ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2020 թվականի N 27-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Վաշինգտոնում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կայանալիք արբիտրաժային գործով լսումներին մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 18-25-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամներ Եղիշե Կիրակոսյանի և Քրիստինե Խանազադյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներ Մինաս Արաբյանի, Վահագն Գրիգորյանի, Տիգրան Մարկոսյանի և Արսեն Չիտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված արտասահմանյան գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին` ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա:
4. Եղիշե Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թվականի հունվարի 10-ի
N 27-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ե. Կիրակոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների
եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ
(պատվիրակության ղեկավար)
Ք. Խանազադյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների
եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի
միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային
դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության
պետի պաշտոնակատար
Մ. Արաբյան - Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության
կողմից ներգրավված փորձագետ
Վ. Գրիգորյան - Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության
կողմից ներգրավված փորձագետ
Տ. Մարկոսյան - Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության
կողմից ներգրավված փորձագետ
Ա. Չիտչյան - Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության
կողմից ներգրավված վկա