ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
17 հուլիսի 2026 թվականի N 53-Ն
«ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 35-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկ, հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի ««Հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» 3.1.1-018-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 35-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
17.07.2026 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիսի 17-ի
թիվ 53-Ն հրամանի
«ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
| ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ |
1. «Հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկ, հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Բժշկական կազմակերպություններ) համար` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
2. Նորմատիվը սահմանում է Բժշկական կազմակերպությունների կողմից արձանագրված հիվանդությունների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները և անհետաձգելի, շտապ, ընթացիկ և ամփոփ հաղորդման ենթակա հիվանդությունների ցանկերը:
| ԳԼՈՒԽ 2. |
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ |
3. Հիվանդությունների հաշվառումը և հաղորդումը Բժշկական կազմակերպություններում ապահովելու նպատակով Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով նշանակվում է պատասխանատու:
4. Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով հաստատված հիվանդությունները հաշվառվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի N 49-Ն հրամանը և հիվանդությունների ստանդարտ բնորոշումները սահմանող` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած այլ հանրային առողջապահական նորմատիվները:
5. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են անհետաձգելի հաղորդում` անմիջապես, Ձև 2-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են շտապ հաղորդում` 24 ժամվա ընթացքում, ամսվա ընթացքում Ձև 3-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են ընթացիկ հաղորդում` մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը, ամսվա ընթացքում Ձև 4-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում իրականացնում են ամփոփ հաղորդում` մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը:
6. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքեր հայտնաբերելիս, տվյալները մուտքագրում են էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ` ԱՐՄԵԴ համակարգ)` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 99-Ն հրամանի հավելվածի 38-րդ, 40-րդ և 43-րդ կետերի:
7. Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքեր հայտնաբերելիս` համաձայն Նորմատիվի 11-րդ կետի` հաղորդում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ) տվյալ վարչատարածքային միավորում գործող համապատասխան ստորաբաժանմանը, իսկ 11-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն` նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
8. «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կոնտակտային տվյալները ներկայացված են Նորմատիվի Ձև 9-ում:
9. Աշխատանքային ժամերին Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին ներկայացնում են հաղորդում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ էլեկտրոնային տարբերակով` համաձայն Նորմատիվի Ձև 5-ի կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափի:
10. Ոչ աշխատանքային օրերին և ժամերին Բժշկական կազմակերպությունները Նորմատիվի Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին Նորմատիվի Ձև 5-ով սահմանված բոլոր տվյալները հաղորդում են «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ հեռախոսազանգով, այնուհետև 24 ժամվա ընթացքում` էլեկտրոնային ձևաչափով:
11. Բժշկական կազմակերպությունները`
1) Նորմատիվի Ձև 1-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում, վերջիններիս մասին անհետաձգելի հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին` համաձայն Նորմատիվի Ձև 5-ի կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափի.
2) Նորմատիվի Ձև 2-ով սահմանված հիվանդությունների արձանագրման դեպքում, վերջիններիս մասին շտապ հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին, իսկ Նորմատիվի Ձև 2-ի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի մասին հաղորդում են ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային հասցեին.
3) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված Նորմատիվի Ձև 3-ով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ` Նորմատիվի Ձև 5-ով կամ Ձև 5-ում ընդգրկված բոլոր տվյալները պարունակող այլ ձևաչափով, ընթացիկ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին.
4) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված Նորմատիվի Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ (բացառությամբ Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի)` ըստ մարզերի և Երևան քաղաքի, Նորմատիվի Ձև 7-ի համաձայն ամփոփ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին, իսկ Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ կետով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ` Նորմատիվի Ձև 7-ի համաձայն, հաղորդում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային հասցեին.
5) Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված` Նորմատիվի Ձև 4-ի 15-րդ կետով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ Նորմատիվի Ձև 6-ի համաձայն ամփոփ էլեկտրոնային տարբերակով հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին.
6) Նորմատիվի Ձև 4-ով (բացառությամբ Նորմատիվի Ձև 4-ի 10-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի) և Նորմատիվի Ձև 6-ով սահմանված հիվանդություններ արձանագրված չլինելու դեպքում Բժշկական կազմակերպությունները հիվանդության դեպք չլինելու մասին հաղորդում են ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին:
12. Հիվանդությունները, առողջության հետ կապված խնդիրները, վիճակագրական դասակարգչի վարակային բնույթի այլ հիվանդությունները, որոնք ընդգրկված չեն Նորմատիվի Ձև 1-ում, Ձև 2-ում, Ձև 3-ում և Ձև 4-ում` հաղորդվում են Նորմատիվի 11-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով:
13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված` Նորմատիվի Ձև 4-ի 10-րդ և 14-րդ կետերով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ` ըստ մարզերի և Երևան քաղաքի` Նորմատիվի Ձև 8-ի համաձայն` էլեկտրոնային տարբերակով հաղորդում է ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ:
14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ օրը, նախորդ ամսվա ընթացքում արձանագրված` Նորմատիվի Ձև 4-ի 6-րդ կետով սահմանված հիվանդությունների դեպքերի վերաբերյալ` ըստ մարզերի և Երևան քաղաքի` Նորմատիվի Ձև 7-ի համաձայն` էլեկտրոնային տարբերակով հաղորդում է ներկայացնում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ:
15. Պացիենտի մոտ մեկից ավելի` հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդություն արձանագրելիս` Բժշկական կազմակերպությունների կողմից տեղեկատվությունը հաշվառվում և հաղորդվում է «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ին` յուրաքանչյուր հիվանդության դեպքի վերաբերյալ առանձին` համաձայն նշված հիվանդության համար Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հաղորդման տեսակի:
16. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի հաշվառման և հաղորդման պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից ընդունված իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:
17. Վնասվածքների դեպքերի հաշվառման և հաղորդման պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատած նորմատիվ իրավական ակտերով:
18. Բժշկական կազմակերպությունը, Նորմատիվի Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված հիվանդության դեպք հայտնաբերելիս, պացիենտին չհոսպիտալացնելու դեպքում` Նորմատիվի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով հիվանդության դեպքի մասին հաղորդում է «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ և այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, որտեղ պացիենտը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրամանով սահմանված կարգով գրանցված է:
19. Նորմատիվի 18-րդ կետով սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը հաղորդումը ստանալուց հետո, ախտորոշման փոփոխման, հիվանդության ելքի և Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող այլ տեղեկատվության դեպքում ներկայացնում է լրացուցիչ հաղորդում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ:
20. Նորմատիվի Ձև 1-ով, Ձև 2-ով, Ձև 3-ով և Ձև 4-ով սահմանված հիվանդությունների դեպքերը Բժշկական կազմակերպությունների կողմից հաշվառվում են հիվանդությունների հաշվառման մատյանում (այսուհետ` Մատյան): Մատյանը պետք է պարունակի Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող բոլոր տվյալները:
21. Հիվանդության ախտորոշման փոփոխման, հաստատման, հիվանդության ելքի, ինչպես նաև Նորմատիվի Ձև 5-ով պահանջվող այլ տեղեկատվության լրացման կամ փոփոխման դեպքում, Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է լրացում կամ փոփոխություն ԱՐՄԵԴ համակարգում և նոր հաղորդմամբ տեղեկացում «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ:
Ձև 1
ՑԱՆԿ
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N |Ախտորոշում |ՀՄԴ-10 |Ծանուցման |Հաղորդման |
| | | |տեսակ |ենթակա |
| | | | |կարգավիճակ |
|_____________________________________________________________________|
| Անհետաձգելի (անմիջապես) |
|_____________________________________________________________________|
|1. |Խոլերա |A00 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|2. |Տիֆ և պարատիֆեր Ա, Բ, Ց |A01 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|3. |Այլ մանրէային սննդային |A05 |Անհետաձգելի|Բոլոր |
