Տեսակների ներկայացվածությունը ցածր մակարդակի վրա է հիմնականում պետական արգելավայրերում, ինչը, հավանաբար, կապված է անբավարար ուսումնասիրությունների և տվյալների բացակայության հետ:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2014
N 1059-Ա
Որոշում