ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ 
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
24 սեպտեմբերի 2018 թվականի N 744-Ն
 
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում թեմային նվիրված «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ. VIVRE ENSEMBLE» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր թեմային նվիրված «Charles AZNAVOUR. Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ. WORLD FAMOUS ARMENIANS» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում թեմային նվիրված «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ. VIVRE ENSEMBLE» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:
2) Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր թեմային նվիրված «Charles AZNAVOUR. Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ. WORLD FAMOUS ARMENIANS» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի,
կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի սեպտեմբերի 24-ի
թիվ 744-Ն հրամանի
 
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի,
կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի սեպտեմբերի 24-ի
թիվ 744-Ն հրամանի
 
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում