040.0704.290615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 հունիսի 2015 թվականի N 704-Ա
 
i
2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հետևյալ 5 հասարակական միավորումների (այսուհետ` ՀԿ) ներկայացուցիչների թեկնածությունները`
 
     Արտակ Գալստյան     - «ՖԻԴԵՍ իրավապաշտպան» ՀԿ (համաձայնությամբ)
 
     Վահե Բաբայան       - «Մեհրաբյան գիտա-ուսումնական կենտրոն» ՀԿ 
                          (համաձայնությամբ)
 
Լուսինե Թասալյան  - «Գիտակցիր իրավունքդ» իրավապաշտպան ՀԿ
(համաձայնությամբ)
 
     Արմեն Եսոյան       - «Հարկ վճարողների և  գործարարների իրավունքների 
                          պաշտպանության» ՀԿ (համաձայնությամբ)
 
     Վահե Քալաշյան      - «Խաչակիր» մշակութային ՀԿ (համաձայնությամբ)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