ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2019 թվականի N 995-Ա
«ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Առարկաների և նյութերի բաղադրության և հատկությունների ստանդարտ նմուշների ստեղծման և կիրառման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի
Երևան