Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 16 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2022 թվականի N 582-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման`

i

1) նախաբանում «26-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերը փոխարինել «29-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետին» բառերով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 28-ի

N 582-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1667-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)` անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) ենթակա ուսուցչի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ուսուցչի վերապատրաստումը (այսուհետ` վերապատրաստում) երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ` վերապատրաստող կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների` ուսուցչի կողմից յուրացման և կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է դասընթացների միջոցով:

3. Վերապատրաստումը երաշխավորված վերապատրաստող կազմակերպության կողմից մշակվող և իրականացվող, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպատակաուղղված, վերապատրաստումների ծրագրին համապատասխան` ուսումնական պարապմունքների ձևով իրականացվող դասընթաց է (այսուհետ` կազմակերպության դասընթաց): Վերապատրաստումն իրականացվում է նաև որպես նախարարության կողմից երաշխավորված դասընթաց (այսուհետ` դասընթաց):

4. Կազմակերպության դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից և իրականացվում է նախարարության սահմանած ժամկետում` առկա, իսկ ֆորսմաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ) կամ առարկայի միակ խմբի առկայության դեպքում` նախարարության թույլտվությամբ` հեռավար կամ համակցված եղանակով` ուսումնական հաստատության միջոցների հաշվին և ուսուցչի ընտրությամբ:

5. Դասընթացը միջազգային կամ առցանց հարթակներում գործող կազմակերպությունների կողմից իրականացվող և նախարարության կողմից երաշխավորված գործընթաց է, որն իրականացվում է առկա կամ հեռավար եղանակով, վճարովի կամ անվճար ձևով` ուսուցչի ընտրությամբ և ուսուցչի միջոցների հաշվին:

6. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):

7. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին:

8. Եթե վերապատրաստման դասընթացը համընկնում է ուսուցչի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ, և վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն, ապա վերջինս ազատվում է իր պաշտոնեական պարտականությունների կատարումից (այդ թվում` այլ ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում)` վարձատրության պահպանմամբ:

 

2. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Ուսումնական հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված` ուսուցչի հերթական ատեստավորման ժամանակացույցին համապատասխան.

1) համատեղությամբ աշխատող ուսուցիչը ատեստավորման ներկայացվում է հիմնական աշխատավայրից:

10. Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, մինչև մայիսի 1-ը կատարում է համապատասխան նշում` «ենթակա է ատեստավորման»:

11. Ուսուցիչների վերապատրաստման մոդուլները մշակում են վերապատրաստող կազմակերպությունները` նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա և ներկայացնում են նախարարի հաստատմանը:

12. Կազմակերպության դասընթացներն սկսվում են կազմակերպության վերապատրաստման մոդուլը նախարարի կողմից հաստատվելուց և վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից ոչ շուտ, քան մեկ ամիս հետո:

13. Դասընթացները կարող են իրականացվել ինչպես ցանկի հրապարակումից հետո, այնպես էլ հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ` մեկ տարվա ընթացքում:

14. Յուրաքանչյուր կազմակերպություն կազմում է վերապատրաստում իրականացնելու ժամանակացույց` կախված հայտերի թվից: Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:

15. Ուսուցիչը կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից, ըստ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով հաստատված ծրագրի բաժինների, ընտրում է վերապատրաստող կազմակերպությունը և (կամ) դասընթացը:

16. Ուսուցիչն իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը կարող է ընտրել միայն այն դեպքում, երբ վերջինս տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է:

17. Վերջին ատեստավորումից հետո մինչև հաջորդ ատեստավորումն ընկած ժամանակահատվածում ուսուցիչը կարող է մասնակցել կազմակերպությունների կողմից ներկայացված և նախարարության երաշխավորած դասընթացներին` այդ մասին գրավոր տեղեկացնելով ուսումնական հաստատության տնօրենին:

18. Մասնակցելով դասընթացին` ուսուցիչը կարող է կուտակել նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով հաստատված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել դպրոցի տնօրենին: Այդ դեպքում ուսուցիչն իրավունք ունի չմասնակցելու վերապատրաստման ծրագրով նախատեսված համապատասխան բաժնին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների չափորոշչով և ծրագրով տվյալ բաժնի համար սահմանված պահանջներին:

19. Ուսուցչին ներկայացնող հիմնական աշխատավայր հանդիսացող ուսումնական հաստատությունը ուսուցչի դիմումի հիման վրա վերապատրաստող կազմակերպության հետ կնքում է վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` համաձայն Ձև 3-ի: Պայմանագրում նշվում են վերապատրաստող կազմակերպության վերապատրաստման ծրագրի այն բաժինները, որոնց մասնակցելու է ուսուցիչը, և որոնց համար վճարելու է ուսումնական հաստատությունը:

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա պետական լիազորված մարմիններն ապահովում են իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը` այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից` հաշվի առնելով հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ֆինանսավորման նորմատիվները:

21. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով ամրագրված դրույթները չեն տարածվում ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա:

22. Եթե ուսուցիչը սեփական նախաձեռնությամբ մասնակցել, ավարտել է նախարարության կողմից տվյալ կազմակերպության համար երաշխավորված վերապատրաստման դասընթացի որևէ բաժինը, վճարել է դրա համար և հավաքել նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով հաստատված կրեդիտներ, ապա ուսումնական հաստատությունը ներկայացված անդորրագրի հիման վրա փոխհատուցում է նրա վճարած գումարը, բայց ոչ ավելի, քան վերապատրաստման այդ բաժնի համար սահմանել է պետությունը:

23. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ ուսուցչին գրավոր տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության դասընթացի, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում` հարթակի) մասին:

24. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերապատրաստող կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական` համաձայն Ձև 1-ի:

25. Տնօրենն ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` «ուսուցչի բնութագիր» բաժնում:

26. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրում է մասնակիցների` նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով հաստատված ավարտական հետազոտական աշխատանքները:

27. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն` համաձայն Ձև 2-ի:

 

Ձև 1

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԾ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N___

 

Տրվում է_________________________________________________________ -ին,

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

որ նա 20 թ. ________________________ -ից մինչև________ -ը մասնակցել է

 

________________________________________________________________կողմից

(ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված

կազմակերպության անվանումը)

 

հանրակրթական ուսումնական հաստատության` հերթական ատեստավորման ենթակա

ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին

___________________ -ից և ստացել ________ (__________________) կրեդիտ,

(առարկայի անվանումը)

 

ըստ հետևյալ բաժինների`

 

- հանրակրթության բնագավառի օրենսդրություն _______ (__________________)

կրեդիտ,

    - ՏՀՏ                                     _______ (__________________)

    կրեդիտ,                                   կրեդիտ,

 

    - տարիքային հոգեբանություն                _______ (__________________)

                                              կրեդիտ,

    - դիրքորոշում և  արժեք                    _______ (__________________)

                                              կրեդիտ,

    - համընդհանուր ներառում                   _______ (__________________)

                                              կրեդիտ,

    - գնահատում                               _______ (__________________)

                                              կրեդիտ,

    - առարկայի դասավանդման մեթոդիկա           _______ (__________________)

                                              կրեդիտ,

    - հետազոտական աշխատանք կատարելու          _______ (__________________)

      սկզբունքները                            կրեդիտ:

 

Վերապատրաստող երաշխավորված _______________________, _________________

    կազմակերպության ղեկավար`      (անուն, ազգանուն)      (ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Վկայականը տրվել է «______» ___________ 20 թ.

 

Վկայականը վավեր է 5 տարի:

 

Ձև 2

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հաշվետվություն Կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստման դասընթացի վերաբերյալ

 

1. Կազմակերպության անվանումը.

2. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները). բոլոր բաժիններով և բաղադրիչներով.

3. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).

 

.___________________________________________________________________

|N |Ազգանուն|Անուն|Հայրանուն|Մարզ  |Ուսումնական|Առարկա  |Ուսուցչի  |

|  |        |     |         |      |հաստատու-  |        |դասընթացից|

|  |        |     |         |      |թյուն      |        |բացակայած |

|  |        |     |         |      |           |        |ժամերի    |

|  |        |     |         |      |           |        |թիվը      |

|  |        |     |         |      |           |        |          |

|  |        |     |         |      |           |        |          |

|  |        |     |         |      |           |        |          |

|  |        |     |         |      |           |        |          |

|  |        |     |         |      |           |        |          |

|  |        |     |         |      |           |        |          |

|  |        |     |         |      |           |        |          |

|  |        |     |         |      |           |        |          |

|  |        |     |         |      |           |        |          |

|__|________|_____|_________|______|___________|________|__________|

|__|________|_____|_________|______|___________|________|__________|

|__|________|_____|_________|______|___________|________|__________|

.___________________________________________________________________

_______________________________________________________________________

|Ուսուցչի հավաքած կրեդիտները` ըստ բաժինների                           |

|_____________________________________________________________________|

|Հանրա-   |ՏՀՏ|Տարիքային|Դիրքորո-|Համընդ- |Գնահատում|Առարկայի|Ամփոփիչ |

|կրթության|   |հոգեբա-  |շում և  |հանուր  |         |դասա-   |աշխատանք|

|բնագավառի|   |նություն |արժեք   |ներառում|         |վանդման |վերապատ-|

|օրենս-   |   |         |        |        |         |մեթոդիկա|րաստման |

|դրություն|   |         |        |        |         |        |ամբողջ  |

|         |   |         |        |        |         |        |ընթաց-  |

|         |   |         |        |        |         |        |քում    |

|         |   |         |        |        |         |        |        |

|         |   |         |        |        |         |        |        |

|         |   |         |        |        |         |        |        |

|         |   |         |        |        |         |        |        |

|         |   |         |        |        |         |        |        |

|_________|___|_________|________|________|_________|________|________|

|_________|___|_________|________|________|_________|________|________|

|_________|___|_________|________|________|_________|________|________|

_______________________________________________________________________

_______________________________________.

|Ուսուցչի  |Դասընթացը  |Հայկական       |

|հավաքած   |հեռավար    |կրթական        |

|կրեդիտների|եղանակով   |միջավայրի      |

|ընդհանուր |իրականացված|պաշարների      |

|թիվը      |ժամերի     |շտեմարանում    |

|          |թիվը       |(https://      |

|          |           |lib.armedu.am/)|

|          |           |տեղադրված      |

|          |           |մասնակիցների   |

|          |           |ավարտական      |

|          |           |հետազոտական    |

|          |           |աշխատանքների   |

|          |           |հղումները`     |

|          |           |ըստ խմբերի     |

|__________|___________|_______________|

|__________|___________|_______________|

|__________|___________|_______________|

_______________________________________.

 

Պայմանագրի ձև(1)

________________________

1) Սույն Պայմանագրի հղումներում ներկայացված ուղեցույցի համաձայն` Պայմանագրի համապատասխան դրույթներում անհրաժեշտ է կատարել առաջարկվող փոփոխությունները` փոխարինելով նշված ձևակերպումներով, բաց թողնված տեղերն անհրաժեշտ է լրացնել:

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ____

 

    ք. ______                                  «____» ___________ 20 __ թ.

 

«_________________________________» ՊՈԱԿ-ը` ի դեմս կազմակերպության

 

տնօրեն ---------- --------------- -------------ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն, (այսուհետ` Պատվիրատու կամ Կողմ 1),

«_________________________________»-ը` ի դեմս կազմակերպության

 

տնօրեն ---------- ------------------ ----------ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն (այսուհետ` Կատարող կամ Կողմ 2), միասին հիշատակման դեպքում` Կողմեր, կնքեցին սույն հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր)` հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն Պայմանագրի համաձայն` Պատվիրատուի առաջադրանքով` Կատարողը ստանձնում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` Վերապատրաստման ծառայություն)` համաձայն սույն Պայմանագրով սահմանված ժամկետների, պայմանների և պահանջների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Պայմանագրի պահանջներին համապատասխան պատշաճ, լրիվ և ժամանակին մատուցված Ծառայությունների համար` սույն Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում` բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված դեպքերի:

1.2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման հավելվածի (Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի (այսուհետ` Կարգ 1)) 2-րդ և 3-րդ կետերի ու սույն Պայմանագրի համաձայն` երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում ուսուցչի վերապատրաստումը սույն Պայմանագրով Կատարողի կողմից այնպիսի ծառայության տրամադրումն է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարության) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացման և կատարելագործման գործընթաց, որն իրականացվում է վերապատրաստման դասընթացների միջոցով:

1.3. Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ սահմանում են, որ Կատարողի կողմից տրամադրվող Երաշխավորված կազմակերպության դասընթացին ներկայացվող պարտադիր պահանջներից են, այդ թվում` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից մշակված լինելը և Նախարարության սահմանված ժամկետում իրականացման ենթակա լինելը` առկա կամ հեռավար եղանակով` Պատվիրատու ուսումնական հաստատության միջոցների հաշվին և ուսուցչի կողմից ընտրվելը (իր ընտրությամբ իրականացվելը):

1.4. Սույն Պայմանագրի 1.2-րդ կետին համապատասխան` Վերապատրաստման ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետին համապատասխան և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջների համաձայն:

1.5. Վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչ(ներ)ը(2), որին մասնակցելու է ուսուցիչը, և որի (որոնց) համար համամասնորեն վճարելու է Պատվիրատու ուսումնական հաստատությունը, հետևյալն է`:

_____________________

2) Լրացվում է այն դեպքում, երբ վերապատրաստման ամբողջական ծրագրի փոխարեն իրականացվում է (են) դրա առանձին բաղադրիչ(ներ)ը: Պայմանագիրն ամբողջ ծավալով վերապատրաստման ծրագրով ծառայությունների մատուցման համար կնքվելու դեպքում տվյալ պայմանագրային դրույթում անհրաժեշտ է նշել միայն «վերապատրաստման ծրագիրը` այն ներառող բոլոր բաղադրիչներով», իսկ «համամասնորեն» բառը հանել: Ընդ որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 07.09.2020թ. N 1162-Ա/2 հրամանի` «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչն ու օրինակելի ծրագիրն» ամրագրող հավելվածի` Վերապատրաստման ծրագիրը կազմված է 3 բաժնից` հետևյալ համամասնությամբ` 1. «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն»` 9 ժամ, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում»` 20 ժամ, «Մասնագիտական զարգացում»` 81 ժամ: Պայմանագիրը վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչով ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքվելու դեպքում անհրաժեշտ է նշել կոնկրետ բաղադրիչ(ներ)ը: Ընդ որում, սահմանված բաղադրիչի ժամաքանակը չի կարող հրամանով հաստատված նվազագույն ժամաքանակից պակաս լինել (90 ժամ):

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Վերապատրաստման ծառայության ընթացքը, ժամկետները, որակը, ծավալը, համապատասխանությունը կիրառելի կարգավորող նորմատիվ և անհատական իրավական ակտերի պահանջներին` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2. Եթե մատուցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն, ապա`

ա) չընդունել ծառայությունը` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրին համապատասխանող պատշաճ Վերապատրաստման ծառայությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև Պայմանագրի 5.3-րդ կետով նախատեսված տույժը,

բ) հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Վերապատրաստման ծառայության համար վճարված գումարը.

2.1.3. Պատվիրատուն իրավասու է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը: Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

ա) մատուցված Վերապատրաստման ծառայությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման հավելվածով սահմանված պահանջներին,

բ) խախտվել է Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը,

գ) Կատարողն իրավասու չէ տրամադրելու Վերապատրաստման ծառայություններ կամ նա Նախարարության կողմից վաղաժամկետ հանվել է սույն Պայմանագրի 2.4.1-ին կետով սահմանված Ցանկից կամ Պատվիրատուին հիմնավոր կերպով հայտնի է դարձել, որ Կատարողը համապատասխան Ցանկում ներառվել է ՀՀ գործող օրենսդրության և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ:

 

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. քննարկել և ընդունել սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան մատուցված Վերապատրաստման ծառայության արդյունքը, իսկ այդ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում այդ մասին երկօրյա ժամկետում գրավոր և հիմնավորված առարկություններով հայտնել Կատարողին.

2.2.2. Ծառայության արդյունքն առանց առարկությունների ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետի խախտման դեպքում` նաև սույն Պայմանագրով սահմանված տուժանքը.

2.2.3. ապահովել իր` որպես ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի պատասխանատուի կողմից անհրաժեշտ և բավարար նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը.

2.2.4. ապահովել կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից Վերապատրաստող կազմակերպությունը և (կամ) Դասընթացը` ուսուցիչների (ներառյալ` Կողմ 1-ի) կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաղադրիչների ընտրված լինելը.

2.2.5. ի դեմս տնօրենի` վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 (տասը) օրացուցային օր առաջ գրավոր ձևով ուսուցչին տեղեկացնել վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում` հարթակի) մասին.

2.2.6. ի դեմս տնօրենի` ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը ներբեռնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` ուսուցչի բնութագրի բաժնում.

2.2.7. վերապատրաստման ընթացքում ուսուցչին ազատել իր պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում.

