Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈ ...

26.05.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.12.2022  -ից մինչեւ   26.05.2023  -ը:
 
i

(ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 792-Ն որոշում, որը տարածվում է 2023 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 446-Ն

 

ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը` համաձայն հավելվածի:

2. Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումները հաշվարկվում են որպես պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում` հավելվածով սահմանված չափերով, և վճարվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությամբ և ժամկետում:

3. Հավելումը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 7

Երևան

Հավելված

i

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 7-ի

N 446-Ն որոշման

 

ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Պաշտոնի անվանումը                                       |Վճարվող     |

|   |                                                        |հավելումների|

|   |                                                        |չափը (%)    |

|___|________________________________________________________|____________|

|   |Դատախազություն                                          |            |

|___|________________________________________________________|____________|

|1. |ՀՀ գլխավոր դատախազ                                      |     87     |

|___|________________________________________________________|____________|

|2. |ՀՀ գլխավոր դատախազի` ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված    |     87     |

|   |կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործե-|            |

|   |րով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկո-  |            |

|   |ղությունը և  մեղադրանքի պաշտպանությունը, ինչպես նաև  այդ|            |

|   |գործերով պետության շահերի պաշտպանության ոլորտը համակար- |            |

|   |գող տեղակալներ                                          |            |

|___|________________________________________________________|____________|

|3. |ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (ապօրինի ծագում ունեցող     |     77     |

|   |գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը       |            |

|   |համակարգող)                                             |            |

|___|________________________________________________________|____________|

|4. |ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում   |      92    |

|   |մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության|            |

|   |վարչության դատախազ                                      |            |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 15.12.2022 թիվ 1917-Ն /տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա / որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2022
N 446-Ն
Որոշում