| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2019 թվականի N 666-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածով, 2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԳՀՄ) կիրարկման նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը (այսուհետ` ճանապարհային քարտեզ)` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել այլ պետական մարմինների ղեկավարներին ապահովել ճանապարհային քարտեզի իրականացումը` համաձայն սահմանված ժամանակացույցի:
3. Միջոցառումների կատարման համար պատասխանատու գերատեսչություններին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի N 906-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` իրականացված և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշման 3-րդ կետին համապատասխան` ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնել մշտադիտարկում` ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 1
Երևան
_______________________
ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում
i
հավելվածը փոփ. 31.05.2021 թիվ 587-Լ որոշում