Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում`

1) վերնագիրը «Սահմանադրական դատարանի նախագահի» բառերից հետո լրացնել «, փոխնախագահի» բառով, իսկ «անդամների» բառը փոխարինել «դատավորների» բառով.

2) 1-ին և 2-րդ մասերը «Սահմանադրական դատարանի նախագահին» բառերից հետո լրացնել «, փոխնախագահին» բառով, իսկ «անդամներին» բառը փոխարինել «դատավորներին» բառով:

 

i

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում`

1) «ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Սահմանադրական դատարանի փոխնախագահ 13.00».

2) «ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավոր» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. հունվարի 27
Երևան
ՀՕ-44-Ն

 

 

pin
ՀՀ 17.01.2018
N ՀՕ-44-Ն օրենք