ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 1543-Ա
«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) պատկանող` սույն որոշման հավելվածում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
5. Համաձայն սույն որոշման 1-ին կետի` գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 17-ի
N 1543-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN | Անվանումը |Գույքի |Ձեռքբերման |Հաշվե |
|ը/կ| |համարը |ամսաթիվը |կշռային |
| | | | |արժեքը |
|___|____________________________________|_______|___________|________|
|1. |ՄԱՌՓ/մոտակա առբերող ռադիոփարոս/ |1911/1 |01.01.1987 |15380677|
| |Գյումրի | | | |
|___|____________________________________|_______|___________|________|
|2. |ՍՊ-80 համակարգից ՄՌՄ-80 (2 հատ) |1914/1 |01.01.1989 | 0|
| |և ՇԴՈՒ սարքերը | | | |
|___|____________________________________|_______|___________|________|
|3. |Ռ/կայան ՊԱՌ-10 |545/2 |01.01.1987 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|4. |Պահարան արտածծող 2 փեղկանի |98/1 |01.08.1985 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|5. |Ռ/ընդունիչ «Չիբիս» |963/3 |01.01.1990 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|6. |Սնուցիչ բլոկներ ռ/կ «Ալինկո» |1921/2 |01.01.1995 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|7. |Էլ հոսանքի ղեկավարման արկղ ԱՊՆ 20.2 |1999/2 |31.07.2004 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|8. |Կրակմարիչ OY-4 |2184/10|15.08.2007 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|9. |Կրակմարիչ OY-4 |2184/9 |15.08.2007 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|10.|Կրակմարիչ OY-4 |2184/8 |15.08.2007 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|11.|Կրակմարիչ OY-4 |2184/7 |15.08.2007 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|12.|Ռադիոմոդեմ |2291/1 |28.07.2011 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
|13.|Ռադիոմոդեմ |2291/2 |28.07.2011 | 0|
|___|____________________________________|_______|___________|________|
| |Ընդամենը | | |15380677|
._____________________________________________________________________.