(ուժը կորցրել է 06.03.2020 թիվ 294-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2020 թվականի N 230-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2020 թվականի մարտի 2-3-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Միացյալ ազգերի կազմակերպության թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով և 2020 թվականի մարտի 4-5-ը` Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` «Եվրոպական տարածաշրջանում թվային առողջապահական համակարգի ապագան» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկրորդ սիմպոզիումին մասնակցելու նպատակով:
2. Անահիտ Ավանեսյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ճանապարհածախսը (միակողմանի ավիատոմս` Երևան-Վիեննա) և կեցության ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի` Ավստրիայի Հանրապետություն և Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 21
Երևան