18.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը «անգործունակ ճանաչված անձի,» բառերից հետո լրացնել «մինչև 16 տարեկան» բառերով, 2-րդ մասի 1-ին կետը «անգործունակ ճանաչված անձը,» բառերից հետո` «մինչև 16 տարեկան» բառերով, 2-րդ մասի 2-րդ կետը «անգործունակ ճանաչված անձին,» բառերից հետո` «մինչև 16 տարեկան» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 7 Երևան ՀՕ-373-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 նոյեմբերի 2024 թվական: