ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2022 թվականի N 161-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև ստորագրված` 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթղթի» իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. «Երկրի ծրագրային փաստաթղթի» իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբին` հանդիպել ըստ անհրաժեշտության` ծրագրով նախանշված ուղղություններով իրականացվող աշխատանքները դիտանցելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի փետրվարի 7-ի
N 161-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտները համակարգող տեղակալներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)