ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1889-Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 22-25-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված օրապահիկի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1889-Ա որոշման
ԿԱԶՄ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Ժ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատանքի և զբաղվածության վարչության պետ
Հ. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
միջազգային համագործակցության և զարգացման
ծրագրերի վարչության միջազգային համագործակցության
բաժնի պետ
Ա. Ալթունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
անձնական օգնական