Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ...

 

17.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2022 թվականի N 1910-Ա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի` սույն որոշմամբ սահմանված նոր ձևին անցումն իրականացնել համաձայն ժամանակացույցի` փուլերով:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1910-Ա որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ

 

ԳԼՈՒԽ 1.
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Ներկայացուցչական վերարկուներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների բրդյա ձմեռային վերարկուն (Նկար 1) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) մահուդե կտորից է, երկփեշ: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 8 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), օձիքը սուրանկյուն կտրվածքով` հետ ծալվող, հետնամասը` երկու կարով, կարերի ներքևի հատվածում բացվածքով, հետնամասում կողակարերից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 22 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներով (Նկար 83) կոճկվող ներկարված իրանաձիգ գոտի, թևքերը` երկկարանի, դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Առաջամասում` 17 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով 2 ներկարված գրպան: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Վերարկուի երկարությունը` 106-116 սմ (ըստ չափ/հասակի): Վերարկուի կտորը` 80 տոկոս բրդի և 20 տոկոս Պ/Է խառնուրդ` 550 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից, կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասի վերին հատվածին.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի ու մայորի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների բրդյա ձմեռային վերարկուն (Նկար 2) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) մահուդե կտորից է, երկփեշ: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 8 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), օձիքը սուրանկյուն կտրվածքով` հետ ծալվող, հետնամասը` երկու կարով, կարերի ներքևի հատվածում բացվածքով, հետնամասում կողակարերից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 22 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներով (Նկար 83) կոճկվող ներկարված իրանաձիգ գոտի, թևքերը` երկկարանի, դաստակի հատվածում` կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Առաջամասում` 17 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով 2 ներկարված գրպան: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Վերարկուի երկարությունը` 106-116 սմ (ըստ չափ/հասակի): Վերարկուի կտորը` 80 տոկոս բրդի և 20 տոկոս Պ/Է խառնուրդ` 550 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից, կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասի վերին հատվածին:

2. Ներկայացուցչական տարազաբաճկոններն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ներկայացուցչական տարազաբաճկոնը (Նկար 3) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է, երկփեշ:

Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 8 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), օձիքը` սուրանկյուն կտրվածքով, հետ ծալվող, հետնամասը` երկու կարով, կարերի ներքևի հատվածում բացվածքով: Թևքերը` երկկարանի, դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Առաջամասում` 16 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով 2 ներկարված ուղիղ գրպան: Տարազաբաճկոնի լանջափեշերը, օձիքի ստորին հատվածը և գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Տարազաբաճկոնի երկարությունը` 73-83 սմ (ըստ չափ/հասակի): Տարազաբաճկոնի կտորը` 67 տոկոս բրդի և 33 տոկոս Պ/Է խառնուրդ` 317 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից, կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասի վերին հատվածին.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի ու մայորի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ներկայացուցչական տարազաբաճկոնը (Նկար 4) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է, երկփեշ: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 8 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), օձիքը` սուրանկյուն կտրվածքով, հետ ծալվող, հետնամասը` երկու կարով, կարերի ներքևի հատվածում բացվածքով: Թևքերը` երկկարանի, դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Առաջամասում` 16 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով 2 ներկարված ուղիղ գրպան: Տարազաբաճկոնի լանջափեշերը, օձիքի ստորին հատվածը և գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Տարազաբաճկոնի երկարությունը` 73-83 սմ (ըստ չափ/հասակի): Տարազաբաճկոնի կտորը` 67 տոկոս բրդի և 33 տոկոս Պ/Է խառնուրդ` 317 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից, կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասի վերին հատվածին:

3. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի, գնդապետի, փոխգնդապետի ու մայորի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ներկայացուցչական տաբատը (Նկար 5) բաց մոխրագույն (գունային կոդը #15-4101) կտորից է` ուղիղ ուրվագծով, առաջամասում` բաց մոխրագույն (գունային կոդը #15-4101) շղթայով, 14 մմ տրամագծով բաց մոխրագույն (գունային կոդը #15-4101) պլաստմասսայե կոճակով և մետաղական կեռիկով կոճկվող: Առաջամասում` 17 սմ բացվածքով 2 կողային գրպան, հետնամասի աջ կողմում` 14 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով ուղիղ գրպան: Կողագծերը և գրպանի կափույրը` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Գոտու լայնությունը` 4 սմ, 1 սմ լայնությամբ 6 գոտեմակօղերով: Գոտու ներսի հատվածում` պիտակ (Նկար 87): Տաբատի կտորը` 67 տոկոս բրդի և 33 տոկոս Պ/Է խառնուրդ` 317 գր/քմ +-5% խտությամբ, աստառը բաց մոխրագույն (գունային կոդը #15-4101)` պոլիէսթերի ատլասից:

4. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի, գնդապետի, փոխգնդապետի ու մայորի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ներկայացուցչական վերնաշապիկը (Նկար 6) սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) կտորից է: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ: Առաջամասում կոճկվում է 7-10 սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, հետնամասը` վերին կտրվածքով, թևքերը` երկար, երկուական սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող հետ ծալվող թեզանիքներով: Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ:

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

5. Ներկայացուցչական վերարկուներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների բրդյա ձմեռային վերարկուն (Նկար 7) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) մահուդե կտորից է, երկփեշ, լանջափեշերը` կտրվածքով: Ձևվածքն ունի վերին հատվածում կիպ նստած, դեպի փեշը լայնացող ուրվագիծ, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 11 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), օձիքը` սուրանկյուն կտրվածքով, հետ ծալվող, հետնամասը` երկու կարով, կարերի ներքևի հատվածում` բացվածքով, հետնամասում` կողակարերից դուրս եկող 5 սմ լայնությամբ իրանաձիգ գոտի, վրան` 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով եզրակարված, սուրանկյուն եզրերով ավարտվող, 22 մմ տրամագծով 2 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներով (Նկար 83) կոճկվող, 20 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ ներկարված դեկորատիվ գոտի: Թևքերը` երկկարանի, դաստակի հատվածում` կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Առաջամասում` 15 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով 2 ներկարված ուղիղ գրպան: Օձիքի ստորին հատվածը, լանջափեշերի կտրվածքը և գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Վերարկուի երկարությունը` 96-106 սմ (ըստ չափ/հասակի): Վերարկուի կտորը` 80 տոկոս բրդի և 20 տոկոս Պ/Է խառնուրդ` 550 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասի վերին հատվածին.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի ու մայորի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների բրդյա ձմեռային վերարկուն (Նկար 8) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) մահուդե կտորից է, երկփեշ, լանջափեշերը` կտրվածքով: Ձևվածքն ունի վերին հատվածում կիպ նստած, դեպի փեշը լայնացող ուրվագիծ, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 11 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), օձիքը` սուրանկյուն կտրվածքով, հետ ծալվող, հետնամասը` երկու կարով, կարերի ներքևի հատվածում` բացվածքով, հետնամասում` կողակարերից դուրս եկող 5 սմ լայնությամբ իրանաձիգ գոտի, վրան` 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով եզրակարված, սուրանկյուն եզրերով ավարտվող, 22 մմ տրամագծով 2 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներով (Նկար 83) կոճկվող, 20 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ ներկարված դեկորատիվ գոտի: Թևքերը` երկկարանի, դաստակի հատվածում` կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Առաջամասում` 15 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով 2 ներկարված ուղիղ գրպան: Օձիքի ստորին հատվածը, լանջափեշերի կտրվածքը և գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Վերարկուի երկարությունը` 96-106 սմ (ըստ չափ/հասակի): Վերարկուի կտորը` 80 տոկոս բրդի և 20 տոկոս Պ/Է խառնուրդ` 550 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասի վերին հատվածին:

6. Ներկայացուցչական տարազաբաճկոններն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ներկայացուցչական տարազաբաճկոնը (Նկար 9) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է, երկփեշ: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, գոտկատեղի հատվածում` նստեցման կարեր, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 7 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), օձիքը` սուրանկյուն կտրվածքով, հետ ծալվող, հետնամասը` երկու կարով, կարերի ներքևի հատվածում` բացվածքով, հետնամասում` կողակարերից դուրս եկող 5 սմ լայնությամբ իրանաձիգ գոտի, վրան` 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով եզրակարված, սուրանկյուն եզրերով ավարտվող, 22 մմ տրամագծով 2 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներով (Նկար 83) կոճկվող, 20 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ ներկարված դեկորատիվ գոտի: Թևքերը` երկկարանի, դաստակի հատվածում` կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Առաջամասում` 14 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով 2 ներկարված ուղիղ գրպան: Կրծքավանդակի աջակողմյան հատվածում` 8 սմ լայնությամբ ներկարված գրպան` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Տարազաբաճկոնի լանջափեշերը, օձիքի ստորին հատվածը և գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Տարազաբաճկոնի երկարությունը` 62-72 սմ (ըստ չափ/հասակի): Տարազաբաճկոնի կտորը` 67 տոկոս բրդի և 33 տոկոս Պ/Է խառնուրդ` 317 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասի վերին հատվածին.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի ու մայորի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ներկայացուցչական տարազաբաճկոնը (Նկար 10) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է, երկփեշ: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, գոտկատեղի հատվածում` նստեցման կարեր, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 7 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), օձիքը` սուրանկյուն կտրվածքով, հետ ծալվող, հետնամասը` երկու կարով, կարերի ներքևի հատվածում` բացվածքով, հետնամասում` կողակարերից դուրս եկող 5 սմ լայնությամբ իրանաձիգ գոտի, վրան` 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով եզրակարված, սուրանկյուն եզրերով ավարտվող, 22 մմ տրամագծով 2 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներով (Նկար 83) կոճկվող, 20 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ ներկարված դեկորատիվ գոտի: Թևքերը` երկկարանի, դաստակի հատվածում` կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Առաջամասում` 14 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով 2 ներկարված ուղիղ գրպան: Կրծքավանդակի աջակողմյան հատվածում` 8 սմ լայնությամբ ներկարված գրպան` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Տարազաբաճկոնի լանջափեշերը, օձիքի ստորին հատվածը և գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Տարազաբաճկոնի երկարությունը` 62-72 սմ (ըստ չափ/հասակի): Տարազաբաճկոնի կտորը` 67 տոկոս բրդի և 33 տոկոս Պ/Է խառնուրդ` 317 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասի վերին հատվածին:

7. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի, գնդապետի, փոխգնդապետի ու մայորի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ներկայացուցչական կիսաշրջազգեստը (Նկար 11) բաց մոխրագույն (գունային կոդը` #15-4101) կտորից է` ուղիղ, նստեցված ուրվագծով, ձախ կողմից` բաց մոխրագույն (գունային կոդը #15-4101) գաղտնի շղթայով և մետաղական կեռիկով կոճկվող, հետնամասում` բացվածքով: Առաջամասի ձախակողմյան հատվածը` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Գոտու լայնությունը` 4 սմ, առաջամասում` 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով եզրակարված, սուրանկյուն եզրերով ավարտվող, 22 մմ տրամագծով 2 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներով (Նկար 83) կոճկվող, 20 սմ երկարությամբ և 4 սմ լայնությամբ ներկարված դեկորատիվ գոտի: Գոտու ներսի հատվածում` պիտակ (Նկար 87): Կիսաշրջազգեստի երկարությունը` 64-74 սմ (ըստ չափ/հասակի): Կիսաշրջազգեստի կտորը` 67 տոկոս բրդի և 33 տոկոս Պ/Է խառնուրդ` 317 գր/քմ +-5% խտությամբ, աստառը բաց մոխրագույն (գունային կոդը #15-4101)` պոլիէսթերի ատլասից:

8. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի, գնդապետի, փոխգնդապետի ու մայորի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ներկայացուցչական վերնաշապիկը (Նկար 12) սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) կտորից է: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: Առաջամասում կոճկվում է 7-10 սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, կրծքամասի ձախ հատվածում` 12 սմ լայնությամբ և 13 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, թևքերը` երկար, երկուական սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող հետ ծալվող թեզանիքներով: Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

9. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի, գնդապետի, փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ձմեռային բաճկոնը (Նկար 13) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) անջրանցիկ կտորից է, մեմբրանապատ: Ձևվածքն ուղիղ ուրվագծով է, հորիզոնական կարերով և բարձր օձիքով: Առաջամասում գոտկատեղից ցածր` 17 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով, երկուական 14 մմ տրամաչափով մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) մետաղական գաղտնի կոճգամներով կոճկվող 2 ներկարված ուղիղ գրպան: Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամաչափով մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) մետաղական կոճգամներով կոճկվող ներկարված գոտի: Ձախ թևի վրա, ուսակարերից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի հատվածում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնակարված շղթայով և առաջամասում` 14 մմ տրամաչափով մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) 4 մետաղական կոճգամներով ամրացող գլխանոց: Առաջամասը և հետևամասը` վերին կտրվածքով, եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ուսակարերը և գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Բաճկոնը կոճկվում է մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) երկգլխանի գաղտնակարված շղթայով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Բաճկոնի երկարությունը` 88-98 սմ (ըստ չափ/հասակի): Բաճկոնի կտորը` 100 տոկոս Պ/Է` 67 գր/քմ +-5% խտությամբ, մգդակված 80% բադի բմբուլի և 20% բադի փետուրի խառնուրդով` 350 գր/քմ +-5% խտությամբ: Աստառը` կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից, կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) գաղտնակարված շղթայով կոճկվող ծոցագրպաններով:

10. Միջսեզոնային բաճկոններն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների միջսեզոնային բաճկոնը (Նկար 14) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) անջրանցիկ, մեմբրանե ծածկույթով կտորից է` ուղիղ ուրվագծով: Օձիքը կանգուն` 5 սմ լայնությամբ: Առաջամասում` 2 սմ լայնությամբ բաց մոխրագույն (գունային կոդը` #15-4101) ժապավեն` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով, վրան` 14 մմ տրամագծով 7-10 (ըստ չափ/հասակի) բաց մոխրագույն (գունային կոդը` #15-4101) կոճգամներ: Գոտկատեղի երկու կողմերում` 45 աստիճան թեքությամբ, 17 սմ բացվածքով ներկարված գրպաններ` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Կրծքամասի ձախ հատվածում` կրծքի տարբերանշան (Նկար 85): Երկու թևերի վերևի հատվածում` ուսակարերից 9 սմ ներքև, 13 սմ լայնությամբ և 18 սմ երկարությամբ, կպչուն ժապավենով ամրացող, 6 սմ լայնությամբ կափույրով վրադիր գրպաններ: Ձախ թևի գրպանի վրա` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Թեզանիքները և գոտկատեղը` գաղտնակարված էլաստիկ ժապավենով: Օձիքի ստորին հատվածը, գրպանների կափույրները և գոտկատեղի էլաստիկ ժապավենը եզրագծված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Բաճկոնի երկարությունը` 63-73 սմ (ըստ չափ/հասակի): Բաճկոնի կտորը` 100 տոկոս նեյլոն` 160 գր/քմ +-5% խտությամբ, աստառը` կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից, կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասին.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների միջսեզոնային բաճկոնը (Նկար 15) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) անջրանցիկ, մեմբրանե ծածկույթով կտորից է` ուղիղ ուրվագծով: Օձիքը կանգուն` 5 սմ լայնությամբ: Առաջամասում` 2 սմ լայնությամբ բաց մոխրագույն (գունային կոդը` #15-4101) ժապավեն` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով, վրան` 14 մմ տրամագծով 7-10 (ըստ չափ/հասակի) բաց մոխրագույն (գունային կոդը` #15-4101) կոճգամներ: Գոտկատեղի երկու կողմերում` 45 աստիճան թեքությամբ, 17 սմ բացվածքով ներկարված գրպաններ` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Կրծքամասի ձախ հատվածում` կրծքի տարբերանշան (Նկար 85): Երկու թևերի վերևի հատվածում` ուսակարերից 9 սմ ներքև, 13 սմ լայնությամբ և 18 սմ երկարությամբ, կպչուն ժապավենով ամրացող, 6 սմ լայնությամբ կափույրով վրադիր գրպաններ: Ձախ թևի գրպանի վրա` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Թեզանիքները և գոտկատեղը` գաղտնակարված էլաստիկ ժապավենով: Օձիքի ստորին հատվածը, գրպանների կափույրները և գոտկատեղի էլաստիկ ժապավենը եզրագծված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Բաճկոնի երկարությունը` 63-73 սմ (ըստ չափ/հասակի): Բաճկոնի կտորը` 100 տոկոս նեյլոն` 160 գր/քմ +-5% խտությամբ, աստառը` կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից, կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասին:

11. Ամենօրյա բաճկոններն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ամենօրյա բաճկոնը (Նկար 16) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է` ուղիղ ուրվագծով: Օձիքը` հետ ծալվող: Առաջամասում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնի շղթայով, իսկ օձիքի մոտ և ներքևի հատվածում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնի կոճգամներով կոճկվող: Կրծքամասի 2 կողմերում 14 սմ լայնությամբ և 14 սմ երկարությամբ, կպչուն ժապավենով ամրացող, 6 սմ լայնությամբ կափույրով միակողմանի ծավալուն վրադիր գրպաններ: Ձախ կողմի գրպանի վրա` տարբերանշան (Նկար 85): Գոտկատեղի երկու կողմերում` 45 աստիճան թեքությամբ, 17 սմ բացվածքով ներկարված միակողմանի ծավալուն գրպաններ` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Երկու թևերի վերևի հատվածում, ուսակարերից 9 սմ ներքև, 13 սմ լայնությամբ և 18 սմ երկարությամբ, կպչուն ժապավենով ամրացող, 6 սմ լայնությամբ կափույրով վրադիր գրպաններ: Ձախ թևի գրպանի վրա` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Բաճկոնի երկարությունը` 63-73 սմ (ըստ չափ/հասակի): Բաճկոնի կտորը` ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ, աստառը` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG)` պոլիէսթերի ատլասից, մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասին.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ամենօրյա բաճկոնը (Նկար 17) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է` ուղիղ ուրվագծով: Օձիքը` հետ ծալվող: Առաջամասում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնի շղթայով, իսկ օձիքի մոտ և ներքևի հատվածում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնի կոճգամներով կոճկվող: Կրծքամասի 2 կողմերում 14 սմ լայնությամբ և 14 սմ երկարությամբ, կպչուն ժապավենով ամրացող, 6 սմ լայնությամբ կափույրով միակողմանի ծավալուն վրադիր գրպաններ: Ձախ կողմի գրպանի վրա` տարբերանշան (Նկար 85): Գոտկատեղի երկու կողմերում` 45 աստիճան թեքությամբ, 17 սմ բացվածքով ներկարված միակողմանի ծավալուն գրպաններ` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Երկու թևերի վերևի հատվածում, ուսակարերից 9 սմ ներքև, 13 սմ լայնությամբ և 18 սմ երկարությամբ, կպչուն ժապավենով ամրացող, 6 սմ լայնությամբ կափույրով վրադիր գրպաններ: Ձախ թևի գրպանի վրա` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Բաճկոնի երկարությունը` 63-73 սմ (ըստ չափ/հասակի): Բաճկոնի կտորը` ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ, աստառը` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG)` պոլիէսթերի ատլասից, մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասին:

12. Սվիտերներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների սվիտերը (Նկար 18) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գործվածքից է: Կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Օձիքը` սուր բացվածքով, եզրագծված` կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) 2 մմ լայնությամբ եզրագծով, որից 1 սմ հեռավորության վրա զուգահեռ տեղակայված են իրարից 2 սմ հեռավորության վրա գտնվող 2 մմ լայնությամբ 2 ոսկեգույն գծեր: Ուսագլխի հատվածում` առաջամասից և հետևամասից 10 սմ լայնությամբ, թեք, վրակար դեկորատիվ դետալ: Երկու թևերի վրա` 15 սմ լայնությամբ և 30 սմ երկարությամբ օվալաձև արմնկակալներ: Թևեզրերը եզրագծված կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) 2 մմ լայնությամբ եզրագծով: Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Օձիքը, թեզանիքները և գոտկատեղը` հավաքովի գործվածքով: Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Սվիտերի երկարությունը` 66- 76 սմ (ըստ չափ/հասակի): Գործվածքը` 80 տոկոս բրդի և 20 տոկոս Պ/Է խառնուրդ` 550 գր/քմ +-5% խտությամբ: Սվիտերի վրայի գրպանի, արմնկակալների և ուսագլխի հատվածի դեկորատիվ դետալի կտորը` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG), ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների սվիտերը (Նկար 19) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գործվածքից է: Կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Օձիքը` սուր բացվածքով, եզրագծված` կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) 2 մմ լայնությամբ եզրագծով, որից 1 սմ հեռավորության վրա զուգահեռ տեղակայված են իրարից 2 սմ հեռավորության վրա գտնվող 2 մմ լայնությամբ 2 ոսկեգույն գծեր: Ուսագլխի հատվածում` առաջամասից և հետևամասից 10 սմ լայնությամբ, թեք, վրակար դեկորատիվ դետալ: Երկու թևերի վրա` 15 սմ լայնությամբ և 30 սմ երկարությամբ օվալաձև արմնկակալներ: Թևեզրերը եզրագծված կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) 2 մմ լայնությամբ եզրագծով: Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Օձիքը, թեզանիքները և գոտկատեղը` հավաքովի գործվածքով: Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Սվիտերի երկարությունը` 66-76 սմ (ըստ չափ/հասակի): Գործվածքը` 80 տոկոս բրդի և 20 տոկոս Պ/Է խառնուրդ` 550 գր/քմ +-5% խտությամբ: Սվիտերի վրայի գրպանի, արմնկակալների և ուսագլխի հատվածի դեկորատիվ դետալի կտորը` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG), ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ:

13. Սպիտակ գույնի երկարաթև վերնաշապիկներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների սպիտակ գույնի երկարաթև վերնաշապիկը (Նկար 20) սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) կտորից է: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ: Առաջամասում կոճկվում է 7-10 սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, առաջամասում` 4 սմ լայնությամբ և 7 սմ երկարությամբ երկկողմանի կպչուն ժապավեն` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն ամրացնելու համար: Կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Հետնամասը` վերին կտրվածքով, թևքերը` երկար, երկուական սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող հետ ծալվող թեզանիքներով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների սպիտակ գույնի երկարաթև վերնաշապիկը (Նկար 21) սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) կտորից է: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ: Առաջամասում կոճկվում է 7-10 սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, առաջամասում` 4 սմ լայնությամբ և 7 սմ երկարությամբ երկկողմանի կպչուն ժապավեն` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն ամրացնելու համար: Կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Հետնամասը` վերին կտրվածքով, թևքերը` երկար, երկուական սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող հետ ծալվող թեզանիքներով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ:

14. Մուգ կապույտ գույնի երկարաթև վերնաշապիկներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների մուգ կապույտ գույնի երկարաթև վերնաշապիկը (Նկար 22) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է: Ձևվածքն ուղիղ ուրվագծով: Առաջամասում կոճկվում է 7-10 մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակներով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, առաջամասում` 4 սմ լայնությամբ և 7 սմ երկարությամբ երկկողմանի կպչուն ժապավեն` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն ամրացնելու համար: Կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Հետնամասը` վերին կտրվածքով, թևքերը` երկար, երկուական մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող հետ ծալվող թեզանիքներով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների մուգ կապույտ գույնի երկարաթև վերնաշապիկը (Նկար 23) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է: Ձևվածքն ուղիղ ուրվագծով: Առաջամասում կոճկվում է 7-10 մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակներով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, առաջամասում` 4 սմ լայնությամբ և սմ երկարությամբ երկկողմանի կպչուն ժապավեն` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն ամրացնելու համար: Կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Հետնամասը` վերին կտրվածքով, թևքերը` երկար, երկուական մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող հետ ծալվող թեզանիքներով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ:

15. Մուգ կապույտ գույնի կարճաթև վերնաշապիկներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների մուգ կապույտ գույնի կարճաթև վերնաշապիկը (Նկար 24) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է: Ձևվածքն ուղիղ ուրվագծով: Առաջամասում կոճկվում է 7-10 մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակներով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, առաջամասում` 4 սմ լայնությամբ և 7 սմ երկարությամբ երկկողմանի կպչուն ժապավեն` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն ամրացնելու համար: Կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Հետնամասը` վերին կտրվածքով, թևքերը` կարճ, ոսկեգույն զարդանախշով (Նկար 86) ասեղնագործված թեզանիքներով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի,

լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների մուգ կապույտ գույնի կարճաթև վերնաշապիկը (Նկար 25) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է: Ձևվածքն ուղիղ ուրվագծով: Առաջամասում կոճկվում է 7-10 մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակներով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, առաջամասում` 4 սմ լայնությամբ և 7 սմ երկարությամբ երկկողմանի կպչուն ժապավեն` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն ամրացնելու համար: Կրծքամասի ձախ հատվածում` 14 սմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Հետնամասը` վերին կտրվածքով, թևքերը` կարճ, թեզանիքներով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ:

16. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի, գնդապետի, փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ամառային տաբատը (Նկար 26) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է` ուղիղ ուրվագծով, առաջամասում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) շղթայով, 14 մմ տրամագծով մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակով և մետաղական կեռիկով կոճկվող: Առաջամասում` 17 սմ բացվածքով 2 կողային գրպան, հետնամասի աջ կողմում` 14 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով ուղիղ գրպան: Կողագծերը և գրպանի կափույրը` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Գոտու լայնությունը` 4 սմ, 1 սմ լայնությամբ 6 գոտեմակօղերով: Գոտու ներսի հատվածում` պիտակ (Նկար 87): Տաբատի կտորը` 67 տոկոս բրդի և 33 տոկոս Պ/Է խառնուրդ` 250 գր/քմ +-5% խտությամբ, աստառը մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG)` պոլիէսթերի ատլասից:

17. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի, գնդապետի, փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ձմեռային տաբատը (Նկար 27) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է` ուղիղ ուրվագծով, առաջամասում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) շղթայով, 14 մմ տրամագծով մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) պլաստմասսայե կոճակով և մետաղական կեռիկով կոճկվող: Առաջամասում` 17 սմ բացվածքով 2 կողային գրպան, հետնամասի աջ կողմում` 14 սմ բացվածքով, 6 սմ լայնությամբ կափույրով ուղիղ գրպան: Կողագծերը և գրպանի կափույրը` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Գոտու լայնությունը` 4 սմ, 1 սմ լայնությամբ 6 գոտեմակօղերով: Գոտու ներսի հատվածում` պիտակ (Նկար 87): Տաբատի կտորը` ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ, աստառը մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG)` պոլիէսթերի ատլասից:

 

ԳԼՈՒԽ 4.
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

18. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի, գնդապետի, փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ձմեռային բաճկոնը (Նկար 28) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) անջրանցիկ կտորից է, մեմբրանապատ: Ձևվածքը կիպ նստած ուրվագծով է, հորիզոնական կարերով և բարձր օձիքով: Առաջամասում գոտկատեղից ցածր` 14 սմ բացվածքով 2 ներկարված ուղիղ գրպան` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամաչափով մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) մետաղական կոճգամներով կոճկվող ներկարված գոտի: Ձախ թևի վրա, ուսակարերից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Օձիքի հատվածում մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնակարված շղթայով և առաջամասում` 14 մմ տրամաչափով մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) 4 մետաղական կոճգամներով ամրացող գլխանոց: Լանջափեշը և օձիքը եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Բաճկոնը կոճկվում է մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) երկգլխանի գաղտնակարված շղթայով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Բաճկոնի երկարությունը` 105-115 սմ (ըստ չափ/հասակի): Բաճկոնի կտորը` 100 տոկոս Պ/Է` 67 գր/քմ+-5% խտությամբ, մգդակված 80% բադի բմբուլի և 20% բադի փետուրի խառնուրդով` 350 գր/քմ+-5% խտությամբ: Աստառը` կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից:

19. Անջրանցիկ վերարկուներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների աշնանային անջրանցիկ վերարկուն (Նկար 29) բաց մոխրագույն (գունային կոդը` #15-4101) անջրանցիկ կտորից է, մեմբրանապատ: Ձևվածքն ունի վերին հատվածում կիպ նստած, դեպի փեշը լայնացող ուրվագիծ, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 11 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), գոտկատեղի 2 կողմերում` 1 սմ լայնությամբ գոտեմակօղեր: Գոտին` միևնույն կտորից, 4 սմ լայնությամբ, պլաստմասսայե ամրակով: Օձիքը սուրանկյուն կտրվածքով` հետ ծալվող, հետնամասը` ծավալուն ծալվածքով: Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Առաջամասում` 45 աստիճան թեքությամբ, 15 սմ բացվածքով 2 ներկարված գրպան` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Վերարկուն ամբողջությամբ, այդ թվում` նաև առջևի սեղմոնները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Վերարկուի երկարությունը` 96-106 սմ (ըստ չափ/հասակի): Վերարկուի կտորը` 100 տոկոս Պ/Է` 210 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի կտրվածքի վերին հատվածին.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների աշնանային անջրանցիկ վերարկուն (Նկար 30) բաց մոխրագույն (գունային կոդը` #15-4101) անջրանցիկ կտորից է, մեմբրանապատ: Ձևվածքն ունի վերին հատվածում կիպ նստած, դեպի փեշը լայնացող ուրվագիծ, առաջամասում` լանջափեշերին, իրար զուգահեռ տեղադրված են 22 մմ տրամագծով 11 ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակներ (Նկար 83), գոտկատեղի 2 կողմերում` 1 սմ լայնությամբ գոտեմակօղեր: Գոտին` միևնույն կտորից, 4 սմ լայնությամբ, պլաստմասսայե ամրակով: Օձիքը սուրանկյուն կտրվածքով` հետ ծալվող, հետնամասը` ծավալուն ծալվածքով: Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Առաջամասում` 45 աստիճան թեքությամբ, 15 սմ բացվածքով 2 ներկարված գրպան` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Վերարկուն ամբողջությամբ, այդ թվում` նաև առջևի սեղմոնները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Վերարկուի երկարությունը` 96-106 սմ (ըստ չափ/հասակի): Վերարկուի կտորը` 100 տոկոս Պ/Է` 210 գր/քմ +-5% խտությամբ, աստառը կարմիր (գունային կոդը` #19-1557TPG)` պոլիէսթերի ատլասից: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի կտրվածքի վերին հատվածին:

20. Ամենօրյա բաճկոններն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ամենօրյա բաճկոնը (Նկար 31) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է` կիպ նստած ուրվագծով: Օձիքը հետ ծալվող: Առաջամասում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնի շղթայով, իսկ օձիքի մոտ և ներքևի հատվածում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնի կոճգամներով կոճկվող: Կրծքամասի ձախ կողմում` կրծքի տարբերանշան (Նկար 85): Գոտկատեղի երկու կողմերում` 45 աստիճան թեքությամբ, 17 սմ բացվածքով ներկարված միակողմանի ծավալուն գրպաններ` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Երկու թևերի վերևի հատվածում, ուսակարերից 9 սմ ներքև, 13 սմ լայնությամբ և 18 սմ երկարությամբ, կպչուն ժապավենով ամրացող, 6 սմ լայնությամբ կափույրով վրադիր գրպաններ: Ձախ թևի գրպանի վրա` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Բաճկոնի երկարությունը` 53-63 սմ (ըստ չափ/հասակի): Բաճկոնի կտորը` ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ, աստառը` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG)` պոլիէսթերի ատլասից, կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասին.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների ամենօրյա բաճկոնը (Նկար 32) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) կտորից է` կիպ նստած ուրվագծով: Օձիքը հետ ծալվող: Առաջամասում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնի շղթայով, իսկ օձիքի մոտ և ներքևի հատվածում` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գաղտնի կոճգամներով կոճկվող: Կրծքամասի ձախ կողմում` կրծքի տարբերանշան (Նկար 85): Գոտկատեղի երկու կողմերում` 45 աստիճան թեքությամբ, 17 սմ բացվածքով ներկարված միակողմանի ծավալուն գրպաններ` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Երկու թևերի վերևի հատվածում, ուսակարերից 9 սմ ներքև, 13 սմ լայնությամբ և 18 սմ երկարությամբ, կպչուն ժապավենով ամրացող, 6 սմ լայնությամբ կափույրով վրադիր գրպաններ: Ձախ թևի գրպանի վրա` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Գրպանների կափույրները` եզրակարված 2 մմ լայնությամբ կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) եզրաքուղով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Բաճկոնի երկարությունը` 53-63 սմ (ըստ չափ/հասակի): Բաճկոնի կտորը` ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ, աստառը` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG)` պոլիէսթերի ատլասից, կոճակով կոճկվող ծոցագրպաններով: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն իրար զուգահեռ կարվում են օձիքի առաջամասին:

21. Սվիտերներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների սվիտերը (Նկար 33) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գործվածքից է: Առաջամասի աջ կողմում, ուսագլխից մինչև գոտկատեղ` ցորենահյուսք նախշ: Կրծքամասի ձախ հատվածում` կրծքի տարբերանշան (Նկար 85): Օձիքը` սուր բացվածքով, եզրագծված` կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) 2 մմ լայնությամբ եզրագծով, որից 1 սմ հեռավորության վրա զուգահեռ տեղակայված են իրարից 2 սմ հեռավորության վրա գտնվող 2 մմ լայնությամբ 2 ոսկեգույն գծեր: Երկու թևերի վրա` 15 սմ լայնությամբ և 30 սմ երկարությամբ օվալաձև արմնկակալներ: Թևեզրերը եզրագծված կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) 2 մմ լայնությամբ եզրագծով: Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Օձիքը, թեզանիքները և գոտկատեղը` հավաքովի գործվածքով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Սվիտերի երկարությունը` 56-66 սմ (ըստ չափ/հասակի): Գործվածքը` 80 տոկոս բրդի և 20 տոկոս Պ/Է խառնուրդ` 550 գր/քմ +-5% խտությամբ: Արմնկակալների կտորը` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG), ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ.

2) մաքսային ծառայության փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների սվիտերը (Նկար 34) մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG) գործվածքից է: Առաջամասի աջ կողմում, ուսագլխից մինչև գոտկատեղ` ցորենահյուսք նախշ: Կրծքամասի ձախ հատվածում` կրծքի տարբերանշան (Նկար 85): Օձիքը` սուր բացվածքով, եզրագծված` կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) 2 մմ լայնությամբ եզրագծով, որից 1 սմ հեռավորության վրա զուգահեռ տեղակայված են իրարից 2 սմ հեռավորության վրա գտնվող 2 մմ լայնությամբ 2 ոսկեգույն գծեր: Երկու թևերի վրա` 15 սմ լայնությամբ և 30 սմ երկարությամբ օվալաձև արմնկակալներ: Թևեզրերը եզրագծված կարմիր (գունային կոդը` #19-1557TPG) 2 մմ լայնությամբ եզրագծով: Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի: Օձիքը, թեզանիքները և գոտկատեղը` հավաքովի գործվածքով: Օձիքի միացման կարում մշակված է կախիչ, որի տակ` պիտակ (Նկար 87): Սվիտերի երկարությունը` 56-66 սմ (ըստ չափ/հասակի): Գործվածքը` 80 տոկոս բրդի և 20 տոկոս Պ/Է խառնուրդ` 550 գր/քմ +-5% խտությամբ: Արմնկակալների կտորը` մուգ կապույտ (գունային կոդը` #19-3921TPG), ռիպստոպ տեսակի, 44 տոկոս բրդի, 54 տոկոս Պ/Է և 2 տոկոս լայկրայի խառնուրդ` 235 գր/քմ +-5% խտությամբ:

22. Սպիտակ գույնի երկարաթև վերնաշապիկներն են`

1) մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողների սպիտակ գույնի երկարաթև վերնաշապիկը (Նկար 35) սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) կտորից է: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: Առաջամասում կոճկվում է 7-10 սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով (ըստ չափ/հասակի): Օձիքը` հետ ծալվող, առաջամասում` 4 սմ լայնությամբ և 7 սմ երկարությամբ երկկողմանի կպչուն ժապավեն` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համապատասխան հատուկ կոչումն արտացոլող լամբակներն ամրացնելու համար: Կրծքամասի ձախ հատվածում` 12 սմ լայնությամբ և 13 սմ երկարությամբ վրադիր գրպան` շերտակարով, վրան` կրծքի տարբերանշան (Նկար 85): Թևքերը` երկար, երկուական սպիտակ (գունային կոդը` 11-0601TPG) պլաստմասսայե կոճակով կոճկվող հետ ծալվող թեզանիքներով: Ձախ թևի վրա, ուսակարից 9 սմ ներքև` թևքանշան (Նկար 84): Դաստակի հատվածում կողակարից դուրս եկող 5 սմ լայնությամբ, սուրանկյուն եզրով ավարտվող, 14 մմ տրամագծով ոսկեգույն մետաղյա գլխիկավոր կոճակով (Նկար 83) կոճկվող ներկարված գոտի` եզրագծված իրար զուգահեռ ոսկեգույն զարդանախշով (Նկար 86): Օձիքի միացման կարի տակ` պիտակ (Նկար 87): Վերնաշապիկի կտորը` 33 տոկոս վիսկոզի և 67 տոկոս Պ/Է խառնուրդ` 175 գր/քմ +-5% խտությամբ.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.12.2022
N 1910-Ա
Որոշում