Սեղմել Esc փակելու համար:
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2017-2026 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2017-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎ ...

040.0190.010317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

23 փետրվարի 2017 թվականի N 190-Ն

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2017-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Դիլիջան» ազգային պարկի կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 23-ի

N 190-Ն որոշման

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2017-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Դիլիջան» ազգային պարկը (այսուհետ` ազգային պարկ) գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում:

2. Ազգային պարկն ունի 33765 հեկտար տարածք և հիմնականում զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզը փոքր հատվածներով, նաև` Լոռու և Գեղարքունիքի մարզերը: Այն տարածվում է մի քանի լեռնաշղթաների լանջերին` 1070 մ - 2900 մ բարձրությունների վրա: Այն ունի նաև 8167 հեկտար պահպանման գոտի:

3. «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) կանոնադրությունները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 920-Ն որոշմամբ:

4. «Դիլիջան» ազգային պարկի գոտևորումը, սահմանները, սահմանների նկարագրությունը, զբոսաշրջային երթուղիները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 204-Ն որոշմամբ:

5. «Դիլիջան» ազգային պարկը ներառում է լանդշաֆտային յոթ հիմնական գոտիներ` անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, ենթալպյան և ալպյան, որոնք ներառում են բարձր լեռնային գագաթներ, բերրի հովիտներ, անտառներ և գեղատեսիլ գոյացություններ`

Քարտեզ 1. «Դիլիջան» ազգային պարկ

------------------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

1) ազգային պարկը վաղուց հայտնի է իր անտառային լանդշաֆտով, բուժիչ հանքային ջրերի աղբյուրներով, ինչպես նաև բնական և պատմաճարտարապետական հուշարձաններով: Գլոբալ համատեքստում այն գտնվում է «Կովկասյան կիզակետում», որը ԲՀՀ-ի ու Կենսաբազմազանության միջազգային պահպանության (Conservation International) կազմակերպության կողմից կենսաբազմազանության առումով ճանաչվել է աշխարհի կարևորագույն վայրերից մեկը: Տարածաշրջանային, ազգային և տեղական տիրույթում այն ունի դեռևս չօգտագործված, սակայն զարգացման մեծ տնտեսական ներուժ, որի կիրառումը կնպաստի գյուղական համայնքների տնտեսության խթանմանը, իսկ ազգային պարկի բրենդավորումն այն կարող է դարձնել որպես նշանակալի զբոսաշրջային վայր.

2) ազգային պարկի և հարակից համայնքների առանձնահատուկ արժեքներն են`

._____________________________________________________________________.

|N  |Արժեքներ                                                         |

|___|_________________________________________________________________|

|1. |Հարուստ կենսաբազմազանությունը                                    |

|___|_________________________________________________________________|

|2. |Բնական անտառները                                                 |

|___|_________________________________________________________________|

|3. |Բնական ջրատարածքները (լճեր, լեռնային գետեր, ջրվեժներ)            |

|___|_________________________________________________________________|

|4. |Լանդշաֆտային բազմազանությունը (ֆիզիկական միջավայր)               |

|___|_________________________________________________________________|

|5. |Հանքային ջրի աղբյուրները                                         |

|___|_________________________________________________________________|

|6. |Տեսարժան վայրերը (պատմամշակութային արժեքները)                    |

|___|_________________________________________________________________|

|7. |Համեմատաբար տաք և  խոնավ կլիման` առանձնահատուկ միկրոկլիմայով     |

|___|_________________________________________________________________|

|8. |Բերրի հողերը, բնական գյուղատնտեսությունը (ագրոէկոհամակարգեր)     |

._____________________________________________________________________.

