Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2022 թվականի N 264-Ն

 

ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի մարտի 3-ի

N 264-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Առանց համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում են մարդու կյանքին սպառնացող վտանգը վերացնելու նպատակով, եթե պացիենտի առողջական վիճակը հնարավորություն չի ընձեռում տալու համաձայնություն, կամ նման համաձայնություն չի տրվում, կամ բացակայում են պացիենտի օրինական ներկայացուցիչը կամ պացիենտի կոնտակտային անձը, կամ վերջիններս համաձայնություն չեն տվել:

3. Մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են`

1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում` ներառյալ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ` տրանսպորտում) կամ

2) բժշկական կազմակերպությունում:

 

2. ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում` ներառյալ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ` տրանսպորտում) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում շտապօգնության բրիգադի բժիշկ(ներ)ը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրում է (են) անհապաղ:

5. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն տեղափոխվող կամ գտնվող պացիենտին սույն կարգով նախատեսված դեպքում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում են անհապաղ:

6. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են բուժող կամ հերթապահ բժշկի որոշմամբ:

7. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժիշկը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց հետո`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրառում է կատարում պացիենտի բժշկական փաստաթղթերում` առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու վերաբերյալ.

2) անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում զեկուցում է կայանի կամ ենթակայանի կամ իր բաժանմունքի վարիչին` առանց գրավոր համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու պայմանների և հանգամանքների վերաբերյալ, որի մասին սահմանված կարգով նշում է կատարվում պացիենտի բժշկական փաստաթղթերում.

3) կապի միջոցներով անհապաղ տեղեկացնում է պացիենտի օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին` առանց գրավոր համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու կարգի և պայմանների վերաբերյալ, որի մասին սահմանված կարգով նշում է կատարվում պացիենտի բժշկական փաստաթղթերում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 մարտի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2022
N 264-Ն
Որոշում