Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

26 հունվարի 2012 թվականի N 19-Ա

 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 761-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ վարչապետի 2010 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության բիզնես-գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 490-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 32-րդ կետի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

ՀՀ մշակույթի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 10-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման համար թույլտվություն տալու ընթացակարգը սահմանելու մասին» N 761-Ա հրամանով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 6-րդ կետում «մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչությանը» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությանը» բառերով.

2) 7-րդ կետում «2» թիվը փոխարինել «4» թվով.

3) 8-րդ կետի 2-րդ նախադասությունում «տեղակալը» բառից հետո լրացնել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.

4) 11-րդ կետում «5» թիվը փոխարինել «7» թվով:

 

Հայաստանի Հանրապետության

    մշակույթի նախարար            Հ. Պողոսյան

 

Հավելված 1

ՀՀ մշակույթի նախարարի

2012 թ. հունվարի 26-ի

թիվ 19-Ա հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների (այսուհետ` հուշարձան) հետախուզման և պեղման աշխատանքների (այսուհետ` պեղման աշխատանքներ) իրականացման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու համար հայտի (այսուհետ` հայտ) ներկայացման և թույլտվություն տալու կարգը:

2. Հուշարձանների պեղման աշխատանքների իրականացման թույլտվությունը տրամադրվում է նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից:

3. Սույն ընթացակարգով սահմանված գործընթացի փաստաթղթաշրջանառությունը կարգավորվում է ՀՀ մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) 2010 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 220-Ն հրամանով հաստատված կարգի (այսուհետ` գործավարության կարգ) համաձայն:

 

2. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ

 

4. Պեղման աշխատանքների իրականացման համար թույլտվություն ստանալու հայտը (ձևը սահմանված է սույն հրամանով հաստատված N 2 հավելվածով) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից գրությամբ ներկայացվում է նախարարություն:

5. Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (այսուհետ` հայտի փաթեթ).

1) նախաձեռնող կազմակերպության գիտական խորհրդի երաշխավորագիրը պեղման աշխատանքների ղեկավարի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ.

2) նախարարի գրավոր համաձայնությունը ճարտարապետական հուշարձանի պեղման աշխատանքների համար կատարվող հնագիտական աշխատանքները վերականգնման աշխատանքների հետ համակարգված լինելու մասին (վերականգնման աշխատանքներին զուգընթաց պեղման աշխատանքների անհրաժեշտության դեպքում).

3) առաջին անգամ ինքնուրույն դաշտային հետազոտություններ կատարող անձին տրված երաշխավորությունը փորձառու հնագետի կողմից, որի ղեկավարությամբ հայցորդն աշխատել է երկու-երեք արշավախմբային սեզոն` անցնելով անհրաժեշտ գործնական պատրաստվածություն և տիրապետել է դաշտային հնագիտության ժամանակակից մեթոդներին.

4) գիտական հաշվետվության համառոտագրությունը (նախորդ տարվա պեղման աշխատանքների վերաբերյալ, եթե նման աշխատանքներ իրականացվել են).

5) պեղման ենթակա տարածքի սխեման:

6. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախարարություն ներկայացված հայտը, գործավարության կարգին համապատասխան, նախարարության աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) մուտքագրվելուց հետո նախարարի կամ ոլորտը համակարգող նախարարի համապատասխան տեղակալի (այսուհետ` նախարարի տեղակալ) հանձնարարությամբ փոխանցվում է աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությանը (այսուհետ` վարչություն):

7. Վարչության պետի հանձնարարությամբ վարչության համապատասխան ոլորտի մասնագետը (այսուհետ` մասնագետ) 4 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը, դրա լրացման ճշգրտությունն ու կից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականությունը և հայտի հետ միասին վարչության պետին է ներկայացնում առաջարկություն`

1) հայտը միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովում քննարկելու մասին, կամ`

2) հայտն ամբողջացնելու և սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար այն հայտատուին վերադարձնելու մասին` դրան կցելով անհրաժեշտ հիմնավորմամբ պատասխան գրությունը:

8. Սույն ընթացակարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված առաջարկության հետ համաձայն լինելու դեպքում վարչության պետը 2 աշխատանքային օրվա ընթացքում, գործավարության կարգին համապատասխան, հայտը` կից զեկուցագրով, ներկայացնում է նախարարի տեղակալին` միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստում քննարկելու առաջարկությամբ: Նախարարի տեղակալը զեկուցագիրը 5 աշխատանքային օրվա ընթացքում` հայտի փաթեթով, մակագրում է հանձնաժողովի քարտուղարին (փաստաթղթերը փոխանցվում են` համաձայն գործավարության կարգի): Հանձնաժողովում հայտի քննարկումն իրականացվում է` համաձայն ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 12-ի N 461 որոշման պահանջների:

9. Սույն ընթացակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված առաջարկության հետ համաձայն լինելու դեպքում վարչության պետը, գործավարության կարգին համապատասխան, 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտի փաթեթը լրամշակելու վերաբերյալ հայտատուին ուղղված գրությունը ներկայացնում է նախարարի տեղակալի հաստատմանը:

10. Նախարարը կամ նախարարի տեղակալը հայտի փաթեթը` հանձնաժողովի դրական եզրակացությամբ, գործավարության կարգին համապատասխան, մակագրում է նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը (այսուհետ` գործակալություն)` հետագա գործընթացը կազմակերպելու համար (համաձայն ՀՀ կառավարության 438-Ն որոշման և դրա մասը կազմող N 4 ձևի):

11. Գործակալության պետի հանձնարարությամբ գործակալության համապատասխան ստորաբաժանումը 7 աշխատանքային օրվա ընթացքում`

1) լրացնում է թույլտվությունը (3 օրինակից), որը ստորագրվում է հայտատուի և գործակալության պետի կողմից ու վավերացվում է գործակալության կնիքով.

