Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2020 թվականի N 1205-Ա

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված գյուղատնտեսական նշանակության տեխնիկան (այսուհետ` գույք)` 125059.46 հազ. դրամ արժեքով` համաձայն հավելվածի, ներդնել «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ներդրումը «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և, կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը` կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 16-ի

N 1205-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Գյուղատնտեսական նշանակության         |Թողարկման|Քանակ|Գնահատված  |

|   |տեխնիկայի անվանումները               |տարեթիվը |     |արժեքը     |

|   |                                     |         |     |(հազ. դրամ)|

|___|_____________________________________|_________|_____|___________|

|1. |Տրակտոր «Բելառուս-82.1»              |2012     |1    |    4334.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|2. |Տրակտոր «Բելառուս-82.1»              |2012     |1    |    4334.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|3. |Կուլտիվատոր ՊԿՄ-4                    |2012     |1    |    1200.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|4. |Կուլտիվատոր ԿՊՄ-4                    |2012     |1    |    1200.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|5. |Գութան ՊՆՎ-3-35                      |2012     |1    |     540.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|6. |Գութան ՊՆՎ-3-35                      |2012     |1    |     540.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|7. |Շարքացան ՍԶ-3.6Ա                     |2012     |1    |    1385.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|8. |Կախվող սրսկիչ ԱԳՊ-500ԷՆՈՒ            |2012     |1    |     424.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|9. |Մամլիչ-հակահավաք Նյու Հոլանդ         |2012     |1    |    2000.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|10.|Մամլիչ-հակահավաք Նյու Հոլանդ ԲՍ 5050 |2012     |1    |    2000.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|11.|Ավտոմեքենա ՎԱԶ 21214, 2007թ.         |2007     |1    |    1800.0 |

|   |420 AN 61, նույնականացման համար`     |         |     |           |

|   |XTA21214071855528                    |         |     |           |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|12.|Տրակտոր «Case ih» magnum 310         |2017     |1    |  101902.46|

|___|_____________________________________|_________|_____|___________|

|13.|Գութան 9 խոփով «ՊԿՍ-9»               |2017     |1    |    3400.0 |

|___|_____________________________________|_________|_____|___________|

|   |Ընդամենը`                            |         |     |13125059.46|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2020
N 1205-Ա
Որոշում