Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1064-Ա

 

«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված գյուղատնտեսական նշանակության տեխնիկան (այսուհետ` գույք)` 236270.0 հազ. դրամ գնահատված արժեքով` համաձայն հավելվածի, ներդնել «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ներդրումը «Երկրագործության գիտական կենտրոն»փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և, կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը` կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 25-ի

N 1064-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

.____________________________________________________________________.

|NN |Գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի|Թողարկ-|Քանակ|Գնահատված  |

|ը/կ|          անվանումները                |ման    |     |արժեքը     |

|   |                                      |տարե-  |     |(հազ. դրամ)|

|   |                                      |թիվը   |     |           |

|___|______________________________________|_______|_____|___________|

|1. |Տրակտոր «Բելառուս-82.1»               |2012   |  3  |     6775.3|

|___|______________________________________|_______|_____|___________|

|2. |Շարքացան ՍԶ-3.6Ա                      |2012   |  1  |      794.9|

|___|______________________________________|_______|_____|___________|

|3. |Մամլիչ-հակահավաք Նյու Հոլանդ ԲՍ 5050  |2012   |  3  |     2471.1|

|___|______________________________________|_______|_____|___________|

|4. |Կցվող սրսկիչ ԱԳՊ_1500ԷՆ               |2012   |  2  |      825.5|

|___|______________________________________|_______|_____|___________|

|5. |Կուլտիվատոր ԿՊՄ-4                     |2012   |  2  |      616.8|

|___|______________________________________|_______|_____|___________|

|6. |Կախվող սրսկիչ ԱԳՊ-500ԷՆՈՒ             |2012   |  1  |      367.1|

|___|______________________________________|_______|_____|___________|

|7. |Գազարահավաք գործիք                    |2012   |  1  |       84.3|

|___|______________________________________|_______|_____|___________|

|8. |Գութան ՊՍԿ-3                          |2012   |  1  |      129.4|

|___|______________________________________|_______|_____|___________|

|9. |Տրակտոր «Case ih» magnum 310          |2017   |  2  |   203805.6|

|___|______________________________________|_______|_____|___________|

|10.|Գութան 9 խոփով «ՊԿՍ-9»                |2017   |  6  |    20400.0|

|___|______________________________________|_______|_____|___________|

|   |Ընդամենը                              |       | 22  |   236270.0|

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1064-Ա
Որոշում