2) համաձայն ՀՀ մշակույթի նախարարի 15.07.2010 թ. N 422-Ա հրամանի` նախապատրաստում է հուշարձանի տարածքի օգտագործման (հետախուզման և հնագիտական պեղման) տրամադրման պայմանագիրը, որը ստորագրվում է հայտատուի կողմից և ներկայացվում է նախարարության աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:

12. Թույլտվության և հաստատված պայմանագրի մեկական օրինակը հայտատուին տրամադրելու նպատակով գործակալության կողմից, գործավարության կարգին համապատասխան, նախապատրաստվում է գրություն և ներկայացվում նախարարի տեղակալի հաստատմանը: Հաստատվելուց հետո, գործավարության կարգին համապատասխան, այն տրամադրվում է հայտատուին` ուղեկցող գրությամբ:

13. Թույլտվության և կնքված պայմանագրի պատճենները գործակալության պետի հանձնարարությամբ 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է գործակալության տարածքային ստորաբաժանմանը` հուշարձանի օգտագործման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ պարբերաբար դիտանցում կատարելու նպատակով: Տարածքային ստորաբաժանումը, գործակալության պետի կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան, տեղում կատարում է դիտանցում (մոնիթորինգ) և արդյունքների մասին տեղեկացնում նրան:

Հուշարձանի օգտագործման և պայմանագրային պարտավորությունների խախտման մասին տեղեկույթը տարածքային բաժնից ստանալուց հետո գործակալության պետը 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկացնում է նախարարի տեղակալին:

14. Նախարարը կամ նախարարի տեղակալը հայտի փաթեթը (հանձնաժողովի բացասական եզրակացությամբ կամ դիտողությունների ու առաջարկությունների դեպքում), գործավարության կարգին համապատասխան, մակագրում է վարչությանը:

Հայտի վերաբերյալ հանձնաժողովի`

1) բացասական եզրակացության դեպքում վարչության պետի հանձնարարությամբ մասնագետը, գործավարության կարգին համապատասխան, պատրաստում է հայտը մերժելու վերաբերյալ գրություն` նշելով մերժման պատճառը, ինչը նախարարի տեղակալի կողմից հաստատվելուց հետո, գործավարության կարգին համապատասխան, 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հայտատուին.

2) դիտողությունների կամ առաջարկությունների դեպքում վարչության պետի հանձնարարությամբ մասնագետը, գործավարության կարգին համապատասխան, նախապատրաստում է հայտատուին ուղղված գրություն նախարարի տեղակալի անունով` հայտը հանձնաժողովի դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակելու վերաբերյալ, ինչը, գործավարության կարգին համապատասխան, 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հայտատուին:

15. Լրամշակված հայտը նախարարություն ներկայացնելու դեպքում գործընթացն իրականացվում է սույն ընթացակարգի 4-12-րդ կետերով սահմանված կարգով:

 

Հավելված 2

ՀՀ մշակույթի նախարարի

2012 թ. հունվարի 26-ի

թիվ 19-Ա հրամանի

 

ՀԱՅՏ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Հայտատու կազմակերպության անվանումը.





2. Պեղումների/հետախուզումների ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, ծառայողական դրությունը և գիտական աստիճանը.






3. Պեղվող/հետախուզվող հուշարձանի անվանումը.





4. Հուշարձանի տեղադրությունը` ժամանակակից վարչական բաժանումով և վիճակը, հետախուզման ենթակա շրջանի անունը` վարչական միավորի անվանումը(1).


1) Պեղվող/հետախուզվող հուշարձանի սխեման պարտադիր կցվում է հայտին:





5. Ծրագրվող աշխատանքների անհրաժեշտության հիմնավորումը (կոնկրետ գիտական թեմայի կատարում, պահպանական նպատակներով պեղումներ, հնագիտական քարտեզի կազմում, հուշարձանների հաշվառում և անձնագրավորում, հուշարձանի վերականգնում).






 

6. Ծրագրվող պեղումների/հետախուզումների ծավալը և կապը նախորդ տարիների նմանատիպ աշխատանքների հետ.







7. Հետախուզումների ենթադրվող բնույթը (տարածքի ամբողջական ուսումնասիրություն, որոշակի կարգի հուշարձանների որոնում).





8. Հետախուզման կամ պեղումների ենթադրվող ժամկետները.




9. Ֆինանսավորման աղբյուրները և ծրագրվող աշխատանքների մոտավոր արժեքը.




10. Առաջարկություն հայտնաբերված մշակութային առարկաները համապատասխան թանգարանին հանձնելու մասին.





11. Հայտատուի ստորագրությունը.

_______________________

ստորագրություն

________________________

ամսաթիվ

 

 

pin
Մշակույթի նախարարություն
26.01.2012
N 19-Ա
Հրաման