ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 2020 թվականի N 697-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԶԱՆԱԶԱՆԵՑՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՇՈՒՐՋ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 14 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 14 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի
Երևան