Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԻՐԻՏ-2» ԵՎ «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԻՐԻՏ-2» ԵՎ «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1388-Ա

 

«ՆԱԻՐԻՏ-2» ԵՎ «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների 2018 թվականի ֆինանսական արդյունքները` թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2018 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքին, որոնք կազմել են համապատասխանաբար` 9 522 184 հազ. դրամ և 1 857 802 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սահմանված կարգով ապահովել «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցման և կանոնադրություններում համապատասխան փոփոխության կատարման պետական գրանցումը` իրականացնելով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2019
N 1388-Ա
Որոշում