Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ԷՐԵԲՈՒ ...

 

 

040.1119.021015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 1119-Ն

 

i

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների հատակագիծը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Էրեբունի» պետական արգելոցի տարածքի չափը` 118.75 հեկտար:

2. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 19-ի N 17 որոշմամբ հաստատված` 6,7 հեկտար մակերեսով և 82.511.0 հազ. դրամ կադաստրային արժեքով հատուկ պահպանվող տարածքների հողերի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 24.82 հեկտար հատուկ պահպանվող հողերի կատեգորիա փոխադրված հողերն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված` «Էրեբունի» պետական արգելոցի 118.75 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 827-Ն որոշման հավելվածի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրության 1-ին կետում «Շորբուլաղ» և «89 հեկտար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մուշավան» և «118.75 հեկտար» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 1-ի

N 1119-Ն որոշման

 

I. «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. «Էրեբունի» պետական արգելոցը գտնվում է մերձարաքսյան ծալքավոր լեռնաշղթաների լանջերում, Երևան քաղաքի հարավարևելյան կողմում` Մուշավան և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում: «Էրեբունի» պետական արգելոցի ընդհանուր մակերեսը 118.75 հեկտար է:

2. «Էրեբունի» պետական արգելոցի տարածքը հյուսիս-արևմուտքից և արևելքից «Ա»-»Բ» հատվածով սահմանակից է Ողջաբերդի գյուղական համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Բ»-»Ա» հատվածով` Երևան քաղաքին:

 

II.»ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ - ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ «Ա»-»Բ» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

 

3. Արգելոցի, Ողջաբերդի գյուղական համայնքի և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են` (x=44446174.3487, y=8466116.4661)` սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 414 մ` հասնում թիվ 4 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4446491.8476, y=8466365.9704): Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 379 մ` հասնում թիվ 8 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4446627.7683, y=8466718.6016), այնուհետև սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հյուսիս-արևելք` թիվ 9-16 սահմանակետերով անցնում 467 մ` հասնում թիվ 17 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4446849.0018, y=8467113.2367): Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ` թիվ 18 սահմանակետով անցնում 292 մ` հասնում ձորի մեջ գտնվող թիվ 19 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4446572.1785, y=8467202.8105), որից հետո լանջով թեքվում է հարավ-արևելք` թիվ 20-28 սահմանակետերով անցնում 840 մ` հասնում թիվ 29 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4446100.7423, y=8467882.2557): Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևմուտք` թիվ 30 սահմանակետով անցնում 449 մ` հասնում առվի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4445688.2217, y=8467732.2227), ապա հատելով առուն` հորիզոնականների ուղղությամբ թեքվում է հարավ` անցնում 90 մ` հասնում Արգելոցի, Ողջաբերդի գյուղական համայնքի և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4445597.5324, y=8467732.1231):

4. «Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2931 մ է:

 

III. «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ - Ք. ԵՐԵՎԱՆ «Բ»-»Ա» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

 

5. Արգելոցի, Ողջաբերդի գյուղական համայնքի և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևմուտք` թիվ 1-3 սահմանակետերով անցնում 281 մ` հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4445651.5506, y=8467464.2250), այնուհետև դաշտային ճանապարհին զուգահեռ թեքվում է կրկին դեպի արևմուտք` թիվ 5-8 սահմանակետերով անցնում 362 մ` հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4445708.9582, y=8467110.8587): Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը զուգահեռ դաշտային ճանապարհով, ձորով` թեքվում է դեպի արևմուտք, թիվ 10-14 սահմանակետերով անցնում 534 մ` հասնում թիվ 15 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4445936.7189, y=8466638.0729): Թիվ 15 սահմանակետից` սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք` թիվ 16-21 սահմանակետերով անցնում 536 մ` հասնում թիվ 22 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4446092.8234, y=8466151.5370), որտեղից թեքվում է դեպի հյուսիս` հատելով առուն` անցնում 89 մ` հասնում Արգելոցի, Ողջաբերդի գյուղական համայնքի և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

6. «Բ»-»Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1802 մ է:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 1-ի

N 1119-Ն որոշման

 

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2015
N 1119-Ն
Որոշում