Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈ ...

 

 

ԻՐՏԵԿ     Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 հունվարի 2020 թվականի N 198-Լ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:

2) արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում տասնհինգ տարեկան աղջիկների հետազոտման ծավալը և իրականացման մեթոդաբանությունը, համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ. Բաբախանյանին`

1) ապահովել սույն հրամանի զետեղումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2020 թվականի հունվարի 22-ի
N 198-Լ հրամանի

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում (առողջության կենտրոններ, կանանց կոնսուլտացիաներ):

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է տվյալ գործունեության իրականացման համար լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում իրականացվում է կցագրված բնակչության սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալով բժշկական օգնություն և սպասարկում միայն նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:

5. Այն դեպքում, երբ հղին ընտրում և հաշվառման է վերցվում ոչ իր բնակության վայրի տարածքային բժշկական կազմակերպության կանանց կոնսուլտացիայի կողմից, ապա վերջինս պարտավոր է ապահովել հղիի նախածննդյան հսկողության իրականացումը` պատշաճ մակարդակով և որակով` սույն Ընթացակարգով ամրագրված ծավալներին համապատասխան, ներառյալ պատրոնաժի իրականացումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների նախածննդյան հսկողությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է տարածքային սկզբունքով` ըստ բնակության վայրի: Սահմանապահ զորքերի կազմում գտնվող զինծառայողների ընտանիքի անդամները օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված բժշկական օգնության ու սպասարկման հավասար իրավունքներից:

7. Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու (գյուղական բնակության վայրերում` նաև ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու կամ վերապատրաստված բուժքրոջ) կողմից, ըստ բժշկական ցուցումների ընդգրկելով այլ մասնագետների, կազմակերպելով նաև լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:

8. Մանկաբարձագինեկոլոգիական տեղամասի կողմից սպասարկման համար սահմանվող նորմատիվներ են`

1) Երևանում, Գյումրիում և Վանաձորում մեկ մանկաբարձագինեկոլոգիական տեղամասը` սպասարկումը մեկ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, կազմվում է 3300 կնոջ հաշվով, իսկ հանրապետության այլ վայրերում` 3700 կնոջ հաշվով: Ընդ որում, սպասարկման տարածքի կանանց առավելագույն թվաքանակը կազմում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում` 4000 կին, հանրապետության այլ վայրերում` 4 600:

2) Երևանում, Գյումրիում և Վանաձորում մեկ մանկաբարձագինեկոլոգիական տեղամասը` սպասարկումը մեկ մանկաբարձուհու կողմից կազմվում է 3 300 կնոջ հաշվով իսկ հանրապետության այլ վայրերում` 2100 կնոջ հաշվով: Ընդ որում, սպասարկման տարածքի կանանց առավելագույն թվաքանակը կազմում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում` 4000 կին, հանրապետության այլ վայրերում` 2800 կին:

3) Կանանց կոնսուլտացիայում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու կողմից միաժամանակ սպասարկվող (ամսական միջին) հղիների օպտիմալ թիվը կազմում է 60, իսկ առավելագույնը 80:

4) Երևան քաղաքի տարածքում գործող բժշկական կազմակերպություններում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, համատեղության կարգով, կանանց կոնսուլտացիայում հղիության նախածննդյան հսկողության իրականացման դեպքում, վերջիններիս կողմից միաժամանակ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը կազմում է 30, իսկ առավելագույնը 40:

9. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն ընդգրկում է.

1) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում ամուսնության գրանցման նպատակով դիմում ներկայացրած կանանց մինչամուսնական խորհրդատվության և հետազոտությունների իրականացում` դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում, հիմք ընդունելով ՔԿԱԳ մարմնի կողմից տրված գրությունը` դիմումը մուտքագրելու վերաբերյալ,

2) անպտուղ զույգերի պատճառագիտության հետազոտություն և բուժում,

3) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իրականացվող կցագրված հղիների, այդ թվում` բարձր ռիսկի խմբի հղիների և ծննդկանների հսկողության ամբողջ ծավալը` համաձայն սույն Հավելվածի 4-րդ գլխի 30-րդ և 31-րդ կետերի, ներառյալ.

ա. Մարդու իմունային անբավարարության վիրուս վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 75-Ն հրամանով հաստատված չափորոշչի համաձայն,

բ. հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը` համաձայն սույն Հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ գլուխների,

գ. մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ կցագրված հղիներին նեղ մասնագետների կողմից բժշկական օգնության ու սպասարկման ցուցաբերումը` առանց մասնագետների սահմանափակման, ինչպես տվյալ բժշկական կազմակերպությունների, այնպես էլ նեղ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների մասնագետների կողմից,

դ. լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը հղիների նախածննդյան հսկողության ընթացքում` առանց ծավալների սահմանափակման` բժշկական ցուցումների առկայության դեպքում,

ե. հետծննդյան հսկողության տրամադրումը` մեկ պատրոնաժ այց ծննդաբերությունից հետո, հետծննդյան 1-ին շաբաթվա ընթացքում` մանկաբարձուհու/վերապատրաստված բուժքրոջ կողմից,

4) դեռահաս աղջիկների ֆիզիկական և սեռական հասունացման գնահատումը, հեմոգլոբինի որոշումը, որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն, իսկ բժշկական ցուցումների առկայության դեպքում նաև այլ, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող հետազոտությունների իրականացում` առանց ծավալների սահմանափակման, ու հայտնաբերված հիվանդությունների բուժում, այդ թվում` դաշտանային ցիկլի խանգարման, մազակալման, ճարպակալման, ինչպես նաև պոլիկիստոզ ձվարանների կասկածի դեպքում սպեցիֆիկ հետևյալ հորմոնների որոշում` պրոլակտին, ֆուլիկուլոխթանող հորմոն (ՖԽՀ), լյուտեինիզացնող հորմոն (ԼՀ), դեհիդրոէպիանդրոստենդիոն (ԴՀԷԱ), դեհիդրոէպիանդրոստենդիոն սուլֆատ (ԴՀԷԱ-Ս), տեստոստերոն, ըստ ցուցումների գլուկոզի մակարդակի և տոլերանտության թեստ, թիրոքսին (T3), թիրոնին (T4), թիրեոխթանող հորմոն, հակամարմիններ թիրոգլոբուլինի և թիրեոպերօքսիդազայի նկատմամբ. իրականացված աշխատանքի և հայտնաբերված ախտաբանությունների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության` սույն հրամանի Հավելված N 2-ի Ձև 1-ի համաձայն` էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով,

ա. ախտաբանությունների հայտնաբերման և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության դեպքում իրականացվում է ուղեգրում մանկական գինեկոլոգիայի գծով պետական պատվեր ունեցող բժշկական կազմակերպություն,

բ. ախտորոշման ճշտման նպատակով մինչև 18 տարեկան աղջիկների նեղ մասնագիտական խորհրդատվության և ըստ անհրաժեշտության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը արտահիվանդանոցային պայմաններում իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության հետ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից` տարածքային սպասարկման մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ, համաձայն 2019թ. սեպտեմբեր 26-ի N 2674-Լ հրամանով սահմանված ընթացակարգի և ուղեգրի ձևի:

5) տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի, այլ մասնագետների կողմից բժշկական ցուցումների առկայության դեպքում` գինեկոլոգիական հիվանդների անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերումը, անկախ բնակավայրից ու քաղաքացիությունից,

6) կանանց գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, կանխարգելիչ հետազոտումն ու բուժումը առանց այցելությունների թվի սահմանափակման և դեղերի տրամադրում` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7) պտղաբերության կարգավորման, սեռավարակների և անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար կանանց խորհրդատվության տրամադրում, բեղմնականխման ժամանակակից միջոցներով ապահովում,

8) տվյալ տարվա ընթացքում, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց կրծքագեղձերի կանխարգելիչ զննում և շոշափում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` գերձայնային և այլ հետազոտություններ, այդ թվում` հեշտոցային քսուքի բակտերիոսկոպիական քննություն: Իրականացվում է նաև առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց համար պարտադիր արգանդի վզիկի օնկոցիտոլոգիական քննություն (այսուհետ, ՊԱՊ քսուք), բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա ու բիոպսիա,

9) նորմալ ՊԱՊ քսուքի դեպքում, 30-60 տարեկան կանանց համար 3 տարին մեկ անգամ ապահովել «կազմակերպված սկրինինգի անցկացում», պարտադիր Պապ քսուքի իրականացումով: Արգանդի վզիկի ախտաբանություն հայտնաբերելիս կանանց վարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի ապրիլի 16-ի N 810-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն,

10) «Դեռահասներին` բարյացակամ» առողջապահական ծառայությունների տրամադրում` ըստ բնակության վայրի, վերարտադրողական համակարգի հիվանդությունների, սեռավարակների, վտանգավոր սովորույթների վնասակարության նկատմամբ խորհրդատվության տրամադրում, գաղտնիության և մեկուսիության պայմաններում, ինչպես նաև բժշկական ցուցումների առկայության դեպքում` հետազոտությունների իրականացում ու հայտնաբերված հիվանդությունների բուժում,

11) ՔԿԱԳ մարմիններում ամուսնության գրանցման նպատակով դիմում ներկայացրած կանանց մինչամուսնական խորհրդատվության, որովայնի օրգանների և վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն, սեռավարակների ախտորոշման, իսկ բժշկական ցուցումների դեպքում նաև անհրաժեշտ այլ հետազոտությունների կազմակերպում,

12) նախադաշտանային և հետդաշտանադադարային տարիքի կանանց խորհրդատվության տրամադրում, գինեկոլոգիական բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացում:

10. Հղիության ախտաբանական ընթացքով բարձր ռիսկի խմբի հղիների խորհրդատվությունը և հետազոտությունը կազմակերպվում է բժշկական ցուցումների առկայության դեպքում` երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում` տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգների և երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգների ուղեգրմամբ` սույն հրամանի Հավելված N 1-ի Ձև 1-ի համաձայն, որը լրացվում է էլեկտրոնային եղանակով:

11. Բարձր ռիսկի հղիների հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունը խորհրդատվության ուղեգրված հղիի վերաբերյալ տալիս է եզրակացություն` հղիի ախտորոշման և հետագա վարման անհատական պլանի ներառմամբ` մինչ հաջորդ այցի ժամանակահատվածում ըստ բնակության վայրի նախածննդյան հսկողության շարունակականությունը ապահովելու նպատակով:

13. Բարձր ռիսկի հղիների նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը, հղիության ախտաբանության և/կամ ծննդաբերության կապակցությամբ ուղեգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 11-ի N 355-Ա հրամանի համաձայն:

14. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր կանանց:

15. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ըստ սահմանված կարգի, նախածննդյան հսկողության, ծննդալուծման և հետծննդյան շրջանում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք:

16. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող կանանց մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է.

1) միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթներին համապատասխան,

2) Հայաստանի Հարապետությունում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող հղի կանանց նախածննդյան հսկողությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված ընթացակարգով:

17. Հղիների/ծննդկանների տուբերկուլոզի, այդ թվում` կասկածի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ բժշկական կազմակերպությունը տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 1951-Ա հրամանի համաձայն:

 

2. ՀՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

18. Հղիների նախածննդյան հսկողության իրականացնողներն են` տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգը և մանկաբարձուհին, ընտանեկան բժիշկը և/կամ վերապատրաստված բուժքույրը, համաձայն սույն Հավելվածի 6-րդ գլխի ծավալների և մանկաբարձ-գինեկոլոգի կազմած անհատական պլանի:

19. Կանանց կոնսուլտացիայում հղի կնոջ նախածննդյան հսկողության տակ վերցնելու պարտադիր պայման է համարվում վերջինիս հաշվառման արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի ներկայացնելը:

20. Կանանց կոնսուլտացիայում հղի կնոջ նախածննդյան հսկողության տակ վերցնելուց հետո լրացվում է «Հղիի և ծննդկանի անհատական քարտը»` Առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանի համաձայն, որի մեջ գրառվում են հղիի նախածննդյան և հետծննդյան հսկողության բոլոր բժշկական տվյալները (խորհրդատվություններ, հետազոտություններ):

21. Հղիներին` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում են հետազոտությունների և զննումների հետևյալ ծավալները`

1) այցելություններ մանկաբարձ-գինեկոլոգին, մանկաբարձուհուն կամ վերապատրաստված բուժքրոջը.

ա. նորմալ ընթացող հղիության դեպքում` առնվազն 8 այց (մեկ այց մինչև 12 շաբաթական ժամկետը, 2 այց` 2-րդ և 5 այց 3-րդ եռամսյակներում), իսկ հղիության ախտաբանությունների դեպքում (հիվանդանոցային հետազոտումից և բուժումից զատ)` ութ և ավելի այց` ըստ բժշկական ցուցումների: Հղիների նախածննդյան խնամքի կազմակերպման ծավալների, այդ թվում` պտղի սրտի անոմալիաների վաղ ախտորոշման և վարման համառոտ գործելակարգի հակիրճ նկարագիրը ներկայացված է Հավելվածի 6-րդ և 7-րդ գլուխներում,

բ. հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացում համաձայն սույն Հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ գլուխների: Այդ նպատակով հղին պետք է կատարի ևս հինգ լրացուցիչ այց մանկաբարձ-գինեկոլոգին` «Մայրության դպրոց» հաճախելու համար,

գ. հղիների նախածննդյան հսկողության ընթացքում հատուկ կարևորվում է հղիության ընթացքում վտանգի նշանների (համաձայն սույն Հավելվածի 3-րդ գլխի) մասին տեղեկությունների տրամադրումը, որի վերաբերյալ հղիին վարող բուժաշխատողը (մանկաբարձ-գինեկոլոգը, ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին) հղիին և նրա ընտանիքի անդամներին պարտադիր ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ,

2) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների սահմանված ծավալները` համաձայն սույն Հավելվածի 4-րդ գլխի, ապահովվում են բժշկական կազմակերպության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների միջոցով, իսկ բացակայության դեպքում այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային հիմունքներով,

3) տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ թերապևտի, ստոմատոլոգի զննումը, իսկ ցուցումների առկայության դեպքում նաև նեղ մասնագետների կողմից հետազոտման ու բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերումը` տարածքային սպասարկման համապատասխան արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունում և/կամ դիսպանսերներում,

4) ծննդկանների հսկողության ապահովումը ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու, վերապատրաստված բուժքրոջ կողմից և ըստ բժշկական ցուցումների հետազոտումը և բուժօգնության կազմակերպումը կանանց կոնսուլտացիայում հետծննդյան 42 օրերի ընթացքում,

5) պատրոնաժ աշխատանքների իրականացում մանկաբարձուհու /վերապատրաստված բուժքրոջ/ կողմից հղիի նախածննդյան հսկողության և հետծննդյան 42 օրերի ընթացքում` ըստ հղիի հսկողությունն իրականացնող բժշկի կողմից կազմված անհատական պլանի կամ հանձնարարականների հիման վրա:

22. Հղիության ախտաբանական ընթացքի դեպքում, ըստ անհրաժեշտության, ապահովվում են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի:

23. Հղիների ուղեգրումը համապատասխան բժշկական կազմակերպություններ` հիվանդանոցային բուժման կամ ծննդաբերության, կատարվում է տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, ընդ որում հոսպիտալացման հիմք է հանդիսանում համապատասխան ուղեգիրը կամ փոխանակման քարտը, անհետաձգելի դեպքերում` ընդունարանի բժշկի գրառումը կամ շտապ բժշկական օգնության ուղեգիրը: Նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից մինչև հղիության 30 շաբաթական ժամկետում հղի կնոջ հիվանդանոցային բուժման ուղեգրման դեպքում ուղեգրի հետ պարտադիր է նաև հղիի և ծննդկանի անհատական քարտից քաղվածքի տրամադրումը, իսկ 30 շաբաթականից բարձր ժամկետում` նաև փոխանակման քարտի տրամադրումը:

24. Հղիության ախտաբանական ընթացքի և էքստրագենիտալ հիվանդությունների դեպքում հղիների հետազոտությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովվում է հիվանդանոցային պայմաններում, իսկ առանձին դեպքերում, կախված ախտաբանության բնույթից և ծանրության աստիճանից` նաև համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպություններում և ծննդօգնության երրորդ մակարդակի բժշկական կազմակերպություններում:

25. Հղիներին նախածննդյան հսկողության առաջին իսկ այցի ժամանակ տրամադրվում է տեղեկատվություն կանանց կոնսուլտացիայում հսկողության ընթացքում անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրենց իրավունքի մասին: Իրազեկման փաստը վավերացվում է հղիի և ծննդկանի անհատական քարտում, վերջինիս կողմից գրառմամբ և ստորագրությամբ:

26. Հղիության նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգը`

1) հղի կնոջը տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իր իրավունքների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված ծավալների համաձայն,

2) հղիության 30 շաբաթական ժամկետում հղիին տրամադրում է փոխանակման քարտ, հղիության ընթացքի վերաբերյալ տվյալների ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանի Հավելված N 7-ով հաստատված ձևի համաձայն և ապահովում սպասվող ծննդաբերության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ,

3) հղիության 30 շաբաթական ժամկետում բոլոր հղի կանանց համար (և՛ աշխատող և՛ չաշխատող) ձևակերպում է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման գլուխ V-ով սահմանված դրույթների:

27. Հղիի նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգը/ընտանեկան բժիշկը հղիի/ծննդկանի մոտ տուբերկուլոզի կասկածի դեպքում կազմակերպում է տուբերկուլոզի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի N 1951-Ա հրամանի համաձայն:

28. Գյուղական բնակավայրերի հղիների «Հղիի և ծննդկանի անհատական քարտը» պահվում է հղիի հսկողությունն իրականացնող կանանց կոնսուլտացիայում: Գյուղական բժշկական կազմակերպությունում կազմվում է «Հղիի և ծննդկանի անհատական քարտի հավելվածը»` Առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանի Հավելված N 2-ով հաստատված ձևի համաձայն, վերջինս հղի կանանց կոնսուլտացիա պարբերական այցերի ժամանակ լրացվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից և վերադարձվում գյուղական բժշկական կազմակերպություն:

 

3. ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՏԱՆԳԻ ՆՇԱՆՆԵՐԸ

 

29. Հղիության ընթացքում ծագող ախտաբանական վիճակներին հաճախ նախորդում են վտանգի որոշ նշաններ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն պետք է տրամադրել հղիներին և նրանց ընտանիքի անդամներին.

1) Անհապաղ դիմեք հիվանդանոց, եթե առկա է`

ա. արյունային արտադրություն հեշտոցից

բ. դժվարաշնչություն, շնչարգելություն

գ. հարպտղային ջրերի արտահոսք

դ. ցավ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի, կրծքավանդակի և վերստամոքսային շրջանում

ե. տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն

զ. սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսում

է. գիտակցության մթագնում, ցնցումներ

ը. պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների թուլացում կամ բացակայություն

2) Դիմեք բժշկի խորհրդատվությանը, եթե առկա է`

ա. բարձր ջերմություն

բ. մաշկի մշտական քոր, ցանավորում

գ. սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսում

դ. ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում

ե. թուլություն, գրգռվածություն, անքնություն

զ. գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն

է. հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս

ը. լուծ, փորկապություն

թ. առատ, ոչ արյունային արտադրություն հեշտոցից

ժ. հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն

ի. շփում վարակիչ հիվանդների հետ:

 

4. ՀՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

30. Կանանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը ցածր ռիսկի խմբի հղիների հսկողության ընթացքում հետևյալն է`

1) արյան ընդհանուր քննություն երեք անգամ (առաջին այցի ժամանակ, 30 շաբաթական ժամկետում և 36-37 շաբաթական ժամկետում), թրոմբոցիտների և մակարդելիության ժամանակի որոշումով,

2) մեզի ընդհանուր հետազոտություն երեք անգամ (առաջին այցի ժամանակ, 30 շաբաթական ժամկետում և 36-37 շաբաթական ժամկետում),

3) առաջնահղիների մեզի բակտերիոլոգիական քննություն (հղիության առաջին եռամսյակում), թաքնված բակտերուրիայի հայտնաբերման համար,

4) արյան բիոքիմիական հետազոտություն երկու անգամ (միզանյութի, գլյուկոզայի, պրոտրոմբինի որոշում),

5) ռեզուս գործոնի պատկանելիության և արյան խմբի որոշում (առաջին այցի ժամանակ), ռեզուս գործոնի բացասական պատկանելիության դեպքում հակառեզուսային հակամարմինների տիտրի որոշում,

6) միկրոպրեպիցիտացիայի կամ Վասերմանի ռեակցիա երկու անգամ (առաջին այցի ժամանակ և 30 շաբաթական ժամկետում),

7) հեշտոցի մաքրության աստիճանի և քսուքի բակտերիոսկոպիկ հետազոտություն (առաջին այցի ժամանակ և 30 շաբաթականում),

8) նեղ մասնագետների կոնսուլտացիաներ և գործիքային հետազոտություններ ըստ ցուցումների (էլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա և այլն),

9) գերձայնային հետազոտություն (պտղի ներարգանդային ախտորոշմամբ)` 11-14 շաբաթական ժամկետում (հղիի ուշ հաշվառման կանգնելու դեպքում` առաջին այցի ժամանակ), հղիության 18-22 շաբաթական ժամկետում և 32-34 շաբաթական ժամկետում,

10) Մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրվում է`

ա. առաջին այցի ժամանակ բոլոր հղիներին` անկախ ռիսկի գործոններից,

բ. կրկնակի հետազոտություն հղիության 30-րդ շաբաթական ժամկետում` առավել վտանգի ենթարկվող խմբերի (ԱՎԵԽ) ներկայացուցիչ հանդիսացող (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ), ԱՎԵԽ-ներին պատկանող զուգընկերներ և ՄԻԱՎ վարակ ախտորոշումով զուգընկերներ ունեցող հղիներին,

գ. նախածննդյան հսկողություն չանցած կամ ՄԻԱՎ վարակի նկատմամբ անհայտ կարգավիճակով հղիների ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և խորհրդատվությունն անցկացվում են ծննդօգնության ծառայություն դիմելիս, իսկ դրա անհնարինության դեպքում` հետծննդյան շրջանում հնարավորին վաղ ժամկետում,

31. Կանանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալը (ի լրումն սույն Հավելվածի 30-րդ կետով սահմանված ծավալի) բարձր ռիսկի խմբի հղիների հսկողության ընթացքում, ներառում է.

1) հղիության 11-14 շաբաթական ժամկետում սոնոգրաֆիկական սկրինինգի շեղումներով, պտղի զարգացման արատների առումով ռիսկի խմբի (մեծահասակ հղիներ` 35 տարեկան և ավելի, ընտանիքում զարգացման բնածին արատ ունեցող հղիներ) հղիների մոտ պտղի զարգացման արատների, հատկապես Դաունի համախտանիշի վաղ հայտնաբերում և կենսաքիմիական սկրինինգի իրականացում` մարդկային խորինային գոնադոտրոպինի և PAPP-A որոշում,

2) երակների վարիկոզ լայնացում ունեցող կամ բարդացած անամնեզով, երկու և ավելի ինքնաբեր վիժում, մահացած պտուղ, մեռելածնություն, չզարգացող հղիություն անամնեզում ունեցող հղիների մոտ կոագուլոպաթիաների ախտորոշում (մակարդելիության խանգարման հայտնաբերում` բնական հակամակարդիչների որոշման միջոցով` հակաթրոմբին, պրոտեին C, պրոտեին S,

3) բարդացած անամնեզով հղիների (2 և ավելի ինքնաբեր վիժում, մահացած պտուղ, մեռելածնություն, չզարգացող հղիություն, հետծննդյան արյունահոսություններ, պրեէկլամպսիա ունեցած) մոտ բնածին և ձեռք բերովի թրոմբոֆիլիաների սկրինինգի իրականացում` թրոմբոֆիլիաների մարկերների որոշում, F2 և F5 որոշուոմ, անտիֆոսֆոլիպիդային համախտանիշի (ԱՖՀ) ախտորոշում` մարկերների միջոցով` հակաբետագլիկոպրոտեին և հակակարդոլիպինային հակամարմինների որոշում,

4) բարդացած, մասնավորապես նորածնի ներարգանդային ինֆեկցիա ունեցող և հետծննդյան թարախասեպտիկ բարդություններ ունեցած հղիների մոտ պերինատալ նշանակալի ինֆեկցիաների` խլամիդիայի, ուրեապլազմայի, ցիտոմեգալովիրուսի, հերպեսի, կարմրախտի, տոքսոպլազմոզի որոշում,

5) միզային ուղիների ինֆեկցիա ունեցած հղիների մոտ մեզի բակտերիոլոգիական քննություն` թաքնված բակտերուրիայի որոշում,

6) այլ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում դժվարամատչելի հետազոտությունների կազմակերպում` ըստ բժշկական ցուցումների, ներառյալ նեղ մասնագիտական կենտրոնների և երրորդ մակարդակի մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպությունների մասնագետների կողմից նշանակված լաբորատոր-գործիքային հետազոտությունները:

32. Կանանց անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտության իրականացում, այդ թվում` 30-60 տարեկան, ինչպես նաև առաջին անգամ որևէ գանգատով բժշկական կազմակերպություն դիմած կանանց արգանդի պարանոցի օնկոցիտոլոգիական քննություն` Պապ քսուքի և հեշտոցային քսուքի բակտերիոսկոպիական հետազոտության իրականացում: Նորմալ քսուքի դեպքում երեք տարի անց «կազմակերպված սկրինինգի իրականացում», ախտաբանության դեպքում վարումն ըստ ազգային ուղեցույցի:

 

5. ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՂԻՈՒԹՅԱՆ, ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

33. Ախտաբանական հղիության, պտղի զարգացման ախտաբանությունների ցանկի մեջ ընդգրկվում են`

1) հղիություն վիժումային ելքով

ա. բշտիկային զանգված

բ. ինքնաբեր վիժում

գ. սպառնացող վիժում

դ. սկսվող վիժում

ե. ոչ լրիվ վիժում

զ. լրիվ վիժում,

2) արյունահոսություններ հղիության վաղ շրջանում, անհայտ էթիոլոգիայով,

3) չկայացած վիժում,

4) սովորութային վիժում (իստմիկո-ցերվիկալ անբավարարություն),

5) արտահիվանդանոցային արհեստական վիժում,

6) բարդություններ` կապված բշտիկային զանգվածի, վիժման և արտարգանդային հղիության հետ,

7) արտարգանդային հղիության բոլոր ձևերը,

8) գերհաս հղիություն,

9) բազմապտուղ հղիություն,

10) գերջրություն,

11) սակավաջրություն,

12) պտղի ոչ ճիշտ դիրք`

ա. միջաձիգ

բ. թեք

գ. անկայուն

դ. հետույքային առաջադրություն,

13) պտղի սպառնացող վիճակ (հիպօքսիա և այլ),

14) պտղի ներարգանդային աճի դանդաղում,

15) պտղի ներարգանդային զարգացման արատներ,

16) պտղի ներարգանդային մահ,

17) իզոսերոլոգիական անհամատեղելիություն (ռեզուս գործոնի և խմբային),

18) մինչծննդաբերական արյունահոսություններ,

ա. առաջադիր ընկերքի բոլոր տարատեսակները (արյունահոսությամբ և առանց արյունահոսության)

բ. ցածր տեղակայված ընկերք, անկախ կլինիկական ընթացքից

գ. նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում

դ. մինչծննդաբերական արյունահոսություններ անհայտ էթիոլոգիայի,

19) հիպերտենզիա հղիության ժամանակ

ա. խրոնիկ հիպերտենզիա

բ. տրանզիտոր հիպերտենզիա

գ. պրեէկլամպսիա (թեթև, ծանր)

դ. էկլամպսիա

ե. պրեէկլամպսիա` խրոնիկ հիպերտենզիայի ֆոնի վրա,

20) հղիության գեստոզներ (տոքսիկոզներ)`

ա. հղիների անզուսպ փսխումներ

բ. հղիության առաջին կեսի այլ գեստոզներ (տոքսիկոզներ),

21) սպառնացող վաղաժամ ծննդաբերություն,

22) հղիություն և վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդություններ,

23) հղիություն և էնդոկրին հիվանդություններ

ա. շաքարային դիաբետ

բ. վահանաձև գեղձի դիսֆունկցիա

գ. ճարպակալում երրորդ-չորրորդ աստիճանի,

24) հղիություն և արյան հիվանդություններ

ա. անեմիաներ

բ. լեյկոզներ

գ. Կոագուլոպաթիաներ,

25) հղիություն և էքստրագենիտալ հիվանդություններ

ա. միզուղիների հիվանդություններ

բ. նևրոլոգիական հիվանդություններ

գ. հեպատիտներ

դ. սիրտ-անոթային հիվանդություններ

ե. կոլագենոզներ

զ. երակների վարիկոզ հիվանդություններ (հեշտոցի և շեքի երակների վարիկոզ)

է. ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ

ը. տեսողական և լսողական համակարգի հիվանդություններ

թ. շնչառական համակարգի հիվանդություններ

ժ. հոգեկան հիվանդություններ

ի. ոսկրամկանային համակարգի ախտահարումներ

26) հղիություն և սեռական օրգանների զարգացման արատներ

ա. երկեղջյուր արգանդ

բ. թամբաձև արգանդ

գ. երկու արգանդ

դ. հեշտոցի խտրոց,

27) հղիություն և սեռական օրգանների նորագոյացություններ

ա. արգանդի միոմա

բ. ձվարանների կիստա և կիստոմա

գ. հղիություն և սեռական օրգանների այլ նորագոյացություններ,

28) ձգձգված մանկաբարձական անամնեզ

ա. վիճակ կեսարյան հատումից հետո

բ. կոնսերվատիվ միոմէկտոմիայից հետո

գ. արգանդի պերֆորացիայից հետո:

 

6. ՀՂԻԻ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

34. Մանկաբարձուհու կամ որպես մանկաբարձուհի վերապատրաստված բուժքրոջ աշխատանքի ծավալը ներառում է.

1) հղի կանանց վաղ հայտնաբերում, գրանցում` առաջին այցելության դեպքում ուղեգրում ընտանեկան բժշկին կամ մանկաբարձ-գինեկոլոգին,

2) հղիության ընթացքի հսկողություն, ըստ մանկաբարձ-գինեկոլոգի կազմած գրաֆիկի (միջինում` չորսից-վեց անգամ), այդ թվում`

ա. անամնեստիկ տվյալների և գանգատների հավաքում

բ. հղիի ընդհանուր զննում` անթրոպոմետրիա (քաշ, հասակ, քաշ-հասակային ինդեքսի հաշվարկում), կրծքագեղձերի զննում, շոշափում

գ. մանկաբարձական զննում

դ. որովայնի շրջագծի և արգանդի հատակի բարձրության որոշում

ե. պտղի սրտի բաբախման լսում

զ. հղիի զարկերակային ճնշման չափում երկու թևերի վրա

է. անոթազարկի (պուլս) հաշվում,

3) հղիության սակավարյունությունների կանխարգելման աշխատանքներ,

4) հղիի սոցիալ-հոգեբանական աջակցության իրականացում, քարոզչական աշխատանք հղիի հետ հետևյալ խնդիրների շուրջ`

ա. առողջ հղիություն

բ. հղիի և ծննդկանի ճիշտ սնուցում

գ. անձնական և սեռական կյանքի հիգիենա

դ. նախապատրաստում կրծքով սնուցմանը

ե. հետծննդյան շրջանի խնամք, պատրոնաժ տնային այց` հետծննդյան 1-ին շաբաթվա ընթացքում,

5) սահմանված ժամկետներում հղիի ուղեգրման ապահովում` կանանց կոնսուլտացիաներ (կաբինետներ)` մանկաբարձ-գինեկոլոգի զննումների և լաբորատոր հետազոտությունների անցկացման համար,

6) ըստ բժշկական ցուցումների և/կամ բժշկի կողմից կազմված պլանին համապատասխան, պատրոնաժ աշխատանքի իրականացում` հղիների նախածննդյան հսկողության ընթացքում և հետծննդյան շրջանում,

7) հղիության ընթացքի ախտաբանական շեղումների դեպքում, ըստ անհրաժեշտության, հղիին մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն տեղափոխման կազմակերպում` տեղեկացնելով հղիին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին և հղիության հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգին,

8) անցանկալի հղիությունների, սեռավարակների, վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման աշխատանքներ (ընտանիքի պլանավորման, նախամենոպաուզային և հետմենոպաուզային շրջանի օստեոպորոզի, սեռավարակների, ուրոգենիտալ խանգարումների, նորագոյացությունների կանխարգելման մատչելի մեթոդների իմացություն և քարոզում),

9) նախամենոպաուզային և հետմենոպաուզային շրջանի ընթացքի ախտաբանական շեղումների դեպքում, բժշկական ցուցումների դեպքում մանկաբարձ-գինելոլոգի խորհրդատվության կազմակերպում,

10) հաշվառման և հաշվետվության աշխատանքների վարում սույն հրամանով սահմանված ծավալների և ժամկետների համաձայն, ներառյալ սպասարկման տարածքի տնային այցերը և կանանց թվաքանակի ճշգրտումը/վերահաշվառումը` տարին երկու անգամ:

35. Ընտանեկան բժշկի` հղիների հսկողության կազմակերպմանն առնչվող աշխատանքի ծավալը ներառում է.