3) Բարձրությունների մեծ տատանումները, լավ արտահայտված ուղղահայաց գոտևորումը, տարբեր լանջային փռվածքները և խիստ մասնատված տեղանքը պարկի տարածքն օժտել են բնական պայմանների բացառիկ բազմազանությամբ: 1200-1800 մ բարձրության վրա գտնվող լեռնային միջին գոտին հիմնականում ծածկված է կաղնու և հաճարենու անտառներով: Բարձր լեռնային գոտուն բնորոշ են նոսր անտառները և բարձր խոտաբույսերը` փռված 1900 մ բարձրության վրա: Տարածքն աչքի է ընկնում բարենպաստ կլիմայական պայմաններով և ռեկրեացիոն ռեսուրսներով: Պարկը հանդիսանում է 1150 տեսակի անոթավոր բույսերի (այդ թվում` նաև յոթ էնդեմիկ տեսակների), ինչպես նաև 286 տեսակի ողնաշարավոր կենդանիների կենսամիջավայր: Բնության ժառանգության տարածքներ են համարվում Աղավնավանքի կենու պուրակը, Հաղարծնի հաճարենու և Խաչարձանի կաղնու անտառները, Պարզ և Գոշի (Տզրկա) լճերը.

4) այստեղ են գտնվում նաև մի շարք մշակութային հուշարձաններ և այլ մշակութային արժեքներ, որոնցից կարևորվում են Հաղարծնի վանքը (10-13-րդ դարեր), Գոշավանքը (12-13-րդ դարեր), Ջուխտակվանքը (11-13-րդ դարեր), Մաթոսավանքը (10-13-րդ դարեր), Աղավնավանքը (11-րդ դար).

5) ազգային պարկի հողային ծածկույթը` ըստ անտառների, արոտավայրերի, խոտհարքների, ժայռերի և քարքարոտ տարածքների (որոնք կարևոր են անգղերի, արծիվների և այլ թռչունների բնադրման և բնակության համար), թփուտների, վարելահողերի, լճերի, գետերի և բնությունից օտարված հողերի (հիմնականում վերաբերում է ճանապարհներին) ներկայացված է ստորև.

Քարտեզ 2. ԴԱՊ-ի հողային ծածկույթը

------------------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

6. «Դիլիջան» ազգային պարկի էկոհամակարգերի և կենսաբազմազանության հիմնական սպառնալիքներն են`

1) ենթակառուցվածքների ոչ համաչափ զարգացումը.

2) ապօրինի ծառահատումները.

3) կենդանիների արածեցումը.

4) չկարգավորված զբոսաշրջությունը և ռեկրեացիան.

5) աղտոտումը.

6) որսագողությունը և անօրինական ձկնորսությունը.

7) բույսերի չհամակարգված հավաքը.

8) սողանքները (այդ թվում` քարաթափումները).

9) օտարածին (ինվազիվ) տեսակները և հիվանդությունները.

10) հրդեհները.

11) կլիմայի փոփոխությունը.

12) քաղաքաշինական նպատակով հողերի տրամադրման անհրաժեշտությունը, այդ թվում` պարկի կառուցապատման ամբողջական հայեցակարգի և գլխավոր հատակագծի մշակման խնդիրները:

7. Ըստ «Դիլիջան» ազգային պարկի տեսլականի` ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը, «Դիլիջան» ազգային պարկը կլինի որպես ճանաչված բնության հատուկ պահպանվող տարածք և լիովին կհամապատասխանի Բնության պահպանության միջազգային միության կողմից 2-րդ կատեգորիայի պահանջներին և հաջողությամբ կպահպանվի կազմակերպության աշխատակիցների և պահպանման գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով: «Դիլիջան» ազգային պարկը և դրա պահպանման գոտին կընդլայնեն նաև տնտեսական հնարավորությունները` հողերի կայուն օգտագործման և էկոլոգիապես անվնաս արդյունաբերության շնորհիվ: Զբոսաշրջությունը հիմնականում կզարգանա` կենտրոնանալով տարածաշրջանի բազմաթիվ բնության և մշակութային/պատմական տեսարժան վայրերի վրա և զբոսաշրջության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով կնպաստի կենսամակարդակի աճին: «Դիլիջան» ազգային պարկը և մերձակա համայնքները կծառայեն որպես բնապահպանությունը և կայուն հողօգտագործումը համատեղող մոդել Հայաստանի Հանրապետությունում:

II. ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՎԵՐԱԳՈՏԵՎՈՐՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ 2021 ԵՎ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԸ

8. Սույն կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտևորումն առավելագույնս համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության կողմից 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին: Սա նշանակում է, որ ազգային պարկի ընդհանուր տարածքի 75 տոկոսը պետք է կառավարվի Բնության պահպանության միջազգային միության 2-րդ կատեգորիայի հիմնական դրույթներին համապատասխան, այն է` ազգային պարկ, որտեղ էկոհամակարգերը պահպանվում են հիմնականում ռեկրեացիայի նպատակով:

9. «Դիլիջան» ազգային պարկի վերագոտևորումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով` համաձայն սույն հավելվածի NN 1, 2, 3 աղյուսակների և 3-րդ, 4-րդ քարտեզների:

10. «Դիլիջան» ազգային պարկի վերագոտևորման մանրամասն նկարագրությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի նիստի N 8 արձանագրության «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ:

11.

Աղյուսակ N 1

«Դիլիջան» ազգային պարկի գոտիների նախատեսված փոփոխությունները

._____________________________________________________________________.

|Գոտիներ              |Տարածքը` մինչև  2021 թ.|Տարածքը` մինչև  2026 թ.|

|                     |_______________________|_______________________|

|                     |հեկտար     |%          |հեկտար     |%          |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Արգելոցային          |9,244.0    |27.4       |13,593.1   |40.3       |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Արգելավայրային       |8,408.3    |24,9       |8,408.3    |24,9       |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Ռեկրեացիոն           |1,724.1    |5.1        |1,724.1    |5.1        |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Տնտեսական            |14,287.0   |42.3       |10,039.5   |29.7       |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Վերականգնվող տարածք  |101.6      |0.3        |0          |0          |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Պահպանվող            |18,920     |չի         |18,920     |չի         |

|(բուֆերային)         |           |հաշվառվում |           |հաշվառվում |

|                     |           |ԱՊ-ի       |           |ԱՊ-ի       |

|                     |           |տարածքում  |           |տարածքում  |

______________________________________________________________________.

Քարտեզ 3

«Դիլիջան» ազգային պարկի առաջարկվող վերագոտևորումը` մինչև 2021 թ.

Աղյուսակ N 2

Առաջարկվող տարածքների ցանկ, որոնք կներառվեն արգելավայրային (ԱՎ) և

արգելոցային (ԱՑ) գոտիներում` մինչև 2021 թ.

._____________________________________________________________________.

|Պահպանության|Համարը/|Նշումը                      |Գոտին              |

|տեղամասը    |հատվածը|                            |                   |

|____________|_______|____________________________|___________________|

|     1      |   2   |            3               |         4         |

|Աղավնավանք  |15     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |16     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |17     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |18     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |32     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |33     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |34     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |35     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |36     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |37     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |38     |ամբողջությամբ ԱՑ            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |39     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |40     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |41     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |42     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |43     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |44     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |45     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |4      |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |9      |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |10     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |11     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |15     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |16     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |17     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |20     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |21     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |22     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |29     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |30     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |31     |ամբողջությամբ ԱՑ            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |32     |ամբողջությամբ ԱՑ            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |35     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |36     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |37     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |38     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |39     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |40     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |41     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |42     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |44     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |20     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |21     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |22     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |23     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |24     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |25     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |26     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |30     |ամբողջությամբ ԱՎ            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |32     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |33     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |34     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |35     |մասամբ ԱՎ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |36     |գրեթե ամբողջությամբ ԱՎ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |1      |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|մասամբ ԱՑ և        |

|            |       |                            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |3      |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |մասամբ ԱՑ և        |

|            |       |                            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |4      |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |մասամբ ԱՑ և        |

|            |       |                            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |5      |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |մասամբ ԱՑ և        |

|            |       |                            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |6      |ամբողջությամբ ԱՑ            |մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |7      |ամբողջությամբ ԱՑ            |մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |9      |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |10     |մասամբ ԱՎ և  ԱՑ             |փոքր հատված ԱՑ     |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |17     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |18     |մասամբ ԱՎ և  ԱՑ             |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |19     |ամբողջությամբ ԱՑ            |մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |20     |ամբողջությամբ ԱՑ            |գրեթե ամբողջությամբ|

|            |       |                            |ԱՑ                 |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |21     |մասամբ ԱՑ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |22     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |43     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |44     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |45     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |46     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |47     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |48     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |49     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |1      |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |փոքր հատված ԱՑ     |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |2      |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |3      |մասամբ ԱՑ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |4      |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |5      |մասամբ ԱՑ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |18     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |19     |մասամբ ԱՎ և  ԱՑ             |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |20     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |21     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |փոքր հատված ԱՑ     |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |22     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |23     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |26     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |27     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |28     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |30     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |31     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |32     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |35     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |37     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |38     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |43     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |44     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |45     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|մասամբ ԱՑ          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |47     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |փոքր հատված ԱՑ     |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |48     |փոքր հատվածում ԱՎ           |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |52     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |53     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

._____________________________________________________________________.

