Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2021 թվականի N 166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 41-րդ կետում «առնվազն վեց անդամ» բառերը փոխարինել «առնվազն երկու երրորդը» բառերով.

i

2) 42-րդ կետում «փակ» բառը փոխարինել «բաց» բառով.

i

3) 43-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43.1-ին կետով.

«43.1. Տնօրենի ընտրության ժամանակ սույն կանոնադրության 80-րդ կետի 1.1-ին ենթակետում և 102-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված քվեարկության արդյունքները պարտադիր են մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված դպրոցի խորհրդի անդամների համար: Ծնողական և մանկավարժական խորհուրդների` կառավարման խորհրդում առաջադրած անդամները, խորհուրդների կողմից քվեարկության արդյունքում ձայների հավասարությամբ պայմանավորված` տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ թեկնածու չառաջադրելու դեպքում, ազատ են իրենց քվեարկության ժամանակ:».

i

4) 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը.».

i

5) 80-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) քվեարկության միջոցով, դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդին հավանություն տալու,».

i

6) 102-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) քննարկում է դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը և քվեարկությամբ որոշում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի իր թեկնածուին.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 12

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2021
N 166-Ն
Որոշում