Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2161-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 19-ի պետության կարիքների համար ապրանքների մատակարարման N «ՖՈՐԱ/2020-1» պայմանագրով ձեռքբերված 2020 թվականի արտադրության, յուրաքանչյուրը 23.900.000,0 սկզբնական արժեքով, 10 շտապ օգնության մեքենաների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածի 1-9-րդ կետերով սահմանված շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող շտապ օգնության մեքենաների պետական հաշվառման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:

4. Սույն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված` 23.900.000,0 սկզբնական արժեքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության մեքենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման N 222.120.00913) կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը, ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների հաստատումը և պետական գրանցումը` «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2161-Ա որոշման

 

ՑԱՆԿ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ N «ՖՈՐԱ/2020-1» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

.________________________________________________________.

|NN |Շտապ օգնության|Նույնականացման համարը|Շտապ օգնության |

|ը/կ|մեքենաների    |                     |մեքենաների թիվը|

|   |անվանումը     |                     |               |

|___|______________|_____________________|_______________|

|1. |Ֆորդ Տրանզիտ  |XUS22270AL0002574    |10             |

|___|______________|_____________________|               |

|2. |              |XUS22270AL0002575    |               |

|___|______________|_____________________|               |

|3. |              |XUS22270AL0002576    |               |

|___|______________|_____________________|               |

|4. |              |XUS22270AL0002577    |               |

|___|______________|_____________________|               |

|5. |              |XUS22270AL0002578    |               |

|___|______________|_____________________|               |

|6. |              |XUS22270AL0002579    |               |

|___|______________|_____________________|               |

|7. |              |XUS22270AL0002580    |               |

|___|______________|_____________________|               |

|8. |              |XUS22270AL0002581    |               |

|___|______________|_____________________|               |

|9. |              |XUS22270AL0002582    |               |

|___|______________|_____________________|               |

|10.|              |XUS22270AL0002583    |               |

.________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2161-Ա
Որոշում