Քարտեզ 4

«Դիլիջան» ազգային պարկի առաջարկվող վերագոտևորումը` մինչև 2026 թ.

------------------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

Աղյուսակ N 3

Առաջարկվող տարածքների ցանկ, որոնք կներառվեն արգելավայրային (ԱՎ) և

արգելոցային (ԱՑ) գոտիներում` մինչև 2026 թ.

._____________________________________________________________________.

|Պահպանության|Համարը/|Նշումը                      |Գոտին              |

|տեղամասը    |հատվածը|                            |                   |

|____________|_______|____________________________|___________________|

|     1      |   2   |             3              |         4         |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |15     |մասամբ ԱՎ և  ԱՑ             |գրեթե ամբողջությամբ|

|            |       |                            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |16     |մասամբ ԱՎ և  ԱՑ             |գրեթե ամբողջությամբ|

|            |       |                            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |17     |մասամբ ԱՎ և  ԱՑ             |գրեթե ամբողջությամբ|

|            |       |                            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Աղավնավանք  |18     |մասամբ ԱՎ և  ԱՑ             |գրեթե ամբողջությամբ|

|            |       |                            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |5      |մասամբ ԱՑ                   |մասամբ վերականգնման|

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |6      |մասամբ ԱՑ                   |մասամբ վերականգնման|

|            |       |                            |և  տնտեսական       |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |7      |մասամբ ԱՑ                   |մասամբ վերականգնման|

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |8      |մասամբ ԱՑ                   |մասամբ վերականգնման|

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |9      |մասամբ ԱՑ                   |մասամբ վերականգնման|

|            |       |                            |և  տնտեսական       |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |10     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|մասամբ վերականգնման|

|            |       |                            |և  տնտեսական       |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |11     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |14     |մասամբ ԱՑ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |15     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |16     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |17     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |18     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |19     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |20     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |21     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |22     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |23     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |24     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |25     |ամբողջությամբ ԱՑ            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |26     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Դիլիջան     |34     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |20     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |21     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |22     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |23     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |25     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |26     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |32     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |33     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |34     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |35     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Գոշ         |36     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |23     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |25     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |26     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |28     |մասամբ ԱՑ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |41     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |42     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |43     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |44     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |45     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |46     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |47     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |48     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Հաղարծին    |49     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |9      |մասամբ ԱՑ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |10     |մասամբ ԱՑ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |11     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |12     |մասամբ ԱՑ                   |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |16     |գրեթե ամբողջությամբ ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |30     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |31     |մասամբ ԱՎ և  ԱՑ             |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |32     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |35     |ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ      |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |36     |ամբողջությամբ ԱՑ            |տնտեսական          |

|____________|_______|____________________________|___________________|

|Շամախյան    |37     |գրեթե ամբողջությամբ ԱՎ և  ԱՑ|տնտեսական          |

._____________________________________________________________________.

III. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12. Ազգային պարկի հարակից պահպանման գոտում տեղակայված 10 բնակավայրերը (Դիլիջան քաղաքը և 9 գյուղական բնակավայրերը) տեղաբաշխված են երեք տարբեր մարզերում, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում տեղական իշխանությունների և ազգային պարկի միջև փոխհարաբերություններում: Ազգային պարկի կառավարման պլանում հաշվի է առնվել այս հանգամանքը` թե հնարավորությունների ընձեռնման, և թե խոչընդոտների հարուցման տեսանկյունից:

13. Ազգային պարկն ունի լավ հնարավորություններ էկոտուրիզմի և բնապահպանական կրթության զարգացման, ինչպես նաև ժամանցի (ռեկրեացիայի) կազմակերպման համար: Ազգային պարկի գործառույթներն առաջիկայում պետք է ուղղորդվեն պարկի եզակի անտառների, լանդշաֆտների և կենսաբազմազանության, ինչպես նաև բնական և մշակութային հուշարձանների պահպանության արդյունավետության բարձրացմանը` ի շահ բնության և բնակչության:

14. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և ԴԱՊ-ի սեփական աղբյուրներից ստացվող ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվում է աշխատավարձին և այլ գործառնական ծախսերին (կոմունալ ծախսեր, պահպանություն և այլն) և մնացած գումարը բավարար չէ ներդրումներ կատարելու համար: Ֆինանսավորման շարունակականությունը և ավելացումը, ինչպես նաև զբոսաշրջային գործունեության խթանման արդյունքում սեփական եկամուտների աճն զգալիորեն կբարելավեն ազգային պարկի ֆինանսական վիճակը:

15. Առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամուտները կլինեն համեմատաբար կայուն: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եկամուտների էական ավելացում չի նախատեսվում, սակայն ֆինանսավորման ծավալները ենթակա են ճշգրտման` համաձայն ամեն տարվա համար նախատեսվող բյուջեի: Թեև կառավարման պլանով ազգային պարկի տնտեսական գործառույթներից ձևավորվող սեփական եկամուտների զգալի աճ չի նախատեսվում, այնուամենայնիվ, ակնկալվում է էկոտուրիզմից ստացվող եկամուտների աստիճանական աճ, որը ենթադրվում է ստանալ ազնվացեղ եղջերուների բազմացման նոր ստեղծվելիք կենտրոնի գործունեության արդյունքում:

16. Խիստ անհրաժեշտություն է առաջանում գործընկերային հարաբերություններ զարգացնել տարբեր կազմակերպությունների հետ և ձեռք բերել լրացուցիչ ֆինանսավորում: «Դիլիջան» ազգային պարկի նախատեսվող ծրագրերի իրականացման համար պահանջվող ներդրումների մի մասը կարող է հատկացվել տեղական հասարակական կազմակերպությունների, գործարար հատվածի կողմից և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 23-ի

N 190-Ն որոշման

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման անվանումը         |Պատասխանատու մարմինը  |Կատարման    |

|ը/կ|                             |                      |ժամկետները  |

|___|_____________________________|______________________|____________|

|1. |Ազգային պարկի վարչական ծրագիր|ՀՀ բնապահպանության    |2017 թ. և   |

|   |                             |նախարարություն        |շարունակական|

|___|_____________________________|______________________|____________|

|2. |Ազգային պարկի պահպանության   |ՀՀ բնապահպանության    |2017 թ. և   |

|   |ծրագիր                       |նախարարություն        |շարունակական|

|___|_____________________________|______________________|____________|

|3. |Ազգային պարկի մոնիթորինգի և  |ՀՀ բնապահպանության    |2018 թ.     |

|   |գիտական աշխատանքների ծրագիր  |նախարարություն        |            |

|___|_____________________________|______________________|____________|

|4. |Ազնվացեղ եղջերուի            |ՀՀ բնապահպանության    |2017 թ. և   |

|   |վերաբնակեցման ծրագիր         |նախարարություն        |շարունակական|

|___|_____________________________|______________________|____________|

|5. |Ազգային պարկի այցելուների    |ՀՀ բնապահպանության    |2017 թ. և   |

|   |ծրագիր                       |նախարարություն        |շարունակական|

|___|_____________________________|______________________|____________|

|6. |Կրթության և  հանրային        |ՀՀ բնապահպանության    |2017 թ. և   |

|   |իրազեկման ծրագիր             |նախարարություն        |շարունակական|

|___|_____________________________|______________________|____________|

|7. |«Դիլիջան» ազգային պարկի      |ՀՀ բնապահպանության    |մինչև       |

|   |սահմանների և  գոտիների       |նախարարություն        |2021 թ.     |

|   |հստակեցում և  համապատասխան   |                      |            |

|   |իրավական ակտերում դրանց      |                      |            |

|   |ամրագրում                    |                      |            |

._____________________________________________________________________.

Նշված միջոցառումները մանրամասնորեն նկարագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի նիստի N 8 արձանագրության «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ:

pin
ՀՀ կառավարություն
23.02.2017
N 190-Ն
Որոշում