2.2.8. ուսուցչին ազատել վերապատրաստման ծրագրով նախատեսված համապատասխան բաղադրիչ(ներ)ին մասնակցությունից, եթե հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ` 1 (մեկ) տարվա ընթացքում ուսուցիչը, դասընթացների մասնակցելով, կուտակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված չափով անհրաժեշտ կրեդիտներ և դրանք ստացված (կուտակված) լինելը հավաստող վկայականը հերթական վերապատրաստումից առաջ ներկայացրել է դպրոցի տնօրենին:

 

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1. Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4-րդ կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև Պայմանագրի 5.7-րդ կետով նախատեսված կետանցի տույժը.

2.3.2. ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան` Վերապատրաստման ծառայությունների մատուցումն իրականացնել լրամշակված դասընթացների միջոցով:

 

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1. որպես վերապատրաստման ոլորտում ընդգրկված (երաշխավորված) կազմակերպություն` վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով համապատասխանել Նախարարի` 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված` «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի» (այսուհետ` Կարգ 2) պահանջներին: Ընդ որում, սույնով Կատարողը հաստատում է տվյալ ցանկում հիշյալ կարգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընդգրկված լինելը, հակառակ դեպքում տվյալ ցանկից (այսուհետ` Ցանկից) հանված լինելու կամ դրանում ներառված չլինելու և (կամ) դրանցից բխող կամ դրանց հետ կապված` Կատարողի կողմից թույլ տրված խախտումները Պատվիրատուի կողմից հայտնաբերվելու պահից կրում է այդօրինակ խախտումների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտականությունը, եթե Կատարողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու այլ միջոց և եղանակ Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ չի սահմանվել.

2.4.2. պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով և անձամբ (ներառյալ` իր վերապատրաստող մասնագետների միջոցով) ապահովել Վերապատրաստման ծառայությունների մատուցման ընթացքում Հաստատության` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և երաշխավորված դասընթացների ու դրանք իրականացնող կազմակերպությունների Ցանկում ընդգրկված լինելը, իսկ Նախարարության կողմից ցանկից ժամկետից շուտ հանվելու դեպքում անհապաղ այդ մասին գրավոր (ներառյալ` առձեռն և էլեկտրոնային ծանուցման եղանակով) տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.3. Պայմանագրով սահմանված ժամկետներում, Պայմանագրով և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջներին համապատասխան ապահովել ծառայության պատշաճ, որակյալ և սահմանված լրիվ ծավալով (ներառյալ` վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանին համապատասխան) մատուցումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ.

2.4.4. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2-րդ և 5.3-րդ կետերով նախատեսված տույժը և տուգանքը.

2.4.5. Պայմանագրի գործողության, ինչպես նաև Պայմանագրի կատարումն ապահովելու ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.6. պատշաճ, որակյալ, ժամանակին, բարեխղճորեն և ամբողջ ծավալով կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունը, ներառյալ` ապահովել ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատու լինելը, և այդ գործընթացի` համապատասխանությունը սույն Պայմանագրում նշված Կարգերով սահմանված չափանիշներին.

2.4.7. ապահովել ուսուցիչների վերապատրաստման մոդուլների` Նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա իր` որպես վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված լինելը, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում Նախարարի կողմից հաստատված լինելը.

2.4.8. Ըստ առանձին բաղադրիչների Վերապատրաստմանը ուսուցչի մասնակցության առանձնահատկությունները, ներառյալ` հերթականությունը, նախապես համաձայնեցնել Կողմ 1-ի հետ:

2.4.9. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը.

2.4.10. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրել վերապատրաստման մասնակիցների` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքները.

2.4.11. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո` 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարություն ներկայացնել վերապատրաստման դասընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված հաշվետվություն` համաձայն Ձև 2-ի.

2.4.12. իր գործունեությունն իրականացնել Նախարարության սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագրերին համապատասխան.

2.4.13. գործելով որպես երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպություն` իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումն ապահովել ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան և ՀՀ գործող օրենսդրության ու կիրառելի այլ կարգավորող իրավական ակտերի պահանջների համաձայն.

2.4.14. ապահովել լիարժեք համապատասխանություն մանկավարժական աշխատողների վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման ակնկալվող արդյունքների և նպատակների իրագործումը, դրանցով սահմանված խնդիրների արդյունավետ լուծմանը վերապատրաստման դասընթացների միջոցով նպաստելը, Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման օրինակելի ծրագրի թեմատիկ պլանավորմանը համապատասխան իրականացվելը:

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Մատուցված Վերապատրաստման ծառայությունն ընդունվում է Կողմերի միջև կազմված և ստորագրված երկկողմ հանձնման-ընդունման փաստաթղթով (արձանագրությամբ)` նշելով նաև փաստաթղթի կազմման ամսաթիվը:

3.1.1. Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ` Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը Պատվիրատուին հանձնելու փաստը հավաստող փաստաթուղթը (հանձնման-ընդունման ակտ) և հանձնման-ընդունման արձանագրության 2 (երկու) օրինակ (արձանագրություն):

3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված Վերապատրաստման ծառայությունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն`

ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցները և (կամ)

բ) Կատարողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3.3. Եթե Պայմանագրի 3.1.1-ին կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Վերապատրաստման ծառայությունը համարվում է ընդունված, և Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը:

3.3.1. Անպատշաճ Վերապատրաստման ծառայության դեպքում Պատվիրատուն Պայմանագրի 3.1.1-ին կետով սահմանված ժամկետում Կատարողին է ներկայացնում համապատասխան ծառայությունը (արդյունքները) չընդունելու վերաբերյալ պատճառաբանված մերժումը (առարկությունը):

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

4.1. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից (բոլոր բաղադրիչները ներառող ամբողջական վերապատրաստման ծրագրով) մատուցման ենթակա Վերապատրաստման ծառայության ընդհանուր գինը կազմում է _________ (________տառերով__________ բանաձևով`) ՀՀ դրամ, որը հաշվարկվում է ըստ վերապատրաստման ժամաքանակի` հետևյալ

 

«ՎԾ(ԸԱ) / Դ(ԺՔ) * ԺՔ», որտեղ

 

ՎԾ(ԸԱ)-ն` Վերապատրաստման դասընթացի ընդհանուր արժեքն է (24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ),

Դ(ԺՔ)-ն` Վերապատրաստման դասընթացի համար նախատեսված առավելագույն ժամաքանակն է (110 ժամ),

ԺՔ-ն` մատուցված` վերապատրաստման ծառայության` ամբողջ ծրագրի կամ դրա բաղադրիչի ժամաքանակն է: Ընդ որում, ամբողջ դասընթացի ԺՔ-ն պետք է կազմի ոչ պակաս, քան 90 ժամ:

4.1.1. Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ինչպես նաև հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները, որոնք Պատվիրատուի կողմից լրացուցիչ կամ առանձին փոխհատուցման, հատուցման կամ վճարման ենթակա չեն:

4.1.2. Ծառայության մատուցման գինը կայուն է, և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը` բացառությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ և սույն Պայմանագրի 4.2-րդ կետով սահմանված դեպքերի:

4.2. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչի մասով մատուցվելու դեպքում, սույն Պայմանագրի 1.2-րդ կետին համապատասխան, պատշաճ մատուցված Ծառայության համար վճարումը ենթակա է կատարման համամասնորեն` միայն տվյալ բաղադրիչի կամ բաղադրիչների մասով` չգերազանցելով պետության կողմից սահմանված (առավելագույն) արժեքը:

4.3. Պայմանագրի գնից` մինչև ----------(-------------------) ՀՀ դրամը, Պատվիրատուն փոխանցում է Կատարողի բանկային հաշվին` որպես կանխավճար: Կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Ընդ որում, մինչև կանխավճարի ամբողջական մարումը, Կատարողին նոր վճարումներ չեն կատարվում:

4.4. Պատվիրատուն իրեն մատուցած Վերապատրաստման ծառայության դիմաց վճարում է ՀՀ դրամով` անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` Պայմանագրով(3) սահմանված վճարման ժամանակացույցով նախատեսված չափերով և ամիսներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո, և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:

 

___________________________________

3) Հավելվածի տեսքով ժամանակացույցի փոխարեն վճարման ենթակա գումարը մաս-մաս վճարելու ժամկետները և չափերը կարող են սահմանվել նաև Պայմանագրով:

 

4.5. Կատարողի կողմից մատուցված լրացուցիչ ծառայությունների կամ կատարված լրացուցիչ աշխատանքի արժեքը կամ դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը սույն պայմանագրով Պատվիրատուի և (կամ) Կողմ 1-ի կողմից վճարման, հատուցման ենթակա չեն: Կատարողի կողմից Պատվիրատուի միջոցների հաշվին Վերապատրաստման ծառայությունների մատուցման կապակցությամբ սույն Պայմանագրով Կողմ 1-ի համար որևէ վճարման պարտավորություն սահմանվել չի կարող:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Վերապատրաստման ծառայության մատուցման ընթացքում Պայմանագրի պահանջների պահպանման համար:

5.2. Պայմանագրին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` Պայմանագրի 4.1-ին կետում նախատեսված գումարի ______ (տառերով) տոկոսի չափով(4): Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն անպատշաճ լինելու պատճառով Պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:

__________________________________

4) Կատարողը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում կնքվելիք պայմանագրում կանխավճարը սահմանվում է Պատվիրատուի և Կատարողի միջև համաձայնեցված չափով: Եթե պայմանագրով չի նախատեսվում կանխավճարի հատկացում, ապա սույն կետը հանվում է Պայմանագրի տեքստից:

 

5.3. Պայմանագրով նախատեսված Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր կետանցված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված կամ անպատշաճ մատուցված ծառայության գնի _________(տառերով) տոկոսի չափով:

5.4. Նախարարության կողմից Կատարողին Ցանկից հանելու դեպքում, ինչպես նաև այդ մասին Կատարողի կողմից Պատվիրատուին գրավոր չտեղեկացնելու և վճարովի ծառայությունների մատուցումը շարունակելու դեպքում Կատարողը տալիս է իր համաձայնությունը` սույն Պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանի և առանց ծանուցման լուծելու մասին, ինչպես նաև պարտավորվում է վերապատրաստման համապատասխան ժամանակահատվածի համար` սկսած այն օրվանից, երբ իրավասու չի եղել մատուցելու Վերապատրաստման ծառայությունները, Պատվիրատուին վերադարձնել վերապատրաստման (համապատասխան բաղադրիչի) արժեքը:

5.5. Պայմանագրով Կատարողին վճարման ենթակա տուժանքը հաշվարկվում և հաշվանցվում է Վերապատրաստման ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ:

5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց:

5.7. Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա և կետանցված գումարի __________ (տառերով) տոկոսի չափով: Ընդ որում, կանխավճարի նկատմամբ տույժ կիրառելի չէ:

5.8. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

5.9. Կատարողի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում Կատարողը կրում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված բացասական իրավական, ֆինանսանյութական և այլ հետևանքները, ներառյալ` Պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պարտավորությունը:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Սույն Պայմանագրով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով (հավելվածներով) պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը:

7.2. Պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության:

7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին կամ նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին կամ ընդունվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գործող (ներառյալ` գնումների մասին) օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում սույն Պայմանագրով սահմանված դեպքերում և հիմքերով Պայմանագիրը միակողմանի լուծելու հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները` այն ծավալով, որի մասով Պայմանագիրը լուծվել է:

7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միջոցով` արտադատական կարգով` առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը կարող է լուծվել դատական կարգով` ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

7.5. Պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը:

Արգելվում է Պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են Վերապատրաստման ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի կամ Պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ՀՀ կառավարության սահմանած կարգավորումները կիրառելի չլինելու դեպքում փոփոխությունները կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` այնքանով, որքանով դա չի խախտում ՀՀ գործող օրենսդրության պահանջները և չի հակասում դրանց:

7.6. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև Պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել Վերապատրաստման ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կատարողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան Պայմանագրով ի սկզբանե ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում, սույն կետով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 (երեսուն) օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան Պայմանագրով սահմանված ժամկետն է:

7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողությունները) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:

7.7.1. Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները, ներառյալ` պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը:

7.8. Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով` բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման համար հիմք հանդիսացող էական խախտման դեպքերի, ինչպես նաև չի կարող ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, Պայմանագրի Կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:

7.9. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը, Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը Պատվիրատուն այն ուղարկում է նաև Կատարողի էլեկտրոնային փոստին:

7.10. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

7.11. Սույն Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, հասարակ գրավոր ձևով, Կողմերի ստորագրությամբ մեկ միասնական փաստաթուղթ կազմելու և ստորագրելու միջոցով` հավասար իրավաբանական ուժ ունեցող 4 օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

        ՊԱՏՎԻՐԱՏՈՒ                                  ԿԱՏԱՐՈՂ

    ____________________                       ___________________

      (ստորագրություն)                           (ստորագրություն)

 

           Կ.Տ.                                        Կ.Տ»

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2022
N 582-Ն
Որոշում