010.0146.211204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 5-րդ հոդվածը «վարկային կազմակերպությունները» բառից հետո լրացնել «, Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «Կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին» բառերով:
21 դեկտեմբերի 2004 թվականի
ՀՕ-146-Ն