1) հղի կանանց վաղ հայտնաբերում և գրանցում, առաջին այցի ժամանակ ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգին: Հղիի հաջորդ այցերը մանկաբարձ-գինեկոլոգի մոտ կարող են կատարվել առանց ընտանեկան բժշկի ուղեգրման: Ընտանեկան բժիշկն իրականացնում է համապատասխան միջոցառումներ` համաձայն մանկաբարձ-գինեկոլոգի կողմից կազմված հղիի վարման անհատական պլանի` բացառությամբ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների,

2) հղիության ընթացքի հսկողություն, համապատասխան մանկաբարձ-գինեկոլոգի կազմած պլանում նշված միջոցառումների, այդ թվում`

ա. անամնեստիկ տվյալների և գանգատների հավաքում

բ. հղիի ընդհանուր զննում` անթրոպոմետրիա (քաշ, հասակ, քաշ-հասակային ինդեքսի հաշվարկում), կոնքի չափում, որովայնի շրջագծի և արգանդի հատակի բարձրության որոշում, պտղի սրտի բաբախման լսում

գ. հղիի զարկերակային ճնշման չափում երկու թևերի վրա

դ. անոթազարկի (պուլս) հաշվում,

3) հղիության սակավարյունությունների կանխարգելման աշխատանքներ,

4) հղիի սոցիալ-հոգեբանական աջակցության իրականացում, քարոզչական աշխատանք հղիի հետ հետևյալ խնդիրների շուրջ`

ա. առողջ հղիություն

բ. հղիի և ծննդկանի ճիշտ սնուցում

գ. հղիության և պտղի նորմալ զարգացման նպատակով կարևորագույն միկրոէլեմենտների /ֆոլաթթու, կալցիում, երկաթ, յոդ, ցինկ/ ստանալու անհրաժեշտության մասին

դ. անձնական և սեռական կյանքի հիգիենա

ե. նախապատրաստում կրծքով սնուցմանը

զ. հետծննդյան շրջանի խնամք,

5) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից նշանակված հղիի վարման անհատական պլանի համաձայն այցելությունների ապահովում կանանց կոնսուլտացիաներ (կաբինետներ)` մանկաբարձ-գինեկոլոգի զննումների և լաբորատոր-գործիքային հետազոտությունների անցկացման համար,

6) հղիության ընթացքի ախտաբանական շեղումների դեպքում, ըստ անհրաժեշտության, հղիի ուղեգրման կազմակերպում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ, իսկ դրա անհնարինության դեպքում` ուղեգրում մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն` այդ մասին տեղեկացնելով մանկաբարձ-գինեկոլոգին,

7) ընտանիքի պլանավորման, սեռավարակների, ուռոգենիտալ խանգարումների, օստեոպորոզի, նորագոյացությունների կանխարգելման մատչելի մեթոդների իմացություն և քարոզում, կանխարգելման աշխատանքների կազմակերպում, տեղամասում բնակվող համապատասխան տարիքի բոլոր կանանց ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ` արգանդի վզիկի բջջաբանական սկրինինգի համար, սույն Հավելվածի 11-րդ կետի համաձայն,

8) հաշվառման և հաշվետվության աշխատանքների վարում սույն հրամանով սահմանված ծավալների և ժամկետների համաձայն:

36. Մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքի ծավալը ներառում է հղիի նախածննդյան հսկողություն, որը կարող է իրականացնել ընտանեկան բժշկի ուղեգրմամբ (դրա անհնարինության դեպքում նաև մանկաբարձուհու ուղեգրմամբ), ինչպես նաև հղի կնոջ անմիջական դիմելու դեպքում.

1) նորմալ և ցածր ռիսկի խմբի հղիների վարում`

ա. ութ զննում - նորմալ հղիության դեպքում (մինչև 12 շաբաթականը կամ ըստ հայտնաբերման, այնուհետև 16-18, 22-24, 28-30, 31-32, 34-36, 37-38, 39-40 շաբաթական ժամկետներում)

բ. ութ և ավելի զննում հղիության ախտաբանական ընթացքի դեպքում (այդ թվում` հղիների վեց այցելությունները վերը նշված ժամկետներում, իսկ լրացուցիչ այցերի ժամկետները որոշվում են մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, կախված հղիության պաթոլոգիայից)

գ. մանկաբարձուհու /բուժքրոջ/ ընտանեկան բժշկի ներկայացրած հետազոտման տվյալների վերահսկում, անհրաժեշտության դեպքում կրկնում

դ. հեշտոցային հետազոտություն

ե. հղիության սակավարյունությունների կանխարգելում և բուժում

զ. հղիության ընթացքում անհրաժեշտ միկրոէլեմենտներ /ֆոլաթթու, կալցիում, երկաթ, յոդ, ցինկ/ պարունակող համալիրների նշանակում

է. ըստ անհրաժեշտության, ռիսկի խմբի հղիների ուղեգրում ստացիոնար բուժման` մասնագիտացված կամ նեղ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն,

2) բարձր ռիսկի խմբի հղիների հայտնաբերում և ուղեգրում նեղ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն (երրորդ մակարդակ),

3) լաբորատոր հետազոտությունների կազմակերպում և իրականացում` համաձայն սույն Հավելվածի 4-րդ գլխի,

4) այլ հետազոտությունների կազմակերպում, կախված հղիության ախտաբանությունից և ընթացքից (արյան մակարդելիության որոշում, հակառեզուս-հակամարմինների տիտրի որոշում` սպասվող ռեզուս գործոնի հակամարտության դեպքում, սեռավարակների ախտորոշում` ռիսկի գործոնների առկայության դեպքում և այլն),

5) թերապևտի (երկու անգամ` առաջին այցի ժամանակ և հղիության 30 շաբաթական ժամկետում) և ստոմատոլոգի խորհրդատվության կազմակերպում

Այլ նեղ մասնագետների խորհրդատվությունների կազմակերպում ըստ անհրաժեշտության,

6) մանկաբարձ-գինեկոլոգն իրավունք ունի ինքնուրույն հղիին ուղեգրել այլ նեղ մասնագիտական խորհրդատվության, լրացուցիչ ախտորոշիչ հետազոտության և բուժման: Հետադարձ կտրոնը ուղեգրող բժշկին է վերադարձվում հղիի խորհրդատվության կամ բուժման վերջնական արդյունքում,

7) մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքի այլ ծավալներ.

ա. հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացում

բ. անցանկալի հղիությունների կանխարգելում (ընտանիքի պլանավորման մեթոդների ուսուցանում, այդ թվում` ներարգանդային մեխանիկական միջոցների, ժամանակակից հորմոնալ պրեպարատների և այլ միջոցների կիրառում)

գ. լայն քարոզչական աշխատանք առողջ հղիության և գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ` խորհրդատվության ապահովում հղիի ռացիոնալ սնուցման և կրծքով կերակրման հարցերի շուրջ` խորհրդատվության ապահովում սեռավարակների, օստեոպորոզի, արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման առումով, ախտաբանական կլիմաքսի բարդությունների կանխարգելում, այդ շրջանի կանանց հսկողություն,

8) ուռոգենիտալ խանգարումների, օստեոպորոզի, սեռավարակների, վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելում, հետազոտման և բուժման կազմակերպում, ուղեգրում մասնագիտացված հիմնարկներ (երրորդ մակարդակ),

9) նախադաշտանադադարային և հետդաշտանադադարային շրջանի կանանց վարում, ըստ անհրաժեշտության այդ տարիքում օստեոպորոզի և ուռոգենիտալ խանգարումների նշաններով կանանց ուղեգրում ստացիոնար բուժման` մասնագիտացված կամ նեղ մասնագիտացված (երրորդ մակարդակ) մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություն,

10) լաբորատոր հետազոտությունների կազմակերպում և իրականացում` ըստ սահմանված ծավալների,

11) այլ նեղ մասնագետների կոնսուլտացիաների կազմակերպում ըստ անհրաժեշտության,

12) հաշվառման և հաշվետվության վարում, ըստ սահմանված ծավալների և ժամկետների,

13) մասնակցություն պոլիկլինիկայի կողմից կազմակերպվող ազատ այցելության «Բաց դռների օրերին»,

14) ըստ ընդունված ծավալների այլ աշխատանքների իրականացում,

15) հղիի իրազեկման ապահովում նախածննդյան հսկողության ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրենց իրավունքի վերաբերյալ (վավերացվում է բժշկական փաստաթղթերում ստորագրությամբ` հաշվառման վերցնելու ժամանակ):

 

7. ՊՏՂԻ ՍՐՏԻ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՄԱՆԿԱԲԱՐՁ-ԳԻՆԵԿՈԼՈԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

37. Մանկաբարձ-գինեկոլոգի համառոտ գործելակարգը պտղի սրտի անոմալիաների վաղ ախտորոշման և վարման նպատակով ներառում է.

1) կանանց կոնսուլտացիաներում հղիների նախածննդյան հսկողության ընթացքում պարտադիր է գերձայնային հետազոտության իրականացումը 11-14 շաբաթական ժամկետում, 18-22 շաբաթական ժամկետում և 30 շաբաթական ժամկետում,

2) պտղի զարգացման արատների գնահատման համար կարևորվում է հատկապես հղի կնոջ գերձայնային հետազոտությունը 18-22 շաբաթական ժամկետում,

3) պտղի զարգացման արատների, այդ թվում` նաև սրտի բնածին արատների (այսուհետ` ՍԲԱ) վաղ հայտնաբերման համար պտղի գերձայնային հետազոտությունից բացի, կարևոր նշանակություն ունի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից անամնեստիկ տվյալների մանրակրկիտ հավաքումը և հղիի ռիսկի խմբի որոշումը,

4) մանկաբարձ-գինեկոլոգը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ հանգամանքների վրա.

ա. եթե ընտանիքում կա ՍԲԱ ունեցող մեկ երեխա, մյուս երեխաների մոտ ՍԲԱ-ի հավանականությունը, կախված առաջին երեխայի ՍԲԱ-ի տեսակից, տատանվում է 1.5-5 տոկոսի սահմաններում.

բ. եթե ընտանիքում կա ՍԲԱ-ով երկու երեխա, հավանականությունը արդեն 5-10 տոկոս է.

գ. եթե մայրը ունի ՍԲԱ, սրտի արատով երեխա ունենալու հավանականությունը միջինում 6.7 տոկոս է.

դ. եթե հայրը ունի ՍԲԱ, սրտի արատով երեխա ունենալու հավանականությունը միջինում 1,5-3 տոկոս է.

ե. ձախ սրտի օբստրուկցիաներով պայմանավորված ՍԲԱ-ների կրկնման հավանականությունը ավելի բարձր է, քան սրտի մյուս արատների դեպքում.

զ. եթե հաջորդ երեխան նույնպես ծնվում է ՍԲԱ-ով, այդ արատը կարող է լինել այլ տեսակի,

5) մանկաբարձ-գինեկոլոգը ռիսկի խմբի հղիներին 18-20 շաբաթական ժամկետում պետք է ուղեգրի մանկական սրտաբանի մոտ` պտղի էխոսրտագրություն կատարելու համար,

6) մանկական սրտաբանի մոտ էխոսրտագրության ուղեգրման ցուցումներն են.

ա. ընտանիքում ՍԲԱ-ի առկայությունը ծնողների մոտ, մեկ կամ ավելի երեխաների մոտ

բ. մոր մոտ հետևյալ հիվանդությունների առկայությունը` շաքարային դիաբետ, համակարգային կարմիր գայլախտ, կարմրախտ, ֆենիլկետոնուրիա

գ. տերատոգեն գործոնների ռիսկի առկայությունը` հակացնցումային պատրաստուկների օգտագործումը, հակաճնշումային պատրաստուկների օգտագործումը, հակադեպրեսանտների օգտագործումը, հակաբեղմնավորիչ դեղերի կիրառումը, լիթիումի պատրաստուկների կիրառումը, ալկոհոլը

դ. հարաբերական ռիսկի գործոնների առկայությունը` նախորդ հղիության բարդությունները (վիժումներ, վաղաժամ ծննդաբերություններ` անհայտ պատճառներով), մեռելածնություններ նախորդ հղիությունների ընթացքում անհայտ պատճառներով, 35 տարեկանից բարձր տարիքը,

7) Մանկաբարձ-գինեկոլոգի գործելակարգային քայլերը`

ա. բացարձակ կամ հարաբերական ռիսկի գործոնների առկայության դեպքում հղին ուղեգրվում է մանկական սրտաբանի մոտ պտղի էխոկարդիոգրաֆիայի նպատակով

բ. հղին ուղեգրվում է պտղի պլանային սոնոգրաֆիայի օրգանոգենեզի գնահատման համար` 18-20 շաբաթական գեստացիոն ժամկետում

գ. սոնոգրաֆիստի հետազոտության արդյունքում պտղի սրտի անոմալիայի կասկածի դեպքում նույնպես հղին ուղեգրվում է մանկական սրտաբանի մոտ պտղի էխոկարդիոգրաֆիայի

դ. մանկական սրտաբանի կողմից սրտի անոմալիայի բացառման դեպքում շարունակվում է հղիի ստանդարտ մանկաբարձական վարումը

ե. մանկական սրտաբանի կողմից սրտի անոմալիայի հաստատման դեպքում` հղիի հետ քննարկվում է սրտի անոմալիայի տեսակը և մշակվում է հետագա վարման պլանը: Երկրորդ խմբի անոմալիաների առկայության դեպքում, եթե անոմալիան հայտնաբերվել է մինչև 22 շաբաթական գեստացիոն հասակը, առաջարկվում է ընդհատել հղիությունը: Որոշումը ընդունվում է հղիի կողմից` ընտանիքի, մանկաբարձ-գինեկոլոգի և մանկական սրտաբանի հետ համատեղ քննարկումից հետո

զ. հղիության ընդհատման դեպքում պտղի դիահերձումը պարտադիր է կատարել մանկական սրտաբանի ներկայությամբ

է. հղիության պահպանման որոշման դեպքում կամ 22 շաբաթականից ուշ ժամկետում կյանքի հետ անհամատեղելի արատի հայտնաբերման դեպքում` հղիությունը պահպանվում է և կատարվում է ստանդարտ մանկաբարձական վարում

ը. սրտի անոմալիաներով պտուղների դեպքում հղիության վարումը ստանդարտ է, միայն անհրաժեշտ է կրկնել ֆետալ էխոկարդիոգրաֆիան որոշ առիթմիաների և անոմալիաների դեպքում` ըստ մանկական սրտաբանի նշանակման

թ. անհրաժեշտ է հնարավորինս բացառել վաղաժամ ծննդաբերությունը, քանի որ անհաս նորածնի մոտ ցանկացած բուժական գործողության իրականացումը դառնում է անհնար կամ խիստ սահմանափակ հնարավորությամբ

ժ. մանկաբարձ-գինեկոլոգի կողմից հղիի վարման ամբուլատոր քարտում կատարվում է մանրամասն գրառում պտղի մոտ հայտնաբերված սրտի անոմալիայի, տրված խորհուրդների և ընդունված որոշումների մասին, կցվում է մանկական սրտաբանի եզրակացությունը

ի. ծննդալուծումը պետք է իրականացվի միայն երրորդ մակարդակի ծննդատներում

լ. ծննդալուծման տեսակը որոշվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:

 

8. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

38. Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում գինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են կանանց կոնսուլտացիաների մանկաբարձագինեկոլոգիական կաբինետների մանկաբարձ-գինեկոլոգները:

39. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են`

1) գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովումը և բուժումը առանց այցելությունների սահմանափակման, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված կանանց, դեղերի տրամադրումը` Հանրապետության առողջապահության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն,

2) խրոնիկ գինեկոլոգիական հիվանդների շարունակական հսկողությունը,

3) կանանց անհետաձգելի գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` անկախ բնակության վայրից և քաղաքացիությունից,

4) կանանց վերարտադրողական օրգանների (կրծքագեղձերի և փոքր կոնքի խոռոչի օրգանների հետազոտություն` համաձայն սույն Հավելվածի 1-ին գլխի 9-րդ կետի 6)-րդ և 7)-րդ ենթակետերի ծավալների,

5) ընտանիքի պլանավորման և հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը,

6) բժշկական ցուցումների դեպքում հիվանդ կանանց ուղեգրումը հիվանդանոցային բուժման, որի դեպքում պարտադիր է նաև ամբուլատոր քարտից քաղվածքի տրամադրումը,

7) սեռավարակներով կանանց ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումն ու հետազոտության կազմակերպումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի օգոստոսի 4-ի N 2412-Ա հրամանով հաստատված «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման» կլինիկական ուղեցույցի:

 

9. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

40. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատումն իրականացվում է հետևյալ չափանիշներով`

1) մանկաբարձագինեկոլոգիական տեղամասում հղիների վաղ ընդգրկման տոկոսային ցուցանիշ,

2) սեռավարակների, այդ թվում` գոնոռեայի, սիֆիլիսի նկատմամբ հղիների հետազոտման տոկոսային ցուցանիշ,

3) բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացվող Մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակի վերաբերյալ հղիների հետազոտության և խորհրդատվության տոկոսային ցուցանիշ,

4) թերապևտի կողմից հղիների հետազոտման տոկոսային ցուցանիշ,

5) մեկ հղիի այցելությունների միջին թիվը ամբողջ հղիության ընթացքում,

6) ախտաբանական ընթացքով հղիների տեսակարար կշիռը տեղամասում,

7) հոսպիտալիզացիայի դեպքերի ընդհանուր թիվը,

8) փաստացի կատարված հետազոտությունների համապատասխանությունը սահմանված ծավալների համեմատությամբ,

9) արտահիվանդանոցային և ստացիոնար ախտորոշումների համընկնման տոկոսը,

10) մայրական մահացություն /բացարձակ թիվը/,

11) պտղի անտենատալ մահ /բացարձակ թիվը/,

12) մեռելածնություն /բացարձակ թիվը/,

13) վաղաժամ ծննդաբերության տեսակարար կշիռը (տոկոս),

14) հղիների ընդգրկման տոկոսային ցուցանիշը հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքներում,

15) հետծննդյան շրջանում ծննդկանների ընդգրկման տոկոսային ցուցանիշ,

16) կանանց կոնսուլտացիայի կողմից հաշվառված կանանց կանխարգելիչ զննումների տոկոսային ցուցանիշ,

17) 15 տարեկան աղջիկների ընդգրկվածության տոկոսային ցուցանիշ,

18) արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգում (Պապ քսուք) կանանց ընդգրկվածության տոկոսային ցուցանիշ` մինչև 50%:

 

10. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՅԼ ԾԱՎԱԼՆԵՐ

 

41. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բոլոր մակարդակներում իրականացնում են նաև հետևյալ գործունեությունը`

1) ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային կազմակերպությունների համագործակցության շրջանակներում կանանց առողջության բարելավմանն ուղղված այլ նպատակային ծրագրերի ներդրման աշխատանքներ («Վերարտադրողական առողջության ազգային ծրագիր» և դրանից բխող ենթածրագրեր` «Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման», «Անվտանգ մայրություն/Դարձնենք հղիությունը անվտանգ», «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման», «Դեռահասներին բարյացակամ առողջապահական ծառայություններ», «Ընտանիքի պլանավորման և սեռավարակների կանխարգելման» և այլն),

2) լայն քարոզչական աշխատանք, ուղղված բնակչության բժշկահիգիենիկ գիտելիքների բարձրացմանը` առողջության պահպանման, առողջ ապրելակերպի և սնուցման, հիվանդությունների կանխարգելման և այլ հարցերի շուրջ,

3) վերարտադրողական տարիքի կանանց/զույգերին տրամադրում են անհրաժեշտ խորհրդատվություն և տեղեկատվություն` անցանկալի հղիություններից խուսափելու և աբորտների կանխարգելման վերաբերյալ, ըստ անհրաժեշտության ապահովելով ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներով,

4) բժշկական փաստաթղթերի, այդ թվում նաև քաղվածքների ձևակերպում և օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար տրամադրում,

5) հաշվառման վարում և վիճակագրական հաշվետվության ապահովում:

42. Հղիության և ծննդաբերության խնամքի համար անաշխատունակության թերթիկի տրամադրում` հղիի նախածննդյան հսկողությունն իրականացնող առողջապահական կազմակերպության կողմից` ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման գլուխ V-ով սահմանված դրույթներով:

43. Անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող կանանց դեղերի տրամադրում, որն իրականացվում է մանկաբարձ-գինեկոլոգի նշանակմամբ, տարածքային սպասարկման ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի համաձայն:

44. Հղիների և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված կանանց հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում, ըստ բժշկական ցուցումների, որի գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի համաձայն.

1) զինծառայող և նրանց հավասարեցված կանանց և զինծառայողների ընտանիքների անդամ կանանց, ինչպես նաև փրկարար ծառայության կանանց և փրկարար ծառայության ընտանիքների անդամ կանանց դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումը, ըստ բժշկական ցուցումների կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.01.2020
N 198-Լ
Հրաման