Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

20 մարտի 2018 թվականի N Պ-3

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի N Պ-2 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնապես պարզաբանում ենք.

1. Հարց. Արդյոք կարող են գնման պայմանագրում (նախագծում) կողմերը սահմանել դրույթ այն մասին, որ պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելը կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:

Պարզաբանում. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելն իրենց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:

ՀՀ կառավարության 04.05.2017 թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 17-րդ ենթակետի համաձայն` պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ` Հայաստանի պետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` լիազորված մարմնի կողմից հաշվառված լինելու հանգամանքը:

Վերոգրյալով պայմանավորված՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի`

ա. 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն իրականացվելու դեպքում` եթե մինչև պայմանագրի կնքումը մատակարարվել են ապրանքներ, մատուցվել են ծառայություններ կամ կատարվել են աշխատանքներ, ապա կնքվելիք պայմանագրով երկկողմ համաձայնությամբ կարող է նախատեսվել դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիրն ուժի մեջ մտնելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:

Ընդ որում մինչև պայմանագիր կնքվելը վաճառողի կողմից ապրանքի մատակարարման, կատարողի կողմից մատուցված ծառայության, կապալառուի կողմից կատարված աշխատանքի դիմաց վճարումը իրականացվում է այդ պայմանագիրը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվառված լինելու դեպքում»,

բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն իրականացվելու դեպքում` եթե պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը մատակարարվել են ապրանքներ, մատուցվել են ծառայություններ կամ կատարվել են աշխատանքներ ապա կնքվելիք համաձայնագրով երկկողմ համաձայնությամբ կարող է նախատեսվել դրույթ հետևյալ բովանդակությամբ «Համաձայնագրի (պայմանագրի) պայմանները կիրառվում են պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը վաճառողի կողմից ապրանքի մատակարարման, կատարողի կողմից մատուցված ծառայության, կապալառուի կողմից կատարված աշխատանքի դիմաց վճարումն իրականացվում է այդ համաձայնագիրը, ինչպես նաև պայմանագիրը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվառված լինելու դեպքում»,

2) այլ միջոցների հաշվին գնումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի`

ա. 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն իրականացվելու դեպքում` եթե մինչև պայմանագրի կնքումը մատակարարվել են ապրանքներ, մատուցվել են ծառայություններ կամ կատարվել են աշխատանքներ, ապա կնքվելիք պայմանագրով երկկողմ համաձայնությամբ կարող է նախատեսվել դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիրն ուժի մեջ մտնելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:»,

բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն իրականացվելու դեպքում` եթե պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը մատակարարվել են ապրանքներ, մատուցվել են ծառայություններ կամ կատարվել են աշխատանքներ, ապա կնքվելիք համաձայնագրով երկկողմ համաձայնությամբ կարող է նախատեսվել դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Համաձայնագրի (պայմանագրի) պայմանները կիրառվում են պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:»:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 09-ի «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ տարաբնույթ ընկալվող դրույթների վերաբերյալ» N Պ-2 պաշտոնական պարզաբանման 8-րդ հարցը:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
20.03.2018
N Պ-3
Պաշտոնական պարզաբանում