ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2021 թվականի N 1374-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 12-19-ը պատվիրակության` համաձայն հավելվածի, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Շարմ Էլ Շեյխ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի դեկտեմբերի 3-ի
N 1374-Ա որոշման
ԿԱԶՄ
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (պատվիրակության ղեկավար)
Վ. Ջանազյան - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն
հանցագործությունների գործերով վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական