(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 հունիսի 1995 թվականի թիվ 314
 
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
i
(ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի 4 հոդվածի «ա» ենթակետի պահանջների և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (բացի բանկերից) հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի (բացի «Հիմնական միջոցներ», «Տեղակայման ենթակա սարքավորումներ» և «Վարձակալական պարտավորություններ» հաշվեկշռային հոդվածներում հաշվառված գույքից) գծով 1995-1996 թվականներին ազատել գույքահարկի վճարումից:
2. Հաստատել գույքահարկի տարեկան դրույքաչափերը, ըստ հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի առանձին խմբերի`
ա) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (բացի բանկերից) համար, համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) բանկերի համար, համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում կատարել հիմնական միջոցների ակտիվ և պասսիվ մասերի դասակարգումը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ:
 
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 6-ի թիվ 314 որոշման
 
Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող
ձեռնարկությունների, հիմնարկների և
կազմակերպությունների (բացի բանկերից)
հաշվապահական հաշվեկշիռներում
(հաշվետվություններում) հաշվառված
գույքահարկով հարկվող գույքի գույքահարկի
տարեկան դրույքաչափերը
 
--------------------------------------------------------------------
 NN       Հարկվող գույքը                   Տարեկան դրույքաչափը
 ը/կ                                            (տոկոս)
--------------------------------------------------------------------
1. Հիմնական միջոցներ, տեղակայման
ենթակա սարքավորումներ և
վարձակալական պարտավորություններից
մուտքեր`
         ա) ակտիվ մաս                               0.2
         բ) պասսիվ մաս                              0.6
 
 2. Գույքահարկով հարկվող այլ միջոցներ               0.4
 
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 6-ի թիվ 314 որոշման
 
Բանկերի հաշվապահական հաշվեկշիռներում
(հաշվետվություններում) հաշվառված
գույքահարկով հարկվող գույքի գույքահարկի
տարեկան դրույքաչափերը
 
--------------------------------------------------------------------
 NN       Հարկվող գույքը                   Տարեկան դրույքաչափը
 ը/կ                                            (տոկոս)
--------------------------------------------------------------------
 1. Շենքեր, շինություններ                           0.6
 2. Տնտեսական գույք                                 0.2
 3. Գույքահարկով հարկվող այլ միջոցներ               0.4