ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 2021 թվականի N 787-Ա
ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Թամրազյանին 2021 թվականի հուլիսի 28-31-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով:
2. Վարոս Սիմոնյանի, Գագիկ Մկրտչյանի, Արմեն Եգանյանի, Վլադիմիր Թամրազյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 26
Երևան