Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՀ ՆԿԱՏՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՀ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2021 թվականի N 129-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում այլ անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 4-ի

N 129-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում այլ անձանց (բացառությամբ տուժածների) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում` ըստ իրավիճակի, տուժածների թվի, վնասվածքների բնույթի, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) որոշում է ընդունում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կամ դրանց մի մասի կողմից պացիենտների պլանային, հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնելու մասին` «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքին համապատասխան և թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին (անկախ սեփականության ձևից) (այսուհետ` բժշկական հաստատություն)` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:

3. Բժշկական հաստատությունը սույն կարգի 2-րդ կետով նշված դեպքերում լիազոր մարմնի որոշումը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում նախապատրաստվում է

այլ անձանց (բացառությամբ տուժածների) ընդունելության, եթե լիազոր մարմնի կողմից այլ ժամկետներ չեն սահմանվում:

4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն` բժշկական հաստատությունը ճշգրտում է բուժվող պացիենտների վիճակը և յուրաքանչյուր պացիենտի դեպքում կայացնում է «ենթակա է դուրսգրման», «ենթակա է տեղափոխման այլ բժշկական հաստատություն» կամ «ենթակա է հետագա բուժումը շարունակելու» որոշումները:

5. Սույն կարգի 4-րդ կետով ընդունված որոշումների համաձայն` բժշկական հաստատությունն իրականացնում է պացիենտների դուրսգրում կամ տեղափոխում այլ բժշկական հաստատություն և հնարավորինս ազատում առկա ծավալված մահճակալները` միաժամանակ կատարելով լրացուցիչ մահճակալներ ծավալելու հաշվարկները և ճշգրտելով մահճակալների ծավալման տեղակայման վայրերը:

6. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով նշված միջոցառումների արդյունքների հիման վրա բժշկական հաստատությունն արձագանքման կարողությունների և այլ անձանց (բացառությամբ տուժածների) ընդունելու պատրաստականության մասին գրավոր տեղեկատվություն է տրամադրում լիազոր մարմնին (Ձև N 1):

7. Լիազոր մարմինը բժշկական հաստատություններից ստանալով սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունը` 48 ժամվա ընթացքում հաստատում է այլ անձանց (բացառությամբ տուժածների) ընդունող, ինչպես նաև աջակցության կարիք ունեցող բժշկական հաստատությունների ցանկերը:

8. Սույն կարգի 7-րդ կետով հաստատված ցանկերի համաձայն` այլ անձանց (բացառությամբ տուժածների) ընդունող բժշկական հաստատությունը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում այլ անձանց (բացառությամբ տուժածների) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում տրամադրում է` համաձայն բնակչության անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկի, իսկ աջակցության կարիք ունեցող բժշկական հաստատությունը գործում է սույն կարգի պահանջներին համապատասխան` կարիքների բավարարմանը զուգընթաց:

9. Բժշկական հաստատությունը յուրաքանչյուր օր` օրը մեկ անգամ ազատ մահճակալների, պացիենտների շարժի և լրացուցիչ կարիքների (կադրեր, դեղեր, բժշկական նշանակության ապրանքներ, սարքեր և սարքավորումներ և այլն) վերաբերյալ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն է ներկայացնում լիազոր մարմնին:

10. Այլ անձանց (բացառությամբ տուժածների) թվաքանակի ավել լինելու պատճառով տվյալ անձանց ընդունման անհնարիության դեպքում բժշկական հաստատությունը կապ է հաստատում լիազոր մարմնի հետ` այդ անձանց այլ բժշկական հաստատություն (ազատ մահճակալներ ունեցող) ուղեգրման հետ կապված:

11. Բժշկական հաստատությունները լիազոր մարմնի հետ կազմակերպական և համակարգման աշխատանքներն ապահովում են իրենց ղեկավարների որոշմամբ նշանակված պատասխանատուների միջոցով:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

__________________________________________________

                    (բժշկական հաստատության անվանումը)

 

._________________________________________________________________________.

|NN |Արձագանման      |Առկա է |Կարիք կա       | |Պատրաստ է ընդունելության  |

|ը/կ|կարողություններ |       |               | |այլ անձանց (բացառությամբ  |

|   |                |       |               | |տուժածների)               |

|   |                |_______|_______________| |__________________________|

|   |                |(նշել  |(նշել  |(նշել  | |Պատրաստ |Պատրաստ  |Պատրաստ|

|   |                |ռեսուր-|պահանջ-|պահանջ-| |է լիովին|է մասնակի|չէ     |

|   |                |սի քա- |վող ռե-|վող ռե-| |        |         |       |

|   |                |նակը   |սուրսի |սուրսի | |        |         |       |

|   |                |(մակե- |անվա-  |քանակը)| |        |         |       |

|   |                |րեսը)  |նումը) |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|1. |Մահճակալային    |       |       |       | |        |         |       |

|   |ֆոնդ            |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|2. |Կադրային ներուժ,|       |       |       | |        |         |       |

|   |այդ թվում`      |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|1) |բժիշկ           |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|2) |բուժքույր       |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|3) |կրտսեր բուժանձ- |       |       |       | |        |         |       |

|   |նակազմ          |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|3. |Նյութական միջոց-|       |       |       | |        |         |       |

|   |ներ, այդ թվում` |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|1) |դեղեր և  բժշկա- |       |       |       | |        |         |       |

|   |կան նշանակության|       |       |       | |        |         |       |

|   |ապրանքներ       |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|2) |բժշկական սարքեր |       |       |       | |        |         |       |

|   |և  սարքավորում- |       |       |       | |        |         |       |

|   |ներ             |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|3) |գույք, այդ      |       |       |       | |        |         |       |

|   |թվում`          |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|   |. անշարժ` շենքա-|       |       |       | |        |         |       |

|   |յին պայմաններ   |       |       |       | |        |         |       |

|___|________________|_______|_______|_______| |________|_________|_______|

|   |. շարժական` շտապ|       |       |       | |        |         |       |

|   |օգնության       |       |       |       | |        |         |       |

|   |մեքենա,         |       |       |       | |        |         |       |

|   |սանիտարական     |       |       |       | |        |         |       |

|   |մեքենա          |       |       |       | |        |         |       |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.02.2021
N 129-Ն
Որոշում