| |թունավորումներ` այլ դասերում | | |դեպքերը |
| |չդասակարգված | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|4. |Ժանտախտ |A20 |Անհետաձգելի|. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|5. |Տուլարեմիա |A21 |Անհետաձգելի|. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|6. |Սիբիրյան խոց |A22 |Անհետաձգելի|. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|7. |Բրուցելոզ |A23 |Անհետաձգելի|. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|8. |Խլնախտ և մելիոիդոզ |A24 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|9. |Առնետի կծելուց առաջացած տենդ |A25 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|10.|Մանրէային այլ զոոնոզներ` այլ |A28 |Անհետաձգելի|Բոլոր |
| |դասերում չդասակարգված | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|11.|Պրկախտ |A33-A35|Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|12.|Դիֆթերիա |A36 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|13.|Հետադարձ տենդեր |A68 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|14.|Օրնիտոզ |A70 |Անհետաձգելի|. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|15.|Ռիկետսիոզներ, այդ թվում` |A75-A79|Անհետաձգելի|. Հավանական|
| |Քյու տենդ | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|16.|Սուր պոլիոմիելիտ |A80 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|17.|Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդություն |A81 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|18.|Կատաղություն |A82 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|19.|Վիրուսային Էնցեֆալիտներ |A83-A87|Անհետաձգելի|. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|20.|Վիրուսային հեմոռագիկ տենդեր` |A90-A96|Անհետաձգելի|. Հավանական|
| | |A98, | |. Հաստատված|
| | |A99 | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|21.|Բնական ծաղիկ |B03 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|22.|ԷՄփոքս հիվանդություն (նախկինում` |B04 |Անհետաձգելի|Բոլոր |
| |կապիկի ծաղիկ հիվանդություն) | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|23.|Կարմրուկ |B05 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|24.|Կարմրախտ |B06 |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|25.|Մալարիա |B50-B54|Անհետաձգելի|. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|26.|Համավարակ առաջացնելու ներուժ | |Անհետաձգելի|Բոլոր |
| |ունեցող հիվանդություններ (նոր | | |դեպքերը |
| |գրիպ, զոոնոզային գրիպ) | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|27.|Բնածին կարմրախտային համախտանիշ |P35.0 |Անհեատձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|28.|Որպես սնունդ ընդունած սնկերում |T62.0 |Անհեատձգելի|Բոլոր |
| |պարունակվող վնասակար նյութերի | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|29.|Ծանր սուր շնչառական (ռեսպիրատոր) |U04 |Անհեատձգելի|Բոլոր |
| |համախտանիշ (SARS) | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|30.|Կենդանիների կողմից տուժելու | |Անհետաձգելի|Բոլոր |
| |դեպքեր | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|31.|Անսովոր և անսպասելի դեպքեր | |Անհետաձգելի|Բոլոր |
| |(սահմանված Հայաստանի | | |դեպքերը |
| |Հանրապետության կառավարության | | | |
| |2010 թվականի օգոստոսի 21-ի թիվ | | | |
| |1138-Ն որոշմամբ) | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|32.|Վարակակրություն, հակամարմինների | | | |
| |առկայությամբ անձինք` | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
| |1) Դիֆթերիայի հարուցչի |Z22.2 |Անհետաձգելի|. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
| |2) Մենինգակոկային վարակներ |Z22.3 |Անհետաձգելի|. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
| |3) Մալարիա |Z22.8 |Անհետաձգելի|. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|33.|Սուր թորշոմած կաթված (համախտանիշ)| |Անհետաձգելի|Բոլոր |
| | | | |դեպքերը |
._____________________________________________________________________.
Ձև 2
ՑԱՆԿ
ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N |Ախտորոշում |ՀՄԴ-10 |Ծանուցման |Հաղորդման |
| | | |տեսակ |ենթակա |
| | | | |կարգավիճակ |
|_____________________________________________________________________|
| Շտապ (24 ժամվա ընթացքում) |
|_____________________________________________________________________|
|1. |Սալմոնելոզային այլ վարակներ |A02 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|2. |Շիգելյոզ |A03 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|3. |Այլ մանրէային աղիքային վարակներ |A04 |Շտապ |Բոլոր |
| |(կասկածելի աղիքային վարակ) | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|4. |Ամեոբիազ |A06 |Շտապ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|5. |Պրոտոզոային (նախակենդանիների) այլ|A07 |Շտապ |. Հաստատված|
| |աղիքային հիվանդություններ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|6. |Վիրուսային և ճշտված այլ աղիքային|A08 |Շտապ |. Հաստատված|
| |վարակներ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|7. |Այլ գաստրոէնտերիտ և կոլիտ |A09 |Շտապ |. Հաստատված|
| |վարակային` չճշտված ծագմամբ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|8. |Տուբերկուլոզ |A15-A19|Շտապ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|9. |Լեպտոսպիրոզ |A27 |Շտապ |. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|10.|Լեպրա (Բոր) (Հանսենի |A30 |Շտապ |Բոլոր |
| |հիվանդություն) | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|11.|Լիստերիոզ |A32 |Շտապ |. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|12.|Կապույտ հազ / հարկապույտ հազ |A37 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|13.|Քութեշ |A38 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|14.|Մենինգակոկային վարակ |A39 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|15.|Լեգիոներների հիվանդություն |A48.1 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|16.|Բնածին սիֆիլիս |A50 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|17.|Հղիների շրջանում սիֆիլիս |A51-A53|Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|18.|Լայմի հիվանդություն |A69.2 |Շտապ |. Հավանական|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|19.|Կենտրոնական նյարդային համակարգի |A88 |Շտապ |. Հավանական|
| |վիրուսային վարակներ` այլ դասերում| | |. Հաստատված|
| |չդասակարգված | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|20.|Կենտրոնական նյարդային համակարգի |A89 |Շտապ |. Հավանական|
| |վիրուսային վարակներ` չճշտված | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|21.|Ջրծաղիկ |B01 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|22.|Վիրուսային հեպատիտներ |B15-B19|Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|23.|Համաճարակային պարօտիտ (խոզուկ) |B26 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|24.|Լեյշմանիոզ |B55 |Շտապ |. Կասկածելի|
| | | | |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|25.|Հելմինթոզներ (ճիճվախտներ) |B65-B83|Շտապ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|26.|Ոջլոտություն և ֆտիրիոզ |B85 |Շտապ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|27.|Քոս |B86 |Շտապ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|28.|Այլ ինֆեստացիաներ |B88 |Շտապ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|29.|Լիմֆոիդ լեյկոզ |C91 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|30.|Միելոիդ լեյկոզ (միելոլեյկոզ) |C92 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|31.|Մոնոցիտար լեյկոզ |C93 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|32.|Այլ բջջային տիպի լեյկոզ |C94 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|33.|Լեյկոզ` չճշտված բջջային տիպի |C95 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|34.|Մանրէային (բակտերիալ) մենինգիտ` |G00 |Շտապ |Բոլոր |
| |այլ դասերում չդասակարգված | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|35.|Մենինգիտ` այլ դասերում |G01 |Շտապ |Բոլոր |
| |դասակարգված մանրէային | | |դեպքերը |
| |հիվանդությունների դեպքում | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|36.|Մենինգիտներ` այլ դասերում |G02 |Շտապ |Բոլոր |
| |դասակարգված վարակիչ և | | |դեպքերը |
| |մակաբուծային հիվանդությունների | | | |
| |ժամանակ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|37.|Մենինգիտ` չճշտված |G03.9 |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|38.|Մանրէային մենինգոէնցեֆալիտ և |G04.2 |Շտապ |Բոլոր |
| |մենինգոմիելիտ` այլ դասերում | | |դեպքերը |
| |չդասակարգված | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|39.|Էնցեֆալիտ, միելիտ և |G04.9 |Շտապ |Բոլոր |
| |էնցեֆալոմիելիտ` չճշտված | | |դեպքերը |
| |Վենտրիկուլիտ (ուղեղային)` ԱՀՃ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|40.|Ստրեպտոկոկային ֆարինգիտ |J02.0 |Շտապ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|41.|Գրիպ` հարուցված գրիպի վիրուսով |J09-J11|Շտապ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|42.|Սուր թոքային երևույթներ` |J70.0 |Շտապ |Բոլոր |
| |առաջացած ճառագայթումից, | | |դեպքերը |
| |Ճառագայթային պնևմոնիտ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|43.|Ճառագայթային գաստրոէնտերիտ և |K52.0 |Շտապ |Բոլոր |
| |կոլիտ | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|44.|Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի`|L55-L59|Շտապ |Բոլոր |
| |ախտահարումներ պայմանավորված | | |դեպքերը |
| |ճառագայթմամբ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|45.|COVID-19` վիրուսը |U07.1 |Շտապ |. Հաստատված|
| |նույնականացված է | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|46.|Մարմնի արտաքին մակերեսի ջերմային |T20-T25|Շտապ |Բոլոր |
| |և քիմիական Այրվածքներ` ճշտված | | |դեպքերը |
| |տեղակայմամբ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|47.|Աչքի և ներքին օրգանների ջերմային|T26-T28|Շտապ |Բոլոր |
| |և քիմիական այրվածքներ | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|48.|Ջերմային և քիմիական այրվածքներ` |T29-T32|Շտապ |Բոլոր |
| |բազմակի և չճշտված տեղակայմամբ | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|49.|Թունավորում` դեղամիջոցներից, |T36-T50|Շտապ |Բոլոր |
| |դեղորայքից և կենսաբանական | | |դեպքերը |
| |նյութերից | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|50.|Հիմնականում ոչ բժշկական |T51-T65|Շտապ |Բոլոր |
| |նշանակության նյութերի թունավոր | | |դեպքերը |
| |ազդեցություններ, բացառությամբ` | | | |
| |T62.0 | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|51.|Ճառագայթման ազդեցության չճշտված |T66 |Շտապ |Բոլոր |
| |հետևանքներ | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|52.|Վարակակրություն, հակամարմինների | | | |
| |առկայությամբ անձինք` | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|1) |Հեպատիտ Բ-ի վիրուսի |Z22.5 |Շտապ |Բոլոր |
| |հակածնակրություն | | |դեպքերը |
|___|_________________________________|_______|___________|___________|
|2) |Հակա-ՀՑՎ-ակրություն | |Շտապ |Բոլոր |
| | | | |դեպքերը |
._____________________________________________________________________.
Ձև 3
ՑԱՆԿ
ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N |Ախտորոշում |ՀՄԴ-10 |Ծանուցման |Հաղորդման |
| | | |տեսակ |ենթակա |
| | | | |կարգավիճակ |
|_____________________________________________________________________|
| Ընթացիկ (հաշվետու ժամանակահատված) |
|_____________________________________________________________________|
|1. |Էրիզիպելոիդ |A26 |Ընթացիկ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|2. |Մանրէային այլ հիվանդություններ, |A48 |Ընթացիկ |. Հաստատված|
| |այլ դասերում չդասակարգված | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|3. |Չճշտված տեղակայումով մանրէային |A49 |Ընթացիկ |. Հաստատված|
| |վարակներ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|4. |Վարակային մոնոնուկլեոզ |B27 |Ընթացիկ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|5. |Վիրուսային վարակ` չճշտված |B34 |Ընթացիկ |. Հաստատված|
| |տեղակայմամբ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|6. |Աֆրիկյան տրիպանոսոմոզ |B56 |Ընթացիկ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|7. |Շագասի հիվանդություն |B57 |Ընթացիկ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|8. |Նախակենդանիներից առաջացած այլ |B60 |Ընթացիկ |. Հաստատված|
| |հիվանդություններ` այլ դասերում | | | |
| |չդասակարգված | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|9. |Նախակենդանիներից հարուցված այլ |B64 |Ընթացիկ |. Հաստատված|
| |հիվանդություններ` չճշտված | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|10.|Տոքսոպլազմոզ |B58 |Ընթացիկ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|11.|Պնևմոցիստոզ |B59 |Ընթացիկ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|12.|Թոքաբորբ |J12-J18|Ընթացիկ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|13.|Վարակակրություն հակամարմինների | | | |
| |առկայությամբ անձինք` | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|1) |Որովայնային տիֆի հարուցչի |Z22.0 |Ընթացիկ |. Հաստատված|
| |վարակակրություն | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|2) |Ստամոքսաղիքային այլ վարակիչ |Z22.1 |Ընթացիկ |. Հաստատված|
| |հիվանդությունների հարուցիչների | | | |
| |վարակակրություն | | | |
._____________________________________________________________________.
Ձև 4
ՑԱՆԿ
ԱՄՓՈՓ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N |Ախտորոշում |ՀՄԴ-10 |Ծանուցման |Հաղորդման |
| | | |տեսակ |ենթակա |
| | | | |կարգավիճակ |
|_____________________________________________________________________|
| Ամփոփ (հաշվետու ժամանակահատված) |
|_____________________________________________________________________|
|1. |Վարակներ` հարուցված այլ |A31 |Ամփոփ |. Հաստատված|
| |միկոբակտերիաներով | | | |
| |(սնկամանրէներով) | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|2. |Շողասնկախտ (ակտինոմիկոզ) |A42 |Ամփոփ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|3. |Նոկարդիոզ |A43 |Ամփոփ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|4. |Բարթոնելոզ |A44 |Ամփոփ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|5. |Կարմիր քամի |A46 |Ամփոփ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|6. |Առավելապես սեռական ճանապարհով |A51-A64|Ամփոփ |. Հաստատված|
| |փոխանցվող վարակներ, բացառությամբ | | | |
| |հղիների սիֆիլիսի | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|7. |Ոչ վեներական սիֆիլիս |A65 |Ամփոփ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|8. |Գոտևորող որքին (հերպես զոստեր) |B02 |Ամփոփ |. Հաստատված|
| |(herpes zoster) | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|9. |Վիրուսային գորտնուկներ |B07 |Ամփոփ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|10.|Մարդու իմունային անբավարարության |B20-B24|Ամփոփ |. Հաստատված|
| |վիրուս` ՄԻԱՎ (ներառյալ Ձեռքբերովի| | | |
| |իմունային անբավարարության | | | |
| |համախտանիշ (ՁԻԱՀ)) | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|11.|Միկոզներ (սնկախտեր) |B35-B49|Ամփոփ |. Հաստատված|
|___|_________________________________|_______|___________|___________|
|12.|Վիրուսային ագենտներ (ազդակներ)` |B97 |Ամփոփ |. Հաստատված|
| |որպես այլ դասերում դասակարգված | | | |
| |հիվանդությունների հարուցիչներ | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|13.|Վերին շնչառական ուղիների սուր |J00-J06|Ամփոփ |. Հաստատված|
| |ռեսպիրատոր (շնչառական) վարակներ, |U07.2 | | |
| |այդ թվում COVID-19 վիրուսը | | | |
| |նույնականացված չէ (U07.2), | | | |
| |բացառությամբ | | | |
| |Ստրեպտակոկային ֆարինգիտ (J02.0) | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|14.|Անախտանշան վարակիչ կարգավիճակ` |Z21 |Ամփոփ |. Հաստատված|
| |հարուցված մարդու իմունանբավարա- | | | |
| |րության վիրուսով (ՄԻԱՎ) | | | |
|___|_________________________________|_______|___________|___________|
|15.|Բժշկական օգնության և սպասարկման | |Ամփոփ |. Հաստատված|
| |ընթացքում ձեռք բերվող վարակներ | | | |
| |(համաձայն` ՀՀ առողջապահության | | | |
| |նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի| | | |
| |թիվ 49-Ն հրամանի) | | | |
._____________________________________________________________________.
Ձև 5
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ, ՇՏԱՊ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂՈՐԴՈՒՄ
._____________________________________________________________________.
|1. Ախտորոշում______________________________________________________ |
|2. Ազգանուն, անուն, հայրանուն______________________________________ |
|3. Անձը հաստատող փաստաթղթի սերիա/համար_____________________________ |
|4. Սեռ_____________________________________________________________ |
|5. Տարիք (ծննդյան ամիս, ամսաթիվ, տարի)_____________________________ |
|6. Հեռախոս_________________________________________________________ |
|7. Բնակության հասցե________________________________________________ |
|8. Հաշվառման հասցե_________________________________________________ |
|9. Աշխատանքի կամ ուսումնական կազմակերպության անվանում (առկայության |
|դեպքում գտնվելու հասցե, հեռախոս) ________________________________ |
|10. Ամսաթվեր` |
|1) հիվանդացման_____________________________________________________ |
|2) առաջին անգամ դիմելու (հայտնաբերման)_____________________________ |
|3) ախտորոշման (նախնական, փոփոխված/ճշգրտված, վերջնական)______________ |
|4) հոսպիտալացման____________________________________________________ |
|11. Հոսպիտալացման վայր (բժշկական հաստատության անվանում, բաժանմունք) |
|____________________________________________________________________ |
|12. Հղիություն (ժամկետ)_____________________________________________ |
|13. Կլինիկական ախտանշաններ__________________________________________ |
|14. Լաբորատոր հետազոտության եղանակ, արդյունք________________________ |
|15. Լաբորատոր հետազոտության ամսաթիվ_________________________________ |
|16. Հիվանդության ելքը (առողջացում, լավացում, անփոփոխ, |
|վատացում, մահ)______________________________________________________ |
|17. Հիվանդության ելքի ամսաթիվ_______________________________________ |
|18. Հաղորդման ուղարկման ամսաթիվ և ժամ______________________________ |
|19. Հաղորդում ուղարկողի անուն, ազգանուն_____________________________ |
._____________________________________________________________________.
Ձև 6
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը`
________________________________________________________________
Հաշվետու ժամանակահատված` ամիս, տարեթիվ
._____________________________________________________________________.
|N |Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք |Դեպքերի թիվ |
| |բերվող վարակներ |________________|
| | |Ընդամենը|Որից` |
| | | |0-17 |
| | | |տարեկան|
|___|________________________________________________|________|_______|
| |Ընդունված պացիենտների ընդհանուր թիվը | | |
|___|________________________________________________|________|_______|
|1. |Վիրաբուժական վերքի վարակ, որից | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Վիրաբուժական վերքի մակերեսային վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Վիրաբուժական վերքի խորը վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Օրգանի ախտահարմամբ հետվիրահատական վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|2. |Թոքաբորբ | | |
|___|________________________________________________|________|_______|
|3. |Միզուղիների վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|4. |Արյան հունի վարակ (լաբորատոր հաստատված) | | |
|___|________________________________________________|________|_______|
|5. |Կենտրոնական երակային կաթետեր ասոցացված վարակ | | |
| |(լաբորատոր հաստատված) | | |
|___|________________________________________________|________|_______|
|6. |Ծայրամասային կաթետեր ասոցացված վարակ (լաբորատոր | | |
| |հաստատված) | | |
|___|________________________________________________|________|_______|
|7. |Սրտանոթային համակարգի վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Զարկերակային կամ երակային վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Էնդոկարդիտ | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Միոկարդիտ կամ պերիկարդիտ | | |
|___|________________________________________________|________|_______|
|4) |Մեդիաստինիտ | | |
|___|________________________________________________|________|_______|
|8. |Կենտրոնական նյարդային համակարգի վարակ, որից | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Ներգանգային վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Մենինգիտ կամ վենտրիկուլիտ | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Սպինալ աբսցես առանց մենինգիտի | | |
|___|________________________________________________|________|_______|
|9. |Աչքի, ականջի, քթի կամ բերանի խոռոչի վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Շաղկապենու բորբոքում (կոնյունկտիվիտ) | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Աչքի վարակ` բացառությամբ կոնյունկտիվիտի | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Ականջի, պտկաձև ելունի վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|4) |Բերանի խոռոչի (բերանի, լեզվի կամ լնդերի) վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|5) |Սինուսիտ | | |
|___|________________________________________________|________|_______|
|6) |Վերին շնչուղիների վարակ` ֆարինգիտ, լարինգիտ, | | |
| |էպիգլոտիտ | | |
|___|________________________________________________|________|_______|
|10.|Աղեստամոքսային համակարգի վարակներ, որից | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Կլոստրիդիում դիֆիցելեով պայմանավորված վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Գաստրոէնտերիտ` բացառությամբ Կլոստրիդիում | | |
| |դիֆիցելեով պայմանավորված վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Աղեստամոքսային տրակտի (կերակրափողի, ստամոքսի, | | |
| |բարակ և հաստ աղու, ուղիղ աղիքի) վարակ` | | |
| |բացառությամբ գաստրոէնտերիտ (GE) և Կլոստրիդիում | | |
| |դիֆիցելեով պայմանավորված վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|4) |Հեպատիտ | | |
|___|________________________________________________|________|_______|
|5) |Ներորովայնային վարակ, որևէ այլ տեղում | | |
| |չդասակարգված | | |
|___|________________________________________________|________|_______|
|11.|Ստորին շնչուղիների վարակ, բացի թոքաբորբից | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Բրոնխիտ, տրախեոբրոնխիտ, բրոնխիոլիտ, տրախեիտ` | | |
| |առանց թոքաբորբի նշանների | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Ստորին շնչուղիների այլ վարակներ | | |
|___|________________________________________________|________|_______|
|12.|Վերարտադրողական համակարգի վարակներ | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Էնդոմետրիտ | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Շեքահատման հետևանքով առաջացած վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Հեշտոցի մանժետից առաջացած վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|4) |Տղամարդու կամ կնոջ վերարտադրողական օրգանների այլ| | |
| |վարակներ | | |
|___|________________________________________________|________|_______|
|13.|Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Մաշկի վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Փափուկ հյուսվածքների վարակ (նեկրոզացնող ֆասցիիտ,| | |
| |մանրէային գանգրենա, նեկրոզացնող ցելյուլիտ, | | |
| |վարակիչ միոզիտ, լիմֆադենիտ կամ լիմֆանգիտ) | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Պառկելախոց, այդ թվում մակերեսային և խորանիստ | | |
| |շերտերի վարակներ | | |
|___|________________________________________________|________|_______|
|4) |Այրվածք | | |
|___|________________________________________________|________|_______|
|5) |Կրծքագեղձի թարախակույտ (աբսցես) կամ կրծքագեղձի | | |
| |բորբոքում (մաստիտ) | | |
|___|________________________________________________|________|_______|
|14.|Ոսկրի և հոդի վարակներ | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Ոսկրածուծաբորբ (Օստեոմիելիտ) | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Հոդի կամ հոդապարկի վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Միջսկավառակային տարածության վարակ | | |
|___|________________________________________________|________|_______|
|15.|Համակարգային վարակներ | | |
|___|________________________________________________|________|_______|
|16.|Նորածնային դեպքի սահմանումներ, որից | | |
|___|________________________________________________|________|_______|
|1) |Կլինիկական նորածնային սեպսիս | | |
|___|________________________________________________|________|_______|
|2) |Արյան հունի վարակ նորածնի մոտ` լաբորատոր | | |
| |հաստատումով, կոագուլազ-դրական ստաֆիլակոկ | | |
| |հարուցված | | |
|___|________________________________________________|________|_______|
|3) |Արյան հունի վարակ նորածնի մոտ` լաբորատոր | | |
| |հաստատումով, կոագուլազ-բացասական ստաֆիլակոկով | | |
| |հարուցված | | |
|___|________________________________________________|________|_______|
|4) |Նորածնային թոքաբորբ | | |
|___|________________________________________________|________|_______|
|5) |Նեկրոզային էնտերոկոլիտ | | |
._____________________________________________________________________.
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում