ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2019 թվականի N 697-Ա
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր անդամ, 2019 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն` Եվրո-2020-ի որակավորման փուլի Հունաստան-Հայաստան հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Պապիկյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան ֆինանսական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 5
Երևան