ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ 
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
31 հունվարի 2019 թվականի N 02-Ն
 
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1923. Հովհաննես Թումանյան. Hovhannes Toumanian» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1923. Հովհաննես Թումանյան. Hovhannes Toumanian» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 1100 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ տրանսպորտի, կապի
և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2019 թ. հունվարի 31-ի
թիվ 02-Ն հրամանի
 
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում