29.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի նոյեմբերի 15-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.
«4.1. Հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ և միջին բուժաշխատողները սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնում են շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող իրենց կողմից ընտրված միջոցառումներին և Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված բոլոր միջոցառումներին մասնակցելով:
4.2. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին առցանց մասնակցության դեպքում դրանց համար նախատեսված վճարի փոխհատուցման կարգը և դեպքերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված միջոցառումներին մասնակցության համար շնորհված կրեդիտները համարվում են հաջորդ հնգամյա շրջափուլի համար հաշվարկվող կրեդիտներ:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 27 Երևան ՀՕ-451-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 նոյեմբերի 2024 թվական: